• Ալեքսան Մակասյան
  • Որոշ ժամանակ առաջ արտահայտել էի այն միտքը, որ Սահմանադրության փոփոխությունից հետո սպասվող 100%-անոց համամասնական ընտրակարգը երիտասարդ քաղաքական գործիչների համար բարդություններ է առաջացնելու: Քիչ առաջ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարեց, որ իր ցուցակում կարող են հայտնվել բացառապես կուսակցության անդամները: Չնայաց որոշ կուսակցություններ միգուցե չդիմեն այս քայլին, այնուամենայնիվ ակնհայտ է, որ երկիրն էլ ավելի է քաղաքականացվելու: Պողոս Պողոսյանն ունի փայլուն ծրագրեր, կրթություն, խելացի է, ցանկանում է քաղաքականություն մտնել, բայց չի վստահուն և ոչ մի կուսակցության: Ի՞նչ է նա անելու, դեմ է գնալու իր սկզբունքներին ինչպես այսօր ՀՀ-ում անում են շատ քաղաքական «գործիչներ», թե իր կուսակցությունն է հիմնելու հանուն իր ծրագրերի: Սա լրջագույն խնդիր է դառնալու մեր երկրում, առանց որևէ դրական միտման: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/makasyan/posts/10153864515852760 ...

    Կարդալ ավելին
  • Մեր մեջ շատ հայտնի է դարձել նախկին թեկնածու ասվածը: Պատգամավորի, քաղաքապետի նախկին թեկնածուներ հազարներով ունենք: Ի՞նչ են նրանք արել ընտրություններից հետո այն տարածքում, որտեղ առաջադրվել են ու չեն ընտրվել: Սրանք որպես կանոն ի հայտ են գալիս խոստումներ տալիս մեծ-մեծ խոսում և ապա արագ հեռանում ասպարեզից: Կարծում եմ, եթե մարդն առաջադրվում է ինչ որ պաշտոնում և ասելիք ու անելիք ունի, այն կարող է անել նաև առանց ընտրվելու: Պարտադիր չէ Վանաձորի, Գյումրու և այլ քաղաքների քաղաքապետ դառնալ քաղաքի հոգսերը թեթևացնելու համար, եթե իհարկե մտածում ես քո քաղաքի մասին և քո մտահոգությունները անկեղծ են: Հենց եռանդով խոստացողներն են, որ ինչքան եռանդով ու ջանասիրությամբ խոստանում են այդ նույն եռանդով էլ մոռանում են իրենց խոստումները: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/makasyan/posts/10153864236872760 ...

    Կարդալ ավելին
  • Ցավում եմ, որ 21-րդ դարում ՀՀ փոստային համակարգը շարունակում է մնալ խոցելի և անկատար, այն դեպքում երբ ուժեղ փոստը երկրի հզորության մասին կարող է խոսել: Քիչ առաջ խոսում էի Հայաստանի բանկերից մեկի սպասարկման բաժնի հետ: Հայաստանում փոստով ոչինչ չեն ուղարկում: Եթե աշխատող մարդը քարտ է բացում բանկում մի քանի աշխատանքի օրվա ընթացքում ստիպված է վերցնել բանկից: Աշխատող մարդու համար սա ժամանակի անտեղի կորուստ է, չնայաց որոշ բանկեր աշխատում են նաև շաբաթ օրերին: Սա ընդամենը մեկ օրինակ էր: Մենք անգամ փոստարկղեր չունենք շքամուտքերում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/makasyan/posts/10153835979437760 ...

    Կարդալ ավելին
  • Իմ տեսանկյունից սա առաջին հերթին ոչ թե Սաակաշվիլի Ավակով կռիվ է այլ Սաակաշվիլին ընդդեմ հայի: Վրաստանի էքս նախագահը, ով հայտնի է իր հայատյացությամբ տարիների ընթացքում բնավ չի փոխվել, այլ ընդհակառակը նրա սոցիալական էջերն այսօր էլ արտացոլում են նրա ամուր կապվածությունը ադրբեջանաթուրքական դաշինքի հետ: Սաակաշվիլին միգուցե իրոք հայի կողմից իր դեն կատարված մահափորձից հետո իրավունք ունի չսիրելու մեզ, սակայն շարունակ քննարկվող ասեկոսեները, թե նա հայկական արմատներ ունի առնվազն նրան տարօրինակ են դարձնում: Չնայած պատմությունը մեզ արդեն մեկ այդպիսի կերպար նվիրել է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/makasyan/posts/10153808283777760 ...

    Կարդալ ավելին
  • Որպես բիզնեսով հետաքրքրվող ու բիզնեսին առնչվող մարդ, ուսումնասիրելով, թե‘ Հայաստանի, թե‘ ամերիկայի հայկական բիզնեսների աշխատելաոճը հասկացել եմ, որ հայկական բիզնեսի գերակշռող մասում նույնիսկ արտերկրում մենեջմենտ ասածը գոյություն չունի: Հայերին հիմնականում հետաքրքրում է արագ ու միանգամից չոր փող աշխատելը: Ոչ մի հեռանկարային ծրագիր չկա: Գործարարների մեծ մասը հակված են այսօր դնել 5 վաղը միանգամից վերցնել 6 բաց թողնելով մի քանի օրից եկող 10-ը: Սա բավականին վատ տենդենց է, որն իրապես Հայաստանում ազդում է տնտեսության զարգացմանը: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/makasyan/posts/10153792809357760 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն