• Նորայր Լ. Մովսիսյան
  • Ասում են ՀԱԿ-ը բանակցություններ ա սկսում Արա Աբրահամյանի հետ՝ համագործակցության համար։  Էտ կողմերում ո՞վ կա, Աբրահամյանին ասեք, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը մի օր ձեռքիդ ա մի օր էլ... ձեռքիդ չի։ Իսկ ՀԱԿ-ը կարծես հասարակությանը մոլորեցնելու մոլուցք ունի արդեն ու պատրաստվում ա նորից գնա նույն ճանապարհով։  Դրամով ու դոլարով եկամուտների աղբյուրը կտրվեց, անցան ռուսականի։ Հիշեք բարեկամներ, ռուսական ռուբլին կայուն արժեզրկվող արժույթ ա և դուք շարունակելու եք կայուն աղքատանալ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/norair.movsesian/posts/1237289692966359?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1459318593402621 ...

    Կարդալ ավելին
  • Լավ է, որ ՀՀ ԱԺ-ն ուղիղ հեռարձակմամբ հրապարակում է ԸՕ վերաբերյալ լսումները։ Լավ կլիներ նաև, որ ուղիղ հեռարձակմանը զուգընթաց հնարավոր լինել նաև էլեկտրոնային տարբերակով ուղղել հարցեր, որոնց կպատասխանեին բանախոսները։ Մասնակցել ցանկացողների քանակն անշուշտ շատ ավելի մեծ է, քան հնարավոր է ընդունել ԱԺ նիստերի դահլիճում և ակամայից բազմաթիվ շահագրգիռ անձինք չեն ունենում մասնակցության հնարավորություն և շատ հարցեր մնում են անպատասխան։ 21-րդ դարն է վերջ ի վերջո։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/norair.movsesian/posts/1227706980591297 ...

    Կարդալ ավելին
  • Paypal համակարգը Հայաստանում գործարկելու համար իրականացվող ստորագրահավաքն իհարկե ողջունելի է, ինքս էլ միացել եմ։ Այս համակարգի բացակայությունը խոչընդոտներ է առաջացնում մի շարք փոքր ու միջին գործարարների համար և ի վերջո 21-րդ դարում այսպիսի համակարգերին ինտերգված լինելը պարզ անհրաժեշտություն է, ժամանակի հրամայական։  Այս խնդիրը սակայն ունի պարզ լուծում, որի մասին շատերը ցավոք տեղյակ չեն։ Բազմաթիվ բորսայական բրոքերային կազամկերպություններ կան, որտեղ յուրաքաչնյուրը, այդ թվում Հայաստանից կարող է բորսայական հաշիվ բացել և մուտքեր անել այնտեղ PayPal համակարգի միջոցով, այնուհետև բրոքերային հաշվից գումարը կարելի է նախ փոխարկել ցանկացած այլ արժույթով՝ բորսայական լավագույն փոխարժեքով, այնուհետև փոխանցել այն Հայաստան՝ թե բանկային, թե քարտային փոխանցումների միջոցով, ընդ որում բավական ցածր միջնորդավճարներով։  Ահա այսպիսի պարզ լուծում «բարդ» խնդիրների համար։ Պատրաստ եմ յուրաքանչյուրին աջակցել և տալ մանրամասն տեղեկատվություն բորսայական ընկերություններում էլեկտրոնային հաշիվների բացման և մյուս դետալների մասին։  Հ․Գ․ Ձեր բոլորի կողմից այսքան չսիված «Ֆորեքսն» իրականում այդքան էլ ահավոր բան չէ։ Այդ բառից «վախենալու» փոխարեն կարելի է ծանոթանալ նրա տված հնարավորություններին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/norair.movsesian/posts/1222246817803980 ...

    Կարդալ ավելին
  • ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանն երեկ Կառավարության նիստում պատմեց մի հեքիաթ բենզինի մասին։  Երբ մեր մաքուր ու անարատ բենզինը երկար ճանապարհ է կտրում իր հավատարիմ «Ռոսնեֆտի» ուղեկցությամբ, ով իր հայրենի տուն Ռուսաստանը թողել եկել է Հայաստան ու քրտնաջան աշխատում է ի շահ ՀՀ քաղաքացու։ Նա բենզինն ամբողջ ճանապարհին մեծ հոգատարությամբ ու զգուշությամբ բերում հասցնում է Հայաստան։ Խեղճ բենզինն այդ ողջ ընթացքում բախվում է էլ փոխարժեքի տատանումներին, էլ տրանսպորտային ծախսերի, Հայաստանի սահմանին վրա են հասնում ակցիզային հարկն ու ԱԱՀ-ն, մի կերպ հաղթահարում է նաև նրանց արգելքներն ու հասնում հայ սպառողին։ Եվ այսքանից հետո չարախոս սպառողները դեռ բողոքում են, որ այն թանկ է, այն դեպքում, երբ վերջին մեկ տարում դեռ 20% էլ գինը նվազել է (ի դեպ Շաբոյանն ասում էր 27%)։  Այս ամենը հեքիաթ չէի կոչի, եթե Կառավարության նիստի մի քանի տասնյակ խելացի և «խելացի» ներկաներից որևէ մեկը կանգներ ու ասեր․  -եղբայր էտ բոլոր պատմություններն ու ուսումնասիրությունները մի կողմ, խնդրում եմ պատասխանել մի պարզ հարցի․ ինչու՞ և ինչպե՞ս է միմյանցից ընդամենը 500 մետր հեռավորության վրա երկու լցակայաններից մեկում բենզինն արժե 390 դրամ, իսկ մյուս, որն արդեն սահմանից այն կողմ է՝ 250 դրամ։  Չասեց, ոչ մեկ նման պարզ հարց չտվեց։  Եվ ուրեմն շարունակեք ապրել բարի գիշեր բարեկամներ դիտողի կարգավիճակով։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/norair.movsesian/posts/1194625407232788 ...

    Կարդալ ավելին
  • Վարկ է վերցնում, որն ըստ էության պետության եկամուտները չի ավելացնելու ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ նույնիսկ 10 տարի հետո։ Եթե նույնիսկ պիտի ավելացնի, ապա չկա որևէ հաշվարկ, թե որքանով ու ինչպես և արդյո՞ք այն բեռ չի դառնալու հետագա տարիների համար։ ՀՀ բանկերից, որոնց բաժնետերեր են այդ նույն կառավարության անդամներին, երբ վարկ ես վերցնում, մինչև վերջին լուման ստուգում են եկամուտները, փակելու հնարավորությունները, իսկ եթե վարկը բիզնես նպատակով է, ապա դրա եկամտաբերությունը։ Ու վայ նրան, ով չի համապատասպանի այդ պահանջներին, նրան առնվազն կոշտ կմերժեն, էլ չասեմ, որ մերժումը զարմանալիորեն կտարածվի բոլոր մյուս բանկերի վրա։ Կա նաև մեկ այլ տարբերակ, որի մասին քիչ է խոսվում․ բանկը շատ լավ գիտակցելով, որ վարկառուն չի կարողանալու փակել այդ վարկը, այնուամենայնիվ տալիս է, քանի որ արդյունքում շուկայականից անհամեմատ մատչելի գնով կտիրանա վարկառուի գրավին՝ տանը, հողատարածքին կամ այլ արժեքին։  Հիմա պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանն այս տնտեսությամբ և այս ցուցանիշներով չի կարողանալու մարել այն 5 մլրդ ԱՄՆ դոլար վարկը, որն ունի այս պահի դրությամբ, և ուրեմն պարզ է չէ՞ որ վարկ տվողների, կամ գոնե դրանց մի մասի ակնկալիքը այն գրավն է, որը դրվում է վարկի դիմաց։ Իսկ տվյալ պարագայում գրավը Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի Անկախ Հանրապետությունը։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/norair.movsesian/posts/1193973003964695 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս ՌԴ-ն Մոնղոլիային ներեց 172 մլն ԱՄՆ դոլար պարտքը: Վերջին տարիներին ՌԴ-ն տարբեր երկրների ներել է շուրջ 140 մլրդ ԱՄՆ դոլար պարտք։ Այս առումով շատերն ասում են, որ, տեսեք, ՌԴ-ն մյուսներին ներում է, իսկ մեզ՝ ոչ։ Ես չէի ուզի, որ ՌԴ-ն մեզ որևէ պարտք ներեր, քանի որ վստահ եմ, որ ներումներն այդ պետությունների սիրուն աչքերի համար չի, որ արվում են, ու վստահ եմ, որ դրա դիմաց ՌԴ-ն ստանում կամ, որ ավելի հավանական է, տիրանում է որոշակի բաների, կլինի դա գույք, համաձայնություն և այլն, որն էլ լինում է ներման գինը։ Ի դեպ, որպես կանոն այդ գինն ավելին է լինում, քան ներվող գումարը։  Մենք նման դառը փորձեր ունենք՝ գույք պարտքի դիմաց, ԵՏՄ անդամակցություն և այլն։ Վերջինի դեպքում, իհարկե, գումար չի ներվել, բայց ներվել կամ տրվել են մի շարք այլ բաներ, որոնք ավելի թանկ են նստել ու դեռ նստելու են մեր պետության վրա, ինչպես, օրինակ, գործող իշխանության կյանքի երկարացումը` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այնպես որ, հարգելիներս, ՌԴ-ն թող իրեն պահի իր գումարներն էլ, իր ներումներն էլ։ Շատ ավելի լավ կլինի, որ մենք կարողանանք այնպիսի տնտեսություն ու այնպիսի պետական ինստիտուտներ կառուցել, որ ստիպված չլինենք նայել սրա-նրա ձեռքին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/norair.movsesian/posts/1193856793976316 ...

    Կարդալ ավելին
  • Նախաբանն ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ նախորդ գրառումներում այդ մասին արդեն խոսել եմ։ Ուստի միանգամից ասեմ, որ ամենայն հավանականությամբ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկում մենք չենք տեսնի մինչև տարեվերջ։ Միևնույն ժամանակ, սակայն ռուբլու փոխարժեքի ներկայումս չի գտնվում իր սահմանային ցածր մակարդակում և հետագա անկումն ունի իր հավանականությունը։ Մեկ անգամ չէ, որ խոսել ենք նավթի գների հետագա անկման մասին և բավական լուրջ հիմքեր կան կարծելու, որ նավթի գինը 2016 թվականի մինչև առաջին եռամսյակի ավարտը կհասնի 1 բարելի դիմաց 30 ԱՄՆ դոլարի սահմանին։ Այս ցուցանիշը նոր հարված կլինի ռուսական ռուբլու համար, որի պարագայում շուկան պատրաստ կլինի 1 ԱՄՆ դոլարի համար վճարել լավագույն դեպքում 80 ռուսական ռուբլի։ Դեռևս դիատրկելով այն գործոնները և իրադարձությունները, որոնք մեզ հայտնի են և որոնք սպասվում են հաջորդ տարվա ընթացքում, կարող ենք ասել, որ 2016 թվականի համար ռուսական ռուբլու փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ կտատանվի միջինում 75-ի սահմաններում։ Գուցե հնարավոր լինի նույնիսկ փոքր ինչ վերականգնում մինչև 70 ռուբլի 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ, սակայն սա նույնպես արդեն իսկ բավական ցածր մակարդակ է և պետք է մեր հարջորդ տարին դիտարկենք հաշվի առնելով այս հանգամանքները։ Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/norair.movsesian/posts/1163022250393104 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրեց վերաֆինանսավորան տոկոսադրույքը մինչև 0,5%: Բազմիցս խոսել ենք այն մասին, որ տոկոսադրույքի բարձրացումը կարող է կտրուկ ազդեցություն ունենա ամերիկյան դոլարի փոխարժեքի վրա՝ բարձրացնելով այն։ Այս մասին ամենալարված սպասումները մենք ունեինք դեռևս սեպտեմբերին, երբ բարձրացման հավանականությունը բավական մեծ էր, իսկ շուկայում լարվածությունը հասել էր առավելագույն մակարդակի, սակայն ԴՊՀ-ն որոշեց հերթական անգամ հետաձգել։ Հետաձգումը թերևս այն գործոնն էր, որը «փրկեց» ֆինանսական շուկաներին սպասվող ցնցումներից։ Այս մեկ տարվա ընթացքում շուկայի մասնակիցները կարողացան ինչպես որ հարկն է պատրաստվել սպասվող բարձրացմանը, քանի որ երբ խոսվում է հետաձգման մասին, ակնհայտ է լինում, որ բարձրացումն այնուամենայնիվ կլինի։ Հայտնի է, որ ԱՄՆ-ում բավական դրական են տրամադրված տնտեսական աճի նկատմամբ և նրանք հավատում են, որ կկարողանան ինֆլիացիան առաջիկա 1-2 տարվա ընթացքում հասցնեն ցանկալի 2%-ին, անկախ նավթի գների անկումից։ Կայուն դրական են նաև տնտեսությունը բնութագրող այլ ցուցանիշները, որոնք հրապարակվում են վերջին տարիների ընթացքում։ Հետևաբար ամերիկյան դոլարը շարունակելու է արժևորվել մյուս հիմնական արժույթների նկատմամբ, ոչ միայն հենվելով տնտեսական ցուցանիշների և գործող ավելի բարձր տոկոսադրույքի վրա։ Դոլարի արժևորմանը նպաստելու է նաև այն սպասումը, որ ԴՊՀ-ը տոկոսադրույքի բարձրացում կիրականացնի նաև 2016թ․-ի ընթացքում այն էլ հավանաբար ոչ մեկ անգամ։ Այս մասին նույնպես ակնարկել են բազմիցս, ինչին անդրադարձ եղավ նաև երեկ ԴՊՀ ղեկավար Ջանեթ Ելենի հայտարարության ընթացքում։ ԱՄՆ-ում ընթացող զարգացումներին արձագանքում են նաև նավթային շուկայում, որտեղ Բրենթ տեսակի նավթի 1 բարելը շարունակվում է տատանվել 37$-ի սահմաններում։ Սա իհարկե պատմական ցածր մակարդակ է և մենք ունենք բազմաթիվ ազդանշաններ այն մասին, որ նավթային գները դեռևս կշարունակեն անկում ապրել։ Այս իրավիճակում ռուսական ռուբլին նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով չունի որևէ հնարավորություն (կամ հնարավորությունները նվազագույն են)՝ արժևորվելու ամերիկյան դոլարի նկատմամբ, հետևաբար լավագույն փոխարժեքը, առնվազն մինչև տարեվերջ կարող ենք համարել 1$-ի դիմաց 70 ռուբլի մակարդակը, որի պահպանումը նույնպես քիչ հավանական է։ Մինչև տարեվերջ, հավանաբար մենք ականատես կլինենք նոր նվազագույն մակարդակների հաղթահարման։ Թե ի՞նչ կլինի այս ամենի արդյունքում Հայաստանում, դժվար է ասել, քանի որ դա մեծ հաշվով կախված է ԿԲ հետագա պլաններից, որի մասին խոսվում է հնարավորինս քիչ։ Հայտնի է, որ հասարակության շրջանում ԿԲ կողմից որոշվող փոխարժեքը հիմնական ցուցիչն է համարվում տնտեսական նորմալ վիճակի, ինչը նշանակում է, որ ԿԲ-ն պետք է հնարավորինս պահպանի փոխարժեքը՝ հասարակական տրամադրությունները վերահսկելու համար։ Ի դեպ փոխարժեքի պահպանման գործիքների պակաս նրանք չունեն, սակայն ամերիկյան դոլարի շարունակական արժևորումն իհարկե կարող է հանգեցնել փոխարժեքի նոր և նկատելի փոփոխությունների, որոնց ականատես կլինենք հավանաբար արդեն 2016թ․-ի ընթացքում։ Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/norair.movsesian/posts/1162465647115431 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/k1qVlw8nO0ur1ZbjBdHv.jpg

    Նոյեմբեր ամսվա սեղանին դեռ տեղ կգտնվի թարմ բանջարեղենի ու պտղարմատների համար: Ներկայացնում եմ այն մթերքների հնգյակը, որոնք անհրաժեշտ է օգտագործել նոյեմբերին, ինչպես նաև դրանց օգտակար հատկությունների մասին: Տանձ Տանձի մեջ շատ է ֆոլաթթուն, որը շատ կարևոր է երեխաների, հղի կանանց և նրանց համար, ում հուզում է արյան ստեղծման խնդիրը: Հասած, հյութալի և քաղցր տանձերը նպաստում են սննդի մարսմանը, ունեն ամրացնող հատկություններ և այդ պատճառով օգտակար են աղիների խանգարումների դեպքում: Տանձի հյութը հոյակապ ամրացնող, թարմացնող և վիտամիններով հարուստ ըմպելիք է Բրյուսելյան կաղամբ Բրյուսելյան կաղամբի առանձնահատկությունը վիտամինների հավաքածուի մեջ է: Այն հարուստ է С, В1, В2, В6, В9, РР, վիտամիններով, ինչպես նաև ազատ ամինաթթուներով, ֆերմենտներով, հանքանյութերով և միկրոտարրերով: Բրյուսելյան կաղամբի հյութը շատ օգտակար է շաքարային դիաբետի ժամանակ, քանի որ կարգավորում է ենթաստամոքսային գեղձի գործառույթները: Սակայն ի տարբերություն կաղամբի այլ տեսակների, բրյուսելյանը վատ է պահպանվում թարմ վիճակում, այդ պատճառով այն պետք է օգտագործել երեք օրվա ընթացքում: Խուրմա Խուրման հարուստ է C վիտամինով, իսկ դա նշանակում է, որ այն ուտելով՝ կարող ես ամրացնել քո իմունիտետը և մոռանալ մրսածության մասին: Բացի այդ՝ խուրման հարուստ է կալիումով և մագնեզիումով: Նուռ Նուռը օգտակար է բոլորի համար: Այն մեծ քանակությամբ ասկորբինաթթու և հակաօքսիդներ է պարունակում: Սակավարյունության դեպքում օտագործում են նռան հյութ՝ 2 ամիս շարունակ օրական 3 անգամ կես բաժակ խմելով նախքան ուտելը: Նեխուր Բույսի բոլոր մասերն ուտելի են և շատ հատկություններ ունեն: Արմատը հարուստ է կալիումով, մագնեզիումով, երկաթով, ցինկով: Այն կիրառվում է աղցաններում ու մարինացված ուտեստներում: Եթե նեխուրի եփած արմատը կարտոֆիլ է հիշեցնում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1360205767434872

    Կարդալ ավելին

Քաղաքականություն