• Պարույր Հայրիկյան
  • Կանայք եւ աղջիկներ, թոյլ տուեք մի աննշան (արժեքային առումով) բայց շատ կարեւոր խորհուրդ տալ ձեզ՝ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍԵԱԿԻ առիթով։ Ասում են, չէ՞, ափսեները, բաժակները պէտք է լուանալ անպայման հոսող ջրի տակ, բաց չեն ասում ինչու՞։ Կամ չգիտեն կամ բաւարար բարի չեն։ Մեր օրերի հիմնական (հիմնական, հիմնական եւ զանգուածային՝ բոլորին հասնոց) քաղցկեղածին նիւթը աման լուալու հեղուկն է։ Որքան էլ լաւ պարզաջրես ամանեղենը, միեւնոյնն է նրա մոլեկուլները մնում են ամանեղենի վրա եւ կերակուրի հետ առօք-փառօք ներթափանցում մարդու մարմին։ Նրանից հրաժարուել դժուար է․ այդ պատճառով մասնագէտները խորհուրդ են տալիս 1։1 հարաբերակցութեամբ քացախ աւելացնել։ Կարող դա թանկ հաճոյք թուալ, ուստի տեղեկացնում եմ, որ խնջոյքներից յետոյ բաժակներում մնացող գինիները մի թափեք։ Հաւաքեք, մի տաք տեղում պահեք եւ ապա որպէս աման լուալու հեղուկի հաւելուած օգտագործեք։ Եթէ հարցեր կան, գրեք մեկնաբանութիւններում, սիրով կը պատասխանեմ։ Ի դէպ, արդէն մտայ ծոմի տասերորդ օրուայ մէջ․ եկեղեցում պատարագի ժամանակ այսօր ստացածս մասունքը կարծես ինձ նոր կեանք է տուել։ Բացատրութիւն չունեմ․ ինձ այնպէս եմ զգում, ասես , ժամ առաջ եմ հաց կերել․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/1370605576348515 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ մի անմեղսուանակ գրում էր, թէ ԱԻՄ-ին մերժեցին, դրա համար ԱԻՄ-ը չի մասնակցում։ Հարգելով իր մարդկային տեսքը՝ ուզեցի «շան տեղ չդնել», բայց այսօր մեր պատուական Խաչիկ Մանուկեանի մի գրութիւնը յուշում էր, որ երբեմն պէտք է արձագանքել մոլորեալների համար, ուստի այնտեղ գրեցի, որ ԱԻՄ-ը կարող էր ինքնուրոյն մասնակցել, բայց յայտ չներկայացրեց, որովհետեւ ի սկզբանէ նպատակահարմար ու արդարացուած էր համարում միայն համազգային ընդգրկմամբ դաշինքով մասնակցելը յանուն յամազգային նպատակների։ Այդորակ դաշինքին կարող էր մօտ լինել առաջինը, որը փչացրեցին Րաֆֆին ու Վարդանը, իսկ ԵԼՔ-ի հետ, իրենց ասելով ժամանակն էր քիչ (դէ, հո չեն ասի, որ աշխատելու փորձ չունեն եւ դրա համար ուղղակի կորցրին համակիրներին թիւը շեշտակիօրէն աւելացնելու բացառիկ առիթը)... Հիմա «մանդռաժ ընկած» էն բանից, որ ԱԻՄ-ը հանգիստ, առանց յուզուելու չի մասնակցում մի գործողութեան, որն առանց համազգային համախմբման ընտրութիւն չի կարող դառնալ, անմեղսունակ գնահատականներ են տալիս։ Այս է ամենը։ Մաղթենք, որ էդ դժբախտներն էլ լաւ լինեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/1311055465636860 ...

    Կարդալ ավելին
  • 15 փետրուարի, 2017թ. Ելնելով այն իրողութիւնից, որ իրականութիւն չդարձաւ համազգային (նաեւ ԵԼՔ դաշինքի) ընդգրկմամբ բազմաբեւեռ ժողովրդավարական դաշինք ստեղծելու ԱԻՄ-ի ձգտումը,  Արձագանքելով ԱԻՄ-ի ու ԵԼՔ-ի համակիրների եւ հետեւորդների յորդորներին՝  Քաջ գիտակցելով այն, որ ԱԻՄ-ԵԼՔ համագործակցութիւնը կարող է օգտակար լինել ե՜ւ ԵԼՔ դաշինքի անդամ կուսակցութիւնների, ե՜ւ ԱԻՄ-ի համար, ինչն ի վերջոյ շահեկան կը լինի հայ ժողովրդի համար,  Նկատի ունենալով, որ մեր համագործակցութիւնը օգտակար կարող է լինել գլխաւոր խնդրի՝ քաղաքակրթական ընտրութեան՝ մասնաւորապէս ժողովրդավարութեան հարցում,  Ողջունելով ԵԼՔ դաշինքի ժողովրդավարական գործելակերպը, Հաշուի առնելով այն, որ մեր նախնական խօսակցութիւններում նշված տեխնիկական հարցերը համատեղ բարի կամքի դրսեւորմամբ, նաեւ մեր օժանդակութեամբ կարող են լուծուել կարճ ժամանակամիջոցում եւ  Պատրաստակամութիւն յայտնելով ժամանակի սղութեան հետեւանքով որոշ խնդիրների լուծման հարցում լինել առաւելագոյնս նրբանկատ եւ ընդառաջող՝  ԱԻՄ նախագահութիւնը, իր արտահերթ նիստում քննարկելով ԵԼՔ դաշինքի կազմում առաջիկայ ընտրութիւներին մասնակցելու հարցը, որոշեց դիմել ձեզ հրատապ կարգով ԱԻՄ-ին ձեր արդեն կայացած դաշինքում ընդգրկելու առաջարկութեամբ։  Յարգանքներով՝ ԱԻՄ նախագահութեան անունից՝  ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆԵԱՆ (ԱԻՄ Գլխաւոր Քարտուղար) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/1308385595903847 ...

    Կարդալ ավելին
  • Վստահութեան արժանի մարդիկ ասացին, որ երեկ Նիկոլ Փաշինեանը իմ խօսքերի առիթով (այն է՝ յանուն ժողովրդվարութեան տարուող աշխատանքներին միանալու բոլորի պատրաստակամութիւնը ողջունելի է) ինչ-որ կապիկութիւններ է արել։ Անպայման ուզում է, որ իրեն նկատեմ։ Նկատել էի եւ բաւական բարիացակամօրէն, սակայն երեւում է՝ իր համար քաղաքականութիւնը նաեւ կապիկութիւններ անելու տեղ է։ Ցաւելով իր համար՝ իրեն պիտի մեծաւարի ուղղակի ասեմ։ «Պարոն Փաշինեան, ուզո՞ւմ եք կապիկութիւններ անել, արեք ինքներդ Ձեզ հետ։ Լաւ էլ կը ստացուի։ Ուզում եք մի կերպ պառլամենտ խցուել, գլուխներդ կախ արեք Ձեր գործը ու մի ստիպեք, որ Ձեզ անդրադառնամ։ Իմ ասածներն ու արածները հասկանալու համար փոքր եք եղել եւ փոքր էլ մնացել եք։ Համարում եք, որ ապրիլին ընտրութիւննե՞ր են լինելու, Ձեր խնդիրն է։ «Միակ ընդդիմութեան» ցնդաբանութիւն-կապիկութիւն»-ից հրաժարու՞ել եք ու արդէն այլ ընդդիմադիրնե՞ր եք գտել, լաւ է։ Բայց թող դա Ձեզ համար դաս լինի, որ սխալական մահկանացու եք, այսինքն՝ նկատի ունենաք, որ էլի կարող եք ցնդաբանութիւններ թոյլ տալ, ուստի աշխատեք չափերի մէջ մնալ։ Մեր դիրքորոշումը բազում անգամներ է մատուցուել՝ յանուն ժողովրդավարութեան բոլորի հետ, նաեւ Ձեզ պէս ծնողուրացի հետ (նկատի ունեմ Ձեր քաղաքական հայրիկից՝ Լեւոն Տէր-Պետրոսեանից հեռացումը) միասնական ճակատով այս միջոցառումը ընտրութեան նման մի բան դարձնել եւ յաղթելով սկսել ժողովրդավարութեան արմատաւորումը։ Որեւէ այլ նպատակ տասերորդական է, որեւէ այլ խնդիր ժողովրդավարութեան բացակայութեան հետեւանք եւ դրանցով մենք չենք զբաղուի Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/1284650004944073 ...

    Կարդալ ավելին
  • ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը քանի գնում է` աչքի է ընկնում իր ոչ ադեկվատ հայտարարություններով: Դրա վառ վկայությունն այն է, որ նախօրեին, խոսելով ապրիլին Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորման մասին, նա նշել է. «Հայաստանը բանակ չունի… մեր բանակը փուչիկ է, մենք կարող ենք հիանալ մեր հրամանատարներով, զիվորներով, բայց ոչ բանակով»: Հետաքրքիր է` ինչո՞վ է մտածում Հայրիկյանը, հավանաբար՝ ոչ ուղեղով, քանի որ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր զինված ուժերը կարող են հաջողությամբ դիմագրավել թշնամուն և հարկ եղած ժամանակ նաև հակահարված տալ, իսկ դա խոսում է ոչ միայն զինվորների և սպաների անձնազոհության, այլև բանակի կազմակերպվածության բարձր աստիճանի մասին: Բացի այդ, Հայրիկյանն այն գործիչը չէ, ով կարող է լուրջ գնահատկաններ հնչեցնել: Ճիշտ է, անկախության առաջին տարիներին նա ինչ-որ դերակատարություն ունեցել է, բայց վերջին շրջանում վերածվել է փուչիկ գործչի և դադարել է քաղաքականության մեջ գործոն լինելուց` դառնալով լուսանցքային կերպար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1574190752881583&id=100008720195696&__mref=message_bubb ...

    Կարդալ ավելին
  • Արձագանք էլ չեմ ստանում, որ իմանամ, կարդացւում է, թէ՝ ոչ։ Հետաքրքիր է, թէ ձանձրալի։ Հիմա 3-րդ մասին 2 կէսն էլ կը դնեմ։ ՄԱՍ 3. Ա -ԿՐԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷԻ՝ «ԿԱԳԷԲԷ»-Ի ԲԱՆՏՈՒՄ 1974 թուականի մարտից երկրորդ անգամ յայտնուեցի իմ առաջին կալանավայրում՝ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Մինիստրների Սովետին առընթեր Պետական Անւտանգութեան Կոմիտեի քննչական մեկուսարան կոչուած «կագէբէ»-ի բանտում։ Ինձ տեղեկացրին, որ ես տեղափոխուած եմ «կագէբէ» Ռուբեն Խաչատրեանի գործով որպես վկա հարցաքննուելու համար։  Ռուբէն Խաչատրեանը Ազգային Միացեալ Կուսակցութեան (ԱՄԿ) ղեկաւարութեան վեցերորդ թեկնածուն էր: Սովորաբար ղեկաւարութեան հերթական անդամները միայն կռահել կարող էին, որ իրենց սպասւում է ղեկաւարութեան անդամ դառնալ: Նրանք պարզապէս միանում էին պայքարին իսկ շարունակութիւնը տեւական գործընթաց էր։ Նախ պէտք էր պայքարելու վերաբերեալ տուեալ անձի սկզբունքային համաձայնութիւնը։ Ես նախապէս պիտի վստահ լինէի, որ ինքն ի վիճակի է գործելու որպէս ղեկավար ու կազմակերպիչ։ Եթէ բոլորովին նոր մարդ էր, մոտեցումն այլ էր։ Նա իր համար աննկատ յայտնւում էր որեւէ սկզբնական կառոյցում՝ «պատահաբար» ծանոթանալով իր պէս մտածող մարդկանց հետ։ Հին ու նուիրուած թուացող ընկերների հետ աշխատանքն այլ կերպ էի կազմակերպում։ Նախ գրականութիւն էր տրւում եւ այդ գրականութեան ընթերցման առիթով ապագայ ղեկավար դէմքն իր շրջապատում, իր հետ առնչուած մարդկանց միջավայրում ընտրում էր իր ապագայ գործընկերներին։ Ես միայն մոտաւոր քանակն էի պարզում, ապա այդ մարդիկ, ինչպէս նաեւ իրենց շէնքի բոլոր բնակիչները, իրենց փոստարկղերում գտնում էին «Փարոս 2 (լրացուցիչ)»-ի համարներից։ Որպէս կանոն ընդհատակեայ անկախական պայքարին միանալու կողմնակիցներն արդէն լսած էին լինում Ազգային Միացեալ կուսակցութեան մասին եւ նրանց դուր էր գալիս «Փարոս 2(լրացուցիչ)»-ի միջոցով բոլոր հայրենասէր մարդկանց ուղղուած ԱՄԿ անունից հանդէս գալու կոչ-հրաւէրը։ Իրենք էլ որոշում էին հանդէս գալ ԱՄԿ անունից, մինչեւ ԱՄԿ-ն կը գտներ իրենց։ Այդպէս էր ասւում «Փարոս»-ում։ Ռուբէն Խաչատրեանի հետ ծանօթ էի 1967-8 թուականից։ Ինձնից մօտ 10 տարով մեծ էր։ Կապուած էր Բագրատի հետ։ Բագրատի կալանաւորումից յետոյ, ինչպէս իմացանք աւելի ուշ, իր եւ Յարութիւն Կարապետեանի նկատմամբ առանձին-առանձին գործ էր կազմուած։ Նոյն կերպ 1968 թ.-ին ԱՄԿ հիմնադիրների կալանաւորումից յետոյ իմ նկատմամբ էր գործ յարուցուած։ Դա նշանակում էր, որ քո նկատմամբ այնքան կասկածներ կան, որ կարող ես նաեւ խիստ պատժի ենթարկուել, բայց գաղտնի ծառայութիւնները կամ դեռ ստուգում են կամ որոշել են քեզ առժամանակ ազատութեան մէջ թողնելով գտնել «հակասովետական» տրամադրութիւններ ունեցող նաեւ այլ մարդկանց։  Դեռ մինչեւ առաջին կալանքս Ռուբէնն իմ վրայ սկզբունքային ու պինդ մարդու տպաւորութիւն էր թողել։ Դրանից ելնելով ես մտածեցի, որ Բագրատի կալանաւորումից յետոյ նրա շրջապատից մնացած մարդկանց հետ ճիշտ կը լինի աշխատել Բագրատի ընկեր Ռուբէնի միջոցով։ Ինձ համար անհասկանալի էր, որ իմ 4 տարուայ բացակայութեան ընթացքում որեւէ լուրջ գործ չէին արել։ Նրբօրէն հետաքրքրուել էի եւ ստացել բացատրութիւն․իրենք որոշել էին գործերի համար նախ դրամական միջոցներ յայթայթել եւ զբաղուած են եղել այդ աշխատանքներով։ Այդ գործերում էլ սակայն 1972 թ․-ին ձախողում էին ապրել։ Բագրատին ինչ-որ առեւտրային գործ անելիս բացայայտել էին եւ հաւաքած ողջ գումարը տղաներն ստիպուած էին եղել տալ «ՕԲԽՍ» կոչուած յատուկ ծառայութեան աշխատակիցներին, որպէսզի Բագրատն ու էլի ինչ-որ մարդիկ տնտեսական յանցագործութեան մեղադրանքով ազատազրկման չդատապարտուեն։ Կոմունիստական բռնապետութեան տարիներին դու կարող էիր բանտում յայտնուել նոյնիսկ այն բանի համար, որ աւելորդ հագուստդ համարձակուել ես վաճառել։ Որեւէ առեւտրային գործունէութեան մենաշնորհ ուներ միայն պետութիւնը։  Ռուբէնի եւ միւսների հետ աշխատելիս ես գաղտնապահական կանոններից ելնելով ոչ մի անուն չէի հարցնում, բայց գիտէի, որ Բագրատի ի մի բերած եււ նրա կալանաւորումից յետոյ անորոշութեան մէջ յայտնուած մարդկանց թիւը փոքր չէ։ Ճիշտ է, նրանք թրծուած չէին որպէս ընդհատակի գործիչներ, բայց ամենակարեւորը՝ պայքարելու պատրասատակամութիւնն ունէին։ Մնացեալը՝ կրթել, մարզել, նախապատրաստել դժուարութիւններին, արդէն մեր խնդիրն էր։  Հիմա, երբ ինձ բերել էին Ռուբէնի գործով որպէս վկայ հարցաքննելու, ոչինչ չէի հասկանում։ Ինչպէ՞ս կարող են ինձ որպէս վկայ, այսինքն՝ «կագէբէ»-ին օգնող հարցաքննել։ Չէ՞ որ սրանք ինձ ճանաչում են եւ գիտեն, որ ի վնաս Ռուբէնի խօսք պոկել չեն կարող։ Այդ անորոշ վիճակը երկար չտեւեց։ Շատ արագ պարզ դարձաւ, որ նրանց ես էի հետաքրքրում։ «Կագէբէ»-ն նոր գործելաձեւ էր ընտրել։ Նրան պէտք էր ԱՄԿ-ն արմատախիլ անել, մինչեւ վերջին մասնոյթը պարզել ԱՄԿ գործունէութիւնը, բացայայտել բոլորին եւ վերջ դնել արդէն 8 տարի կազմակերպութեանը։ Կոմունիստական իշխանութեան պայմաններում 8 տարի գործել։ Սա ոչ միայն աննախադէպ էր, այլեւ խիստ վիրաւորական «ընկեր չեկիստների» համար։  Այդ շրջանում ինձ կարելի էր նմանեցնել տուն վերադարձած մարդու։ «Կագէբէ»-ի բանտում գրեթէ մի տարի էի անցկացրել ուղիղ չորս տարի առաջ։ Հիմա կրկին հարազատ պատերի ներսում էի։ Քրէականներից յետոյ մանաւանդ միայնութեան մէջ յայտնուելով ինձ բաւական լաւ էի զգում։ Ընդհանրապէս յանցագործ աշխարհի համար «կագէբէ-ի պատդուալները» (այդպէս էին նրանք կոչում այս բանտը) եթէ ոչ ամենասարսափելի, ապա ամենաանցանկալի վայրն էր։ Ինձ համար այլ էր․ ես իմ տանն էի։ Բանտի պետը նոյն Սիրունեանն էր, կարծեմ, արդէն փոխգնդապետի կարգավիճակով։ Նրա տեղակալը նոր մարդ էր, երիտասարդ ռուս սպայ, կարծեմ, Վովա անունով։ Ինձ 14-րդ խցում տեղաւորեցին։ Դա երկհարկանի բանտի երկրորդ հարկի առաջին խուցն էր։ Դէպի բանտախցեր բերող եւ վարչական մասը խցերից առանձնացնող երկաթէ դուռը բացելուց յետոյ անմիջապէս ձախ կողմում իմ խցի դուռն էր։ Հաւանաբար ինձ այդտեղ, վարչական մասին անմիջապէս մոտ էին տեղաւորել առաւելագոյն հսկողութիւն ապահովելու նպատակով։ Գրեցի բանտի երկհարկանի լինելու մասին, բայց մինչ այդ երբեք չէի տեսել կամ զգացել, որ նկուղային հարկի խցերում կալանաւորներ լինէին։ Միայն այդ հակում տեղակայուած բաղնիքն էր օգտագործւում կալանաւորներին բաղնիք տանելու օրերին։ Քննիչներս նոյնպէս հին՝ 1970թ.-ի քննիչներն էին՝ Ենգիբարեանը, Յակոբեանը։ Աւելացել էր Մաթեւոսեանը եւ քննչական բաժնի պէտ գնդապետ Դադայանին փոխարինում էր փոխգնդապետ Ծատուրեանը։ Ինչպէս եւ առաջին կալանքի ժամանակ քննասենեակում հաճախ յայտնւում էին գնդապետ Սայադեանին փոխարինած գնդապետ Ռաֆիկ Գրիգորեանն ու Պարգեւ Ջիւանեանը։ Չեմ կարող, ուղղակի չեմ կարող հենց այստեղ չնշել, որ երկու տասնամեակ անց ես Երեւանի կենտրոնի շէնքերից մէկում բնակարան գնեցի եւ պարզուեց, որ նշածս «չեկիստ»-ների հիմնական մասն ապրում էր այդ շենքում, աւելին նրանցից երեքը՝ Ջիւանեանը, Յակոբեանը եւ Ենգիբարեանը ինձ հետ մեր շէնքի հենց նոյն մուտքում բնակարաններ ունէին։ Որքան ուրախ էի ես եւ ենթադրում եմ, մանաւանդ, իրենք, որ բոլշեւիկեան բռնապետութեան օրէնքներով ինձ հետապնդումների ենթարկելիս նրանք երբեք իրենց այնպէս չէին պահել, որ ամաչէին իրենց մարդկային նկարագրի համար։ Ընթերցողս կարող է զարմանալ, բայց ես իրականութիւնն եմ ներկայացնում։ Մենք տասնամեակներ անց նոյնիսկ բարի հարեւաններին բնորոշ հարաբերութիւններ էինք պահպանում։ Ինձ սկսեցին քննել որպէս վկայ։ Ընդունուած կարգով նախ զգուշացնում են, որ դու որպէս վկայ պարտավոր ես ասել միայն ճշմարտութիւնը, որ սուտ ցուցմունք տալու դէպքում կարող ես քրէական պատասխանատւութեան ենթարկուել։ Ներկայացուած մեղադրանքի խստութիւնից կախուած միչեւ 3 կամ 5 տարուայ կալանքի կարող էիր դատապարտուել սուտ վկայութեան համար։ Քրէական պատասխանատւութիւն էր սահմանուած նաեւ ցուցմունքից հրաժարուելու համար՝ պակաս քան սուտ ցուցմունք տալու դէպքում։ Եթէ փորձ չունես, կարող ես քեզ ծուղակն ընկնել։ Բարեբախտաբար իմ անձնական փորձին աւելացել էր բազում այլ քաղկալանաւորների պատմածներից ստացած փորձառութիւնը։ Ինձ հարցեր էին տալիս Ռուբէն Խաչատրեանի գործով, բայց հարցերն աւելի ինձ էին վերաբերում, քան՝ Ռուբէնին: Ի տարբերութիւն մեղադրեալի, կամ կասկածեալի , ով իրավունք ունի հանուն իր պաշտպանութեան ցուցմունք չտալ կամ հրաժարուել ցուցմունքից, որպէս վկայ դու պարտաւոր ես խօսել։ Իրավիճակին անծանոթ մարդը քննիչի ցույց տուած օրենքի սպառնալիքի տակ` պարտաւոր է զգում ասել ճշմարտութիւնը եւ իր ձեռքով դնում իրեն մեղադրանք ներկայացնելու հիմքերը:  Կար եւս մէկ հոգեբանական նրբերանգ։ Քեզ չեն կալանաւորում, քեզ չեն սպառնում կալանաւորմամբ եւ աւելին, ասում են, որ դու ճշմարտութիւը պատմելով եւ քննութեանն օգնելով ապացուցում ես նաեւ քո անմեղութիւնը։ Այդ իրավիճակում հակադրուել քննիչներին ու ասել որ որեւէ պատճառաբանութեամբ դու չես կամենում ցուցմունք տալ, կը նշանակէր ապացուցել հակառակը։ Այս պահը «կագէբէ»-ն լաւ օգտագործում էր, ու ես անուանապէս գիտեմ մարդկանց, որ զոհ էին գնացել այդ խաղին ու բառի դասական իմաստով դարձել դաւաճաններ։ Խնդիրս անփորձութեան պատճառով դաւաճան դարձած մարդկանց բացայայտումը չէ։  Ամփոփ լինելու համար ես ինձ տրուող հարցերը ներկայացնելուց առաջ ճիշտ եմ համարում ներկայացնել, թէ ընդհանուր առմամբ ինչ էր տեղի ունեցել: Ինչպէս արդէն նշեցի Ռուբեն Խաչատրեանը Ազգային Միացեալ Կուսակցութեան ղեկաւարութեան անդամ դառնալու թեկնածուներից էր, լինելու էր խորհրդի վեցերորդ անձը։ Նա միայն կռահել կարող էր, որ ղեկաւարութեան անդամ է դառնալու: Այդպիսի բաները ընդյատակային պայքարի մասնակից մարդիկ իմանում էին կատարուելուց, տեղի ունենալուց յետոյ։ Մինչ այդ ես միայն ակնարկում էի կառոյցի կայացման դէպքում նման այլ մասնաճիւղերի ղեկավարների հետ ծանոթանալու, համատեղ աշխատելու հնարաւորութեան մասին։ Գործերն յաջորդում էին իրար եւ այդ մասնաճիւղում արդէն հասել էին վերջին փուլին, երբ իրենց գրած եւ բազմացրած թռուցիկներն էին տարածում։ Եւս մի քանի շաբաթ եւ Ռուբենը կտեղեկանար, որ ինքը ԱՄԿ տասնապետ է, որ ընդգրկուած է ԱՄԿ խորհրդի կազմում եւ իր պայմանական թուահամարն է 6-ը։ Կիմանար, որ իր հին ծանօթներ Ազատը, Աշոտը, Անդրանիկը եւ իր երեխաների կնքահայր Յակոբջանը ոչ միայն հին հայրենասէր ընկերներ են, այլեւ ԱՄԿ խորհրդի անդամներ, որոնց քուէարկութեամբ է որոշւում ԱՄԿ գործունէութեան ընդհանուր ուղեգիծը։ Այդ ամենը տեղի չունեցաւ, որովհետեւ Բագրատ Շահուերդեանի եւ Արարատ Թովմասեանի դատաւարութեան վերջում, դատավճիռն ընթերցելիս դատաւորն ազդարարեց, որ Ռուբեն Խաչատրեանը պետք է կալանքի վերցուի եւ ենթարկուի դատական պատասխանատւութեան։ Նրա նկատմամբ գործ յարուցելու որոշումն աւելի վաղ էր կայացուած։ Երբ իմացանք դատարանի որոշման եւ Ռուբէնի անխուսափելի կալանաւորման մասին, մի քանի ընկերներով շտապեցինք նրանց տուն։ Ռուբենը իր կնոջ եւ երկու երեխաների հետ բնակւում էր Երեւանի Կոմիտաս կոչուող շրջանում։ Այսօրուայ պէս յիշում եմ նրա երիտասարդ կնոջ Տիգրանուհու տագնապած, տխուր սպասումով լի հայացքը։ Մխիթարական ոչինչ չունէինք ասելու։ «Ռուբէն, երեւի հիմա կը գան քո հետեւից։ Դատարանը քեզ կալանաւորելու որոշում հրապարակեց»։ «Իսկ Բագրատենց քանի՞ տարի տուեցին»,-հետաքրքրուեց կատարելապէս հանգիստ թուացող Ռուբէնը։ Թէ իրականում ինքն այդ պահին ինչ էր զգում, միայն ինքը կարող էր գիտենալ։ «Հինգ տարի խիստ ռեժիմ եւ երկու տարի աքսոր։ Արարատին՝ երեք ու կէս տարի (ճշտել)»,-պատասխանեց Յակոբջանը։ «Դուրս գա՞նք»,-առաջարկեցի ես,-Քանի դեռ չեն եկել»։ Իհարկէ, մանկամտութիւն կլինի մտածել, թէ մենք աւելի վաղ հասանք նրանց տուն քան «չեկիստ»-ները։ Երեւի նրանց էլ պէտք էր իմանալ, թէ ովքեր կը հանդիպեն Ռուբէնի հետ եւ ինչ կը խօսեն։ Այդ է, որ չկամեցանք իրենց հնարաւորութիւն տալ տնից դուրս գալով։ Հրաժեշտ տուեցինք մտահոգ, տագնապած աչքերով մեզ նայող Տիգրանուհուն եւ Ռուբէնի հետ դուրս եկանք իրենց տնից։ Գնացինք Երեւանի Էրեբունի թաղամաստի Վարդավառի լճի այգի (ժողովուրդը կոչում է «Թոխմախգոլ»)։ Տեսանք, որ մեզ հետեւում են, բայց որեւէ բան փոխել չէինք կարող։ Պիտի հասցնէինք խօսել կարեւոր բաների մասին։ Պայմանաւորուեցինք, որ կալանքի օրուանից հաշւուած ուղիղ քառասուներորդ օրը ինքը պիտի դիմում գրի Միաւորուած Ազգերի Կազմակերութեան (ՄԱԿ) գլխաւոր քարտուղարին եւ տեղեկացնի որ ի նշան բողոքի ընդդէմ իր եւ միւս քաղաքական կալանաւորների հետապնդումների եռօրեայ հացադուլ է անում։ ՄԱԿ-ից խնդրելու էր հատուկ հանձնաժողով կազմել եւ ուղարկել Հայաստան՝ հայ քաղկալանավորների գործերն ուսումնասիրելու նպատակով։ Նոյն քառասուներորդ օրն էլ սկսելու էր հացադուլը։ Ռուբէնը բաւական հանգիստ էր․ կարծես իրեն չէ, որ պիտի կալանաւորէին։ Երբ խօսեցինք քննութեան ընթացքում իր պահուածքի մասին ասաց, որ չի պատրաստւում որեւէ ցուցմունք տալ։ Մենք կարծում էինք, թէ իրեն կալանաւորելու որոշումը կապուած էր միայն Բագրատենց գործի հետ։ Ընդհարապես հացադուլերը արդիւնաւետ էին, եթե դրանց մասին աշխարհը իրազեկուած էր լինում։ Չկար կամ ինձ յայտնի չէր նախադեպ, երբ որեւէ մեկի Պետական Անւտանգութեան Կոմիտեի բանտում արուած հացադուլի մասին տեղեկութիւն տարածուէր այն էլ արտասահմանում։ ՊԱԿ-ի բանտերն համարւում էին խիստ մեկուսացուած եւ նրացից որեւէ տեղեկութեան արտահոսքը արտակարգ դէպք կը լիներ: Հենց այդպիսի մի արտակարգ դէպք էլ նախատեսում էինք մենք, որպէսզի նման գործողութիւնների շարքով անուրանալի դարձնէինք հայ ազգի՝ նրա ազատութեան եւ անկախութեան նուիրեալների պայքարի փաստը ։  Ռուբենին կալանաւորել էին դէկտեմբերի 10-ին։ Քառասուներորդ օրը յունուարի 19-ն էր։ Մեր պայմանաւորուածութեան համաձայն այդ օրն էլ նա սկսել էր իր եռօրեայ բողոքի հացադուլը։ ԱՄԿ-ի բոլոր կառոյցներին տեղեկացրել էինք, որ ՊԱԿ-ի բանտում գտնուող Ռուբէն անունով ԱՄԿ պատասխանատուներից մէկը բողոքի հացադուլ է անում եւ ԱՄԿ-ականները առանց ցուցադրականութեան մէկօրեայ համերաշխութեան հացադուլ պէտք է անէին նրա հետ։ Դա նաեւ կրթական, դաստիարակչական նպատակ էր հետապնդում։ Հացադուլի մասին լուրը ես Ռուբէնի լուսանկարի հետ նախապէս ուղարկել էի նաեւ մոսկովեան այլախոհական շրջանակներին։ Նրանք իրենց հերթին փոխանցել էին արեւմտեան տարբեր լրատուամիջոցների եւ կարելի է պատկերացնել, թէ ինչ անակնկալ էին ապրել «չեկիստները»։ Սակայն այդ ամենը, ինչպէս յետոյ պարզուեց, լուրջ հետեւանքներ էին ունեցել։ «Կագէբէ»-ն արտակարգ միջոցներ էիր դիմել եւ հատուկ քայլեր էր ձեռնարկել Ռուբէնի նկատմամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/995357007206709?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Համացանցը լցուած է 1999 թ․-ին դաւադրաբար սպանուած վարչապետի մասին դրական ու բացասական գրառումներով։ (Նրա իսկական թշնամիները բացայայտօրէն կեղծելով իրականութիւնը, հողին յանձնելու պահից այդ պետական բարձր պաշտօնին տիրացած անձի շիրմաքարին չգրեցին վարչապետ բառը։ Հիմա էլ նոյն տխմարապաշտութեամբ շարունակում են նախարարի անունով իբր մեծարել։ Այ ստորներ, այդ դժբախտ մարդը կոմսոմոլից հհշ էր դարձել ու պաշտպանութեան նախարար, հհշ-ից անցում էր կատարել հանրապետական եւ վարչապետ, իր նախաձեռնութեամբ։ Հոկտեմբերի 27-ին վարչապետ եք կոչել։ Ի՞նչն է ձեզ ստիպում հոկտեմբերի 28-ից առայսօր վարչապետի փոխարէն սպարապետ կոչել։ Մա կարծում եք միայն գտիտութիւ՞ն է, գուցէ աւելի ճիշտ կը լինի բնութագրել որպէս քողարկուած թշնամանք։ Սակայն այսօր այլ խնդրի մասին էի ուզում խօսել՝ նրա գլխաւոր վաստակի։ Չեմ հասկանում, թէ գոնէ նրանք, ովքեր ԼՏՊ-ին չարիք էին համարում եւ պնդում, որ նրա հրաժարականը կապուած էր իր պաշտպանութեան նախարարի սպառնալիքների հետ, ինչու՞ նրա կեանքի այդ դրուագը չեն փառաբանում։ Չէ՞ որ հայ պետականաշինութեան մէջ դա նրա մեծագոյն ներդրումն է։ Ազնիւ չէ, որ չեն գրում ու գովերգում այդ մարդուն իր բարձր հայրենասիրական արարքի՝ դաւադրութեան, պետական հեղաշրջման՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահին փալաս սարքելու համար։ (Եթէ գլխաւոր հրամանատարը ճնշման տակ որոշում է ընդունում, այլ բառ օգտագործել չի կարելի։ Նա միայն ժողովրդի ճնշման մասին խօսելիս կարող էր այլ կերպ ընկալուել, մնացեալ դէպքերում ինքը ճնշումներ հաղթահարելու երաշխաւորն էր)։ Ինչեւէ, ինչպէս կասէր Յակոբ Պարոնեանը «Էշերը կը զռան, գայլերը կը ոռնան, շները կը հաչեն, իսկ մարդիկ կը մտածեն»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/990713677671042?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Ընդհանրապէս աւելի քան տարօրինակ է, որ որոշ «ազնիւ մարդիկ» Հայաստանում չեն գտնում իրապէս եւրոպական կողմնորոշում ունեցող եւ «Հայաստանի անկախութեան համար պայքարող» քաղաքական ուժ։ Դիտեցի Արմէն Շեկոյեանը զրոյցը Ազատ Արշակեանի հետ։ Կարծես թէ Արմէն Շէկոյեանը չգիտէ որոշ մանրամասնութիւններ, բայց Ազատը ոչ միայն չի օգնում այլեւ․․․Նա ասում է, որ1987 թ. ստեղծուած ԱԻՄ-ն ու 1990 թ.-ին ԱԻՄ-ից պառակտուելու ճանապարհով ստեղծուած Հանրապետականն ու Ք-դմկրատականը միաժամանակ են ստեղծուել։ Ազնիւ չէ։ 1987-ից 1990 թթ. երեք տարիները քաղաքագիտական առաջընթացի տեսանկիւնից տասնամեակների տարողութիւն ունեն։ ԱԻՄ-ը գորբաչովեան բարենորոգումների շնչի կամ արցախեան շաժման ծնունդ կազմակերպութիւն չէր։ ԱՅն առաջին այլընտրանքային կազմակերպութիւնն էր (իր «Անկախութիւն» շաբաթաթերթով) ամբողջ կոմունիստական կայսրութիւնում եւ ինքն էր նպաստում շարժումների ստեղծմանը (նաեւ Արցախեան ինքնորոշմանը)։ Ազատն ու Աշոտը Մովսէսի նախաձեռնութեամբ 1989-ին միացել են ԱԻՄ-ին, իմ օրհնութեամբ ընդգրկուել ԱԻՄ ղեկավարութեան կազմում (ես այն ժամանակ արտաքսուած էի)։ Իմ բռնի արտաքսման պայմաններում իրենց 1990 թ.-ի քայլերն արդարացնելու համար Ազատը նաեւ ասում է, թէ ԱՄԿ-ԱԻՄ կանոնադրութեամբ կարելի էր մինչեւ անկախութեան հանրաքուէն իբրեւ թէ գաղափարական տարաձայնութիւններից ելնելով սեփական կուսակցութիւններ ստեղծել։ Այո, հստակ էր, որ Հայաստանը պիտի լիներ բազմակուսակցական երկիր, բայց միայն կոմունստական միակուսակցական բռնապետութիւնից անկախանալուց՝ անկախութեան հանրաքուէից յետոյ։ Այնպէս որ մինչ հանրաքուէն ԱԻՄ-ից դուրս գալը լաւ բան չէր։ (Կարող էր արուել կամ ինքնորոշման պայքարը թուլացնելու նպատակով, կամ էլ ճղճիմ նկատառումներով)։ Պատանեկան տարիներից իմ կեանքի տարբեր փուլերի գործընկեր, զինակից Ազատ Արշակեանը բաւական մեծ ներդրում ունի Հայաստանի պետականութեան վերականգման գործընթացում ու իր փառքն աւելացնելու համար պէտք չունի անցեալի գունազարդման եւ մանաւանդ կեղծիքների։ Բոլոր խօսքերս կարող եմ հաստատել վաւերագրական փաստաթղթերով եւ Ազատի ինձ գրած նամակներով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/986678564741220?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Ես չեմ մասնակցում չեկիստական գործելաոճ որդեգրած արդէն նախկին սուտի ՈՉ-երի միջոցառումներին, բայց հետեւում եմ բոլոր յայտարարութիւններին ու ընդհանուր անցուդարձին։ Այսօր մի քանի բան նկատեցի, ինչն ուշագրաւ եմ համարում։ Յայտարաուեց, որ ա) առաջիկայ երեք ամիսներին (նախ մինչեւ դեկտեմբերի 6 էր, յետոյ մինչեւ ամսավերջ, հիմա երեք ամիս) հիմնական խնդիրը պիտի լուծուի, բ) առաջիկայ խնդիրն այլեւս իշխանութիւնների հեռացումն ու իրենցից կազմուած ժամանակաւոր կառավարութիւնը չէ, այլ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններն են եւ գ) յեղափոախականը անորոշ զգացողութեան մէջ է՝ յեղափոխական մոտեցումից անցումը պարզ, ընթացիկ, սովորական ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ քաղաքական մոտեցմանը ՉԻ՞ նշանակում, որ էս մարդիկ չգիտեն, թէ ինչ էին ուզում երեկ եւ ինչ են ուզում այսօր։ Բայց իրենց մէջ (ԶՈՅԳ ՍՈՒՏԻ ՈՉԵՐԻ) կան նրանցից, որ փութինիստ ըլլալով տիրապետում են «քաղաքական տեխնոլոգիաներին»՝ այն է, մեղմ ասած, ջրի երեսին մնալու ԲԱՐՁՐ ՄՇԱԿՈՅԹԻՆ։ Է...դա ո՞ր կարգին մարդին պիտի գրաւի։ էնքան բան է ջրի երեսին մնում։ Հեն է, հանրապետական ունենք, աշխարհը չունի ... Եւ ի՞նչ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/947121708696906 ...

    Կարդալ ավելին
  • Ինչ էլ որ կգրեմ ինչ էլ որ կասեմ, չմոռանանք, ոչ մի արդարացում չկայ նրանց համար, ովքեր սեփական ուղեղներն անջատած (վաղուց կամ ընդամենը մի քանի օր առաջ) իրենք իրենց վեր են ածել կամակատարների ու մեր ազգի դարաւոր հակառակորդի հետ ձեռք ձեռքի տուած մեզ դէպի կործանում են տանում։ ՍՍ-ն ինչպէս «անակնկալ»՝ 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին «մաքսայնացաւ», նոյքան էլ անակնկալ՝ սեպտեմբերի 4-ին «սահմանադրադաւացաւ»։ Բարեկամները հաճելի անակնկալներ են պարգեւում։ Թշնամիները դրան ընդունակ չեն՝ նրանցը պատուհասն է։ Ու պատուհասուելու են։ Մարդն ասում է մինչեւ 18 թ մի օր էլ պակաս չի մնալու...Դժբախտ, մոռացար ասել՝ Տիրոջ կամքով ու քանի որ մոռացար, չի ներուելու... Յիշեք բոլորդ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/941305292611881 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն