• Շեֆ Խոհարար
  • Բաղադրիչներ նեխուր - 150 գր(արմատ) սոխ կանաչ - 35 գր մանդարին - 2 հատ պանիր - 150 գր հավի բուդ - 1 հատ մայոնեզ - 2 ճ/գդ ընկույզ - 35 գր ձու - 2 հատ Մսի համար՝ մեղր - 1 ճ/գդ սոյայի սոուս - 2 ճ/գդ բուսայուղ - 2 ճ/գդ հյութ կիտրոնի - 1 թ/գդ աղ - 2 պտղունց պղպեղ սև - 2 պտղունց ընկույզ - 35 գր Խմորի համար՝ ջուր - 25 մլ կաթ - 25 մլ կարագ - 25 գր ալյուր - 25 գր աղ - 1 պտղունց ձու - 1 հատ Պատրաստման եղանակ Սկզբի համար պետք է բուդը մարինացնենք։ Մարինադի համար տարայի մեջ լցնում ենք մեղրը, սոյայի սոուսը և բուսայուղը, այնուհետև ավելացնում ենք կիտրոնահյութը, պղպեղը և աղը։ Հավի բուդը կաշվեհան ենք անում և 1 ժամով դնում մարինադի ջրի մեջ (ժամանակ առ ժամանակ շրջում ենք բուդը մի կողմից մյուս կողմ)։ Մարինացված բդի վրա բոլոր կողմերից ընկույզ ենք ցանում, փաթաթում փայլաթիթեղի մեջ և 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 25 րոպե եփում։ Այդ ընթացքում նեխուրի արմատը անցկացնում ենք մանր քերիչով։ Մանդարինի կեղևն ու թաղանթը հեռացնում ենք և կտորների բաժանում։ Ձուն եփում ենք, դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնում։ Սպիտակուցները անցկացնում ենք մանր քերիչով (կամ էլ ավելի հեշտ կլինի մանր կտրատել)։ Խառնում ենք մայոնեզը, ձուն և կանաչ սոխը։ Սոուսի մեջ ավելացնում ենք նաև աղացած ընկույզը։ Նեխուրը, ձվի սպիտակուցներն ու ընկույզով սոուսը միացնում ենք իրար։ Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով։ Բուդը 25 րոպե եփելուց հետո հանում ենք ջեռոցից, փայլաթիթեղը բացում ենք, բուդի վրա լցնում մնացած մարինադը և գրիլի վրա 8-10 րոպե կարմրացնում։ Սառելուց հետո բուդը մասերի ենք բաժանում այնպես, որ յուրաքանչյուր կտորի վրա ընկույզի շերտ լինի։ Աղցանամանի մեջ ենք դնում բուդը և մանդարինը։ Վրայից լցնում ենք ընկուզա-նեխուրային շերտը։ Այնուհետև լցնում ենք քերած պանիրը։ Խմորի համար կաթսայում միացնում ենք կաթը, աղը, կարագը և ջուրը, գոլորշու վրա տաքացնում ենք այնքան մինչև լուծվի, այնուհետև ավելացնում ենք ալյուրը և առանց կրակից հանելու 2-3 րոպե խառնում։ Պետք է ստանանք առաձգական համասեռ զանգված։ Թողնում ենք 3-4 րոպե, որ սառչի և ավելացնում ենք 1 հատ ձու։ Գեղեցիկ կարապներ ստանալու համար եփված խմորը լցնում ենք փոքր կլոր անցքով խոհարարական ներարկիչի մեջ։ Եթե ներարկիչ չունենք, կրեմը լցնում ենք պոլիէթիլենային փաթեթների մեջ և ծայրը կտրում։ Խմորը թևերի, պոչի և վզի տեսքով լցնում ենք յուղաթղթի վրա և թխում 15-18 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Աղցանի յուրաքանչյուր բաժինը կարապի տեսքով զարդարում ենք։ Ամանորյա աղցան՝ հյութեղ, սննդարար և թեթև։ Այս աղցանի համը, վստահ ենք, շատերը կհավանեն Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/armenianchef/posts/1510918835903134 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ Խմորի համար՝ կաթ - 75 մլ խմորիչ - 3գր շաքարավազ - 3 գր ալյուր - 250 գր ձու - 1 հատ աղ - 1/4 թ/գդ թթվասեր - 75 գր կարագ - 25 գր Միջուկի համար՝ ընկույզ - 130 գր դարչին - 1/2 թ/գդ(աղացած) շաքարի փոշի - 125 գր Օշարակի համար՝ ջուր - 50 մլ մեղր - 75 գր Վրան քսելու և դնելու համար՝ կարագ - 60գր ընկույզ - 50գր ձու - 1/2 հատ Պատրաստման եղանակ Տարայի մեջ խառնում ենք կաթը, խմորիչը և շաքարավազը։ 10 րոպե հանգիստ ենք թողնում։ Մեկ այլ տարայի մեջ խառնում ենք ալյուրը, հալեցրած սերուցքային կարագը, ձուն, թթվասերը և  աղը։ Այդ զանգվածը թեթևակի խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք հասունացած խմորիչը և փափուկ խմոր ենք հունցում։ Խմորը թողնում ենք տարայի մեջ, սրբիչով ծածկում ենք և 1,5 ժամով տաք տեղ դնում։ Այդ ընթացքում պատրաստում ենք ընկուզային միջուկը։ Ընկույզը ջեռոցում բովում ենք, այնուհետև բլենդերով մանրացնում։ Ավելացնում ենք շաքարի փոշին, դարչինը և լավ խառնում ենք։ Հասունացած խմորը բաժանում ենք 13 հավասար մասերի, որից երկուսը միացնում ենք իրար։ Այսինքն ստանում ենք 11 հավասար մասեր և մեկ մեծ մաս։ Մեծ խմորը 1 մմ հաստությամբ շերտով բացում ենք և դնում բուսայուղով պատված ձևամանի մեջ: Հալեցնում ենք  կարագը (մոտ 2 թ/գդ) և քսում շերտի վրա։ Վրան դնում ենք հաջորդ շերտը։ Շերտը կարագով պատում ենք և վրան լցնում միջուկի 1/10 մասը։ Այդ նույն գործողությունը 9 անգամ կրկնում ենք։ Նկարի վրա տեսնում ենք 10-րդ շերտը` յուղով պատված և վրան ընկուզային միջուկ։ Սա վերջին շերտն է, որի վրա պետք է միջուկ լինի։ Այդ շերտի վրա դնում ենք ևս մեկ շերտ և վրան կարագ ենք քսում։ Ձևամանի պատերին կպած խմորը կտրում ենք`թողնելով մոտ 2 սմ։ Կողքերի խմորը բերում ենք խմորի վրա։ Ծայրերը պատում ենք հարած ձվով։ Վրայից դնում ենք վերջին շերտը և պատում մնացած ձվով։ Այժմ մեր փախլավան շեղանկյունաձև կտրատում ենք(մինչև վերջ չենք կտրում խմորը, որ միջուկը մեջը մնա)։ Յուրաքանչյուր շեղանկյան վրա դնում ենք 1 հատ ընկույզ։ Ընկույզը մի քիչ պետք է խմորի մեջ սեղմենք, որպեսզի թխվելու ընթացքում խմորը չշերտավորվի։ Թխում ենք 15 րոպե 180 աստիճանում։ Հալեցրած կարագը լցնում ենք փախլավայի վրա(կպած հատվածները դանակով կտրում ենք, և այդ անցքերով կարագ լցնում)։ Կարագի մի մասը վերևից ենք լցնում։ Այնուհետև 25 րոպեով փախլավան կրկին ջեռոցն ենք տեղափոխում ։ Այդ ընթացքում պատրաստում ենք մեղրով օշարակը։ Մեղրի վրա տաք ջուր ենք լցնում և այնքան խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։ Փախլավան հանում ենք ջեռոցից և վրան լցնում պատրաստած օշարակի 1/3 մասը։ Ինչպես կարագի դեպքում այստեղ նույնպես, մեղրի մի մասը լցնում ենք վրայից, մյուս մասը լցնում ենք անցքերի մեջ։ Փախլավան 10 րոպեով նորից տեղափոխում ենք ջեռոցը։ Թողնում ենք փախլավան սառչի։ Այնուհետև հանում ենք ձևամանից ,մինչև վերջ կտրում և յուրաքանչյուր շեղանկյունը 2-3 վայրկյանով թաթախում մնացած մեղրով օշարակի մեջ։ 15-20 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև համտեսում։ Բարի ախորժակ։ Փախլավա. նուրբ խմոր, ընկուզային միջուկ, մեղր և մի քիչ համբերություն Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/armenianchef/posts/1511067965888221 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ ծովախեցգետնի ձողիկներ - 240 գր ձու - 3 հատ(խաշած) բրինձ - 3 ճ/գդ(խաշած) սոխ - 150 գր ձուկ - 150գր (պահածոյացված սպիտակաձուկ ) մայոնեզ աղ պղպեղ սև Պատրաստման եղանակ Սոխը մանր կտրատում ենք։ Վրան լցնում ենք եռման ջուրը և 10 րոպե թողնում։ Այնուհետև ջուրը թափում ենք։ Դա արվում է այն նպատակով, որ սոխը դառը չլինի։ Ձուկը պատառաքաղով ճզմում ենք։ Հավի ձվերը անցկացնում ենք մանր քերիչով։ Միջուկի առաջին տարբերակի դեպքում սպիտակաձուկը, ձվերի կեսը և սոխը խառնում ենք և աղով ու պղպեղով համեմում։ Մայոնեզը լցնում ենք ու խառնում։ Միջուկի երկրորդ տարբերակի դեպքում բրինձն ու մնացած ձվերը խառնում ենք և աղով ու պղպեղով համեմում։ Լցնում ենք մայոնեզն ու խառնում։ Ծովախեցգետնի ձողիկը բացում ենք։ Վրան ենք լցնում միջուկը։ Ծովախեցգետնի ձողիկը զգուշորեն ծալում ենք։ Այնուհետև ձողիկները 1-2 ժամով դնում ենք սառնարանը։ Հետո սառնարանից հանում ենք և ոչ մեծ կտորների բաժանում։ Ինչպես նկատեցիք ծովախեցգետնի ձողիկներ լցոնելը այնքան էլ բարդ գործ չէ։ Լցոնելու համար կարող ենք ծովախեցգետնի հետ համահունչ ցանկացած տեսակի միջուկ պատրաստել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenianchef/posts/1511006325894385 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ կաթ - 170 մլ խմորիչ - 1,5 թ/գդ շաքարավազ - 2-3 ճ/գդ վանիլին - 1 պտղունց աղ - 1/4 թ/գդ ձու - 1 հատ կարագ - 50 գր ալյուր - 2-2,5 բաժակ չիր սալորի ջեմ ելակի բուսայուղ Պատրաստման եղանակ Խմորիչն ու շաքարավազը լուծում ենք տաք կաթի մեջ, ավելացնում 2 ճ/գդ ալյուրը և լավ խառնում։ Անձեռոցիկով ծածկում ենք և 15 րոպեով դնում տաք տեղ։ Այնուհետև ավելացնում ենք ձուն, կտորների բաժանած փափկած կարագը, վանիլինը, աղը, մնացածն ալյուրն ու խմոր հունցում։ Խմորը 40-50 րոպեով դնում ենք տաք տեղ։ Այդ ընթացքում խմորը 2-2,5 անգամ կշատանա։ Սկսում ենք բուլկիներին ձև տալ։ Խմորը բաժանում ենք 8 մեծ և 8 փոքր գնդի,  որոնցից պետք է ստանանք 4 Ձմեռ Պապ և 4 եղջերու։ Եղջերու պատրաստելու համար օգտագործում ենք 1 մեծ և 1 փոքր խմորի գունդ։ Մեծ խմորը կլոր բացում ենք և մի քիչ ուռուցիկ տեսք տալիս (դա եղջերուի գլուխն է), իսկ փոքր խմորը օվալաձև ենք բացում։ Այնուհետև կտրվածքներ ենք անում ` ինչպես պատկերված է նկարում (փոքր խմորով եղջյուրներն ենք պատրաստում) ։ Եղջյուրները միացնում ենք գլխին։ Սալորաչրի կտորներից պատրաստում ենք աչքերն ու բերանը։ Նույն կերպ պատրաստում ենք մյուս եղջերուներին։ Եղջերուներին դնում ենք բուսայուղով պատած տապակի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում 170-190 աստիճան տաքացրած ջեռոցը։ «Եղջերու» բուլկիները պատրաստ են։ Ձմեռ Պապ պատրաստելու համար նույնպես վերցնում ենք 1 մեծ և 1 փոքր խմորի գունդ։ Մեծ խմորը օվալաձև ենք բացում, իսկ փոքրը` շրջանաձև։ Շրջանաձև բացած խմորը 2 մասի ենք բաժանում, իսկ օվալաձև բացած խմորի ծայրերը դեպի ներս ենք ճկում և սեղմում(ինչպես նկարի մեջ)։ Կտրած շրջանի մի կեսով Ձմեռ Պապիկի մորուքն ենք պատրաստում։ Շրջանի մյուս կեսը բաժանում ենք 5 մասի` 4 փոքր և 1 մեծ։ Փոքր կտորներից մեկով քիթն ենք ձևավորում, մյուսով` գլխարկի գնդաձև զարդը։ Մնացած երկու փոքր կտորներով հոնքերն ենք պատրաստում, իսկ մեծ կտորը` ոլորում ենք և ծայրերը միացնում։ Ձևավորած գլխարկն ու հոնքերը կպցնում ենք։ Սալորաչրի կտորներով աչքերն ենք պատրաստում։ Նույն կերպ պատրաստում ենք մնացած Ձմեռ Պապիկներին։ Բուլկիները դնում ենք բուսայուղով պատած տապակի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում 170-190 աստիճան տաքացրած ջեռոցը։ Պատրաստի բուլկիները ձևավորում ենք ջեմով։ Հաճելի թեյխմություն։ Շնորհավոր Ամանոր։ Պատրաստենք ամանորյա սեղան և զարմացնենք Ձմեռ Պապիկին յուրահատուկ բուլկիներով Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/armenianchef/posts/1510616689266682 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ պատրաստի շերտավոր խմոր - 500 գր թթվասեր - 300 մլ ձկնկիթ կարմիր - 2 թ/գդ սամիթ - 2 ճյուղ ձուկ - 100գր (քիչ աղ դրած սաղմոն) բազուկ - 1 հատ (խաշած) սոյայի սոուս - 2 թ/գդ Պատրաստման եղանակ Խմորը գրտնակով բացում ենք և պատառաքաղով ծակծկում։ Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան և շերտը տեղափոխում ջեռոցի մեջ ու թխում 10-15 րոպե։ Պատրաստի շերտը տաք վիճակում բաժանում ենք 3 հավասար ուղղանկյունների։ Անհավասար ծայրերը փշրում ենք։ Թթվասերը 2 մասի ենք բաժանում. 1-ի մեջ ավելացնում ենք ձկնկիթը և սոյայի սոուս, մյուսի մեջ` սամիթ և սոյայի սոուս և խառնում ենք։ Առաջին շերտին ավելացնում ենք ձկնկիթով խառնած թթվասերը, այնուհետև ծածկում երկրորդ շերտով։ Երկրորդ շերտի վրա լցնում ենք սամիթով թթվասերը, ձկան կտորները և կրկին պատում սամիթով թթվասերով։ Այնուհետև դնում ենք երրորդ շերտը, վրան քսում ենք ձկնկիթրով թթվասերը և վրան ցանում փշրանքը։ Ըստ ցանկության կարող ենք բազուկով վարդեր պատրաստել։ Շերտավոր խմորը գրտնակում ենք և շերտերով կտրտում։ Ծայրերը ամրացնում ենք ատամի չոփիկով։ Խաշած բազուկը կտրտում ենք բարակ շերտերով։ Խմորի յուրաքանչյուր շերտի վրա դնում ենք բազուկի շերտը և փաթաթում։ Այնուհետև մեր պատրաստած վարդերը դնում ենք ջեռոցը, թխում և ձևավորում մեր տորթը։ Կարող ենք վերցնել ցանկացած տեսակի քիչ աղ դրած ձուկ`ըստ ճաշակի։ Ակնհայտ է դառնում, որ ամանորյա սեղան ձևավորելը այնքան էլ բարդ գործ չէ Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/armenianchef/posts/1509763702685314 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ պանիր պարմեզան - 150 գր հավի ֆիլե - 200 գր սունկ շամպինիոն պահածոյացված - 200 գր սոխ - 100 գր սոյայի սոուս - 150 մլ մայոնեզ աղ բուսայուղ Պատրաստման եղանակ Սոխը մանր կտրատում ենք։ Այնուհետև մանր կտրատում ենք ֆիլեն։ Ֆիլեն ու սոխը խառնում ենք իրար։ Վրան լցնում ենք սոյայի սոուսը  ու 1 ժամով դնում ենք սառնարանը։ Այնուհետև սոուսը թափում ենք, ֆիլեն դնում բուսայուղով պատված թավայի մեջ։ Անընդհատ խառնելով 10-15 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք սունկը, համեմում ենք մայոնեզով և անհրաժեշտության դեպքում աղ անում։ Զամբյուղներն ենք պատրաստում։ Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով: Տապակի վրա յուղաթուղթ ենք դնում, 1 ճ/գդ պանիրը լցնում ենք շրջանաձև`10-12 սմ տրամագծով։ Տեղափոխում ենք ջեռոցի մեջ ու թխում ենք 5-7 րոպե` 180 աստիճան տաքացրած ջեռոցում, ապա շրջանները հանում ենք թղթի վրայից։ Տաք շրջանը հագցնում են շրջած բաժակի վրա ( ցանկալի է միանգամից մի քանի բաժակներով անել, որ շրջանները չպնդանան, կամ էլ մնացած շրջանները պահել տաք ջեռոցի մեջ)։ Սառեցնում ենք։ Զամբյուղները հանում ենք բաժակի վրայից։ Աղցանը լցոնում ենք զամբյուղների մեջ։ Ձևավորում ենք կես լոլիկով և կանաչիով։ Ամանորյա սեղան պատրաստելու յուրօրինակ տարբերակ։ Պարմեզան պանրի փոխարեն կարող ենք այլ պանիր օգտագործել։ Զամբյուղների մեջ կարող ենք մեկ այլ աղցան լցոնել և ցանկալի է` մատուցելուց առաջ  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenianchef/posts/1509918376003180 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ Խմորի համար՝ ալյուր - 250 գր կարագ - 100 գր ձու - 1 հատ շաքարավազ - 85 գր կաթ - 1/2 ճ/գդ օսլա (крахмал) եգիպտացորենի - 1/2 ճ/գդ կոճապղպեղ (имбирь) - 3/4 թ/գդ(աղացած) դարչին - 1/4 թ/գդ փխրեցուցիչ - 1 թ/գդ Ջնարակի և ձևավորման համար՝ շաքարի փոշի - 150 գր հյութ կիտրոնի - 1 թ/գդ ձու - 1 հատ(սպիտակուց) սննդի գունանյութ - 2-3 կաթիլ(կանաչ) Պատրաստման եղանակ Շաքարավազն ու կարագը հարիչով հարում ենք։ Ավելացնում ենք ձուն, կաթն ու օսլան և նորից հարում։ Այնուհետև լցնում ենք ալյուրը, փխրեցուցիչը և համեմունքները։ Այդ ամենը գդալով լավ խառնում ենք։ Ալյուրը աստիճանաբար ենք լցնում,որպեսզի շատ կամ քիչ չլինի։ Արդյունքում պետք է փափուկ, բայց ոչ կպչուն խմոր ստանանք։ Խմորը փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ և 30 րոպեով դնում սառնարանը։ Սառեցրած խմորը յուղաթղթի վրա ոչ հաստ շերտով բացում ենք։ Վրան դնում  ենք նախապես կտրած ուղղահայաց թուղթը և խմորի ավելցուկները հեռացնում։ Այնուհետև ուղղանկյունը տարբեր կտորների ենք բաժանում և չոփիկով մի քիչ հեռացնում իրարից։ Այն տեղափոխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 10-20 րոպե մինչև թեթև ոսկեգույն երանգ ստանալը։ Սպիտակուցը ցածր արագության տակ հարում ենք մի քանի վայրկյան, մինչև փրփրի։ Հարելու ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք շաքարի փոշին։ Վերջում ավելացնում ենք կիտրոնահյութն ու խառնում: Ստացված ջնարակը բաժանում ենք 2 մասի։ Մի մասը (որն ավելի քիչ է) սպիտակ ենք թողնում, իսկ երկրորդին խառնում ենք սննդի գունանյութը: Ջնարակը լցնում ենք փոքր փաթեթների մեջ և ծայրը կտրում։ Ավելի մանրամասն, թե ինչպես պատրաստել ջնարակը այցելեք այստեղ: Կանաչ ջնարակով պետք է պատենք ամբողջ փազլը , սկզբից ուրվագծերն ենք անում,հետո` մնացած մասերը։ Երբ բոլոր մասերը չորանան պետք է փազլը հավաքենք և սպիտակ ջնարակով տոնածառ նկարենք։ Տոնածառի ներսում սպիտակ ջնարակով տարբեր տրամաչափի գնդիկներ ենք անում, մի մասի վրա ձևավորման համար նախատեսված գնդիկներ ենք լցնում։ Թողնում ենք ամբողջությամբ չորանա և տեղավորում ենք։ Կարող ենք ամանորյա թխվածքաբլիթ պատրաստելուց ներգրավվել նաև երեխաներին։ Տոնածառը ձևավորելու ընթացքը երեխաներին մեծ ուրախություն կպարգևի  Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/armenianchef/posts/1510093582652326 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ հավի ֆիլե - 200 գր կարտոֆիլ - 300 գր սունկ շամպինիոն - 300 գր գազար - 300 գր ձու - 2 հատ(խաշած) սոխ - 150 գր սամիթ - 1 կապ մայոնեզ աղ բուսայուղ Պատրաստման եղանակ Կարտոֆիլն ու գազարը եփում ենք, սառեցնում և մաքրում։ Հավի ֆիլեն եփում ենք, այնուհետև սառեցնում։ Սոխը մանրացնում ենք։ Սունկը մանր կտրատում ենք։ Այնուհետև սոխը տապակում ենք բուսայուղի մեջ։ Ավելացնում ենք սունկը և սոխի հետ միասին տապակում մոտ 15 րոպե` մինչև պատրաստ լինելը։ Կարտոֆիլն ու գազարը անցկացնում ենք մանր քերիչով։ Ֆիլեն մանր կտրատում ենք։ Ձուն անցկացնում ենք մանր քերիչով։ Կարտոֆիլը դնում ենք ամանի մեջ և գազարի տեսք տալիս։ Վրան մի քիչ աղ ենք ցանում և պատում մայոնեզի շերտով։ Կարտոֆիլի վրա լցնում ենք սունկը (սնկի վրա կարող եք մայոնեզ չանել)։ Ֆիլեն լցնում ենք սնկի վրա, աղ անում և մայոնեզի շերտով պատում։ Ձուն լցնում ենք ֆիլեի շերտի վրա և վրայից մի քիչ մայոնեզ քսում, ապա ձվի շերտի վրա լցնում ենք գազարը։ Ապա որպես պոչ դնում ենք սամիթը և մատուցում: Դանակի օգնությամբ գազարի վրա կարող եք ակոսներ անել։ Ինչպես համոզվեցիք, ամանորյա աղցան ձևավորելու համար շատ ջանք պետք չէ գործադրել։ Կարող եք հիմքի հատվածը կանաչիով ձևավորել  Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/armenianchef/posts/1510481005946917 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ տարտալետկա - 10-12 հատ ձուկ - 200գր (քիչ աղ դրած սաղմոն) վարունգ - 150 գր ձու - 2 հատ(խաշած) ձկնկիթ կարմիր ձկնկիթ սև գազար Պատրաստման եղանակ Սաղմոնը ու ձուն մանր կտրատում ենք։ Վարունգը մանր խորանարդիկների ենք բաժանում։ Խառնում ենք սաղմոնը, ձուն և վարունգը։ Սաղմոնի հետ կարող ենք մայոնեզ չանել, քանի որ այն չափազանց յուղոտ է, բայց եթե ուրիշ ձուկ ենք օգտագործելու, մայոնեզը ցանկալի է։ Այնուհետև միջուկը լցնում ենք տարտալետկաների մեջ։ Միջուկի վրա ձկնկիթ ենք լցնում։ Կարմիր կատվիկի լեզուն և ականջները թարմ գազարից ենք պատրաստում, աչքերն ու թշերը` սպիտակուցից, քիթը ձև ձկնկիթից, իսկ բիբերը` վարունգից։ Սև կատվիկի ականջները սպիտակ բողկից ենք պատրաստում, աչքերն ու թշերը ձվի սպիտակուցից ենք պատրաստում, բիբերը`վարունգից, լեզուն`գազարից, քիթը կարմիր ձկնկիթից, բեղերը` կանաչ սոխի սպիտակ մասից։ Պատրաստի տարտալետկաները դնում ենք ափսեի մեջ և մատուցում: Կարող ենք տարբեր տեսակի աղցաններ լցոնել, այնպիսիք` որ համահունչ լինեն ձկնկիթի հետ։ Շատ ախորժելի տարտալետկա` սև և կարմիր ձկնկիթով  Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/armenianchef/posts/1510567279271623 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ ալյուր - 315 գր շաքարավազ - 100 գր+ 2 ճ/գդ ձու - 2 հատ կարագ - 125 գր սոդա - 1 թ/գդ դարչին - 1 թ/գդ կոճապղպեղ (имбирь) - 2 թ/գդ մշկընկույզ (мускатный орех) - 1 թ/գդ մեղր - 3 ճ/գդ աղ - 1 պտղունց հյութ կիտրոնի - 1 թ/գդ Պատրաստման եղանակ Խմորը երեկոյան ենք սկսում պատրաստել. թույլ կրակի վրա հալեցնում ենք կարագն ու մեղրը (զանգվածը չպետք է եռա), ավելացնում սոդա (սոդան մեղրը կհանգցնի)։ Ավելացնում ենք կոճապղպեղը, դարչինը և մշկընկույզը։ Առանձին ամանի մեջ մաղում ենք ալյուրը, ապա ավելացնում ենք 100գր շաքարավազը, աղը և ձուն (չենք մոռանում 1 սպիտակուց առանձնացնել ջնարակի համար)։ Միացնում ենք կարագով ու մեղրով խառնուրդն ու ալյուրով խառնուրդը։ Այդ ամենն իրար ենք խառնում, հունցում խմոր և տեղափոխում ենք պատրաստի խմորը 6-8 ժամով սառնարանը։ Եթե թխվածքաբլիթ կտրելու ձևաման չկա կարող ենք թղթով պատրաստել 8,5-7-6-5-3,5-2,5 սմ չափի շրջաններ։ Տերևի համար պետք է 8 սմ տրամաչափի շրջան գծել։ Գրտնակով 3-4 մմ հաստությամբ խմոր ենք բացում և կտրում ենք դետալները`մեջտեղի հատվածում հաստ գրիչով անցք ենք բացում։ Դետալները 7-10 րոպե թխում ենք 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցի մեջ, մինչև շագանակագույն դառնան։ Մինչ թխվածքաբլիթը պատրաստվում է, անցնում ենք ջնարակին։ Սպիտակուցը հարում ենք 2 ճաշի գդալ շաքարավազի հետ և ավելացնում ենք կիտրոնի հյութը։ Ավելի մանրամասն, թե ինչպես  պատրաստել ջնարակը այսցելեք այստեղ: Ստանում ենք 6 զանգակ։ Թխվածքաբլիթը ձևավորում ենք ջնարակով։ Մի քանի ժամ թողնում ենք, որ չորանա։ Զանգակները հավաքում ենք նվերի ժապավենով (70 սմ, կարող եք ավելի երկար անել ժապավենը, որ ավելի շքեղ ստացվի), ժապավենակապ ենք պատրաստում։ Տրամադրությունը բարձրացնելու համար յուրաքանչյուր «Զանգակ»-ի ժապավենին բարեմաղթանք ենք գրում։ Ամանորին միշտ ցանկություն է առաջանում հյուրերին զարմացնել ինչ-որ հետաքրքիր ուտեստով կամ խմորեղենով։ Դե ինչ, կարծում եմ ամանորյա թխվածքաբլիթ պատրաստելն այնքան էլ բարդ չէր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenianchef/posts/1509362532725431 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն