• Շեֆ Խոհարար
  • Բաղադրիչներ կաթնաշոռ - 200գր շոկոլադ կաթնային - 100գր կարագ - 50գր խտացրած կաթ - 3ճ/գդ Պատրաստման եղանակ 60գր շոկոլադը բաժանում ենք մեծ կտորների և հալեցնում շոգիի վրա: Ձևամանների հատակը և պատերը պատում ենք շոկոլադով, ապա տեղափոխում սառնարան 20րոպեով (կարելի է շոկոլադով պատելու պրոցեսը կատարել մի քանի քայլից, որպեսզի ավելի ամուր ստացվի պանրիկների վրայի այդ շոկոլադե շերտը): Կաթնաշոռը հարում ենք խտացրած կաթի և սենյակային ջերմաստիճանում փափկած կարագի հետ: Եթե զգաք, որ կաթնաշոռային զանգվածը չոր է ստացվում, ապա մի քիչ էլ ավելացրեք խտացրած կաթ: Մնացած 40գր շոկոլադն էլ ենք հալեցնում շոգիի վրա: Շոկոլադապատ ձևամանները լցնում ենք կաթնաշոռային զանգվածով: Կաթնաշոռի վրա տարածում ենք նոր հալեցրած շոկոլադը: Կրկին տեղափոխում ենք ձևամաները սառնարան 20րոպեով վերջնական սառչելու համար: Ջնարակապատ պանրիկն ամեն անգամ տարբեր դարձնելու համար կարելի է կաթնաշոռային զանգվածի հետ խառնել տարբեր հատապտուղների և մրգերի կտորներ: Մի փոքր պատմություն: Ջնարակապատ պանրիկ առաջին անգամ ստեղծել են ԽՍՀՄ-ում՝ 1930-ական թվականներին: Այդ ժամանակից ի վեր այն լայն տարածում է գտել ԱՊՀ երկրներում, մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Հունգարիայում՝ “Տուրո Ռուդի” անվան տակ: Ի դեպ՝  Ներկայումս լուրեր են պտտվում, որ ջնարակապատ պանրիկի պատրաստման ընթացքում գործարաններն օգտագործում են կոկոսի յուղ, որն այնքան էլ առողջարար չէ: Սակայն տան պայմաններում սեփական ձեռքերով պատրաստած այս քաղցրավենիքը ձեր փոքրիկների համար լիովին կարող է փոխարինել պաղպաղակը՝ որպես համեղ ու օգտակար այլընտրանք: Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BB%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF-%D5% ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ պանիր մասկարպոնե - 500 գր թխվածքաբլիթ - 16 հատ (սավոյարդի) ձու - 4 հատ շաքարի փոշի - 80 գր աղ - 1 պտղունց սուրճ էսպրեսո - 1 բաժակ(թունդ) լիկյոր - 20 գր կակաո Պատրաստման եղանակ Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։ Դեղնուցները շաքարի փոշու հետ հարում ենք, մինչև զանգվածը սպիտակի։ Սենյակային ջերմաստիճանի մասկարպոնեն փայտե գդալով խառնում ենք, այնուհետև միացնում ենք դեղնուցներին։ Սպիտակուցները աղի հետ հարում ենք` մինչև պինդ փրփուր(8-15 րոպե հարում ենք) ստանանք և զգուշորեն խառնում ենք պանրա-դեղնուցային զանգվածին։ Մեկ բաժակ թունդ էսպրեսսո ենք պատրաստում, ավելացնում ենք լիկյորն ու խառնում ենք։ Փոքրիկ ձևամանների կամ բաժակների մեջ` 1/4 չափով կրեմ ենք լցնում։ Թխվածքաբլիթը սուրճի մեջ թաթախում ենք, բայց այնպես, որ այն իր մեջ ներծծի մի քիչ հեղուկ, սակայն ամբողջությամբ չփափկի։ Թխվածքաբլիթները դնում ենք կրեմի վրա։ Ծածկում ենք մնացած կրեմով։ Վրան կակաոյի փոշի ենք ցանում։ Առնվազն 4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, ապա մատուցում ենք։ Եթե մեկ ընդհանուր ձևամանի մեջ եք տիրամիսու պատրաստելու, ապա ձևամանի վրա  եք լցնում կրեմի 1/3 մասը, այնուհետև վրան եք դնում սուրճի մեջ թաթախած թխվածքաբլիթների կեսը, այնուհետև լցնում եք մնացած կրեմի կեսը, վրան շարում թխվածքաբլիթների մյուս կեսը, այնուհետև լցնում եք մնացած կրեմն ու վրան կակաո կամ քերած շոկոլադ եք ցանում։ Ահա և վերջ: Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BF%D5%AB%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BD%D5%B8%D6%82/ ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ թխվածքաբլիթ - 200 գր ընկույզ - 100 գր շոկոլադ սպիտակ - 50 գր սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ մեղր - 2 ճ/գդ շոկոլադ սև - 400 գր կարագ - 100 գր կակաո Պատրաստման եղանակ Թխվածքաբլիթը, ընկույզը և սպիտակ շոկոլադը ոչ մեծ կտորների ենք բաժանում։ Դնում ենք մի կողմ։ Մուգ շոկոլադը մանր կտրատում ենք։ Փոքր կաթսայի մեջ ենք լցնում սերուցքը և ավելացնում ենք կարագն ու մեղրը։ Դնում ենք կրակի վրա, և խառնելով հասցնում ենք եռման աստիճանի։ Խառնում ենք այնքան մինչև կարագը լուծվի։ Մուգ շոկոլադը լցնում ենք ամանի մեջ։ Ավելացնում ենք տաք սերուցքային խառնուրդը. խառնում ենք այնքան, մինչև շոկոլադը լուծվի։ Ավելացնում ենք թխվածքաբլիթը, ընկույզը և սպիտակ շոկոլադը, խառնում ենք։ Զանգվածը լցնում ենք սննդային փաթեթով կամ փայլաթիթեղով պատված 20 սմ տրամագծով հանվող ձևամանի մեջ։ 3 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի սառչի։ Այնուհետև ձևամանից հանում ենք, դնում ամանի մեջ, և վրան կակաո ցանում։ Նախքան մատուցելը պահում ենք սառնարանում։ Բարի ախորժակ։ Մատուցվում է: 3 ժամ անց Նախն. ժամանակ: 10 րոպե Պատրաստման ժամանակ: 15 րոպե Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenianchef/posts/1556670547994629 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ Խմորի համար՝ կարագ - 200 գր շաքարավազ - 1 բաժակ ձու - 3 հատ ձվի սպիտակուց - 1 հատ թթվասեր - 150 մլ ալյուր - 2 բաժակ փխրեցուցիչ - 10 գր կակաո - 2 ճ/գդ Կոկոսի գնդիկների համար՝ կաթնաշոռ - 300 գր ձվի դեղնուց - 1 հատ շաքարավազ - 3 ճ/գդ սպիտակաձավար - 2 ճ/գդ կոկոսի քերուկ - 80 գր վանիլին - 1 գր Կրեմի համար՝ թթվասեր - 300 գր շաքարի փոշի - 3 ճ/գդ Պատրաստման եղանակ Սկզբում հարկավոր է կոկոսի գնդիկները պատրաստել։ Կաթնաշոռը, շաքարավազը, վանիլինը, սպիտակաձավարը, ձվի դեղնուցը լցնում ենք բաժակի մեջ և խառնում ենք։ Կաթնաշոռով զանգվածը 4 մասի ենք բաժանում։ Յուրաքանչյուր մասի մեջ 20-ական գրամ գունավոր կոկոսի քերուկ ենք ավելացնում ( գունավոր կոկոսի քերուկը չգտնելու դեպքում, կարելի է պարզապես տվյալ խմորին համապատասխան գունանյութեր ավելացնել)։ Յուրաքանչյուր գույնով 4-ական գնդիկ ենք ձևավորում և 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։ Պատրաստում ենք խմորը։ Փափուկ կարագն ու շաքարավազը հարիչով հարում ենք։ 3 ձուն և 1 սպիտակուցը հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք թթվասերը, փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը։ Խմորը 2 մասի ենք բաժանում` 1/3 և 2/3։ 1/3 մասի մեջ ենք ավելացնում կակաոյի փոշին (պարտադիր մաղում ենք)։ Շերտը 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20x20 չափի ձևամանի մեջ 25-30 րոպե թխում ենք։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք սառչի, այնուհետև 2 մասի ենք բաժանում։ Այնուհետև նույն ձևամանի մեջ ենք լցնում սպիտակ խմորը։ Սառցարանից կոկոսի գնդիկները հանում ենք և շարում խմորի վրա։ 35-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք։ Պատրաստ լինելուց հետո թխվածքը սառեցնում ենք։ Պատրաստում ենք կրեմը։ Թթվասերը շաքարի փոշու հետ հարում ենք և մեր կրեմը արդեն պատրաստ է։ Սկսում ենք տորթը հավաքել։ Դնում ենք շոկոլադային շերտը, վրան կրեմ ենք քսում։ Այնուհետև դնում ենք սպիտակ շերտը, պատում ենք թթվասերային կրեմով։ Վերջում դնում ենք մյուս շոկոլադե շերտը, նույնպես կրեմ ենք քսում վրան։ Թխվածքի անհարթ եզրերը կտրում ենք և հավասարեցնում։ Վրան հրուշակեղենային քերուկով ձևավորում ենք։ 2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, այնուհետև հանում ենք, կտրում և մատուցում։ Բարի ախորժակ։ Թխվածք Զատիկի համար , որը շատ համեղ է, գունեղ և շատ գեղեցիկ։ Այս թխվածքը, ի դեպ, կարող եք ոչ միայն Զատկական տոնին պատրաստել, այլև սովորական օրերին` զարմացնելով Ձեր մտերիմներին: Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A9%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84-%D5%A6%D5%A1%D5%BF%D5%AB%D ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ Խմորի համար՝ ալյուր - 200 գր շաքարավազ - 200 գր կակաո - 20 գր բուսայուղ - 70 մլ վանիլին - 1 թ/գդ փխրեցուցիչ - 2 թ/գդ (ոչ լիքը գդալ) աղ - 1/2 թ/գդ Միջուկի համար՝ ջեմ - 6-7 ճ/գդ (կամ սառեցված հատապտուղներ) Ջնարակի համար՝ կակաո - 3 ճ/գդ շաքարավազ - 3 ճ/գդ բուսայուղ - 1 ճ/գդ Պատրաստման եղանակ Բուսայուղից բացի, բոլոր բաղադրիչները լցնում ենք խոր ամանի մեջ։ Այս թխվածքի համը մեծամասամբ կախված է կակաոյից։ Այդ իսկ պատճառով պետք է որակյալ կակաոյի փոշի վերցնել. էժանագին կակաոները հարմար չեն։ Չոր խառնուրդը լավ խառնում ենք։ Աստիճանաբար ավելացնում ենք 250 մլ ջուրը, խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք բուսայուղը, խառնում ենք։ Խմորը բավական ջրիկ է ստացվում, ազատ ծորում է։ Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ (20 սմ)։ Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 30-40 րոպե թխում ենք։ Կամ էլ փայտիկով փորձում ենք, եթե փայտիկը չոր է դուրս գալիս, ուրեմն թխվածքը պատրաստ է։ Պատրաստի թխվածքն ամբողջությամբ սառեցնում ենք։ Միջուկի համար վերցնում ենք ջեմը կամ էլ 150 գր սառեցված սև հաղարջը։ Վերջինիս վրա եռման ջուր ենք լցնում, որպեսզի շուտ սենյակային ջերմաստիճանի դառնա։ Նույնն անում ենք նաև այլ սառեցված հատապտուղների դեպքում։ Թխվածքը 2 շերտի ենք բաժանում։ Առաջին շերտը դնում ենք ամանի վրա, պատում ենք ջեմի հաստ շերտով։ Երկրորդ շերտով ծածկում ենք (երկրորդ շերտի երեսամասը նախապես կտրում ենք և հավասարեցնում)։ Պատրաստում ենք ջնարակը։ Կակաոն, շաքարավազը, բուսայուղը և 3-4 ճ/գդ ջուրը լցնում ենք հաստ տակով կաթսայի մեջ և լավ խառնում ենք։ Հասցնում ենք եռման աստիճանի, և անընդհատ խառնելով 3-5 րոպե եփում ենք, մինչև թեթևակի թանձրանա։ Ջնարակը շատ թանձր չի լինելու, քանի որ պահքային է (կարագ, յուղոտ սերուցք և թթվասեր չենք օգտագործում): Պատրաստի ջնարակը ամբողջությամբ սառեցնում ենք։ Վրձնով ջնարակապատում ենք թխվածքը։ Կարող ենք հավելյալ կոկոսի քերուկ ցանել և հաղարջով ձևավորել։ Ցանկալի է թխվածքը մի քանի ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում, ապա մատուցել: Ջեմով և ջնարակով պահքային թխվածք . նուրբ, հյութեղ, վանիլաշոկոլադային համ լրացված թթվաքաղցրավուն մրգային միջուկով և նրբահամ ջնարակով: Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BA%D5%A1%D5%B0%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%AD%D ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ սիսեռ - 0,5 բաժակ ջուր - 5 ճ/գդ քունջութ - 1 ճ/գդ սխտոր - 4 պճեղ ալյուր - 200 գր բուսայուղ Պատրաստման եղանակ Սիսեռը ջրի մեջ թրջում ենք մինչև ուռչի։ Այնուհետև եփում ենք մինչև պատրաստ լինի։ Խմոր ենք հունցում։ Եթե ունենք խոհանոցային կոմբայն կարող ենք դրանով հունցել խմորը. լցնում ենք սիսեռը, ալյուրը, քունջութը, ճզմած սխտորը և ջուրը։ Այնքան ենք խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։ Եթե խմորը շատ պինդ է, մի քիչ ջուր ենք ավելացնում և խառնում։ Եթե այս ամենը ձեռքով ենք խառնելու, սիսեռը պետք է բլենդերով խյուսի վերածենք, այնուհետև խառնենք մյուս բաղադրիչներին։ Բավականին պինդ խմոր ենք հունցում։ Ձեռքերին չկպչող խմոր պետք է ստանանք։ Աշխատանքային սեղանի վրա ալյուր ենք ցանում։ Խմորը որքան հնարավոր է բարակ ենք գրտնակում և կլոր դանակի միջոցով շեղանկյունաձև կտրատում ենք։  Կաթսայի մեջ բուսայուղ ենք լցնում և չիպսերը երկու կողմից տապակում` մինչև ոսկեգույն դառնան ( բուսայուղը շատ ենք լցնում, այն պետք է չիպսերն ամբողջությամբ ծածկի ) ։ Եվ ամեն բան պատրաստ է: Այսպիսով, այս տեսակ չիպսեր կարելի է մատուցել պահքային ապուրի հետ, կարելի է նաև օգտագործել որպես պահքային աղցանի բաղադրամաս։ Շատ համեղ և օգտակար: Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BD%D5%AB%D5%BD%D5%A5%D5%BC%D5%B8%D5%BE-%D5%B9%D5%AB%D5%BA%D5%B ...

    Կարդալ ավելին
  • Լոբիոն ավանդական վրացական ուտեստ է, երբեմն կարող ենք հանդիպել «Լոբով լոբիո» անունով , բայց դա ճիշտ չէ, քանի որ «լոբիո»-ն վրացերենից թարգմանաբար նշանակում է լոբի։ Հատկապես համեղ է լինում, երբ լոբին շատ լավ եփված է լինում, այդ դեպքում ուտեստն ավելի թանձր է լինում։ Երբեմն այս ուտեստի մեջ ավելացնում են նաև սունկ և միս: Բաղադրիչներ լոբի հատիկավոր - 500 գր լոլիկ - 200 գր լոլիկի մածուկ - 2 թ/գդ տաքդեղ - 150 գր սոխ - 150 գր սխտոր - 3-4 պճեղ խմելի սունելի - 2 թ/գդ ուրց - 1 թ/գդ համեմ - 100 գր աղ բուսայուղ Պատրաստման եղանակ Լոբին խորհուրդ ենք տալիս կարմիր (սպիտակ լոբին էլ, ոչինչ, բայց կարմիրով ավելի համեղ է) վերցնել, որը լավ կեփվի և մեր ուտեստի համար լավ հիմք կլինի։ Լոբին գիշերը կամ 3-4 ժամով թրջում ենք։ Այնուհետև ջուրը փոխում ենք, դնում կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Աղ չենք անում։ Եփում ենք թույլ կրակի վրա, փակ կափարիչով, մոտ 1,5-2 ժամ։ Սոխը մաքրում ենք, մանր կտրատում։ Թավայի մեջ բուսայուղը տաքացնում ենք, լցնում ենք սոխն ու տապակում ենք` մինչև ոսկեգույն դառնա։ Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած տաքդեղը և մոտ 2-3 րոպե անընդհատ խառնելով տապակում ենք։ Լոլիկի վրա եռման ջուր ենք լցնում, այնուհետև  կեղևազրկում ենք և մանր կտորներով կտրատում։ Այնուհետև թավայի մեջ ենք լցնում լոլիկն ու լոլիկի մածուկը և խառնում ենք։ Եթե ամռանն ենք պատրաստում, լոլիկի մածուկի կարիք չկա, իսկ ձմռանը անպայման լոլիկի մածուկ պետք է ավելացնել։ Ավելացնում ենք խմելի-սունելին, ուրցը, մանրացված սխտորը և աղը։ Խառնում ենք, թույլ կրակի վրա փակ կափարիչով մոտ 15-20 րոպե շոգեխաշում ենք, կամ էլ այնքան մինչև բանջարեղենը ամբողջությամբ փափկի։ Լոբին պետք է այնքան եփել, մինչև լավ փափկի։ Պատրաստի լոբու գրեթե ողջ ջուրը թափում ենք (2 բաժակ պահում ենք)։ Այնուհետև լոբու մի մասը մանրացնում ենք։ Կարող ենք ճզմիչով խյուսի վերածել։ Անհրաժեշտության դեպքում լցնում ենք լոբու ջուրը։ Ավելացնում ենք տապակած բանջարեղենը և կտրատած համեմը։ Լավ աղ ենք անում, խառնում ենք և ըստ անհրաժեշտության լոբու ջուրն ենք ավելացնում։ Եփում ենք թույլ կրակի վրա ևս 5 րոպե` մոտավոր։ Լոբիոն մատուցում ենք տաք վիճակում։ Անուշաբույր, հագեցնող և անչափ համեղ վրացական ուտեստ ` «Լոբիո»: Ցանկության դեպքում կարող եք մի քիչ մանրացված ընկույզ ավելացնել: Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BE%D6%80%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%82%D5%BF%D ...

    Կարդալ ավելին
  • Ցորեն աճեցնելը վաղուց արդեն դարձել է հայկական Զատիկի անբաժանելի մասը: Այն ոչ միայն գեղեցիկ դեկորացիա է Զատիկի սեղանի համար, այլև գարնանային յուրօրինակ  շունչ է հաղորդում ողջ բնակարանին: Ցորեն աճեցնելու համար մեզ անհրաժեշտ է` Ցորենի հատիկ (լավ կլինի գնել ոչ թե սուպերմարկետներից, այլ շուկայից), Հող, Տարա, որի խորությունը չպետք է 5սմ-ից քիչ լինի, Թղթե անձեռոցիկներ կամ սննդային պոլիէթիլեն: Ցորենը շարում ենք տարայի մեջ ու ջրում սենյակային ջերմաստիճանի ջրով այնպես, որ այն ցորենը ծածկի 1-2սմ-ով: Այսպես ցորենը պետք է մնա մի քանի օր (ոչնչով պետք չէ ծածկել): Օրերը լրանալուց հետո ցորենը թել է տալիս: Այդ ժամանակ ցորենի հատիկները լցնում ենք թաց անձեռոցիկի վրա և ծածկում սննդային պոլիէթիլենով կամ անձեռոցիկով: Թողնում ենք ցորենն այդպես մնա մի քանի օր` մինչև 1-2սմ երկարությամբ ծլերի հայտնվելը: Ողջ ընթացքում պետք է ուշադրություն դարձնել անհրաժեշտ խոնավությանը` մշտապես թրջելով ցորենը, որպեսզի անձեռոցիկը չչորանա: Այնուհետև զամբյուղի կամ այլ տարայի մեջ հող ենք լցնում, որի հաստությունը չպետք է 3սմ-ից քիչ լինի: Ապահովության համար հողի տակ կարող ենք պոլիէթիլեն դնել, որպեսզի ջուրը կամ հողը չթափի զամբյուղի անցքերից: Հողը հավասարեցնում ենք, թրջում, ինչից հետո հավասար և հաստ շերտով լցնում ենք ցորենը: Այս ամենը ծածկում ենք անձեռոցիկով, թրջում ու փակում պոլիէթիլենով (պոլիէթիլենի թաղանթի վրա մի քանի անցք ենք անում, որպեսզի օդը կարողանա ներթափանցել): Թողնում ենք այդպես մնա մի քանի օր՝ այդ ընթացքում պարբերաբար ջրելով ցորենը, ապա հանում պոլիէթիլենը, որպեսզի ցորենը բորբոսով չպատվի: Հետագայում շարունակում ենք ջրել ծիլերն ու աճացնում ցորենը ցանկալի բարձրության: Ցանկության դեպքում ցորենը կարող ենք ձվերով կամ ծաղիկներով զարդարել, կտրել, ձև տալ և այլն: ...

    Կարդալ ավելին
  • Մատուցվում է: 1 ժամ անց Նախն. ժամանակ: 15 րոպե Պատրաստման ժամանակ: 40-60 րոպե Բաղադրիչներ Խմորի համար՝ դդում - 350 գր (խյուս) ալյուր - 250 գր շաքարավազ - 200 գր բուսայուղ - 100 մլ ձու - 2 հատ փխրեցուցիչ - 2 թ/գդ դարչին - 1 թ/գդ կիտրոն - 1 հատ (կեղև) աղ - 1 պտղունց Ջնարակի համար՝ կարագ - 50 գր թթվասեր - 2 ճ/գդ շաքարավազ - 2 ճ/գդ կակաո - 2 ճ/գդ ընկույզ - 100 գր Պատրաստման եղանակ Դդումը մաքրում ենք և խոշոր կտորներով կտրատում։ Եփում ենք միկրոալիքային վառարանում մինչև դդումն ամբողջությամբ փափկի` մոտ 5-10 րոպե (եթե ջուր է դուրս գցում, հարկավոր է այն թափել) ։ Եթե միկրոալիքային վառարան չկա, ապա ջեռոցում ենք եփում կամ էլ կաթսայի մեջ ենք լցնում և մի քիչ ջրով եփում ենք, մինչև փափկի: Այնուհետև քամիչի վրա ենք լցնում, որպեսզի ջուրը քամվի։ Միկրոալիքային վառարանում եփելը ամենահեշտ և արագ տարբերակն է։ Բլենդերով դդումը խյուսի ենք վերածում և թեթևակի սառեցնում ենք։ Կիտրոնի կեղևը մանր քերիչի օգնությամբ հանում ենք, բայց այնպես, որ սպիտակ շերտը կեղևի հետ դուրս չգա։ Դդումի խյուսին ավելացնում ենք ձուն, շաքարավազը, կիտրոնի կեղևը, աղն ու բուսայուղը: Եթե դդումը քաղցր է, շաքարավազի քանակությունը կարող ենք պակասեցնել։ Հարիչով կամ խառնիչով մի փոքր հարում ենք։ Ավելացնում ենք փխրեցուցիչի և դարչինի հետ խառնած ալյուրը։ Հարում ենք մինչև միասեռ դառնա։ Ոչ թանձր խմոր ենք ստանում։ Խմորը լցնում ենք յուղով պատված տապակի մեջ ( 24x10 չափի) ։ Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 40-60 րոպե թխում ենք։ Կարող ենք փայտիկով փորձել, եթե այն չոր է դուրս գալիս խմորի միջից, ուրեմն պատրաստ է։ Պատրաստի կեքսը սառեցնում ենք։ Ընկույզը մեծ կտորներով կտրատում ենք։ Կարագը, թթվասերը, շաքարավազն ու կակաոն լցնում ենք հաստ տակով կաթսայի մեջ։ Ջնարակն անընդհատ խառնելով, հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կրակի տակն իջեցնում ենք և մոտ 1 րոպե եփում ենք մինչև թանձրանա։ Կրակի տակն անջատում ենք և ջնարակը թեթևակի սառեցնում ենք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenianchef/posts/1551965371798480 ...

    Կարդալ ավելին
  • Բաղադրիչներ Խմորի համար՝ ալյուր - 50 գր շաքարավազ - 50 գր ձու - 1 հատ + 2 դեղնուց փխրեցուցիչ - 1/2 թ/գդ Սուֆլեի համար՝ ձու - 2 հատ(սպիտակուց) շաքարավազ - 250 գր կարագ - 150 գր խտացրած կաթ - 100 գր հյութ կիտրոնի - 1 ճ/գդ ժելատին - 10 գր վանիլին - 1/2 թ/գդ Ջնարակի համար՝ շոկոլադ սև - 100 գր կարագ - 50 գր Պատրաստման եղանակ Պատրաստում ենք բիսկվիթը։ Ձուն և 2 դեղնուցները հարիչով հարում ենք այնքան, մինչև փրփրի և աստիճանաբար շաքարավազ ենք ավելացնում (առնվազն 5 րոպե հարում ենք)։ Ալյուրը փխրեցուցիչի հետ մաղում ենք։ Ալյուրը մաս առ մաս ավելացնում ենք զանգվածին` զգուշորեն վերից վար շարժումներով խառնելով։ Հանվող ձևամանի տակը յուղաթուղթ ենք դնում և ձևամանը փակում ենք (22 սմ տրամագծով ձևաման)։ Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և զգուշորեն թիակով հավասարեցնում ենք։ Տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 10-15 րոպե թխում ենք։ Պատրաստի բիսկվիթը ամբողջությամբ սառեցնում ենք։ Այնուհետև ձևամանը բացում ենք և բիսկվիթը յուղաթղթից առանձնացնում։ Բիսկվիթի տակի հատվածը անցքերով է։ Ձևամանի կողքերը լվանում ենք, ձևամանը փակում և տորթը դնում ձևամանի մեջ` հակառակ կողմով դեպի վերև։ Պատրաստում ենք սուֆլեն։ Կարագն ու խտացրած կաթը հարում ենք այնքան մինչև համասեռ դառնա։ Կարագն ու խտացրած կաթն անհրաժեշտ է սառնարանից նախապես հանել, որպեսզի հարելուց հեշտ լինի։ Ժելատինը 80 մլ ջրի մեջ թրջում ենք և մոտ 10 րոպե թողնում ենք, կամ այնքան, որքան նշված է փաթեթի վրա։ Այնուհետև տաքացնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի (բայց չենք եռացնում)։ Հաստ տակով կաթսայի մեջ ենք լցնում 250 գր շաքարավազը, ավելացնում ենք 80 մլ ջուրը, խառնում ենք և դնում կրակի վրա։ Շաքարավազը ավելացնելու կամ պակասեցնելու դեպքում, համապատասխանաբար ջուրն էլ ավելացրնում կամ պակասեցնում ենք։ Օշարակը անընդհատ խառնելով մոտ 10-15 րոպե միջին ուժեղության կրակի վրա եփում ենք։ Եթե ջերմաչափ կա, ապա օշարակը պետք է մինչև 110 աստիճանի հասնի։ Եթե ջերմաչափ չկա, այնքան ենք եփում մինչև օշարակը գդալից կամ թիակից բարակ շիթով ծորա։ Պատրաստի օշարակը մոտ 10 րոպե թողնում ենք, իսկ եթե ջերմաչափով չափենք, ջերմաստիճանը պետք է իջնի մինչև 80-90 աստիճան։ Սպիտակուցները լավ խառնում ենք մինչև օդեղեն զանգված ստանանք` ավելացնելով կիտրոնահյութը և վանիլինը։ Այնքան ենք հարում մինչև սպիտակուցները ձևը լավ պահպանեն (5-7 րոպե)։ Սպիտակուցներն անհրաժեշտ է հարելուց սառը լինեն, իսկ ամանն ու խառնիչները չոր և մաքուր լինեն։ Այնուհետև շարունակելով հարելը ավելացնում ենք տաք օշարակը և 4-5 րոպե լավ հարում ենք։ Մաս առ մաս ավելացնում ենք կարագով և խտացրած կաթով զանգվածը, մի քիչ հարում ենք, որ իրար խառնվեն։ Անընդհատ հարելով ավելացնում ենք ժելատինը և ևս մի քիչ հարում ենք։ Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանում դրված բիսկվիթի վրա, թիակով հավասարեցնում ենք։ 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի սառչի։ Պատրաստում ենք ջնարակը։ Շոկոլադը կտրատում ենք, լցնում ենք ամանի մեջ և ավելացնում ենք կարագի կտորները։ Ամանը դնում ենք գոլորշու վրա, բայց շոկոլադով տարայի տակը չպետք է ջրին դիպչի։ Շոկոլադն ու կարագը հալեցնում ենք։ Գրեթե ողջ շոկոլադը լցնում ենք սառած տորթի վրա (մոտ 1-2 ճ/գդ թողնում ենք, որպեսզի վրան նկարենք)։ Սպասում ենք մինչև շոկոլադը սառի։ Սառած շոկոլադը լցնում ենք ամուր փաթեթի մեջ, ծայրը կտրում ենք։ Տորթի վրա թռչուն ենք նկարում, կամ այն ինչ երևակայությունը կհուշի։ Դանակով զգուշորեն ձևամանի եզրերով անց ենք կացնում, ձևամանը բացում ենք և տորթը տեղափոխում մատուցարանի վրա։ Թռչնի կաթ պատրաստելիս, պետք չէ սպասել, որ այն ներծծվի, կարող ենք անմիջապես մատուցել, բայց եթե ժամանակ ունենք կարող ենք սառնարանում թողնել, որպեսզի սուֆլեն ավելի պնդանա: Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%A9%D5%BC%D5%B9%D5%B6%D5%AB-%D5%AF%D ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն