• Արմեն Զատիկյան
  • Ես զարմանում եմ, երբ որոշ մարդիկ այդքան խիստ են անհանգստանում, որ մեր ժողովուրդը այդպես էլ չի գիտակցում, որ ինքը ամբողջովին գերված, ստրկացված է Ռուսաստանի կողմից ու չի ապստամբում բռնակալության դեմ: Որ ամեն բան հանձնված է Ռուսաստանին, իսկ ժողովուվուրդը համառորեն լռում է և սա կարող է պատճառ հանդիսանալ մեր պետականության կորստյան: Եթե Հայաստանում այդպես էլ չի ստեղծվում անկախականների ճամբար, չկա գողացված անկախության հստակ պայքար, ապա անհանգստանալս ո՞րն է: Այդ դեպքում մնում է հույսը դնել, որ Ռուսատանն իր դրածոների միջոցով ավելի շատ կբացի ժողովրդի ճպռակալած աչքերը, քան չեղած պայքարողները: Չմոռանաք, որ Հայաստանը՝ դե յուրե անկախ պետություն է և ՄԱԿ-ի շենքի վրա ծածանվում է մեր պետական դրոշը: Ուրեմն ռսի ու իր սոված շների թալանը վերջանալուց հետո, անտերության մատնված տարածքին տիրություն անողներ վստահ կճարվեն: Ժողովուրդն էլ լա՜վ հասկացած կլինի, թե ինչ էր իրենից ներկայացնում ռսի զոնը ու ամեն բան իր տեղը կընկնի: Մի խոսքով, եթե մարդը չի կարողանում կարգավորել խախտվածը, բնությունն իր օրենքներով լուծում է հարցը:  ՄԵՐՆ ՈՒՐԻՇ ՉԷ՛, մենք էլ խելոք-խելոք ընկնելու ենք բնության հայտնի օրենքի տակ, Հայաստանը չի՛ կործանվի, հանգիստ եղեք... Հ.Գ. Հայ ժողովուրդը մի անգամ «շշկռվել» ու կողմ է քվերակել՝ այն էլ միջազգային բարձրագույն նորմի՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով անցկացրած անկախությանը: Այնպես, որ երկիրը հոշոտելուց, «աբռվելու» բոլոր միջոցներից զրկվելուց հետո, երբ բոլորը հոգնած մի կողմ կքաշվեն, աշխարհի 15 մլն. հայության մեջ կգտնվեն մի քանի խենթեր, որոնք թշվառ-անտեր-անկախ տարածքի վրա, կստեղծեն Անկախ Հայաստանի կառավարություն և նորովի կկառուցեն անկախ պետականություն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1263117247052640 ...

    Կարդալ ավելին
  • Սուտ ժողովրդավարություն ճամարտակողներին... Եթե ժողովուրդը չի ընդունում իրենց արտահայտած մտքերը. տեսակետները, «փրկարար ծրագրերը» և ընդհանրապես իրենց էությունը, տեսակը, ապա նրանք պատճառը իրենց մեջ պետք է փնտրեն... Նույնիսկ, եթե վաղը պարզվի, որ իրենք գաղափարով ժողովրդից 50 տարի առաջ են, ապա կրկին այդ պահին ժողովուրդը ճիշտ է, իրենք պետք է հեռանան և 50 տարի հետո գան... Ահա սա՛ է իսական ժողովրդավարությունը, ժողովրդի կամքը.. Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1248932518471113 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր նույնիսկ ռուսուլմանները սկսում են հասկանալ, որ ռուսը յուղ է վառում ու այդքան էլ իր բարեկամը չի, սակայն ռուսն էլ քաջ գիտենալով, որ օրերից մի օր արմյաշկաները ճանաչելու են իրեն ու փոշմանեն եղբայրության համար, տարբեր ժամանակներում, զանազան ճանապարհներով, պարտադիր ու կամավոր աքսորներով, Հայաստանից շատ հայերի քշել է Ռուսաստան: Այնպես, որ այսօր ստեղծված իրավիճակում Ռուսատանի և Հայաստանի հայությունը հայտնվել են պատանդի կարգավիճակում և ապրում են խեղդված, փոխադարձ զսպվածության և «փոխըմբռնման գիտակցությամբ»: Վախի մթնոլտրում ապրող ժողովրդի մոտ դժվար թե հասունանա ազատության գաղափարը, մինչև որ դանակը ոսկորին չհասնի: Թեև շատերն ասում են, թե իբր դանակը ոսկորից էլ է անցել, ես դրան չեմ հավատում, ճարպն այնքան շատ է, որ դեռ դանակը ճամփա ունի կտրելու՝ մինչև ոսկորին հասնելը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1208370635860635 ...

    Կարդալ ավելին
  • Երիտասարդ տարիներին, հատկապես ուսանողության շրջանում, պայթում էի, երբ շրջապատում հայ աղջիկները սկսում էին իրար հետ ռուսերեն «չռթել»: Ռուսախոս տղաները ավելի քիչ էին դա անում, հատկապես դրա սիրահարը աղջիկներն էին: Երբեմն համբերությունս հատում էր, բարկանում էի ու վրա տալիս.  --- լա՜վ, ես չեմ հասկանում ինչու՞ եք ռուսերեն խոսում, իմաստը ո՞րն է, ի՞նչ եք ուզում դրանով ասել --- Զանազան անհեթեթ «բացատրությունների» մեջ, ամենանողկալին եղել է ՝ ну надо же чем-то отличиться от этих ... Ուրեմն իրենցից «ցածրակարգ», հայերեն խոսացողներից տարբերվելու համար, իրենց «բարձրակարգ խավի» ներկայացուցիչ զգալու մոլուցքով տառապող կառամառանառաները կոտրատվում էին՝ ռուսերենով: Արի ու տես, որ հիմա էլ, անկախ Հայաստանի օրոք և կրկին կառամառանառաները, սկսել են իրար հետ անգլերեն չռթել: Թերև հասկանալի կլիներ և տրամաբանական, եթե դա անեին ՝ ասենք անգլերեն պարապելու, լեզուն բացելու համար: Բայց ֆեյբուքում ինչ որ անկապ ստատուսներ կամ մեկնաբանություններ են անում, որ պարզապես զռռռռռում է ՝ սոսկ էժան թիթիզության է և ուրիշ ոչինչ: Եվ գիտեք, որն է սարսափելին, որ դրանց մեջ պատահում են Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների համար «պայքարողներ», նույնիսկ քաղաքական գործիչներ: Համեմատության համար ասեմ, որ Ամերիկայում քանի սերունդ ծնված մեծացած հայեր, երբ հայտնվում են հայաստանցիների միջավայրում անհարմար են զգում անգլերեն խոսել և իրենց կոտորելով, ամաչելով խոսում են իրենց կոտրտված հայերենով՝ իրենց ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1199202933444072 ...

    Կարդալ ավելին
  • Պույծինի մեսեջը նարիմանովին և ալիևին: Որքան երկար շարունակեք կռիվ-կռիվը, այնքան տևական կպահեք ձեր ժողովրդներին պատանդի կարգավիճակում և վախի մթնորոլրտում, այսինքն այնքան նվազագույնի կհասցնեք նրանց ապստամբությունը ձեր դեմ: Որքան լավ կատարեք ձեր այս առաջադրանքը, որքան «ապահով» լինեն ձեր երկրները, այնքան երկար կմնաք երկուսով գահին բազմած: Այս տարիներին դուք այնքան աճեցիք, որ լավ հասկացաք, թե ինչպես մեր դարավոր բարեկամությունը սահուն անցում կատարեց բիզնեսի ոլորտ: Ուստի, մեր «փոխշահավերտ գործարքի» մեջ ձեր երկուսի քյարը իշխանությունն է՝ իր բոլոր բարիքներով, իսկ իմը՝ Կովկասը ոտքերիս տակ տեսնելը, տարածաշրջանի ոստիկանի դիրքերս պահպանելը... Հ.Գ. Այնպես, որ «պայքար պայքար մինչև վերջ»ը Կրյուչկովը Լևոնի զրահապատ Մերսեդեսի բառդաչոկի մեջ էր դրել... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1183075445056821 ...

    Կարդալ ավելին
  • Մարդ ապշելու չափ զարմանում է, երբ կարդում է գրություններ Հայաստանում տիրող զանազան անօրինականությունների մասին, որոնց հեղինակները դրանք համեմատում են եվրոպական, ամերիկյան կամ այլ զարգացած երկրների հետ: Հետաքրքիր է, միթե՞ կարելի է նման բան անել: Իսկ ինչու՞ չեն հայկական ֆուտբոլը համեմատում անգլիական կամ արգենտինական ֆուտբոլի հետ: Կամ երբեք չես տեսնի հայկական գիտությունը և տեխնոլոգիան համեմատեն ճապոնականի հետ: Քիչ առաջ մի տեղ կարդում էի բավական բանիմաց մարդու կողմից գրված այդ կարգի մի գրություն, որտեղ համեմատությունն արվում էր Վրաստանի հետ: Նույնիսկ դա չի կարելի անել: Վրաստանը վաղուց ազատագրվել է ռուսական գաղութարար լծից և միջազգային հանրության մեջ իր ուրույն տեղը զբաղեցրած զարգացող երկիր է: Հարկավոր է միշտ հիշել, եթե մենք մեր մասին մոգոնել ենք՝ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է զավեշտը, ուրեմն պետք է ընդունենք նաև, որ մենք էլ ենք ուրիշ և մյուս տեսակի ուրիշների հետ անհամեմատելի ենք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1164744753556557 ...

    Կարդալ ավելին
  • Մի երկիր, այն էլ առաջին քրիստոնյա, որի հիմնաԴԻՐը քոռ էր ու քաչալ, մի ժողովուրդ, այն էլ առաջին քրիստոնյա, որը գնաց քոռի ու քաչալի ետևից, չէր կարող այս օրը չընկնել: Մի երկիր, որի ժողովուրդը, այն էլ առաջին քրիստոնյա, երկրորդ անգամ քնաց քոռի ու քաչալի հետևից, չէր կարող այսպես չպատժվել: Մի երկիր ու մի ժողովուրդ, որին 25 տարի շարունակ խաբեցին և օգտագործեցին անբարոյականները ու ինքը կուլ տվեց այդ ամենը, չեր կարող այս ճակատագրին չարժանանալ: Մի երկիր ու մի ժողովուրդ, որը չհասկացավ, որ պարբերաբար խաբվելը՝ խաբելուց ահավոր մեղք է, կվերածվի կռապաշտների հավաքականության: Մի երկիր ու մի ժողովուրդ, մինչև չապաշխարհի չի մաքրվի մեղքերից ու չի վերածվի երբեք ամբոխից՝ ազգի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1141889122508787?notif_t=like&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդ ջան սենց սիրուն չի Մենք, որ շարունակ հայհոյում ենք իշխանություններին, սրանք, հա՛ սրանք, սրանց սենցը, սրանց նենցը: Բա լա՜վ պարզագույն տրամաբանությունը արդյոք չի՞ հուշում մեզ, թե ե՞րբ ենք մի երկու թթու խոսք էլ մեր հասցեին ասելու: Ախր չէ որ ինքներս ենք ասում՝ հանցագործ իշխանություններ, դավաճան իշխանություններ: Դե հենց դավաճանն էլ նրա համար է, որ դավաճանություն անի, նրանք իրենց տերերի առաջ «պատվով» կատարում են իրենց գործը: Բայց չէ՞ որ մենք էլ պետք է մեր գործն անեինք, մաքրեինք երկիրը դավաճաններից: Թե՞ մեզ թվում է գիշերով քնած, հարևանները կամ այլամոլորակայինները պետք է գան, մեր փոխարեն դա անեն ու գնան: Ուրեմն ժամանակն է հասկանալ, ոնցոր անողին ենք զոր ու գիշեր անիծում քֆտրում, մի քիչ ավել կամ պակաս էլ՝ չանողին է հասնում: Եկեք ապաշխարհենք ու սկսենք գոնե մանդրից մեզ էլ հիշել: Օրինակ, սկզբի համար ասելով՝ ախր մենք էլ իսան չենք ԷԷԷԷ՜՜՜... Թե չէ, մի տեսակ արդար չի, սիրուն էլ չի, երկիրը կործանող դավաճաններին ի՜նչ ասես ասում ենք, սակայն նրանց հանդուրժող հայ ժողովրդին, այսինքն ինքներս մեզ խնայում ենք, կողմնապահություն անում: Հետո էլ ասում ենք մենք արդարամիտ ժողովուրդ ենք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1138306192867080 ...

    Կարդալ ավելին
  • 28 տարի առաջ այս օրը, ողջ հայ ժողովուրդը՝ հայրենիքով և Սփյուռքով դուրս եկավ փողոց, բոլշևիկների կողմից Հայաստանից խլված Ղարաբաղը մայր հայրենիքին վերամիավորելու պահանջով Այսօր, կարծեք թե չի էլ հիշատակվում այդ օրը: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է հայ ժողովուրդն այնքան խաբված է իրեն զգում, որ անգամ տհաճություն է ապրում այդ մասին հիշելիս: Իսկ խաբվածության մասին չխոսելն ի՞նչ է նշանակում: Նշանակում է ժողովուդը վստահ չէ, որ նոր քայլ անելիս կրկին չի խաբվելու և սխալի վրա նոր սխալ չի գործելու: Իսկ այդ բոլորը միասին ի՞նչ են նշանակում: Նշանակում են, որ ժողովրդի ճշող մեծամասնությունը իրականում չի հասկացել, թե ի՞նչ նպատակով կատարվեց այդ մեծ դավաճանությունն իր հանդեպ և ի՞նչ երաշխիքներ կան, որ ինքը կրկին չի խաբվելու, եթե փորձի կրկին հրապարակ դուրս գալ... Անցյալը չիմացող, անցյալից փախչող, անցյալը չհիշող ժողովուրդն ապագա չունի: Մենք չենք կարղ չնշել, չվերլուծել, չբացահայտել Փետրվարի 20-ը ու նրա թողած հետևանքները հայ ժողովրդի ճակատագրի վրա: Մենք չենք կարող ինքներս մեզանից փախչել ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1134599826571050?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Առանց տրտնջալու Արվածի ու չարվածի տրամաբանական վախճանը Ես, ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ հայ ժողովուրդը՝ Հայաստանով ու Սփյուռքով, չի ուզում այս վիճակից դուրս գալ և ստեղծված իրավիճակը իրեն ձեռք է տալիս: Ճիշտ է մարդիկ չեն ուզում այս մասին բարձրաձայնեն, սակայն ձևականորեն բողոքելով, տրտնջալով, լա՜վ էլ համակերպվել ու «աբռվում» են... Նրանք, ովքեր համաձայն չեն այս մտքի հետ և ցանկանում են հետս բանավիճել, պատրաստ եմ դա անելու միայն այն դեպքում, երբ ինքը առաջինը սկսի ու փաստացի օրինակներով ցույց տա հայության արած այն քայլերը, որոնք ապացուցում են վերն ասվածի հակառակը... Հ.Գ. Աշխարհով մեկ ցիր ու ցան, կուսակցություններով, եկեղեցիներով և ամեն մեկն իր հայկական շուստրիություններով, իրենց բները մտած գլուխ են պահում: Էդ մի թիքա, դատարկ Հայաստանն էլ թողել են որպես «ցուցափեղկ» աշխարհի աչքին թոզ փչելու, կարգավիճակ ու գրանտ կպցնելու համար... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1133634170000949 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/zzImIoUQyTP4RvSan1a1.jpg

    Վտանգավոր նոր տանդեմ Հուլիսի 22-ին Ոիկրաինայի կառավարությունը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական նոր համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի մինչև 2021 թվական Ուկրաինային կտրամադրվի շուրջ 15 միլիոն դոլար՝ թուրքական ռազմաարդյունաբերական արտադրանք ձերք բերքելու համար: Ուկրաինացի զինվորականներն հնարավորություն կունենան ուսուցանելու Թուրքիայի ռազմական ուսումնարաններում: Ավելին՝ Կիևը Անկարային խոստանում է փոխանցել ԽՍՀՄ տարիներին ստեղծված բոլոր տեխնոլոգիաների գաղտնիքները: Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի այցը Ադրբեջան և Վրաստան՝ շրջանցելով Հայաստանը, նրա վերջին հակահայկական հայտարարությունները, թե Ղարաբախը Ադրբեջանի անբաժան մասն է, և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին նոր համաձայնությունները վկայում են, որ երբեմնի ժողովրդավարության փարոս համարվող Ուկրաինան այսուհետ դուրս է գալիս Հայաստանի թե անկախության, և թե ազգային անվտանգության դեմ... Եվ պատճառը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ռուսամետ քաղաքաականությունն է: Հակառակը: Կիևում լավ հասկացել են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վ.Պուտինի և Դ.Թրամփի հանդիպումից հետո նրանց համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում և հարկավոր է գոնե տարածաշրջանային նոր գործընկերներ գտնել: Բնական է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ուկրաինան կապավինի իր հյուսիսային հարևան Բելառուսի աջակցությանը, իսկ հակառուսական ոլորտում՝ Վրաստանի... Դե ՝ իսկ Ադրբեջանը՝ էներգակիրների լավ աղբյուր է և դրանով Պորոշենկոն պատրաստ է անել և ասել ամեն ինչ, ինչը կհաճոյացնի Բաքվի ղեկավարությանը: Թուրքիային էլ կարելի է օգտագործել որպես կարևոր գործոն Ղրիմի թաթարների իրավունքների հարցում. Փաստացի՝ Ուկրաինան նորացնում է հարաբերությունները Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամարդված Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կփորձի կանխել և տապալել Հայաստանի համար ձեռնատու ցանկացած ռուս-վրացական որևէ պայմանավորվածություններ... Ավելին, եթե մինչ այժմ խոսվում էր Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին, ապա այժմ Ուկրաինան ռազմական բնագավառում նորացնում է գործարկները միանգամից մեր երկու հարևանների հետ և այն դեպքում, որ Մոսկվան գոնե ապահովում է տարածաշրջանային ռազմական բալանսը... Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ գաղտնիքներ է տրամադրելու Ուկրաինան Թուրքիային։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1909320549081862

    Կարդալ ավելին
  • Ծերուկը գժվել ա...