Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վահե Ղազարյան
  • Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ  1. գումարելիների տեղափոխումից գումարը լավ էլ փոխվում է...  2. հաղթողները պատահականություններին չեն հավատում...  3. ոմանց ուղեղներն ունակ են ընդամենը մի ստամոքս լցնել...  4. սրբությունն էլ է գայթակղություն... 5. ամենադյուրինը ինքնախաբեությունն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/1128456190576040 ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շատ չէր տարբերվում նախորդներից: Արտագաղթը, կոռուպցիան, սոցիալական բևեռվածությունը սովորականի պես ուղեկցում էին մեզ: Սակայն կա մեկ էական տարբերություն. Պարոն Աբրահամյանը միակ վարչապետն էր, որն ընդգրկուն հիմնավորեց հրաժարականի պատճառներն ու քաղաքական անհրաժեշտությունը: Այսպիսով, հասարակությունը համախմբելու և համաձայնության կառավարություն ձևավորելու շանսը տրված է: Կամ կհաջողվի ազգային համաձայնությամբ հաղթահարել դժվարությունները, կամ խնդիրներն ավելի կխորանան ու առավել կծանրացնեն երկրի և ժողովրդի վիճակը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/1102173439870982 ...

    Կարդալ ավելին
  • Բնական է, որ միջազգային հանրությունն ու առողջ ուժերը դատապարտում են բռնությամբ քաղաքական փոփոխություն իրականացնելու փորձերը: Դրանք միանշանակ մերժելի են, ոչ միայն այն պատճառով, որ մարդկային յուրաքանչյուր կյանք թանկ է, այլ որովհետև այդպիսով լուրջ նահանջ է կատարվում ժողովրդավարական արժեքներից: Արժեքներ, որոնց պաշտպանության համար տրվել են հազարավոր կյանքեր: Այս առումով ցանկացած քաղաքացի ձգտում է իր ավանդը ներդնել պետությունն ավելի հզորացնելու, ավելի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ ու պաշտպանված դարձնելու գործում, սակայն բռնությունն ու վտանգավոր արկածախնդրությունը կոպտորեն ոտնահարում են այդ արժեքները: Եվ պետք չէ բավարարվել դատապարտող հայտարարություններով: Անհրաժեշտ է հնարավորինս արագ լիցքաթափել և կարգավորել այս լարված իրավիճակը բացառապես ժողովրդվարական, քաղաքակիրթ ճանապարհով: Իսկ կարգավորելուց հետո անհրաժեշտ է ստեղծել ամուր հիմքեր, որպեսզի նման հուսահատ գործողություններն ու բռնությունները չկրկնվեն, որպեսզի ազգին, պետությանը, հասարակությանը վերաբերող բոլոր հարցերը կարգավորվեն ազգովի, երկխոսությամբ, քաղաքական առողջ բանավեճով ու մրցակցությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/1062296537192006 ...

    Կարդալ ավելին
  • Քամու դեմ նավարկելով անհնար է փոխել նրա ուղղությունը, իսկ քամին արհամարող նավապետը կարող է նույնիսկ խորտակել նավը: Նույնպես և մարդկության առաջընթացին խոչընդոտող բազմաթիվ առաջնորդներ խայտառակ ձևով հեռացել են թատերաբեմից: Նրանց վատ օրինակին հետևող Ալիևն այսօր լուրջ վտանգի է ենթարկում մարդկությանը, բայց միջազգային հանրությունը դեռ հանդուրժում է նրա հակամարդկային վարքագիծը: Հունիսի 20-ին նշանակված Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման երեք վարկած կա: Ամենասպասվածն այն է, որ կստորագրվի շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների տեղակայման մասին համաձայնությունը, ինչին մոտ մեկ տարի դիմադրում է Ադրբեջանը: Այդ մեխանիզմների տեղակայմամբ ԵԱՀԿ դիտորդական մանդատը կհզորանա, բանակցությունները կշարժվեն մեռյալ կետից: Երկրորդ վարկածն այն է, որ Ալիևը կհրաժարվի Վիեննայի համաձայնությունից և օդում նորից կկախվի ծավալուն պատերազմի վերսկսման վտանգը: Եվ վերջապես, չի բացառվում, որ սեղանին դրվի նեոկազանյան փաստաթուղթ, որով Ռուսաստանը վերջին անգամ կողմերին կառաջարկի կարգավորման տարբերակ և կփորձի պահպանել տարածաշրջանային հեգեմոնի դիրքը: Ամեն դեպքում հաստատ է մեկ բան. Հայ զինվորը ոչ մեկին և ոչ մի գնով չի զիջի ժողովրդի ազատությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/1042144832540510 ...

    Կարդալ ավելին
  • Աշխարհը կառավարում են հզորները: Այս դրույթը ճիշտ է, սակայն ճիշտ է նաև այն, որ հզորների գլխավերևում և շարքերում մեզ նման մարդիկ են, ուստի ցանկացած ուժի կարելի է հաղթել՝ համախմբելով: Այդպես հաջողվեց հաղթել Սարդարապատում և կասեցնել թուրքական բանակի ընթացքը: Այդ մեծ հաղթանակին հաջորդեց Մայիսի 28-ը՝ մեր առաջին ազատ թռիչքը: Դա հաջողվեց, որովհետև ժողովուրդը և հասարակական հեղինակությունները միասնաբար պայքարեցին ազատության-անկախության համար: Սակայն Մայիսի 28-ից առաջ ու հետո որոշ ուժեր չէին հավատում, որ հնարավոր է անկախ լինել՝ առանց սուլթանի, ցարի կամ հզոր երկրի հովանավորության: Այդ հավատի պակասից տառապողն այսօր էլ է կասկածում պետության ու քաղաքացու հնարավորություններին: Հենց այդ հավատի կրիտիկական պակասն էր Առաջին հանրապետության անկման պատճառը և ոչ թե թուրքական ագրեսիան: Սակայն այդքան պակասի մեջ նույնիսկ հավատի հատիկը կարող է շատ բան փրկել, ինչպես Առաջին հանրապետության անկումից հետո, երբ գրեթե բոլորն էին հաշտվել կորստի հետ և միայն մի հզոր մարդ անսասան մնաց ազատության պայքարի դիրքերում: Նա Գարեգին Նժդեհն էր: Եվ նրան պարտական ենք ազատության ոգու պահպանման համար: Արցախյան պատերազմում այդ ոգին էր առաջնորդում դեպի հաղթանակ: Առաջնորդում է նաև այսօր, երբ միասնաբար կանգնած ենք ազատության պահպանման դիրքերում՝ պատրաստ վճռական կռվի: Եվ ուրեմն Մայիսի 28-երը դեռ առջևում են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/1028635920558068 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես Շիրազն էր ասում՝ «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին», սակայն ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերի սրտերը կծկվել, ցորենի հատիկ են դարձել: Կյանքն իմաստազրկվել է, ամեն ինչ մթագնել, ապրում են միայն ֆիզիկապես: Զրկանքներով, դժվարությամբ մեծացրել են, դաստիարակել, բանակ ուղարկել, սպասումով ապրել, որ վերադառնան և աշխատանքով, նվիրումով, բազմանալով շենացնեն իրենց ընտանիքներն ու երկիրը…Նրանց ծնողներին մխիթարելու բառեր չկան ու բառերն անգամ ավելորդ են: Թերևս միայն լռելյայն խոնարհվենք զոհվածների հիշատակի առջև: Փառք Ձեզ Հերոսներ…. Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/1017563064998687?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463062838876775 ...

    Կարդալ ավելին
  • Շտապողականությունը կամ ոչ համարժեք գործողությունները կարող են խնդրի անհաղթահարելիության պատրանք ստեղծել: Իրականում չկա անլուծելի խնդիր, և չկա անպարտելի հակառակորդ: Պետք է գիտակցել, որ հաղթելու առաջին գրավականը՝ հաստատակամությունն է, որը հիմնված է առողջ ինքնագնահատականի վրա, երկրորդը՝ արտաքին գործոնների նկատմամբ ազնիվ մոտեցումներն են, որոնք արտահայտվում են ազնիվ և համարժեք քաղաքականությամբ: Մեր պետությունը գործընկերների, դաշնակիցների, նույնիսկ՝ հակառակորդների հետ մշտապես ազնիվ է վարվել: Իսկ ինքնավստահությունը ձեռք ենք բերել հայ ժողովրդի ազատության համար մղած փառապանծ պայքարում: Այնպես որ, մեզ համար անելանելի իրավիճակ չի կարող լինել: Սա նշանակում է, որ շատ մոտ է վերջնական խաղաղության օրը, որի անկյունաքարը դրվեց 24 տարի առաջ, մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմամբ: Այդ մեծ հաղթանակով կոտրվեց թերարժեքության բարդույթը, թե հայը փոքր ածու է, չի կարող կռվել և պաշտպանել իր ազատությունը: Այդ օրը ապացուցեցինք, որ մեծ ժողովուրդ ենք, և արժանի ենք ազգերի շարքում հավասար դիրք զբաղեցնելու: Ի վերջո, այդ օրը անափ ուրախությամբ է լցնում մեր սրտերը և մղում նորանոր հաղթանակների: Շնորհավորում եմ բոլորիս Մեծ հաղթանակի՝ Շուշիի ազատագրման օրվա առթիվ և մաղթում, որ հաղթելու հաստատակամությունը ամենուր ուղեկցի հայ մարդուն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/1015170635237930 ...

    Կարդալ ավելին
  • Թերմոպիլի կիրճը պահողներին դավաճանեց նա, որին սպարտացիները մարդ չէին համարում, քանի որ հաշմանդամ էր և չէր ծառայել: Ի տարբերություն Ադոլֆ Հիտլերի, որը լավ էլ ծառայել էր, Իոսիֆ Ստալինը չէր ծառայել, որովհետև մի ձեռքը մյուսից կարճ էր և լրիվ չէր բացվում: Այս օրինակները հուշում են, որ բանակում ծառայել-չծառայելու մասին հասարակական շահարկումները անիմաստ են և վտանգավոր: Ներկա բանակցային փակուղին, պատերազմի վերսկսման վտանգը, սրանց ուղեկցող խնդիրները համազգային մարտահրավերներ են, որոնց դիմակայելու հարցում անելիք ունի հասարակության յուրաքանչյուր անդամ՝ կին, թե տղամարդ, մեծ, թե փոքր, նախարար, թե աղբահավաք: Եվ պետք չէ արհամարհել քաղաքացու բարձրացրած հարցը, առաջարկությունը կամ մտահոգությունը միայն այն պատճառով, որ մարդը չի ծառայել, խրամատ չի փորել, կամ չի կրակել: Հասարակությունը ծառայածների և չծառայածների բաժանելն ու դասակարգային պայքարի կոչ անելը անհեռատես և վտանագավոր խաղ է, որի ժամանակն այսօր չկա: Կարճ ասած, այդ շահարկումները չեն նպաստում խաղաղությանը, և ուրեմն՝ ավելորդ են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/1008227362598924 ...

    Կարդալ ավելին
  • Պատերազմի առաջ բոլորը հավասար են: Այդ արհավիրքը չի հարցնում, աղքա՞տ ես, հարու՞ստ, թոշակառու՞, թե՞ օլիգարխ: Այն մարտահրավեր է հասարակությանը, որն արհամարհում են միայն դասալիքներն ու խելապակասները: Այս պատերազմը ստիպում է լրջորեն վերանայել ոչ միայն պաշտպանական ռազմավարությունը, այլև հանրային հարաբերությունները, որովհետև պատերազմը սահմանային յուրատեսակ իրավիճակ է, երբ ճոխությունն ու շքեղությունը կորցնում են փայլը, ապօրինի հարստանալու մոլուցքը դառնում է դավաճանություն, իսկ Հայրենիքի պաշտպանությանն անմացորդ նվիրումը՝ բարոյական պահանջ: Պետք է հասկանալ, որ պատերազմի ժամանակ հասարակական համերաշխությունն ու փոխվստահությունը հաղթանակի կարևոր պայմանն են, իսկ կոռուպցիան, հովանավորչությունը, դիրքի չարաշահումը, ժողովրդին տեսակների ու դասակարգերի բաժանելը և ընդհանրապես՝ սոցիալական հանցագործությունները դանակի հարված են ժողովրդի թիկունքին, թշնամական գործողություններ, հասարակության պառակտման և քայքայման պատճառ: Այնպես որ, մի թաքցրեք միլիոնները՝ եթե գող չեք, մի կառուցեք ապարանքներ՝ եթե միջնադարի ֆեոդալ չեք, մի կաշառեք ու մի կաշառվեք, մի խաբեք ու մի կեղծեք: Մի խոսքով՝ պետք է ապրել օրենքով, մարդավարի և ազնվորեն: Ի վերջո, սահմանին մեր եղբայրներն ու որդիները կյանքի գնով պաշտպանում են յուրաքանչյուրիս ազատությունն ու արժանապատվությունը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/999926996762294?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1460560213626352 ...

    Կարդալ ավելին
  • Զոհված Հայկ Թորոյանի մոր խոսքերը.  «Աստված ջան, թող ես լինեմ վերջինը, թող ոչ մի մայր չտեսնի նման վիշտ»:  Առյուծ ծնած մոր խոսք...  Հարգանք, փառք և խոնարհում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/999400813481579?notif_t=close_friend_activity¬if_id=146048311 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին