• Արա Ղազարյան
  • Չեմ հասկանում՝ անցյալ դարի կեսին Երևանի ջրհեղեղի, քարուքանդ եղած գազանանոցից փախած կենդանիների, բժշկական ինստիտուտի անատոմիկից փողոցում հայտնված դիակների, Գետառի ավերածությունների մասին իմանալու համար պարտադիր պետք ա Երևանցի տատ ու պապեր ունենա՞լ:  Ջուրը պատմությո՞ւնն էլ ա սրբել-տարել… Մեծ քաղաքը, բարձր շենքերից բացի, նաև ստորգետնյա ջրահեռացման համակարգ պետք ա ունենա:  Հասկացանք, որ ջուրը գոլորշանալու հատկություն ունի, բայց դե ոչ միանգամից… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.kazaryan.1/posts/1417835334949981 ...

    Կարդալ ավելին
  • Երբ տարիքով մեկը ներս է մտնում մեխանիկորեն ոտքի եք կանգնում չէ՞, կնոջ համար դուռը բացում եք չէ՞, ընկածին ձեռք եք մեկնում չէ՞… Ու դրանք անում եք ավտոմատ, առանց երկար բարակ մտածելու, քանզի այդպես են ձեզ դաստիարակել: Հարութն անհիշելի ժամանակներից ԱՄՆ քաղաքացի ա:  Երկրի Նախագահին հարգանքի տուրք տալը այստեղ սովորական բան ա համարվում: Նա առանց հետին մտքի ողջունում ու խոնարհվում ա, քանզի Նախագահը նրա համար երկրի պետականության խորհրդանիշներից մեկն ա: Նա ապրում ա մի երկրում, որտեղ մարդիկ տների դիմաց երկրի դրոշ են ծածանում, հիմնը լսելիս ոտքի են կանգնում ու ձեռքը կրծքին դրած երգում են: Նա այդպես ա սովոր:  Գործող, անցյալ կամ ապագա իշխանություններից նա երբեք ոչ մի սպասելիք կամ շահ չի ունեցել ու չունի:  Ու մի դատեք արվեստագետին, կենդանի լեգենդին, նախագահին հարգող քաղաքացուն քանզի դրա իրավունքը չունեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.kazaryan.1/posts/1350402531693262 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լոս Անջելեսում տեղի ունեցան բազմաթիվ մեծ ու փոքր դրամահավաքներ: Բոլոր թելեթոնների ընթացքում նույն սրտաճմլիկ կադրերն էին ցուցադրվում, նույն թեման էր, նույն զոհերի նկարները, որոնց առանց հուզվելու նայելն անհնար է: Մարդիկ էլ հուզվում էին ու իրենց դրամական փոխանցումներով փորձում էին գոնե ինչ որ կերպ օգտակար լինել Հայրենիքին ու Հայ զինվորին:  Որպես շարքային հայ մարդ ինձ հետաքրքիր է կա՞ն կայքեր որտեղ ներկայացվում են իրեղեն ապացույցներ, փաստաթղթեր, ստացականներ և ֆոտոներ որոնց միջոցով մենք կկարողանանք հասկանալ թե ու՞ր են գնացել մեր նվիրաբերած գումարները:  Ժամանակն է, որ նման գործ իրականացնող ֆոնդերն ու կազմակերպությունները սովորեն հաշվետու լինել ու պատասխան տալ մեր նվիրաբերած և հանգանակած ցանկացած սենտի համար: Շնորհակալություն: PS - Ոչ մի կոնկրետ կասկած չունեմ, միայն ուզում եմ, որ ամեն ինչ ազնիվ ու թափանցիկ լինի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.kazaryan.1/posts/1088917107841807 ...

    Կարդալ ավելին
  • Ժող ջան, նոր կարդացի, որ մառազմն այնքան ա խորացել, որ անձնագրի գրավադրման դիմաց որոշ խանութներ առաջարկում են կատարել ամանորյա գնումներ: Խնդրում եմ, հասկացեք, որ կարևոր է ապրել ձեր, այլ ոչ թե ուրիշների համար, որ Նոր տարին ուտելու համար չի միայն, որ ամսի 5-ին առածի ու սարքածի կեսը թափելու եք ու մրցավազքի արդյունքում տուժելու եք դուք և ձեր տան անդամները… Մեղկ եք…  Ախր ինչքա՞ն, մինչև ե՞րբ…  Իմա՞ստը… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.kazaryan.1/posts/981093955290790 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն