• Նարեկ Ադամյան
  • Փոքր-ինչ շեղեմ ձեր ուշադրությունը հանապազօրյա գաղջից։ Երեկ տեղեկություն տարածվեց, որ շատ հնարավոր է՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն ցուցաբերի Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն «Ալաշկերտին»։ «Տաշիր գրուպ»-ի նման կազմակերպության հովանավորությունը ռեալ շանս է, որպեսզի Ալաշկերտը լուրջ հաջողությունների հասնի նաև Եվրոգավաթներում։ Հայաստանի ակումբային ֆուտբոլի պարագայում համակարգային հաջողություններ գրանցել հնարավոր չէ. առաջնության մակարդակը շատ ցածր է, թիմերը քիչ են, ֆինանսավորումը՝ ևս, ֆեդերացիան համակարգային լուծումներ չունի, մարզադաշտեր չկան, սպորտային լրագրությունը ցածր մակարդակի վրա է,  հետևաբար միակ տարբերակն անհատական մոտեցումն է՝ հուսալով, որ տնտեսական վերնախավից ինչ-որ մարդիկ, աչքի տակ ունենալով ադրբեջանական Ղարաբաղի օրինակը, թասիբի կընկնեն ու կփորձեն անհատական ֆինանսավորմամբ ոտքի կանգնեցնել առանձին ակումբների։ Ֆուտբոլային ակումբն այցեքարտ է Եվրոպայում, որը երկրին բերում է ճանաչում, առաջացնում հետաքրքրություն։ Պետական միջոցներով ֆուտբոլ պահել մեր երկրում, հատկապես այս ժամանակահատվածում, դառնում է գրեթե անհնար։ Պետության միակ դերակատարումը պիտի լինի գործարարին համոզելը, որպեսզի վերջինս հովանավոր կանգնի թիմերին։ Կարապետյանին պետք է բացատրել, որ, ի տարբերություն բիզնեսի յուր ընկալումների, ֆուտբոլը կոմերցիոն առումով լավագույն տարբերակը չէ (եթե չի հավատում, կարող է հարցնել Ռոման Աբրամովիչի կամ Ալիշեր Ուսմանովին, որոնք Չելսիին ու Արսենալին հովանավորելուց հետո կորցրել են գրեթե 2 միլիարդ դոլար): Օլիգարխիան մշտապես գործիք է պետության համար զանազան գործառույթներ կատարելու հարցում, և ցանկացած պահի պետության դեմ դուրս գալու, նեղսրտելու պարագայում այն կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Ֆուտբոլով գործարար զանգվածը ոչ միայն ռեաբիլիտացվում է, այլ նույնիսկ սկսում շահել հանրության որոշակի հատվածի համակրանքը։ Օրինակ, եթե օրերից մի օր Վլադիմիր Պուտինը որոշի պատժել Ռոման Աբրամովիչին, ոտքի կկանգնեն ոչ միայն ռուսական ֆուտբոլի մարդիկ, այլև Լոնդոնի 1/4-ը, որոնք պաշտում են գործարարին, քանի որ «Չելսիին» վերջին 50 տարում չեմպիոնություն պարգևողը հենց Աբրամովիչն էր։ Հայաստանում իշխանությունն ու օլիգարխիան, իհարկե, սերտաճած են, սակայն այնպես չէ, որ այստեղ ամեն ինչ հարթ է։ Ֆուտբոլը կարող է հանդիսանալ յուրատեսակ բուֆերային գոտի, յուրահատուկ Ռուբիկոն, որը կողմերը չեն հատի, որովհետև այստեղ արդեն շահերի խոշոր բախում կլինի, հետևաբար ֆուտբոլային ակումբների ֆինանսավորմամբ պետություն-օլիգարխիա հարաբերությունների տրանսֆորմացիան կարող է տեղի ունենալ շատ արագ, ու այս դեպքում հանրությունը նույնպես կլինի այս հարաբերությունների շահառուն՝ ունենալով քիչ, թե շատ որակյալ ֆուտբոլ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/1410050079106019 ...

    Կարդալ ավելին
  • Խորհրդարանական բովանդակության ընտրությունները իրենից նաև հետընտրական սցենարների բացառումն էին ապահովում,որովհետև մեկ բան է նախագահական ընտրություն,մեկ այլ բան խորհրդարանական: Հիմնական թեժ զարգացումները Հայաստանում տեղի են ունեցել հենց նախագահական ընտրությունների ավարտից հետո,որովհետև անձնավորվածությունը, ևս տաս տարի իրենց վրա անբռնազբոս իշխելու տեսլականը հանրության դժգոհ մասսային ի վերջո ստիպել է նստատեղը ծանր տեղից պոկել ու թավաքյալի լցվել հրապարակներ։ Քանի որ այդ դժգոհ սեգմենտի պահանջն էլ հստակ ձևակերպող ու իականացնող չի եղել,իշխանության համար հեշտ է եղել ընթացքում թրծվելով հեշտ լիկվիդացնել այս բողոքների կրակը։ Հայաստանի իշխանությունները մինիմալիստ են հանրության պահանջները բավարարելու հարցում,բայց մաքսիմալիստ հանրությունից օգուտ ստանալու հարցում։ Սերժ Սարգսյանը համարելու է որ ընտրակաշառք վերցնողները այլևս իրեն չեն մեղադրելու իրենց ձախորդությունների,երկրի վատ վիճակի,պատերազմի մեջ լինելու համար,այլ հենց իրենք իրենց են մեղադրելու եղածի համար։ Խորհրդարանական մեծամասնությունը համարում է որ ունենալու ենք նոր որակի խորհրդարան,սակայն այն ուժերը որոնք գտնվում են պառլամենտում չեն կարող արտացոլել Հայաստանի քաղաքական իրականությունը։ Իրենց համար իհարկե ավելի հեշտ է լինելու, որովհետև օպոնենտները քաղաքական «դեռահասներն» են,մի մասն էլ պարզապես հավես չի ունենալու գլուխ դնի հետներն ու ժամանակ է սպանելու։ Եթե չունես իրական լծակներ ազդելու իշխանության որոշումների վրա,ապա սիմվոլիկ ներկայացվածությունը ԱԺ-ում մեծ արդյունք տալ չի կարող։ Պահանջներ մինչդեռ լինելու են հենց ընդդիմությունից։ Մարդիկ սովոր են պահանջել։ «Դեպուտատ ես,մի բան արա,սենց չի լինի»։ Նրանց չի հետարքրքելու,որ ԵԼՔ-ի ջահել կազմը հինգ տարում զոռով հասնցելու է ճանաչել Հայաստանի կեղտոտ քաղաքական մթնոլորտն ու մինչ ուշքի գա նոր ընտրությունների ժամանակն է լինելու։ Ու կա մեծ վտանգ ԱԺ-ի ռեսուրսը վատնելու։ Ինչպես եղավ ՀԱԿ-ի դեպքում։ Դե ինչ մնում է իշխանություններին,վերջիններս երևի թե մի քիչ թափ կտան իրենց,սկզբնական մի քանի ամսում,Կարեն Կարապետյանի տեսքով բարեփոխումները միգուցե մի որոշ ժամանակ տոտալ ապատիան թոթափելու փորձ անեն,սակայն երկարաժամկետ պայմաններում Հայաստանում փոփոխությունների ահռելի չափաբաժին ակնկալելը մեղմ ասած անշնորհկալա գործ կլինի,որովհետև էլիտայի օտարման պրոցեսը ոչ միայն չի դադարելու,այլ նոր տեմպ է առնելու։ Իսկ այս պարագայում,երբ հանրության հիմնական ռեալիզացման,որոշում կայացնելու,վերջապես մի քիչ ինքնաբավ լինելու պահանջը դեռ չի կատարվել,Հայաստանում նորանոր Սասնածռերը ոչ թե չեն բացառվելու, այլ կրկնվելու մեծ հավանականություն են ենթադրելու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/1201015556676140 ...

    Կարդալ ավելին
  • «Շոու բիզնես» բառը նշանակում է՝ կոմերցիոն գործունեություն ինչ-որ ոլորտի ինդուստրիայում։ «Ռեինկարնացիան» հայկական երաժշտության ասպարեզում հաջողված հազվագյուտ պրոյեկտներից է, ում նախընտրում են սոցիալական տարբեր խավերը՝ բարձրաշխարհիկ էլիտաներից մինչև հասարակ գյուղացի։ Հետևաբար ՀՀԿ-ն, ինչպես միշտ, փայլել է իր պրագմատիկ ընտրությամբ, սակայն, ցավոք, բավարարվել է միայն դրանով։ Հայաստանի միատոն քաղաքական կյանքն ինչ-որ չափով ակտիվացնելու համար նախընտրական ու ընտրական շրջանում հազվագյուտ աշխուժություն մտցնելու լեգիտիմ առիթ է։ ՀՀԿ-ն ունի փող, հետևաբար կարող է իրեն թույլ տալ կոմերցիոն առաջարկ անել շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչների։ Վերջիններիս համար դժվար է դիմանալ իշխող ուժի առաջարկի գայթակղությանը, քանի որ իրենց հաջողությունը հետագայում կարող է կախված լինել հենց իշխանություններից։ Տեսահոլովակից հետո «Ռեինկարնացիայի» ներկայացուցիչը հանրության մի մասի (միգուցե մեծ մասի, դա կապ չունի) քննադատության թիրախ դարձավ, որովհետև նախկինում մի քանի անգամ, ինչպես հասկացա, քննադատել կամ թրոլինգի էր ենթարկել իշխանություններին կամ դրա առանձին սուբյեկտներին։ Հիմա սկսեց արդարանալ՝ թե, ժողովուրդ, իմ գործը երգելն է, ջհանդամ, թե ինչ կխոսեք իմ մասին։ Ախպեր ջան, երգել ես, լավ ես արել, ջանդ սաղ ըլնի, ընդունել ես որոշում, երիցս օրհնվես, բայց երբ դու սկսում ես, կոպիտ ասած, «ատբիտ ըլնել» քննադատությունից ու արդարանալ, մեխանիկորեն լեգիտիմացնում ես հանրության կասկածներն առ այն, որ քեզ ստիպել են նման գործ անել։ Ի վերջո, նման քայլից հետո սպասելի էր, չէ՞, որ մարդիկ էդպես են արձագանքելու։ Բա հո հույն ճարտարապետ Ֆիդիասի ոսկե ձեռքերով օծված ու Աթենքի կենտրոնում կանգնած մարմարակերտ Աֆրոդիտե աստվածուհու արձանի պես չէի՞ն պաշտելու։ Հ.Գ. Բուն քարոզարշավը նոր է մեկնարկել, բայց այնքան գործի գիտակ մարդիկ իրենց կարծիքն արտահայտեցին, թույլ տվեք սսկվել ու դեռ բան չխոսել, որովհետև չեմ կարծում, որ մի օրվա քարոզարշավով կարելի է ինչ-որ համալիր կարծիք կազմել քաղաքական ուժերի մասին... ու առհասարակ, ով եմ ես վաբշե... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/1172898639487832 ...

    Կարդալ ավելին
  • Լևոն Տեր -Պետրոսյանի ելությը շատ ավելի կարևոր դրույթներ ու շեշտադրումներ էր պարունակում իր մեջ, պարզապես հայ հանրությունը խասյաթի համաձայն տիրաժավորեց Ղարաբաղի թեման,ասել է թե՝ հող հանձնողին հողին հանձնեն և այլն: Ես անկեղծորեն սպասում էի,թե հատկապես տարածաշրջանային քաղաքականության մասնագետները ինչպես արձագանքելու ազգ-բանակ կոնցեպցիայի տիրույթում առաջին նախագահի պատմաքաղաքական համեմատականին ու գնահատականին: Տեր-Պետրոսյանը,ըստ էության հիմնավորում էր,որ կարիք չկա ազգովի ֆիդայի դառնալ,նամանավանդ որ Հայաստանը կոնֆլիկտ ունի իր հարևաններից երկուսի հետ,որից հատկապես Ադրբեջանին,եթե մարտական դաշտում չի էլ գերազացում,ապա հավասարը հավասարին կարողանում է թե կռվել,թե ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը: Անհիմն ,թե հիմնավոր,այլ հարց է: Խնդիրը այս տեսակետին հակընդեմ արգումենտն է,որն այդպես էլ չբերվեց իշխանության կողմից: երբ ասում ենք հանրային լայն քննարկում,ահա հենց սա նկատի ունենք,այպիսի քննարկումները,բանավեճերը,նույնիսկ դանդալոշ ու 3 տարեկան երեխու բլբլոցներ հիշեցնող գրառումները: Այսինքն երկրի անհիմն ռազմականացումը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Սա մի հարց էր,որին պետք է մանրաման անդրադառնար Վիգեն Սարգսյանը,սակայն նրան այդպել էլ հիմնավոր չհաջողվեց,գուցե միայն նրա համար,որ այդ ամբողջ պատասխանատվությունը դրված էր իայն նրա ուսերին ու ՀՀԿ-ից և ոչ մեկ լայաղ չարեց իր նախարարին թևթիկունք ըլնի: Ղարաբաղի թեման: Այնպիսի տպավորություն էր,որ առաջին նախագահը հենց նոր հնչեցրեց իր թեզերն ու դրան հետևեցին նրան խաչին գամելու ծանրագույն գործընթացները: Բոլոր նրանց համար,ովքեր շտապում են հողին հանձնել Լևոն Տեր-Պետրոսյանին,առաջարկում եմ հողին հանձնել Հայաստանի քաղաքական էլիտայի (այդ թվում և ըննդիմության 90 տոկոսին: Կրկնում եմ,համարյա բոլորին: Որովհետև թե ըննդիմության և թե իշխանության մեջ մարդիկ,բոլորը բանակցել են փոխզիջումային տարբերակի հիման վրա: ինչպես Տեր-ՊԵտրոսյանը նշեց, խնդիրը 1998 թվականին ոչ թե անձերի,այլ քաղաքականության մեթոդաբանության փոփոխության մեջ էր: Եվ երկրապահ,և կուսակցություններ,բոլորին պետք է վառել ըստ էս մարդկանց տրամաբանության: Բայց արի ու տես Հայաստանի և ոչ մի իշխանություն այդպես էլ բանական ռեալ փոխզիջումից բացի,այլ տարբերակ չգտավ ԼՂՀ հարցում բանակցությունների համար: Ավելի շատ հասկանալի էր մի քանի իբր թե արևմտամետ ու լղլղացող վտանգավոր տարրեի մեկանաբանությունները,որոնց հիմնական մտահոգության առարկան Տեր-ՊԵտրոսյանի խոսքի հետևյալ դրույթն էր՝ <Մոսկվայի ձեռքերում է գտնվում ԼՂՀ հարցի լուծման բանալին>: Եթե մի քանի ամիս առաջ հետ գնանք,ապա ապշեցուցիչ կերպով և աստղաբաշխական ճշգրտությամբ կնկատենք,որ դռևս ապրիլյան քառօրյաից հետո նման հայտարարություններով աչքի ընկան թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին,ովքր հայտարարեցին ,որ հակամարտության տվյալ փուլում Ռուսաստանը հարցի խաղաղ կարգավորման փուլում դոմինանտ դեր ունի: Ուզենք թե չուզենք: Հետևաբար ինչն է կաշկանդել այս մարդկանց նման կերպ վարվել,մնում է միայն գուշակել,թեպետ շատերը արդեն հասկացան: Հ.Գ. Եվ վերջապես Տեր -ՊԵտրոսյանի մասին: Առաջին նախագահին թոշակի ուղարկողներն ու մի ոտ շուտ քաղաքական գերեզման իջեցնողները,ինչ խոսք անակնկալի եկան,սակայն նրանք պետք է հաշվի առնեն մի բան,որ Տեր-Պետրոսյանը տառապում է հազվագյուտ ԷմիՈւայնհաուզյան եզակի բարդույթով,որը հետևյալն է՝ Я непростой человек. Хотя бы потому, что мне, по большей части, на все насрать. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/1102406629870367 ...

    Կարդալ ավելին
  • Ժոզե Մոուրինյոն շատ ճիշտ վարվեց Հենոյի՝ թիմին ինտեգրման հարցում։ Ֆուտբոլասերին, իհարկե, չեն հետաքրքրում տակտիկան, մեթոդը, հայ հանրությանը՝ առավել ևս։ Ժոզեի անցավորներին ազգովի հիշեցինք, էլ հեր ու մեր, էլ հին ու նոր, բայց էսօր ունենք Մխիթարյան, ում նույնիսկ Փոլ Սքոուլզն ա գովում, ով Մանչեսթերի կենդանի լեգենդն ա ու շատ հազվադեպ ա գովում ֆուտբոլիստներին։ Մոուրինյոն հասկացավ, որ հոգեբանական առումով Մխիթարյանը չափազանց նրբազգաց է, իսկ եթե նա կաշկանդվում էր իր համար վճարած գնի համար Դորտմունդում, ապա կրկնակի դժվար էր այդ առումով Մանչեսթերում։ Անգլիայում կարող ես հազար խաղ հրաշալի խաղալ, բայց մի խաղում ձախողել ու դառնալ քավության նոխազ։ Դրան դեռ Հենոն պատրաստ չէ, բայց ակնհայտ ա, որ մարդը վիզ դրած աշխատում է։ Մոուրինյոն ժամանակ տվեց, ու մեր տղեն իրեն արդարացնում է ու դեռ շատ հաջող խաղեր կխաղա, որովհետև հենց սկզբից պարզ էր, որ հարցը ոչ թե թիմի խաղը չզգալն էր, այլ պարզապես հոգեբանական ֆակտորը։ Հիմա էլ երբեմն մանկական սխալներ է թույլ տալիս, բայց ժամանակի հետ դա էլ կանցնի։ Իսկապես կարելի է էս տղուց օրինակ վերցնել բոլոր առումներով։ Նպատակ ա դնում ու ջանք չի խնայում քայլ առ քայլ իր նպատակին հասնելու, էներգիան գեներացնելու կոնկրետ թիրախի ու խփել թիրախին։ Շնորհակալություն սրա համար Ժոզե Մոուրինյոյին, ճիշտ է, տարօրինակ, տեղ-տեղ անհասկանալի կերպար է, բայց խաղային փիլիսոփայության առումով նա կարողանում է ֆուտբոլիստներին հասկացնել ու տեղ հասցնել իր ուզածը։ Լիքը բան կա սովորելու Հենրիխ Մխիթարյանից, ով ամենևին չլինելով Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը՝ իր աշխատասիրության ու ինտելեկտի շնորհիվ էսօր խաղում է աշխարհի ամենամեծ ակումբներից մեկում, որի վաղեմի երկրպագուն է նաև ձեր խոնարհ ծառան։ Ուստի ինձ համար կրկնակի հաճելի է տեսնել Հենրիխին Մանչեսթերի մարզաշապիկով փայլելիս։ Glory Man United, glory Heno jan, axper jan։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/1091249847652712 ...

    Կարդալ ավելին
  • Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը նախկինում շատ ավելի լուրջ քաղաքագիտական դիսկուրսներ է ներարկել Հայաստանի քաղաքական դաշտ, որոնք նույնպես պակաս կարևոր ցուցիչներ չեն եղել երկրի առաջ կայացած մարտահրավերների հարցում, սակայն նրանք չեն արժանացել այնպիսի քննարկման, ինչպես երեկվա հայտարարությունը։ Մեծ հաշվով՝ դա ընդամենը ռեպլիկ էր առանց որևէ լուրջ հիմնավորման, թեպետ Տեր-Պետրոսյանի համար որևէ բարդություն չէր ներկայացնում իրեն հատուկ ակադեմիական հայերենով լուրջ վերլուծություն կատարել Հայաստանի տնտեսության վերաբերյալ։ Վերջին ժամանակներս ՀՀ առաջին նախագահը աչքի էր ընկնում գործող իշխանության և հատկապես Սերժ Սարգսյանի օգտին ուղղված հայտարարություններով, սակայն երեկվա հայտարարությունն այնքան իրարանցում առաջացրեց հանրության շրջանում, որ դրան արձագանքեց նույնիսկ Կենտրոնական բանկը՝ բնականաբար հակադարձելով Տեր-Պետրոսյանին։ Սա նորմալ է իհարկե, բա հո չէի՞ն ազդարարելու Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրախը։ Խնդիրը, սակայն, ուրիշ է։ Տնտեսությունը յուրաքանչյուր պետության կայունության, մրցունակության և վերջապես գոյատևման ամենագլխավոր բաղադրիչն է։ Քաղաքական համակարգի վերաբերյալ դիսկուրսը իշխանությունները շատ հաճախ կարողացել են քարոզչական հզոր մեթոդների ազդեցությամբ չեզոքացնել, լղոզել ու ծվատել, իսկ բուն բանավեճը, որը տարբեր առիթներով Տեր-Պետրոսյանը փորձել է առաջ բերել, ընդունվել է ի գիտություն, սակայն բարձրաձայն ոչ մեկ դրա մասին չի խոսել։ Եվ եթե այս հարցին դադարենք նայել գառնիկիսագուլյանական կամ Տեր-Պետրոսյանի բարդույթով տառապող նախկին դաշնակցի աչքերով, ապա ակներև է դառնում մի պարզ ճշմարտություն․ այո՛, դեֆոլտի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն դրա վերաբերյալ արձագանքները ստիպում են մտածել, որ, միգուցե, այն սարերի հետևում չէ։ Ինձ էլ ինչ կտաք, կտաք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/1033134393464258 ...

    Կարդալ ավելին
  • Եվ այսպես, որոշակիորեն կարող ենք ամփոփել անցած կիրակի հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ Անկախ ընտրությունների արդյունքներից, որոնք, ի դեպ, դեռ վերջնական չեն, արձանագրենք որ․ 1. Թեպետ քաղաքական ուժերը՝ մասնավորապես ընդդիմադիր մի շարք ուժեր, փորձում են հաջողության բանաձևը ձևակերպել ավելի շատ ծրագրային դրույթներից ու նպատակներից ելնելով, սակայն փորձը ցույց տվեց, որ հայ ընտրողն այս պահին իր նախապատվությունը պատրաստ է տալ ավելի շատ կոնկրետ անձի և նրա երաշխավորված խոսքին։ 2. Քաղաքականությունը Հայաստանում անձնավորված է։ Այս պահին սրա մեջ ոչ մի կասկած չպիտի լինի։ Սակայն, ինչպես տեսնում ենք, անձերը կարող են նաև դրական դերակատարում ունենալ քաղաքական գործընթացների մեջ։ Օրինակ, եթե նախկինում թաղային հեղինակությունները կարող էին ապահովել մի ամբողջ կուսակցության տրվելիք ձայներ, ապա նույն անհատը, որն արժեքային տարբեր համակարգի ներկայացուցիչ է, արդեն ցիվիլ դաշտում նույնպես կարող է ունենալ հետևորդներ ու ընտրողներ։ Առայժմ, իհարկե, երկրի ինտելեկտուալ սեգմենտն իր ազդեցությամբ զիջում է կրիմինալին, սակայն եթե նախկինում կրիմինալը բացահայտ դոմինանտ էր, ապա որոշ դեպքերում ու տեղերում արդեն սկսում է զիջել իր դիրքերը: 3. Հանրությունը, առայժմ միայն լոկալ ընտրությունների տեսքով, հստակ ուղերձ հղեց հանրությանը, որ պատրաստ է համակրել այն քաղաքական ուժին կամ ուժերին, ովքեր իրեն չեն կանգնեցնի կոնկրետ ընտրության առաջ՝ բարի կամ չարու։ Այն ուժերի, որոնք սևի ու սպիտակի չեն բաժանի դաշտն ու չեն փորձի քաղաքացիներին տանել կա՛մ դեպի հավերժ հաղթանակ, կա՛մ հավերժ պարտություն։ Առանց վարանելու կարող ենք արձանագրել, որ արկածախնդրությունը քաղաքական թիմի վարքում հանրության համար դառնում է անընդունելի։ Վերոնշյալ պատճառներն են, որ այսօր հանրությունը շարունակում է ընդունել ՀՀԿ-ին որպես իշխանություն։ Ոչ միայն ընդունել, այլև ձայն տալ նրան, որովհետև թեկուզ նվազ ընդունելի, բայց հստակ խաղի կանոններ այսօր ունի միայն ՀՀԿ-ն։ Հետևաբար, ՀՀԿ-ին այլընտրանք հավակնող ուժը պետք է խաղի կանոնները փոխելու հարցում առաջնորդվի պերմանենտ պայքարի սկզբունքներով՝ միևնույն ժամանակ նաև չմերժելով սրբազան հնի հետ ինչ-որ իքս պահի քաղաքական դիսկուսիա վարելու հնարավորությունը։ Իշխանությունն իր հերթին հասկացնում է, որ համագործակցություն հնարավոր է միայն այս ուժերի հետ։ Համագործակցություն ասելով՝ նկատի չունենք ինչ-որ դատարկ ու ոչինչ չորոշող կոալիցիաներ։ Իշխանության փոխանցումը հենց ինքը համակգործակցության ձև է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/1025427107568320 ...

    Կարդալ ավելին
  • Օրը բարենպաստ է դրամապանակը կորցնելու փոխարեն ճիշտը կորցնելու համար, սիրելիի հետ կինո գնալու փոխարեն փուռը գնալու համար և նախընտրական խոստումներ տալու փոխարեն լեզվին տալու համար։ Աստղերը հուշում են քաղաքական ուժերին այսօր լինել համեմատաբար պասիվ։ Սակայն ոչ այնքան,որ հայտնվեն պասիվ խաղից դուրս վիճակում։ ՀՀԿ ին խորհուրդ է տրվում այսօր այցելել Ախթալա քաղաք,մադնակցելու խորովածի փառատոնին։ Նոր սահմանադրությամբ հիշեցնենք խորոված ուտել կարող են մեկի փոխարեն մի քանի ՀՀԿ ականներ։ Աստղերը հուշում են նաև չուտել այնքան որ մնացած կուսակցություններին բան չմնա։ Ուտելուց հետո կարող են նորից լծվել երկիրը ուտելու գործընթացին։ Աստղերը հուշում են ՀՅԴ ին։ Այս շաբաթ դեպրեսիա կապրեք։ Շաբաթը խոստանում է լինել դժվար։ Գերբնական ջանքեր կգործադրեք պրեմիեր լիգայում էհ կոալիցիայում մնալու համար,բայց դա ձեզ կհաջողվի։ Չնայած հաջորդ մրցաշրջանում զգալիորեն կթուլանան ձեր դիրքերը։ Խորհուրդ է տրվում երեկոյան ընթրիքի ժամանակ գինի լցնել։ Պրեմիեր լիգային վաղուց հրաժեշտ տված Ժառանգությանը աստղերը հուշում են հաջորդ մրցաշրջանում փոխել թիմի գլխավոր մարզչին։ ՀԱԿ ին աստղերը ողջունում են, քանի որ թիմի կազմում շատացել են կանայք ^_^ «Լուսավոր Հայաստանին» աստղերը հուշում են կենտրոնանալ Կիրովականի ընտրությունների վրա։ Կրկնում ենք, ընտրությունների,այլ ոչ թե իրենց դեմ տարվող բայղուշ զավզակությունների։ Կիրակի քարոզարշավի շրջանակներում խորհուրդ է տրվում այցելել « թթու ջուր» թաղամաս։ Քաղաքացիական Պայամանագրին աստղերը ռիսկ չարեցին ինչ -որ բան հուշել,քանզի նրանք մեկ ընդդիմություն են,խորհրդի կարիք չունեն,ամեն ինչ գիտենր և առհասարակ ինչպես Ռազմիկ Ամյանը կասեր «չունի աշխարհը նրանց նման»։ «Հասակ» կուսակցությանը աստղերը նույնպես փորձեցին ինչ- որ բան հուշել,սակայն ցավոք ոչ ոքի չգտան։ Այսօր այսքանը,մնացեք մեզ հետ և հիշեք,որ աստղերը հուշում են,սակայն երդվում ենք իրենց քաղաքական հայրերին ուրացած լաչառ ընդդիմադիր գործիչների խռա-խռա ճղճղոցներով,երբեք ոչ ոքի ոչինչ չեն պարտադրում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/1017101021734262 ...

    Կարդալ ավելին
  • Գաղջներդ «Հայկական Վերածնունդ» դարձած նախկին ՕԵԿ համամասնական ցուցակը ՏԻՄ ընտրություններում գլխավորող թաղային հեղինակության բոցաշունչ ելույթով կտրեմ ՏԻՄ ընտրությունները ինչպես գիտենք հանրային գիտակցության մեջ ավելի շատ ընկալվում ա որպես համապետական ընտրությունների կցորդ ու «ռազմինկա»։ Կոնկրետ այդ դեպքում՝2017 թվականի Պառլամենտական ընտրությունների նախերգանք։ Սակայն իրենց ձևով ու բովանդակությամբ այս ընտրությունները իսկապես լուրջ քաղաքական պրոցես են ենթադրում իրենցից,քանի որ մասնակից ուժերը որոշակիորեն պատկերացում կկազմեն իրենց ռեալ հնարավորությունների մասին՝Պառլամենտականից առաջ։ Վանաձորում (անվանումը զուտ գրական է,ինձ համար այն միշտ կմնա Կիրովական), դիցուք ի տարբերություն նախկին լոկալ ընտրությունների ու դրա մասնակիցների,այս անգամ բավականին խայտաբղետ կազմ է հավաքվել՝ ինտելեկտուալից մինչև թաղային հեղինակություն։ Օրինակ քաղաքական սերնդափոխության,նոր լիդերների ի հայտ գալը «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը պատկերացնում է Վանաձորի հայտնի հեղինակություն,բիզնեսմեն Արկադի Փելեշյանի տեսքով,ում առաջադրել է քաղաքապետի թեկնածու և վստահել ցուցակի առաջին համարը։ Փելեշյանը (ավելի հայտնի Ակա անունով)նախորդ ընտրություններում դարձել է ավագանի,ընդ որում առաջին տեղով հավաքելով 2000-ից ավելի ձայն։ Սա երևի Արթուր Բաղդասարյաին ստիպել է մտածել ,որ Փելեշյանը կարող է բաձրացնել էլ ավելի ծանր նշաձող,սակայն վախենամ որ այս անգամ չհաջողի,քանի որ մի բան է ոչինչ չորոշող ավագանին,մեկ այլ բան քաղաքապետ,ով նաև ունենալու է սեփական թիմ ու լուրջ ընդդիմախոսներ Քաղաքապետարանում,որոնց հետ Փելեշյանը դժվար կարողանա կոնտակտի մեջ մտնել՝հաշվի առնելով,որ նրա ամպլուան , ընտրած կենսաձևն ու աշխարհայացքը։ ՀՀԿ- գործը քիչ ավելի բարդ է և շատ նուրբ բան տեղի ունեցավ։ Նախկինում կուսակցության մեջ ով ավելի ուժեղ դիրք ու ազդեցություն ուներ՝ (կապեր,ֆինանս,հեղինակություն ),նա էլ առաջադրվում էր վերջնահաշվարկի արդյունքում,սակայն մի քանի համապետական ընտրություն պարտվելով, ՀՀԿ-ն արդեն գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին չի վստահում և նրա փոխարեն առաջադրելու է քաղաքի նոտարական գրանսենյակի ղեկավար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունըւ։ Ասլանյանը քաղաքում բավականին մեծ ազդեցություն և հեղինակություն ունի՝ ընդ որում , դրականը գերակշռող է։ Եվ ՀՀԿ-ն փորձում է օգտագործել վերջինիս հեղինակությունը՝հաղթելու համար։ Բնականաբար այս ամենը չէր կարող չլինել Ասլանյանի համաձայնությամբ՝ասել կուզի նրանց շահերը այստեղ համընկնում են։ սակայն հաղթելու համար սա կարող է բավարար չլինել,քանի որ ՀՀԿ-ն Վանաձորում վարկանիշի շատ լուրջ խնդիր ունի և նրան կարող է չփրկել նույնիսկ Մամիկոն Ասլանյանի հեղինակությունը։ Հաաղթելու իրական հնարավորություն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»,որի ցուցակը գլխավորում է Քրիստ Մարուքյանը՝ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը։ Եղբոր գործոնը,ով նախորդ ՊԱռլամենտական ընտրություններում,մեծամասնական կարգով հաղթել էր ոչ ավել ոչ պակաս ՀՀԿ սֆերխինտելեկտուալ Վիկտոր Դալլաքյանին,իսկապես մեծ է Քրիստի հարցում,սակայն հարկ է նշել,որ վերջինս նույնպես ուսանել է արտասահմանում,աշխատել մասնավոր մի շարք ծրագրերում,իսկ մինչ քաղաքապետի թեկնածու առաջադրվելը զբաղեցնում էր Վանաձորի Բիբլիոս Բանկի ղեկավարի պաշտոնը։ «Լուսավորի» շանսերը մեծ են,որովհետև ի տարբերություն գավառական նախկին լոզունգների ու ավանդական քարոզճական հնարքների,այստեղ հիմնականում գերակշռում են լիբերալ,առաջդեմ մոտեցումներն ու մրցակից ուժերի հանդեպ կայուն հետևողակիան վարքը (չքրֆել,չքքնադատել,չխանգարել և այլն)։ Սա չեզոք ընտրողներին տրամադրում է դեպի կուսակցությունը և սիմպատիա առաջացնում Քրիստ Մարուքյանի հանդեպ։ Հաղթանակի հավակնորդները հիմնականում լինելու են այս երեքը,մնացածները կարծում եմ կպայքարեն բացառապես Ավագանու ցուցակում սիմվոլիկ տեղ ունենալու համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/999211920189839 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն