• Կարեն Վարդանյան
  • Սաակաշվիլու և Ավակովի սարքած տուրուդմփոցի մասին այնքան խոսվեց, որ վերջը ես էլ որոշեցի դիտել։ Տխուր էր... Երկու հայ (եթե, իհարկե, առաջինը, այնուամենայնիվ, հայ է) հանգիստ կարող էին իրար հետ տարբեր պայմանավորվածությունների հանգել և Ուկրաինան տանել այնպիսի հունով, որը ձեռնտու կլիներ և՛ Ուկրաինային, և՛ Ուկրաինայի հայությանը, և՛ Հայաստանին։ Իսկ այսպես՝ մեղադրանքներ ազգային հողի վրա և համապատասխան հասարակական կարծիքի ձևավորում հայերիս մասին։ Իսկ ի՞նչն է ընդհանուր։ «Եվրոպական արժեքների» երկու կրողներ։ Ուկրաինայի երկու «հայրենասերներ»։ Նեխած կապիտալիզմի երկու ջատագովներ։ Հակախորհրդային պայքարի երկու ասպետներ։ Ազատական գաղափարների (իբր) երկու կրողներ։ Իսկ իրականում... Իսկ իրականում՝ երկու մանրախնդիր անձնավորություն՝ ուռճացված ինքնագնահատականով։ Հարևանս ավելի լավ բառ ունի դա բնութագրելու համար, բայց էթիկական պատճառներով ձեռնպահ կմնամ մեջբերելուց։ Հետաքրքիր է՝ այսքանից հետո Հայաստանում դեռ մնացե՞լ են Մայդանի երկրպագուներ։ Կամ՝ հնարավո՞ր է արդյոք նման տեսարան ԴԺՀ-ի կամ ԼԺՀ-ի կառավարության նիստում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.vardanyan1/posts/10208414894234112?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն