• Արման Խաչատրյան
  • Արայիկ Խանդոյանի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանի «հայտնի» հայտարարության կապակցությամբ ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների՝ ՀՀ դատական դեպարտամենտին ուղղված հարցադրումներին ի պատասխան, հրապարակում եմ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: Կցում եմ նաև ամբաստանյալի կողմից իր պաշտպանին փոխանցվող «թղթի» պատճենը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/1372705342766696 ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի արտագնա դատական նիստը Թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով ՌԴ 102-րդ ռազմակայանի զորամասում վերջինն էր: Դատարանը ոճրագործ Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման: Դեռ անցած տարվա դեկտեմբերին, երբ մեկնարկեց այս ծանր դատավարական պրոցեսը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում ունեցանք լրագրողական համայնքի ներկայացուցիչների հետ ու քննարկեցինք լայն ծավալի տեխնիկական ու բովանդակային խնդիրներ, որոնք ծառանալու էին մեր բոլորիս առջև Պերմյակովի դատավարության ընթացքում: Հենց սկզբից էլ լիահույս էինք, որ փոխըմբռնումը, լուռ սոլիդարությունն ու մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցումներն են լինելու գերակա մեր հասարակության համար ծայրահեղ ծանր ու արտառոց այս ոճրագործության դատավարության պատշաճ ընթացքը, մասնավորապես՝ լուսաբանումն ապահովելու ոչ պակաս ծանր բեռը միասին, մինչև վերջ տանելու համար: Դատական քննությունը հրապարակային էր, նիստը` դռնբաց, մուտքը՝ ազատ: Լիահույս էինք, որ ԶԼՄ մեր գործընկերներն այս նյարդային դատական պրոցեսում էժան դիվիդենտների, էժան սենսացիաների, հասարակությանն ավել ցավ պատճառելու ճանապարհն ի սկզբանե մերժելու են ու, անկախ դատավարության ընթացքից, դրսևորելու են բարձր պրոֆեսիոնալիզմ, կամային ու մասնագիտական բարձր որակներ՝ մերժելով ամեն տեսակ մանրախնդրություն: Նման կնճռոտ ու տևականորեն բարդ գործընթացներում թերացումներից խուսափելն անհնար է լինում, սակայն երկուստեք օպերատիվ ջանքերի ու նույն լուռ սոլիդարության շնորհիվ դրանք շտկվեցին պարբերաբար ու էական խոչընդոտներ չհարուցեցին: Ծանր ու ցավոտ փորձառությունը մենք համատեղ ջանքերով անցանք՝ փորձելով օբյեկտիվ ու մաքուր լրագրությամբ հասարակությանը հնարավորինս զերծ պահել ավել սթրեսից և հոգեկան ցավ ու տառապանքից: Իսկ ռիսկերն իսկապես շատ էին ու սուր: Իմ և ՀՀ դատական դեպարտամենտի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, առանց հատուկ առանձնացնելու որևէ ԶԼՄ-ի կամ լրագրողի անուն, թեև, հանուն արդարության, գուցե արժեր նշել մի շարք արժանավոր լրագրողի ու առանձին շնորհակալություն հայտնել: Ինչևէ, բոլորին ենք շնորհակալ ու բոլորի աշխատանքն էր չափազանց կարևոր ու գնահատելի: Նման կամ, ավելի ճիշտ, տեսակով աննախադեպ գործընթացները մի խիստ կարևոր խնդիր են լուծում պետության ու հասարակության առանցքում: Դա փոխըմբռնման ու փոխվստահության խիստ էական ու կառուցողական ներդրում է հայրենական ազատ մամուլի և պետական կառույցի առողջ փոխգործակցության ու արդյունավետ աշխատանքի միջև՝ ի նպաստ մեր բոլորիս հասարակության շահի:  Հարգանքով՝ ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, դատական ծառայության առաջին դասի խորհրդական Ա. Խաչատրյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/1074742902562943 ...

    Կարդալ ավելին
  • Ճանաչել սեփական էությունը և անընդհատ հմտանալ սեփական գործում. ժուռնալիստի համար սրանք «չգրված» կաննոններ պետք է լինեն: Լրագրողը պետք է գիտակցի իր ով լինելը. տղամարդ/կին, երիտասարդ/տարեց, սպիտակամորթ/սևամորթ և այլն/ ևայլն :) Խախտումների մեծ մասը տեղի է ունենում սեփական էությունը, օժտվածությունը և կարողությունների սահմանափակությունն անտեսելու հետևանքով: Մի փոքր չափազանցությամբ կարելի է պնդել, որ էթիկան, ի վերջո, անձի գիտակցական աճն է: Լրագրողական էթիկայի կանոնագրերը մոռանում են խարանել այն լրագրողին, որը բավարարվում է հանրության հետ կապերի (PR) ծառայության վարույթներից նյութ քաղելով, չեն հանձնարարում հրապարակում պատրաստելուց առաջ «տնային աշխատանք» կատարել, ուսումնասիրել համապատասխան արխիվները կամ տվյալների բանկերը և խորհրդակցել փորձագետների հետ:  Մասնագիտական կանոնագրերում քիչ բան է ասվում նաև բարդ, արտակարգ իրավիճակներում, ասենք՝ ահաբեկչական գործողությունների ժամանակ աշխատելու մասին: Ահաբեկչությունն առանց մամուլի դժվար թե գոյատևեր. Նրա նպատակը ԶԼՄ-ները փոքր խմբի քարոզչությունը տարածող բարձրախոսների վերածելն է: Հարց է ծագում. Արդյոք ԶԼՄ-ները պետք է լռությա՞ն մատնեն նման խմբերի ոտնձգությունները, թե՞ զիջեն դրանց պահանջներին: Այս հարցում իմպրովիզացիան ուղղակի անհանդուրժելի է. Պետք է հաշվի առնել ինչպես գիտական հետազոտությունների արդյունքները, այնպես էլ թեմային առնչվող ամենատարբեր կարծիքներն ու փաստարկները: Էլի մի կանոնագրային բացթողում, որ համատարած է աշխարհում, ու հենց՝ քաղաքակրթության օրրան Եվրոպայում: Օրինակ լրագրական կանոնագրերում անտեսվում է մայրենի լեզվին հիմնարար տիրապետելու և սեփական երկրի պատմությունն ու մշակույթըն իմանալու անհրաժեշտությունը: գոնե Ֆրանսիայում չափազանց մեծ է այն լրագրողների թիվը, ովքեր աչքի են ընկնում թե մեկի, թե մյուսի պակասությոամբ: Ցաք ու ցրիվ գլանակ՝ մասնագիտական մոտիվներով..) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/1034411909929376 ...

    Կարդալ ավելին
  • Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ «միջին» հայը բախվում է գաղափարախոսական, կրոնական և այլ բազմակարծության երևույթների հետ, հայտնվում է ապակողմնորոշվածության վիճակում, դժվարանում է այդ բազմակարծության մեջ կատարել ճշմարիտ ընտրություն, հաճախ նյարդայնանում է, դառնում է չարացած կամ էլ ընկնում է ազգամերժ աղանդների, գաղտնի ուխտերի գիրկը: Նրան պակասում է իրեն անծանոթ կամ խորթ արժեքների հետ համահաղորդվելու փորձառությունը, նա թշնամաբար է ընկալում իր ազգային կենսափորձին ու աշխարհընկալմանը խորթ, օտար վարդապետությունները, կենսաոճերը և արժեքները: Հայ մարդու համար նախընտրելի են այն արժեքները, որոնք նրան ներարկել են մանկության տարիներից կամ ընտանեկան դաստիարակության ընթացքում: հետազոտական նյութերը վկայում են նաև, որ ուրիշ գաղափարախոսությունների , դավանանքների առկայությունը հասարակական կյանքում որոշ հայ մարդկանց մոտ առաջացնում է անվստահություն սեփական ազգային արժեքների, գաղափարների նկատմամբ: Միաժամանակ, հաղորդակցության զանգվածային միջոցնրի զարգացումը հանգեցրել է նրան, որ ազգի կամ խմբի համախմբվածությունը այլևս կախված չէնրանց գաղափարախոսությունների ներփակվածությունից: Ազգային գաղափարախոսությունը պետք է գործուն արձագանքի այդ մարտահրավերներին, ստեղծի նոր արժեքներ, պատկերացումներ՝ նոր իրադրությանը հարմարվելու համար: Գաղափարախոսական շարժունությունը, նորացումը անհրաժեշտ է: Առհասարակ, մենք պետք է ձեռք բերենք բազմակարծ հասարակության մեջ ապրելու, ուրիշ այլ արժեքների, գաղափարների հետ շփվելու, ինքնուրույն վճիռներ կայացնելու, տարբեր գաղափարական դիրքորոշումների մեջ կողմնորոշվելու, ճշմարիտ ընտրություն կատարելու ունակություններ: Միայն գաղափարախոսական բանավեճերը, քաղաքական երկխոսությունները, դրանց տևական բնույթը հնարավորություն կտան հարգանքով վերաբերվելու այլ տեսակետներին, կնպաստեն փոխհանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը: Խոսքը անսկզբունք թողտվության, սեփական ազգային գաղափարական դիրքերից նահանջի, ազգային դիմագծի անդիմազրկման մասին չէ: Պետք է հասկանանք, որ ժողովրդավարական քննարկումները՝ ազգային գաղափարախոսության հիմնահարցերի շուրջ, ենթադրում են կարծիքների բազմազանություն, սեփական գաղափարախոսական դիրքերի վերասրբագրում: Հիշեք, որ հաճախ ճշմարտությունը մեկը չէ, առավել ևս ոչ մեկը օժտված չէ ճշմարտության մենաշնորհով: Ամբաղ-զամբաղ կամ դժվարամարս գլանակի տևողությամբ .) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/1029056940464873 ...

    Կարդալ ավելին
  • Գնալով ավելի մտահոգիչ է, այո, որքան զարգանում, մատչելի են դառնում հաղորդակցության հնարավորությունները, այնքան մարդիկ ավելի են դժվարանում իրար հասկանալ: Երևի որովհետև աշխարհն իսկապես առաջ է ընկել մարդուց: Տեխնոլոգիաները ավելի արագ են զարգանում, քան մարդը` որպես անձնավորություն, ինտելեկտուալ անհատականություն: Էս խորացող դիսբալանսը, վախենամ, նորօրյա տեղեկատվական-բաբելոնաաշտարակաշինության անփառունակ վերջակետի է տանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/1028391793864721 ...

    Կարդալ ավելին
  • Մենք բոլորս այս կամ այն չափով մեղավոր ենք նրանում, ինչ տեղի է ունեցել վերջին քսան տարում... Մենք, թե հաղթական, թե դրամատիկ իրադարձությունների անմիջական մասնակիցներս չէ, որ պիտի որոշենք մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության չափը. երբ կհանդարտվի գնդացիրների որոտը, մեր հետնորդները կդառնան մեր պատմաբաններն ու դատավորները: Մենք հաճախ խոսում և վարվում ենք տարբեր ձևով, բայց զգում ենք միևնույն տեսակ: Մենք բոլորս աշխատել և աշխատում ենք օգուտ բերել Հայաստանին, մենք բոլորս /կամ գրեթե բոլորս/ հավատացել և հավատում ենք, որ օգուտ ենք բերում նրան: Թերևս մեզ շատ բան կներվի այն բանի համար, որ շատ ուժեղ ենք սիրել և սիրում նրան: Այժմ ժամանակը չէ մտածել որևէ այլ բանի մասին, բացի հաղթանակից: գլանակի տևողությամբ.. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/1027860033917897?notif_t=close_friend_activity¬if_id=1465376526 ...

    Կարդալ ավելին
  • Կես գլանակ ու մի կես էլ մտավարժանք Անձի և պետության շահերի միջև պետք է լինի հարաբերական ներդաշնակություն. Հայաստանը պատմականորեն կազմավորվել է որպես առավելապես միատարր պետություն՝ իր ընդհանուր գաղափարներով, նպատակներով ու շահերով: Ահա թե ինչու մեզանում ազգային շահերը նաև պետական շահեր են: Ընդ որում, ներկայումս անձի շահերը հասարակական և պետական շահերի առաջնահիմքը, նպատակն են, նրանց ձևավորման մեխանիզմը: Ազգային անվտանգության հայեցակարգի տեսանկյունից, անցումային շրջանի ներկա փուլում անձի շահերը հանգում են նրա սահմանադրական իրավունքների և ազատությունների, անձնական անվտանգության, կենսամակարդակի և կյանքի որակի բարձրացման, ֆիզիկական, հոգևոր և մտավոր զարգացման իրական ապահովմանը: /գրողը տանի, իսկապես էլ այլ <բանի> հաստատ չեն <հանգում> / .)) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/953942801309621?pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի՛ լրագրող-գործընկերներ, թեև այսօր մեր պաշտոնական կայքում արդեն իսկ տեղադրել ենք հանգամանալից ու սպառիչ հաղորդագրություն դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում կայանալիք արտագնա նիստի վերաբերյալ, և զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվությունն արդեն տարածվել և հասանելի է հասարակությանը, այնուամենայնիվ, հարկ եմ համարում մի փաստ առաձին շեշտադրել թյուրընկալումներից խուսափելու և ապատեղեկատվության առիթ չթողնելու նպատակով:  Այո՛, ռուսական ռազմաբազայի՝ դատավարության համար առանձնացված տարածքում տեղադրվել է երկու վրան. մեկը հատկացվելու է ԶԼՄ-ներկայացուցիչներին, մյուսը՝ դատավարությանը ներկա գտնվել ցանկացողների համար: Սակայն, սա չի նշանակում, թե լրագրողները դատավարությանը հետևելու են միայն վրանում տեղադրված հեռաուստաէկրանից: Ո՛չ: Ինչպես նշված է ՀՀ դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ՝ Դատական քննությունը հրապարակային է, նիստը` դռնբաց, մուտքն ազատ է: Վրանները՝ կահավորված նիստը ուղիղ հեռարձակող էկրաններով, տեղադրվել են որպես լրացուցիչ օժանդակ տարածքներ, քանի որ դատական նիստի համար առկա դահլիճը կարող է տեղավորել սահմանափակ քանակությամբ մարդիկ:  Հարգանքով՝ Արման Խաչատրյան ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ http://www.court.am/?l=lo&id=11&item_id=3679 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/931328366904398 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/RkBjpEusmKj77wgxmjD0.jpg

    Ինձ ճանաչողները գիտեն, որ մաքսիմալ անկողմնակալ եմ ու էմոցիաներով չեմ առաջնորդվում։ Ու էս պոստը անում եմ, որովհետև մենակ ուղիղ եթերները նայելով, առանց ստեղ լինելու, չի կարելի հասկանալ՝ ինչ է կատարվում։ Գրում եմ, որովհետև պարտքս եմ համարում՝ չեմ ուզում լուրջ խնդիրներ ունենանք։ Ուրեմն էսպես. 1. 1996 թվականից սկսած մասնակցել եմ գրեթե բոլոր քիչ թե շատ լուրջ հանրահավաքներին։ Էսքան մարդ երբեք չեմ տեսել, անգամ 2008 թվականի փետրվարի 26-ին։ Մարդկանց հաշվելու մասնագետ չեմ, բայց համեմատելով մի քանի օր առաջ դռոնով արված նկարը, կարծում եմ 100 հազարից պակաս մարդ չի լինի։ 2. Մարդկանց թիվը գնալով աճում է. գալիս են մենակ, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով։ 3. Հիմնական մասը երիտասարդներ են։ Կանայք ու աղջիկները իրենց թվով չեն զիջում տղամարդկանց։ 4. Ի տարբերություն այլ հավաքների, որտեղ ակտիվ մասը 20-30% է, մնացածը՝ թամաշա անողներ, էստեղ 70-80%-ը ակտիվ մասնակիցներ են։ 5. Կան ամենատարբեր շերտերի մարդիկ. բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներից մինչև արվեստի, գիտության մարդիկ, գործարարներ և այլն։ 6. Մարդիկ տրամադրված են խաղաղ ցույցի։ Շատերը երեխեքի հետ են։ Բնականաբար, կան նաև ոչ բավարար իրավագիտակցության մակարդակ ունեցող մարդիկ, որոնք քիչ են, բայց կարող են անկանխատեսելի քայլեր անել։ 7. Խոսակցություններից հասկացա, որ մարդկանց ամենաշատ զայրացրել է Մարտի 1-ի հիշատակումը։ Շատերը դա ընկալել են որպես կոնկրետ սպառնալիք։ 8. Էս մարդիկ առանց ընդգծված լիդերի են։ ՓԱՍՏ. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ներկա Ազգային ժողովը չի արտացոլում ուժերի ու տրամադրությունների նոր բալանսը։ ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ կամ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ոնց կուզեք, ընդունեք Հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ՝ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք։ Էս մարդկանց նկատմամբ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ, որովհետև վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, Էս մարդկանց ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, Էս մարդկանց բերման ենթարկելով ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ էս իրականության հետ հաշվի չնստել։ Պրովոկացիաներ անել չի կարելի։ Ֆեյսբուքյան ստատուսներով կամ մեկնաբանություններով չի կարելի կրքերը թեժացնել։ Մտածեք, մի նորմալ, իրական կոմպրոմիս առաջարկեք։ Էս վիճակից կամ ազգովի պարտված ենք դուրս գալու, կամ շահած։ Հ.Գ.- Որպեսզի կարողանայի գրածս պոստել, իջել եմ Կենտրոնական բանկի մոտ, որտեղ մարդիկ քիչ են, որ ինտերնետը միանա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1119413641532918

    Կարդալ ավելին

Քաղաքականություն