• Արման Ղարիբյան
  • Բռնության ենթարկված կնոջ կողմից ամուսնու սպանության գործի քննարկման ընթացքում կարծես մի կարևոր հանգամանք դուրս է մնացել ուշադրությունից: Կինը դիմել է ինքնադատաստանի, քանի որ պետությունը նրան չի պաշտպանել: Ընտանեկան բռնության քննվող գործերն ապացուցում են, որ պետությունը չի կատարում իր դրական պարտականությունը և չի պաշտպանում կանանց բռնությունից: Այնպես որ, տեղի ունեցածն ինչ-որ իմաստով նաև բնական է: Երբ չի գործում օրենքը, մարդիկ դիմում են ինքնադատաստանի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.gharibyan/posts/10212204929751463 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի տրանսպորտի նախարարության «երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկլերությունը կփակվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդգծել է, որ դա չի ազդի հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա: «Նախարարության կազմում գործում է «Երկաթուղու վարչություն», որը կարող է վարել համապատասխան գործառույթներ», - նշեց նախարարը: Այս թեմայի նկատմամբ վերջին օրերին մեծ ակտիվություն է նկատվում: Գլխավոր հարցը՝ արդյո՞ք չեղյալ է հայտարարվում հայ-իրանական երկաթուղի կառուցելու գաղափարը: Տրանսպորտի նախարարն ըստ էության թեման փակեց, ինչը նշանակում է, որ երկաթուղի կառուցելու թեման շարունակում է օրակարգում մնալ: Երբ այս թեմային անդրադառնում ենք շարքային ֆեյբուքցիներս, նկատի ունեմ, ոչ մասնագիտական հարթությունում, այն որպես մտահոգություն է դիտվում, սակայն ավելի կարևոր է նման դեպքերում հասկանալ մասնագետների կարծիքները, հատկապես իրանագետներին: Իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչն է, երեկ ֆեյսբուքում այս առնչությամբ նշել էր, թե տրանսպորտի ոլորտում համապատասխան գործուն նախարարության, ինչպես նաև նույնիսկ անվանման մեջ «ներդումներ» եզրի հատուկ շեշտադրմամբ ստեղծված նոր նախարարության առկայության պայմաններում արդեն իսկ զուտ կրկնօրինակման ֆունկցիա իրականացնող նշված ընկերության գոյությունից հրաժարումը սխալ կլիներ միանշանակորեն մեկնաբանել որպես Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից իբր վերջնական հրաժարում: Իսկ «շուխուրը» որակեց որպես «փոթորիկ մեկ բաժակ ջրում»: Ոսկանյանը հանրային դաշտում աչքի ընկնող ինտելեկտուալ մասնագետներից է, այս պարագայում նրա հավասարակշռող կարծիքը կարևոր է, մանավանդ, այդ ֆոնին ակտիվացող «իրանագետների» ֆոնին, ովքեր իրականում չգիտես ովքեր են, սակայն ներկայանում են իրանագետներ ու մամուլում ակնհայտ ապատեղակտվություն են տարածում, ցավոք ներկայանալով որպես մասնագետ: Սա մի կողմ. օրակարգում երկաթուղու հարցը մնում է. մնում է դրա շինարարությունը վերջապես կյանքի կոչվի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1797879517138573&id=100007496268749 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ այս պահը ոչ մեկի ուշադրությանը չարժանացած շենքը դարձավ պատմամշակութային մեծարժեք շինություն: Ու դրա պայթեցման մեջ սկսեցին մեղադրվել ամենատարբեր պետական չինովնիկներ: Թերևս բաց է մնացել միայն Օբամայի ու Օլանդի տեղը։ Ո՜նց կարելի էր անուշադրության մատնել այդ կառույցը: ԱՄՆ-ի հայ համայնքը չպետք է ընտրի դեմոկրատներին, քանի որ նրանք նորմալ վերահսկողություն չեն իրականացնում մշակութային արժեք հանդիսացող շինությունների նկատմամբ: Իսկ մինչ այդ Հայաստանում ոչ ոք այդպես էլ չիմացավ այդ շենքի իրական պատմական արժեքը, ոչ մեկի համար պարզ չդարձան այն հիմնավորումները, թե ինչու պետք էր պայթեցնել կամ ինչու պետք չէր պայթեցնել այդ շինությունը: Ոչ ոք այլընտրանքային հաշվարկված որևէ մոտեցում չցուցաբերեց: Եվ ամբողջ ֆեյսբուքահայությունը, դավին անտեղյակ, ցավին անտարբեր, սկսեց քննադատել ու քննադատել… Հետաքրքրական է, որ քննադատողների մեծ մասը նույնիսկ տեղյակ էլ չէր, թե որ գերատեսչությունն է պատասխանատավություն կրում սրա համար: Հարգելով բոլորի կարծիքները՝ անհրաժեշտ է ընդգծել, որ նման դեպքերում կարծիքներ հայտնելիս անհրաժեշտ է օգտագործել օրենքին համապատասխան փաստարկներ: Պաթետիկ մեկնաբանությունների պակաս առանց այն էլ չկա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1762077444052114&id=100007496268749 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում քաղաքացիները կընտրեն համայնքների ղեկավարներ: Ընտրապայքարի մեջ են մտել թե՛ իշխող և թե՛ ընդդիմադիր կուսակցությունները: Հատկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արթիկ քաղաքում: Բանն այն է, որ Արթիկում լայն հնարավորություններ են ստեղծված մրցակցային պայքարի համար: Հիմնական մրցակցությունը ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի միջև է։ Ե՛վ Պետոյանը, և՛ Վարագյանը առնչություն ունեն իշխանության հետ: Իշխող կուսակցությունը սկզբում որոշեց սատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն երբ առաջադրվեց ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, ՀՀԿ-ականները որոշեցին աջակցել Վարագյանին: Ստացվում է, որ երկու թեկնածուներն էլ ունեն ՀՀԿ-ի աջակցությունը: Իսկ թե թեկնածուներից ով կկարողանա հաղթահարել ընտրությունների «բարիերը», կորոշեն Արթիկի բնակիչները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1748237188769473&id=100007496268749 ...

    Կարդալ ավելին
  • Զինված հարձակում զորամասի վրա, ոստիկանության գնդապետի սպանություն, վիրավորներ, իշխանությունը բռնի ճանապարհով տապալման կոչեր. սրանք պարզ փաստեր են, որոնք ֆեյսբուքահայության շրջանում ակտիվ «փոխհրետակոծության» առիթ են դարձել: Անկախ այն հանգամանքից, թե դրա անունն ինչ կդնենք, այդ նախաձեռնությունն արդեն տապալվել է՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայով ինչ կլինի, ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը: Հանրությունը տարբեր պատճառներով չգնաց այդ շարժման հետևից՝ մի գուցե չհավատալով, միգուցե չհասկանալով, միգուցե մեկ այլ պատճառով: Ինչևէ, մենք բոլորս պարտվեցինք, որովհետև որևէ բանի շուրջ չհամախմբեցինք, հակառակը, մեզ բաժանող անդունդն այլևս առավել խորն է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1714286788831180&id=100007496268749 ...

    Կարդալ ավելին
  • Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած քննարկումների մի հատվածը ոչնչով չէր զիջում 3-րդ մասի կողմերի շենքերից մեկի բակում միմյանց վրա ատամ ունեցող հարևանների զայրացած տիկնանց մտքերի փոխանակությանը: Այն, ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի միջև, ոչ մի կերպ չի կարելի համարել օրենսդիր ամբիոնից հնչած ելույթներ: Ամեն ինչ սկսեց Ն. Փաշինյանը. Էլ քաչալ շուն, էլ գող փիսո… Ըստ երևույթին նա քննարկվող թեմաների վերաբերյալ ասելիք չուներ ու ելույթը նվիրել էր իր քաղաքական հակառակորդներին, դուրս թողնելով վրեժի այն ալիքը, որ կար կուտակված իր մեջ: Նախկին ՕԵԿ-ականներին Նիկոլն առաջարկում էր կուսակցության ու խմբակցության անունները փոխելուց զատ իրենց անուն ազգանուններն էլ փոխել ու բեղեր պահել՝ անճանաչելի դառնալու համար: Նաիրա Զոհրաբյանին էլ մեղադրում էր որոշ բաների մասին արտահայտվել վախենալուց, ասելով, թե զանգել է ՀԺ խմբագրություն ու խնդրել ելույթի որոշ հատվածներ չտպագրել: ՀՎ-ական ու ԲՀԿ-ական տիկնայք էլ հո չէին կարող տակ մնալ:  Հեղինե Բիշարյանը, հակադարձեց Նիկոլ Փաշինյանին և նշեց. «Եթե այստեղ եկել, պատմում եք ողորմելի, լրագրողական մակարդակի բաներ, ներողություն եմ խնդրում բոլոր պարկեշտ լրագրողներից, դա դեռ չի նշանակում, որ այդ ձեռագիրն աշխատելու է այսուհետ։ Դուք ձեր քթին ուտելու եք։ Մարտի 1-ի արյունն այսօր ձեր վրա է, կոնկրետ քո վրա է։ Տասնյակ հազարավոր մարդկանց մոլորեցնելով՝ տարաք զոհաբերելու և խղճներդ հանգիստ նստեցիք ձեր տանը,- ասաց պատգամավորը, հավելելով,- եթե չափվելու տեղ եք ուզում, եկեք դահլիճից դուրս։ Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի»։ Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից արձագանքեց Փաշինյանին. «Ինչ-որ հայտարարվեց ԱԺ ամբիոնից բացարձակապես սուտ է, ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին իմ ելույթի որոշ մասը խմբագրել և այլ պարբերությամբ տեղադրել, մնացած բոլորը լկտի ու անամոթ սուտ է: Ես իմ արժանիքներից ցածր եմ համարում և տղամարդուն ոչ վայել պահվածք, երբ մարդիկ նման լկտի պահվածք են դրսևորում»: Ամենազավեշտալին էլ այն էր, որ Նիկոլը կոչ էր անում հիանալ ոչ թե Հռոմի Պապով, այլ մեր երկրի հոգևոր առաջնորդով, այնուհետև, շարունակելով միտքը ցանկություն էր հայտնում հիանալ մեր ԱԺ-ով, էլ չմտածելով թե ինչպես կարելի է հիանալ իր այդ ելույթով, որը հենց մեր ԱԺ-ի մի բաղկացուցիչն է: Ինչպես կարելի է հիանալ իր՝ հենց նոր սադրած ելույթներով, որոնք ևս մեր ԱԺ-ի բաղկացուցիչներն են: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1706864256240100&id=100007496268749 ...

    Կարդալ ավելին
  • Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հայտարարել է, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականում պատերազմ չի պլանավորվել: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողությունների է դիմել, ապա անակնկալ հաջողությունների հասնելով՝ դիրքեր գրավել: Անկեղծ ասած զարմացած եմ, թե ինչպես կարելի է կարծել, որ Ադրբեջանն ուղղակի դիվերսիոն գործողություններ էր իրականացնում, երբ ակտիվ ավիացիա էր գործում, այդ թվում՝ անօդաչու ինքնաթիռներ, հրթիռահրետանային ապահովում իրականացվում, զրահատեխնիկայի ակտիվ տեղաշարժ և այլն: Չեմ հասկանում գեներալի այս հայտարարության դրդապատճառը՝ ցույց տալ, որ սովորական դիվերսիոն գործողության հետևանքով այդքան տարածք ե՞նք կորցրել, թե՞ ինչ, որովհետև դժվար թե վերջինս մինիմալ տեղեկատվության չի տիրապետում: Ադրբեջանը մանրամասն ռազմական գործողություն էր մշակել, որի մասշտաբայնությունն ու օպերացիան ցույ ցտվեցին, որ Ադրբեջանի վերջնական նպատակը խնդրի ռազմական ճանապարհով կարգավորումն է: Որոշակի տարածքային խնդիրներ ունեցանք, սակայն զինվորն իր խնդիրը կատարեց՝ Ադրբեջանին մեծաքանակ մարդկային ռեսուրսի ու տեխնիկայի կորուստներ հասցնելով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1696666573926535&id=100007496268749 ...

    Կարդալ ավելին
  • Քայլ առ քայլ մոտենում ենք 2016 թվականի ուսումնական տարվա ավարտին: Սովորության համաձայն Վերջին զանգի օրը նշվում է բավականին մեծ ճոխությամբ: Շատ հաճախ, սակայն, դպրոցներում նկատվում են որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Այստեղ, բնականաբար, մեծ անելիք ունի պետությունն ու առաջին հերթին Կրթության ու Գիտության նախարարությունը: Լևոն Մկրտչյանի խոսքով հրապարակային բոլոր մեթոդները օգտագործվել են Վերջին զանգին կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Նախարարի փոխանցմամբ երեկ էլ շրջանավարտները գնացել էին նախարարություն ակցիայով, թե ինչու՞ թույլ չեն տալիս անել վերջին զանգ: Ամբողջ դասարանը հավաքվել գնացել և բողքում էր, թե ինչու վերջին զանգ չպետք է անել: Կասկածից վեր է, որ նմանատիպ քայլերի ետևում կանգնած են դպրոցի ուսուցիչները, ովքեր փորձում են թաքնվել աշակերտների թիկունքում: Աշակերտների մոտ լարված տրամադրություններ են. պատրաստվում են բուհական ընդունելության քննություններին: Ի՞նչ եք կարծում, նրանք ժամանակ ունեի՞ն գնալու ԿԳ նախարարություն, էլ չեմ ասում ցույց անելու մասին: Աշակերտներից շատերն էլ հազիվ թե իմանային այդ կառույցի կոորդինատները: Անընդունելի է, որ դպրոցի ուսուցիչները դրդում են աշակերտներին անիմաստ ակցիաների: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1694869717439554&id=100007496268749 ...

    Կարդալ ավելին
  • Ամենատհաճ երևույթը քաղաքականությունից դուրս մնացած մանրադրամների ու լուզերների ակտիվությունն է, ովքեր առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում են երևալ այս կամ այն հարթակում կամ, գոնե ձգտում են ձեռքը մշտապես պահել հանրային թեմաների զարկերակի վրա: Դա ուղորդվում է շատ հաճախ անբովանդակ հայտարարություններով կամ անհասկանալի անկանոն շարժումներով: Անդրիաս Ղուկասյանը, ով առավելապես հայտնի է նախագահական ընտրությունների ժամանակ դիետա պահելով, 2013-ից այսկողմ փորձում է անընդհատ ինչ որ ակտիվություն անել: Հանդես է գալիս հայտարարություններով, ոտքի է հանում Հայաստանին, հետո հեղափոխություն անում, հետո կրկին դիետա, որին նորից հաջորդում է հեղափոխությունը, հետո համամարդկային մոբիլիզացիա, սառը ջուր, թեյ, սուրճ և այսպես շարունակ: Բայց ի՞նչ խնդիր է լուծվում սրանով, ինչու՞ են անդիասները միշտ կարծում, որ հանրության կողմից ընկալվում են, որպես հաղթող ու պայքարող հերոս կամ դրական կերպար: Իհարկե, այդպես չէ և դա ապացուցվել է բազմիցս: Եթե ուշադիր լինենք, ապա կփաստենք, որ նման տեսակը, երբ ներգրավվում է ինչ որ ակտիվ շարժման մեջ, փորձում հանդես գալ, որպես կազմակերպիչ, այնպես է վարկաբեկվում տվյալ շարժումը, որ դրանից միայն անունը, կամ եթե ավելի անկեղծ լինենք, ոչինչ չի մնում: Դրա վառ օրինակը «Էլեկտրիկ Երևան» շարժումն էր, երբ Անդրիասն այնպես ոտքի հանեց Հայաստանին, որ շարժումը ծվեն ծվեն եղավ ու ինչպես միշտ հայտնվեց ծիծաղելի իրավիճակում: Անդրիասը հայտնի է, որպես «զապաս» թեկնածու, ում ֆունկցիան սկսվում և ավարտվում է այս կամ այն ընտրություններին մասնակցելով: Եվ այս պայմաններում կարևոր է հասկանալ, արդյո՞ք նման գործիքը կարող է հանրային գործընթացի մասնակից լինել, էլ չեմ խոսում հանրության կողմից, որպես դրական, պայքարող կամ հաղթող մի հերոս ընկալվելու մասին: Իհարկե, ոչ: Անգամ, եթե Անդրիասը հանդես գա որպես տան տղամարդ, հազիվ թե գտնվի մեկ բանական մարդ, ով կհավատա, որ տանն ինքն է հարց լուծողը: Եվ վերջապես, եթե այս կամ այն գործիչն աչքի չի ընկնում որևէ բովանդային գործունեությամբ, հստակ գաղափարներով, երևան է գալիս առիթից առիթ՝ փորձելով մի աստիճան բարձրացնել հատակին քսվող վարկանիշը, ինչպե՞ս կարող է ընդունվել հանրային դաշտում, կարող են արդյո՞ք լուրջ վերաբերվել նմանին, իհարկե, ոչ:  Իրականում մեր հասարակական-քաղաքական հարթակը «генеральная уборка»-ի կարիք ունի՝ առաստաղից մինչև վարագույրեր: Միայն Անդրիասը չի խնդիրը, շատերն են նման վիճակում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1690570947869431&id=100007496268749 ...

    Կարդալ ավելին
  • Պարզվում է նոր ավանտյուրիստներ են հայտնվել, ովքեր օգտվելով ապրիլյան իրադարձությունենրի ընթացքից, մարտական գործողության մասնակցի անվան տակ դիմում են բանկերին՝ իրենց վարկը զրոյացնելու խնդրանքով: Ընկերներս, ովքեր տարբեր բանկերում են աշխատում, բարձրաձայնեցին, որ ապրիլին տարօրինակ ակտիվություն է եղել ու երբ ստուգել են մարդկանց ինքնությունը, ապա պարզվել է, որ նրանց մի մասը ոչ միայն մարտական գործողությունների մասնակից չի, այլ նույնիսկ չի էլ ծառայել: Փաստորեն այս իրավիճակից ցանկանում են օգտվել մի շարք սրիկաներ, որոնք երկրի համար այս դժվարին պահին զինվորի կողքին գտնվելու փոխարեն փորձում են զինվորի փայ արտոնություններից օգտվել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1687284544864738&id=100007496268749&__mref=message_bu ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն