• Ստեփան Դանիելյան
  • Վազգեն Ա Բուխարեստցին Խորհրդային տարիներին իրոք սիրված էր ժողովրդի կողմից և յուրօրինակ ազգային խորհրդանիշի էր վերածվել: Դրան հատկապես նպաստում էին նրա պատկառելի արտաքինը և առաքինի պահվածքը: Արտասահմանից ժամանած պատվիրակությունները զարմանում էին նրա ինտելեկտով և աշխարհիկ վարվելակերպով: Սակայն նրա կենսագրությանը նայելով նկատում ենք, որ աննախադեպ առաջխաղացում է եղել նրա կենսագրությունում: Կարծես թե մի անտեսանելի ձեռք նրան առաջ էր տանում: Ըստ պաշտոնական կենսագրության տվյալների. «1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թթ.)։ 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թ-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս»: Լինելով աշխարհիկ մարդ, ձեռնադրվելով քահանա՝ մեկ տարին չանցած ընտրվել է այդ տարիներին հայաշատ և ազդեցիկ Ռումինիայի թեմի առաջնորդի տեղապահ: Կարճ ժամանակ հետո շտապ կարգով Էջմիածնում օծվել է ծայրագույն վարդապետ, իսկ 3 տարի անց ձեռնադրվել է եպիսկոպոս: Ձեռնադրվելուց հետո կարճ ժամանակ անց ստանձնել է նաև կոմունիստական Բուլղարիայի թեմի առաջնորդ, իսկ 4 տարի անց ընտրվել «սովետական» Մայր աթոռի կաթողիկոս, որտեղի հոգևորականներից մեծ մասը նրան չէին էլ ճանաչում: Զինվորական բառապաշարով ասած՝ 12 տարվա ընթացքում առանց գենշտաբի ակադեմիան ավարտելու, առանց պատերազմի մասնակցելու, անգամ առանց զինվորական կրթության 13 տարվա ընթացքում շարքայինից դարձել է մարշալ: Կարծում եմ՝ Կասյանը կնախանձեր Սովետական Հայաստանում Վազգեն Ա-ի հաջողություններին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10213348595246686 ...

    Կարդալ ավելին
  • Խնդիրը լավ հասկանալու համար մի դեպքից կսկսեմ: Անցած տարի տաքսի էի նստել ու տաքսիստը պատմում էր Ռուսաստան տեղափոխվելու իր մտադրության մասին, հետո անցավ իր ընտանիքին ու ասեց, որ տղային Էջմիածնի ճեմարան է ընդունել տվել: Իմիջիայլող հայտնի գեներալների ու կաթողիկոսի համաքաղաքացին էր: Երբ հարցրեցի, թե տղան հավատացյալ է, ասեց, - չէ հա, բանակ չգնալու համար է ընդունվել ճեմարան: Այս կոնտեքստում խնդիրը այլ երանգ է ստանում: Իհարկե, ոչ բոլորը, բայց մի զգալի հատված հենց բանակից խուսափելու համար է հոգևորական դառնում, ինչի հետևանքով հոգևորականների մի հատվածը հենց նման "ընտրություն" անցած և համապատասխան արժեքային համակարգ ունեցող անձինք են: Բնականաբար, բարերից ու մնացած հաճույքներից հրաժարվելու ու ճգնելու համար չեն ճեմարանում հայտնվել: Լուծումը պարզ է, պետք է բանակից չազատվեն և գնան ծառայելու ու անպայման շարային ծառություն անցնեն: Բնականաբար, ճեմարան դիմողների քանակը կտրուկ կերպով կնվազի, սակայն որակական առումով աճ կարձանագրենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10213334114484676 ...

    Կարդալ ավելին
  • «Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները՝ պայմանով, որ գները կիջեցվեն նաև Հայաստանի տարածքում։ Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է` ա) Փաստորեն, Հայաստանում արդեն արտաքին կառավարման խնդիր է առաջացել, և դրսի երկիրը ստիպված է միջամտել ներքին գործերին, որպեսզի ավելի էֆեկտիվ կառավարում լինի, բ) Հայաստանի բնակչության շահերը փորձում է պաշտպանել այլ երկրի ներկայացուցիչը տեղական իշխանությունից, գ) Այլ երկրի ներկայացուցիչը Հայաստանի իշխանությանն ասում է, որ բավական է ձեր ժողովրդին թալանեք և դրա պատասխանատվություն մեզ վրա դնեք: դ) Փաստորեն, ռուսական հիմնարկի ղեկավարը, շրջանցելով Հայաստանի իշխանությանը, երկխոսության մեջ է մտնում տեղի հասարակության հետ՝ համարելով, որ իշխանության հետ խոսելն արդեն համարում է անիմաստ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10211701297425270 ...

    Կարդալ ավելին
  • Թրամփը FofNews-ով հայտարարել է, որ Իրանը տեռորիստական երկիր է: Այսինքն՝ Ամերիկան սկսելու է Իրանի դեմ բացահայտ արշավ` սանկցիաներ, մեկուսացում, ու բացառված չէ, որ նաև լինեն զինված ընդհարումներ: Սակայն պարզ չէ, թե պրոկսիների միջոցով, թե անգամ ուղղակիորեն ներգրավվելով դրանց: Սա խնդիրների առջև է կանգնեցնելու Ռուսաստանին` վերանայել Իրանի հետ սերտ համագործակցությունը Ուկրաինայի հարցով ԱՄՆ դիրքորոշումը մեղմացնելու դիմաց: Սա նաև նոր իրավիճակ է ստեղծում Սիրիայում և Իրաքում: Չինաստան և Ռուսաստան հարաբերություններում նույնպես դրա պատճառով խնդիրներ կառաջանան... Բայց վերադառնանք մեր ոչխարներին. ի՞նչ է լինելու Իրան-Հայաստան հարաբերություններում: Բայց դա հարցի մեկ կողմն է, կա նաև հարցի մյուս կողմը. մեծանում է Ադրբեջանի դերակատարությունը: Ադրբեջանը Իրանի դեմ պլացդարմ է և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ետևից կարող է մերձեցում սկսվել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում: Հիշենք Թրամփի նախընտրական խոստումները Իրանի վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, նաև հիշենք, որ Թրամփի հաղթանակում մեծ դեր է խաղացել Իսրայելը, նաև հիշենք, որ Թրամփի հաղթանակի առիթով ոչ մի երկրում այնքան մեծ ցնցություն չի եղել, որքան այդ երկրում: Փաստորեն՝ Իրանի հարցով Ամերիկան որեգրում է իսրայելական մոտուցումները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10211314921446112 ...

    Կարդալ ավելին
  • Երկու տարի առաջ ԱԺ փոխնախագահ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ փակ նիստից հետո պաշտոնական հայտարարություն արեց այն մասին, որ առնվազն մոտակա 10 տարիների ընթացքում իշխանություն տանող ճանապարհը անցնում է Մելիք-Ադամյան փողոցում գտնվող դռնով:  Սա իշխանության բռնազավթման մասին պաշտոնական հայտարարություն էր:   Այդ հակասահմանադրական հայտարարության առիթով ոչ մի կուսակցություն դատական գործընթաց չսկսեց:  Դրանից հետո հայտնի «հանրաքվեից» հետո «ընդունվեց» նոր սահմանադրություն, հետո նոր Ընտրական օրենսգիրք, հետո կուսակցական ամենաթողություն ապահովող կուսակցությունների մասին օրենքը, շուտով փոփոխություններ կկատարվեն ԱԺ կանոնակարգում: Ինչպես հասկանում եք, այդ ամենը կատարվում է Շարմազանովի հայտարարության շրջանակներում: Հիմա բոլոր ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ գնում են ընտրությունների և իրենց համար միայն սահմանադրական ճանապարհն է ընդունելի:  Հարց - Այս գրածին ինչ-որ բան պե՞տք է ավելացնել, թե՞ ամեն ինչ արդեն հասկանալի է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10210770497595856 ...

    Կարդալ ավելին
  • Ալիևը հայտարարել է, որ մոտ ժամանակներս պատերազմ չի սկսի Արցախում, այլ կսպասի, որ Հայաստանը դատարկվի բնակչությունից, իսկ Ադրբեջանը դառնա 10 միլիոն և ավելի, որից հետո կվերկանգնի պատմական արդարությունը և Արևմտյան Ադրբեջանը (ներկայիս Հայաստանը) կմիավորվի Ադրբեջանի հետ: Ինչ որ ասում է Ալիևը, բավականին տրամաբանական է և հեռու չէ իրականությունից, եթե Սերժ Սարգսյանը ևս մի քանի տարի կարողանա պահել իշխանությունը:  Բայց մեզ ուրիշ հարց է հետաքրքրում, թե ինչու է հենց հիմա նա նման հայտարարություն անում, որի մեխը այն է, որ մոտ ժամանակներս չի պատրաստվում պատերազմական գործողություններ սկսել: Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարևոր առևտուր է գնում և ըստ հավանականության՝ որոշ պայմանավորվածությունների են հանգել: Ստամբուլում Լավրովը հանդիպել է Չավուշօղլուի հետ, որից հետո Չավուշօղլուն շտապ եկավ Բաքու և հանդիպեց Ալիևի հետ: Կարճ ժամանակ անց Ալիևը իր «խաղաղասիրական» հայտարարություն արեց: Ըստ հավանականության՝ հետևյալ պայմանավորվածություններին են հանգել. Սիրիայի քրդերին ռուսները մատաղ են տանում, Սիրիայում թուրքերը անվտանգության գոտի են ստեղծում, որպեսզի թույլ չտան քրդերին` Թուրքիայի և Սիրիայի, ընդհանուր շփման գիծ ունենան, ինչը խիստ կենսական է Էրդողանի համար:  Դիմացը ռուսները ոնց որ երկու բան են պահանջել` Ղարաբաղում հանգիստ լինի վիճակը, և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող իսլամիստների դեմ միջոցառումներ ձեռնարկվեն, և գուցե Ռուսաստանի տարածքում գործողների վերաբերյալ ինֆորմացիա տրամադրի Թուրքիան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10210676876455386 ...

    Կարդալ ավելին
  • "Իրանի նախագահի Հայաստան կատարելիք մոտալուտ այցը անկյունադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններում: Այս մասին ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, հաղորդում է ParsToday-ը: " Դեսպանը նաև ասել է. «Այդ միջանցքը (Պարսից Ծոց- Սև Ծով) ստեղծվել է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, որի մասնագիտական նիստը կայացել է Թեհրանում եւ հուսով ենք, որ այս միջանցքը շահագործման հանձնվելով Դեպի Եվրոպա Իրանի տրանսպորտային ուղիները բազմազան կդառնան»: -------------------------------------------------- Դիվանագիտական լեզվով ասած, նման գնահատականը` "անկյունադարձային", այն էլ նախագահի այցից առաջ, չափազանց լուրջ և համարձակ հայտարարություն է և դա ունի առաջին հերթին ոչ թե տնտեսական, այլ աշխարքաղաքական նշանակություն:  --Առաջին հերթին դա պետք է դիտարկել որպես Իրանի Կովկաս վերադարձի հայտ, ինչն ունի մի քանի հազար տարվա պատմություն: Երկրորդ հերթին դա պետք է դիտարկվի որպես Կովկասի վրա ազդեցություն ունենալու Թուրքիա, Ռուսաստան, Իրան մրցակցության ակտիվություն: Երրորդ` դա կարող է դիտարկվել որպես Չինաստան-Եվրոպա ուղու կարևոր բաղադրիչ: -Իսկ Իրանի համար որպես Ադրբեջանով անցնող "Հյուսիս-Հարավ" մայրուղիների այլընտրանք, Ադրբեջանից հնարավոր կախվածության թուլացում, ինչպես նաև Վրաստանին նույնպես խաղի մեջ ներառելու փորձ, այսինքն Վրաստանը նույնպես դառնում շահագրգրված սուբյեկտ Իրանի հետ հարաբերությունների առումով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10209897562573026 ...

    Կարդալ ավելին
  • Որ դպրոցներում երեխաներին Հայաստանի սխալ պատմությունով են կերակրում, արդյունքում այդ երեխաները մեծանում, մեծ մարդիկ են դառնում ու մառազմատիկ քաղաքական պատկերացումներ են ունենում: -եթե ուզում եք հին Հայաստանի իրական պատմությունը իմանալ` կարդացեք Պարսկաստանի ու Հին Հռոմի պատմությունը ու մի քիչ էլ ասորիների մասին տեղեկություններ հավաքեք, հետո համադրեք իրար ու ամեն ինչ պարզ կլինի -եթե ուզում եք միջին դարերի իրական պատմությունն իմանալ, կարդացեք արաբների ու Բյուզանդիայի մասին, մի քիչ էլ Վրաստանի մասին, համադրեք ու կիմանաք Հայաստանի իրական վիճակը, -եթե ուզում եք նոր շրջանի մասին իմանալ, կարդացեք Պարսկաստանի, Օսմանյան Թուրքիայի, Ռուսաստանի պատմությունները, չէր խանգարի նաև Բրիտանիայի քաղաքականության մասին որոշ տեղեկությունները ու ամեն ինչ պարզ կլինի: Մի խոսքով, Վարդանանց, Սամվելի, Պապ թագավորի, Գևորգ Մարզպետունու մասին հեքիաթները քաղաքական առումով ինֆանտիլ սերունդներ են կրթում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10209880340942496 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին 90 տարվա կտրվածքով (խորհրդային ժամանակաշրջանը ներառված) ունենք վատագույն Ընտրական Օրենսգիրքը: Սպասվող ընտրախախտումները որևէ կերպ հնարավոր չի լինելու հայտնաբերել և նախատեսված չի որևէ իրավական գործիք զանգվածային խախտումներ հայտնաբերելու դեպքում արդյունքները բողոքարկելու և "ընտրությունները" չկայացած հայտարարելու համար:  Ավելին, սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդների արդյունավետ աշխատանքի կրկնությունը թույլ չտալու համար դիտորդները, լրագրողները և վստահված անձինք անհրաժեշտության դեպքում դուրս են հրավիրվելու ընտրատեղամասերից:  Կարող ենք այս պահից արդեն եզրակացնել, որ որպես այդպիսին ազատ և արդար ընտրությունները բացառվում են և առնվազն մոտակա 5 տարում մենք ապրելու ենք Սերժ Սարգայանի կողմից ձևավորված պառլամենտով: Այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են նման "ընտրություններին" և կոչ են անելու քաղաքացիներին իրենց մասնակցությամբ լեգիտիմացնել այդ միջոցառումը, ավելի մեծ պատասխանատվություն են կրելու նման կառավարման համակարգի համար, քան գործող իշխանությունը: Պետք չի սպասել ընտրությունների "արդյունքին", որպեսզի հասկանանք, թե ինչ ինչ է լինելու "ընտրություններից" հետո: Ամեն ինչ արդեն այս պահից է պարզ և հետևությունները հիմի է պետք անել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10209757075540938 ...

    Կարդալ ավելին
  • Ինչո՞ւ է Թուրքիան Արցախի խնդրում ակտիվացել :  Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան ցանկանում է տապալել այսպես կոչված "Լավրովի" պլանը: ---------  Ինչո՞ւ: Հարավային Կովկասը երեք ռեգիոնալ մեծ երկրների կենսական հետաքրքրությունների գոտին է, որտեղ ցանկացած փոփոխություն կարող է խախտել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ազդեցությունների բալանսը: Հիմա մենք նման մի փուլում ենք գտնվում:  "Լավրովի" պլանով, ըստ էության, Թուրքիային դուրս է մղվում Հարավային Կովկասից և պատահական չի, որ Բաքվի սամիթում Թուրքիան ներկա չէր: Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն նոր հանգույցները թաղում են մինչ այդ եղած Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների ծրագիրը, որտեղ արդեն Ռուսաստանն էր դուրս մղվում զարգացումներից, իսկ եթե Ռուսաստանը զորք մտցնի Արցախի գոտի, ապա Թուրքիան կարող է երկար ժամանակահատվածով լքել այս տարածաշրջանը և ցտեսություն ասել Մեծ Թուրանի գաղափարին: ---- Ի՞նչ է անում Թուրքիան: 1, Թուրքերը իրենց հայտարարություններով նախ ցանկանում են Ադրբեջանին ցույց տալ, որ իրենք խաղի մեջ են և ցանկանում են խցկվել Արցախի հարցով ընթացող բանակացությունների մեջ և թույլ չտալ, որ ռուսական զորքեր մտնեն Ադրբեջան: 2. Ցանկանում են Ադրբեջանի համար այնպիսի գայթակղիչ առաջարկներ անել, որպեսզի Ադրբեջանը բարձրացնի իր պահանջների սանդղակը, ինչն կլինի անընդունելի Ռուսաստանի համար: 3, Ակտիվացնել Հայաստանում "Լավրովի" պլանի հանդեպ դիմադրողունակությունը, ինչի համար բարձրաձայնում են մեզ համար անընդունելի առաջարկներ, ինչպես նաև ժամանակից շուտ "բացահայտում" են այդ պլանի մանրամասները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10209602589958895 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն