• Ռուբեն Հակոբյան
  • Իր անկանխատեսելիությամբ ու մարտահրավերներով նախորդ տարին դեռ նորին երկար կպարտադրի՝ խարխափել ու բզկտվել իր որոգայթում: Աշխարհակարգ է փոխվում: Գերտերությունների կողմից պարտադրված ,,քաղաքակրթական,, օրակարգին Արեւելքը հակադրեց կրոնական ֆանատիզմի վայրի բնազդը: Ներ եւ միջկրոնական պատերազմների արհավիրքը, իրապես, քաղաքակրթությանը կործանարար ձեռնոց է նետել: Անշուշտ, մեծերն ու ուժեղները կուտակել են դիմադրողականության անհրաժեշտ պաշար եւ ունեն տարբեր իրավիճակներից դուրս գալու սցենարներ: Փոքրերի համար էլ են արարներ նախատեսված՝ չհրապարակված օրակարգերում որոշների համար նաեւ մատաղացու գառի կարգավիճակ: Վտանգը մեծ է խաչմերուկային փոքրերի, առավել եւս՝ քաղաքակրթական խաչմերուկներում հանգրվանածների համար: Առաջին աշխարհամարտը մեր օրինակով դա ապացուցել է: Ժողովրդական իմաստությունը նման դեպքերը բանաձեւել է՝ քաոսի, առուփախի ժամանակ շունը տիրոջ չի ճանաչում: Առավել եւս՝ տերն էլ շան: Հետագայում փոքրերի պատմական արդարության պահանջն ուժեղների ձեռքին դառնում է խաղաքարտ, մորթվածների համար՝ հոտընկայս հարգանքի տուրքի հանդես: Մենք պարտադրված ենք այս իրավիճակում առավելագույնս մեկտեղել մեր ունեցած բոլոր ռեսուրսները, որոնք քիչ չեն, եւ, ինչու ոչ, պատմությանը նաեւ այլ օրինակ հրամցնել՝ ունեցածի հակառակը: Ա.Ի. Սոլժենիցինը, ով բավականին քաջատեղյակ էր մեր պատմությանն ու անթաքույց հարգանք ուներ մեր ազգի նկատմամբ, մի զրույցի ժամանակ հետաքրքիր համեմատություն անցկացրեց մեր պատմության ու շագրենու կաշվի միջեւ: Իր համար անհասկանալի էր կամ, ավելի ստույգ, չեր ուզում հասկանալ եւ ինձանից էր փորձում բացատրություն ստանալ՝ ինչպես եւ ինչով բացատրել, որ 1-ին դարում, ունենալով 310 հազար քառ.կմ. տարածք, լինելով տարածաշրջանում խաղի հիմնական կանոններ թելադրողներից մեկը, շագրենու կաշվի նման փոքրանալ եւ վերածվել մի ափաչափ երկիրի՝ բազմաթիվ չլուծված խնդիրներով ու անորոշություններով: Ես չփորձեցի պատմականորեն ,,արդարացնել,, ակնհայտը, չնայած, կարծում եմ, երկուսս էլ ունեինք դրա պատասխան… Պատմությունը նաեւ կրկնվող իրավիճակների շարան է՝ երբեմն դաժան եւ վերջնագրային: Շահում են նրանք, ովքեր կարողանում են ժամանակի եւ տարածության մեջ իրենց սխալները սրբագրել: Մենք պարտավոր ենք, եթե ոչ ուրիշների, ապա գոնե մեր սխալներից դասեր քաղել: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/ruben.hakobyan.50/posts/501590003346512 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցությանը՝  հայտնի ստորագրահավաքի առիթով Հարգելի գործընկերներ Պատրաստ եմ իմ ստորագրությամբ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությաբ, ընդունելով, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ցավոք, կրկնվեցին 1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձևավորված տխուր ավանդույթները, որոնք հետագայում ավանդույթի ուժով կրկնվեցին համապետական գրեթե բոլոր ընտրություններում։ Դրանով իսկ փաստելով, որ ՀԱԿ խմբակցությունը ընտրողաբար չի մոտենում ընտրակեղծարարությանը և խստորեն դատապարտում է նաև ՀՀ առաջին իշխանություններին՝ 95-ի հուլիսի 5-ի Սահմանադրության հանրաքվեն աննախադեպ կեղծելու և բռնություներով այն անցկացնելու իրողությունը։ Կարծում եմ, հարգելի գործընկերներ, այս դեպքում ՀԱԿ-ը կընկալվի անկողմնակալ և անկեղծ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարում։ ։ Հարգանքով՝ Ռուբեն Հակոբյան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.hakobyan.50/posts/492718037567042?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն