Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արման Հայրապետյան
  • Մեր զինվորներն ազերների ԱԹՍ(անօդաչու թռչող սարք) են խփել: Իսրայելական արտադրության 700.000 դոլար արժողությամբ «Օրբիտեր» ԱԹՍ-ն թխողին` խփողին, առնվազն 700.000 դրամ պարգևատրում և տասնօրյա արձակուրդ ա պետք տալ: Հ.Գ. Ցանկացած պատերազմում սպառազինությունը կարևոև դեր ա խաղում, բայց ամենակարևորն ա, թե այդ սպառազինությունն ով ա օգտագործում և ում դեմ: Իննսունականների սկզբներին մենք տանկեր չունեինք, դրա համար «ստիպված էինք» ազերներից խլել իրենց տանկերը և դրանցով կռվել իրենց դեմ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10155034792413416&set=a.10150830482523416.442834.788278415&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Կարդում եմ հերթական հայ զինծառայողի զոհվելու մասին գուժը, հերթական, որովհետև ամեն շաբաթ զոհ ունենք, ու հետո աչքիս է ընկնում եսիմինչ հայ ալպինիստի մասին հոդվածը, ով իր «նոր» ընկերոջ` ազերու դրոշը բարձրացրել ա եսիմոր սարի գագաթին: Հոդվածն ու «իր հերոսական, մարդասիրական և ու եսիմինչական» քայլի մասին ոգևորված մեկնաբանությունները: Հույսով լցված մեկնաբանությունները, որ «իր նման մեծ մարդկանց» շնորհիվ մեր ազգերը, մեր երկրները կրկին համերաշխ կապրեն, որ ինչ լավ ա, արել, որ ազերական դրոշը հայկական դրոշի հետ բարձրաձրել ա եսիմոր գրողի տարած սարի գագաթին: Համերաշխ կապենք... կապրենք ոհմակի հետ, որ մեր զինվորների կյանքերն ա խլել ու խլում, որ մեր սահմանամերձ գյուղերն ա կրակի տակ պահում,  որ կրակում ա դաշտում աշխատող հողագործի վրա, անասունին արածացնելու տանող հովիվի վրա,  որ կրակում ա գյուղերի դպրոցների ու մանկապարտեզների վրա, ՈՒՂԻՂ դպրոցների և մանկապարտեզների վրա,  որ կրակում ա թաղման թափորների վրա, ինչի պատճառով մեր որոշ սահմանամերձ գյուղերում թաղումները գիշերն են անում... Կարդում եմ, թե ինչ լավ բան ա արել, մեր հայ ալպինիստը, որ թշնամու դրոշը մեր դրոշի հետ բարձրացրել ա այդ գրողի տարած սարի գագաթին... Կարդում եմ այսօր, Սումգայիթի ջարդերի տարելիցի հաջորդ օրը, սահմանին մեր զինծառայողի զոհվելու օրը... Չգիտեմ երբ ու ոնց, բայց մեր մոտ վերացել ա ինքնապահպանման բնազդը... Մենք թշնամու մեջ հա փորձում ենք բարեկամ տեսնել, ինչ էլ թշնամին անի, փորձում ենք բարեկամ տեսնել... Թշնամին Արցախը ետ բերելուց ա խոսում, Սյունիքն ու «իրենց պատմական Երևանն» ետ վերադարձնելն ա երազում, իսկ մենք դեռ փորձում ենք նրա մեջ բարեկամ տեսնել... Մենք թշնամու զոհված զինվորների` սատկացված ասկյարների մայրերի արցունքների մասին ենք անհանգստանում, էն ասկյարների, որ մեր զինվորների կյանքերն են խլում, որ մեր դպրոցներն ու մանկապարտեզներն են կրակի տակ պահում... Հ.Գ. Հեշտ ա, շատ հեշտ, Երևանում մարդասեր ու խաղաղասեր լինելը, երբ երեխաներդ գնդակոծվող ու անգամ հրետակոծվող դպրոց ու մանկապարտեզ չեն գնում... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arman.hayrapetyan.96/posts/10155026878433416 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն անգամ, երբ սահմանին լարված իրավիճակ է, ավելի քան երբևէ կարևոր է գիտակցել, որ ստեղից-ընդեղից լսած ամեն բան համացանցում գրել չի կարելի։ Որ չի կարելի զինծառայող բարեկամներից հեռախոսով տեղեկություններ ճշտել իրավիճակի, զորամասում կամ դիրքերում տեղի ունեցողի մասին ու առավել ևս դա, մի բան էլ ճոխացնելով հրապարակել համացանցում։ Այս օրերին ակտիվանում են հայերի անուններով ազերական ֆեյք պրոֆիլները, որոնց նպատակն ապատեղեկատվություն և խուճապ տարածելն է։  Չի կարելի դրանց կողմից տարածվող նյութերն ու ապատեղեկատվությունը տարածել։  20-րդ դարում թռուցիկներ էին գցում թշնամու տարածքում՝ խուճապ առաջացնելու համար։ Ինֆորմացիոն պատերազմն իր ազդեցությունն է ունենում պատերազմի ընթացքի վրա։ Սահմանին կանգնած տղերքի թիկունքը պետք ա ամուր լինի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arman.hayrapetyan.96/posts/10155015563523416 ...

    Կարդալ ավելին
  • Երբ Վարդան Մինասյանը հեռացավ հավաքականից, մեր ազգային ընտրանին ռեկորդային՝ 38-րդ հորիզոնականում էր: Հիմա Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի հավաքականների ռեյտինգային ցուցակում զբաղեցնում է 112-րդ տեղը՝ զիջելով անգամ Չադի, Ռուանդայի, Ֆարերյան կղզիների հավաքականներին ու շարունակում է ստաբիլ անկումը... Իսկ ներկայիս մարզիչ կոչվածը տղամարդկություն է համարում «հավաքականին այս ծանր պահին չլքելը»... Դրան ու իր շեֆին ո՞նց բացատրենք, որ տղամարդկությունը տղամարդավարի հեռանալն ա:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10154561733523416&set=a.10150830482523416.442834.788278415&ty ...

    Կարդալ ավելին
  • Մխիթարյանի չխաղալը չի պատճառը, որ մեր հավաքականն անմխիթար վիճակում ա հայտնվել, այլ հավաքականի պատասխանատուների վերաբերմունքը ֆուտբոլին: Ոնց որ փլեյսթեյշնով ֆուտբոլ խաղան` ում ուզում խաղացնում են, ում ուզում են հավաքական հրավիրում են, ում երբ ուզում են հավաքականից հանում... Խոսում են հավաքականի ֆուտբոլիստներին ՊԱՏԺԵԼՈՒ մասին, բայց իրենք անպատիժ են մնում, ու որ ամենացավալին ա, մնում են իրենց տեղերում և «իրենց մարդկանց» տեղավորում այլ պաշտոնների: Արդյունքն եղավ են ինչ որ հիմա ունենք, այսինքն, որ էլ հավաքական չունենք... Ափսոս, որ Ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ Կառավարության կազմի մեջ չի մտնում ու մի օր առավոտյան չենք կարդա, որ Կարեն Կարապետյանը հեռացրել ա ֆեդերացիայի նախագահին` իր թիմով Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arman.hayrapetyan.96/posts/10154554990093416 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես և խոստացել էի գրում եմ այն առավելությունների և թերությունների մասին, որոնք նկատել եմ արմֆոնի, ավելի կոնկրետ Արմֆոն TSD Quadra A0509P մոդելի երեք ամիս օգտագործման ընթացքում: Կփորձեմ լինել հնարավորինս օբյեկտիվ և հաշվի առնելով սմարթֆոնի գնային տիրույթը: Առավելություններ`  Ամենամեծ առավելությունն իհարկե այն է, որ «արտադրվում է», ավելի ճիշտ հավաքվում է Հայաստանում, ինչը նշանակում է, որ աշխատատեղեր է ապահովում: Արտադրված լինելով Հայաստանում, որևէ մասի կոտրվելու, փչանալու դեպքոմ, ավելի հեշտ կլինի դրա փոխարինումը:  Երկուքարտանի է, երկու բնիկներն էլ անխափան աշխատում են: Ունի չորս միջուկային պրոցեսոր և երկու գիգաբայթ օպերատիվ հիշողություն, ինչն ապահովում է բավականին արագ ու նաև անխափան աշխատանք` օգտագործելու երեք ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ չի կախվել, եթե չհաշվենք ֆեյսբուքը, որն ինձ թվում է ուղղակի էփլիքեյշնի խնդիր էր: Ունի գեղեցիկ և հաճելի դիզայն, որի վրա հաճելիորեն պատկերված է Ա տառը:  Մատնահետքի սենսորի տեղը շատ հարմար է: Ունի հայկական զանգերանգեր, էկրանի նկարներ և Անդրոիդ օպերացիոն համակարգը հայաֆիկացված է: Թերություններ` Մարտկոցը շատ շուտ է նստում, շատ: Լրիվ լիցքավորված մարտկոցը հեռախոսի ինտենսիվ օգտագործման դեպքում պահում է 3-4 ժամ: Մարտկոցն էլ կորպուսից հանել չի լինում: Երեք ամիս օգտագործելուց հետո մարտկոցը սկսել է նստել ավելի արագ և 15 տոկոսի հասնելու դեպքում, չես հասկանում երբ քանի տոկոս հասավ ու ոնց անջատվեց:  Ֆոտոխցիկը չնայած 13 մեգապիքսել է, բայց զիջում է շատ այլ 13 մեգապիքսելանոց ֆոտոխցիկների: Կորպուսը շատ նուրբ է, անգամ կես մետր բարձրությունից հողերի վրա ընկնելու դեպքում ճաքն ապահոված է(սա վերաբերվում է միայն իմ մոդելին, մյուս մոդելներն այլ կորպուս ունեն): Հեռախոսն ունի հայերեն ստեղնաշար, բայց այդ ստեղնաշարը շատ անհարմար է և օրինակ ստորակետի համար պետք է հայերենից անցնել անգլերենի, իսկ հայկական հարցական նշանն ու այլ սիմվոլներ ընդհանրապես բացակայում են: Մոդելների անվանումները շատ անկապ և չհիշվող են, երբ ամեն մոդել կարող էր իր հայկական անվանումն ունենալ, ինչն ավելի կշեշտեր իր հայկական լինելը: Ապառիկով գնելու դեպքում գինն անհասկանալի պատճառով թանկանում է: Չինական համարժեք պարամետրեր ունեցող հեռախոսների հետ գնով մրցունակ չի: Առայժմ այսքանը, բայց ընթացքում ավելացումներ կանեմ: Հ.Գ. Նկատարումներս ներկայացնելու եմ արտադրողին և հուսով եմ շատ թերություններ կշտկվեն: Հ.Հ.Գ. Հուսով եմ ժամանակի ընթացքում թերությունները կշտկվեն, իսկ ունեցած առավելությունները, մանավանդ առաջին կետը կարևոր խթան են Արմֆոն գնելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.hayrapetyan.96/posts/10154457162733416 ...

    Կարդալ ավելին
  • Հարթակից, որտեղից 1988-ին ՄԻԱՑՈՒՄ էին գոչում, արդեն կոչ են անում ղարաբաղցիներին լքել Երևանն ու գնալ և պահել «իրենց» երկիրը: Ու դրան ի պատասխան ամբոխից, իրեն իրեն ազգ ու ժողովուրդ է հռչակում, ԱՅՈ են գոռում, ծափ են տալիս: Ու դա անողին ամենավերջին դավաճանի պես հարթակից վռնդելու փոխարեն, խնդրում են դադարեցնել ելույթը քանի-որ ժամանակը լրացել է ու դրանով ոչնչի չհասնելով ուղղակի միկրոֆոնն են անջատում: Այո՛, նման բան կուլ տվողն ամբոխ է, անկախ նրանից թե քանի իսկական հայրենասեր ու ազգի ճակատագրով անհանգստացող և երկրի ապագայի համար պայքարող մարդ կա այնտեղ: Նման արտահայտություն սկսողը չպետք է կարողանա այն ավարտին հասցնել, էլ ուր մնաց շարունակել նոր անհեթեթություններ դուրս տալ: Համենայն դեպս 1988-ին այդպես կլիներ: 1988-ին մենք պայքարում ենք երկրի համար, անկախության համար, Արցախի Հայաստանին միացման համար, իսկ հիմա, հիմա մենք միայն պայքարում ենք միայն վատ իշխանության դեմ: Մենք նման ենք հիվանդի, որը ոչ թե մտածում է բուժման մասին, այլ լոկ ցանկանում է փոխել վատ բժշկին, թեկուզ ավելի վատ բժշկով... «Ընդդիմությունները» զբաղված են իշխանություններին սևացնելով, չնայած իշխանությունն ինքն իրենով դա բոլորից լավ է անում, այլ ոչ թե երկիրը ճահճից դուրս բերելու ուղիներ առաջարկելով, «Ընդդիմությունները» զբաղված են «մյուս ընդդիմություններին» իշխանամետ ու ծախված հռչակելով Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալով...  Ասում են ժողովուրդն արժանի է այն իշխանությանը, որ ունի: Չգիտեմ մեր ժողովուրդն ինչ է արել, որ արժանացել է նման իշխանության և ընդդիմությունների... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arman.hayrapetyan.96/posts/10154429333358416 ...

    Կարդալ ավելին
  • Արցախի, ու ընդհանրապես ցանկացած հողերի պահելու կարևոր և պարտադիր պայմանն այդ տարածքում ապրել, այդ տարածքները շենացնելն է, այդ տարածքների անառիկությունն ապահովելը: անթալիաներում պարբերաբար հանգստացող ու Արցախում երբևէ չեղած մարդիկ խոսում են Արցախի հողերը հետ չտալուց: Մենք հետ տալու ոչ մի միլիմետր հող չունենք, ամեն թիզ հողն ազատագրված է, ազատագրված արյան և կյանքերի գնով: Ու այո՛, ունենք վերադարձնելու հողեր` Շահումյան, Արծվաշենը, Նախիջևանը, վերադարձնելու դրանց իրական տերերին, մեզ: Իսկ հողերը, հողերը դրանց վրա ապրելով, դրանց մշակելով են պահում: էսքան պյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.hayrapetyan.96/posts/10154403533488416 ...

    Կարդալ ավելին
  • Բեռնատարը երկու կիլոմետր անցել է այն տարածքով, որը պետք է փակ լիներ մեքենաների համար:  Երկու կիլոմետր Կառլ, երկու ամբողջ կիլոմետր մի երկրում, որտեղ ամիսներ առաջ ահաբեկչություն էր տեղի ունեցել ու ոստիկանության համար հատուկ ռեժիմ էր: Երկու կիլոմետր մի տարածքով, որտեղ տոնական միջոցառում էր անցկացվում և պետք է անվտանգությունն ապահոված լիներ: Ու ահա բեռնատարի դիմային ապակին ու դրա վրա ոստիկանների կրակոցների արդյունքերը: Հետևությունները թողնում եմ ձեզ ...

    Կարդալ ավելին
  • Քանի-որ ֆեյսբուքյան ընկերներիս մեջ շատ կան երիտսարդներ ու պատանիներ, ուզում եմ մի քանի խորհուրդ տալ` իմ կյանքի փորձից ելնելով. Երբեք մի սովորեք դիպլոմի և գնահատականի համար, դիպլոմն ու բարձր գնահատականը վաղը ձեր փոխարեն չեն աշխատելու: Փորձեք ամեն ստացած գիտելիք համալրել պրակտիկ փորձով, դա ավելի կարևոր է քան ցանկացած բուհի ցանկացած գույնի դիպլոմ կամ մեդալ: Հնարավորությունն ու առիթը բաց մի թողեք աշխատելու, թեկուզ ու առավել ևս ուսման ընթացքում: Ես փոշմանել եմ, որ բաց եմ թողել լիքը հնարավորություններ ու բավարարվել մանր-մունր բաներով, ասենք համակարգիչ վերանորոգել կամ անհատական դասեր տալ, երբ կարող էի տարբեր ընկերություններում աշխատել: Ցանկացած, անգամ ոչ մասնագիտությամբ աշխատանքը միայն եկամտի աղբյուր չի, նաև հնարավորություն է ճիշտ օր առաջ հասկանալ թե քեզ ինչ է պետք սովորել: Ուսումնական պրակտիկաներին մատների արանքով մի նայեք ու մի փորձեք պրակտիկայի «գնալ» այնտեղ, ուր կարելի է չգնալ ու լավ տեղեկանք ստանալ: Մինչ բազմաթիվ համակուրսեցիներ նման կերպ էին վարվում, ես գնացի ու պրակտիկայի դասավորվեցի Ռոբոտների գործարանում, որի հետ մեր բուհն ուսումնական պրակտիկայի պայմանավորվածություն չուներ: Իրենց աշխատողների հետ գնում էի իրենց ավտոբուսով ու իրենց հետ հետ գալիս, անգամ ընկերս միացավ ինձ, ով այլ տեղ էր գրված պրակտիկայի: Պրակտիկայի ավարտին մենք արդեն կարողանում էինք անել գրեթե գրեթե այն ամենն, ինչ անում էին մեր մասնագիտացմամբ իրենց մոտ աշխատողները: Մեկ թե երկու տարի անց, իմ նախաձեռնության ու պրակտիկաս այդքան գովելու արդյունքում մեր բուհն արդեն պայմանավորվածություն ունեցավ Ռոբոտների գործարանի հետ ու մեր մոտից մեծ խումբ գնաց: Ես էլ, արդեն որպես մագիստրանտ գնացի իրենց մոտ պրակտիկայի ու այդ խմբի լիդեր նշանակվեցի իրենց մոտ: Պրակտիկայիս ավարտին իրենց մոտ աշխատանք առաջարկեցին, ինչից հրաժարվեցի, որովհետև հասկացել էի, որ չնայած մասնագիտաթյունը մոտս լավ ստացվում է, բայց իրականում այլ բանով եմ ուզում զբաղվել: Անկեղծ ասած դրա համար էլ եմ փոշմանել, որ գոնե մի քանի ամիս չփոձեցի աշխատել: Հնարավորինս շատ մասնակցեք հասարակական և այլ նախագծերի, անգամ որպես կամավոր` լինի դա ծառատունկ, թե որևէ ընկերությունում մասնագիտությամբ աշխատանք: Դա նախ մարդկանց հետ շփում է, ծանոթություններ, որոնք ձեզ հետո հաստատ կօգնեն, բացի այդ անգամ ծառ տնկելու ընթացքում դուք սովորում եք թիմային աշխատանք ու խնդրի լուծման տարբեր եղանակներ գտնել: Ու ամենակարևորը` անգամ աշխատանքի ընթացքում շարունակեք սովորել, մասնակցել թրեյնիգների, որոնք կարող են ձեզ ինչ-որ նոր բան տալ, բայց էլի կրկին ոչ թե մասնակցության սերտիֆիկատի, այլ գիտելիքների ու հմտությունների համար: Ինչքան դժվար լինի հիմա, այնքան հեշտ կլինի հետո: Այնքան ավելի լավ ու բարձր վարձատրվող և կարևորը ձեր սրտով աշխատանք կգտնենք: Ինչպես ասում են` դժվար է ուսման մեջ, հեշտ է մարտում Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.hayrapetyan.96/posts/10154263300938416 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն