Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Սիրակ Օհանյան
  • Կվերադառնա Սեյրան Օհանյանը... այս տեղեկությունը ո՛չ իմ լավատեղյակ աղբյուրներն են փոխանցում, ո՛չ էլ Սեյրան Օհանյանին մոտ կանգնած մարդիկ.... Սերժ Սարգսյանը ինքն է ասել, որ Սեյրան Օհանյանը առաջիկայում կվերադառնա հայրենիքին ծառայության և իր օգտակար ու կարևոր ներդրումը կունենա մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: Ու հավելել է, որ պաշտպանունակությունը, միայն Պաշտպանության նախարարությունը չէ: Հետաքրքիր է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sirakohanyan/posts/1396401337067045 ...

    Կարդալ ավելին
  • Ըստ «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադիր Արմինե Պետրոսյանի, նախորդ դարի վերջին Մեղրու շրջանում գրանցված էր 65 հուշարձան, ( այժմ չգիտեմ, թե որքանն է պահպանվել) որոնք ինքնատիպ ու անկրկնելի են ոչ միայն ճարտարապետությամբ, այլև որմնանկարներով, ինչպիսիք հազվադեպ են հանդիպում հայկական եկեղեցիներում ու վանքերում։ Մեղրի քաղաքի հին ու նոր թաղերի եկեղեցիների պատերը կրում են Հովնաթանյան տոհմի նկարիչների զարդանախշ հետքերը։  Պատկերացնո՞ւմ եք դուք երկու օր եք անցկացնում Մեղրիում և ապրում եք ոչ թե ինչ-որ հյուրանոցում, այլ որոշակիորեն այսինչ մարդու տանը, ով ձեզ հյուրասիրում է իր այգու պտուղները, իր մառանի բարիքները, պատմում իր նախնիների մասին... տուն, որը մարդիկ առուցել են առանց դիզայներական ջանքի, կողքը մի ծառ են տնկել ու ամեն ինչ ներդաշնակորեն փոխկապակցվել է: Այսուհանդերձ, Մեղրին ինչի՞ է դուրս մնում զբոսաշրջային բոլոր ընկերությունների երթուղիներից։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/sirakohanyan/posts/1386053318101847 ...

    Կարդալ ավելին
  • Այն պաշտոնյաները, ովքեր իրենց երեխաների ապագան չեն կապում Հայաստանի հետ պետք է վզներից բռնել և դուրս շպրտել այն համակարգից կամ կառույցից, որը մեր երկրի համար կարևորագույն որոշում է կայացնում: Այդ կարևոր կառույցներում մեր երեխաների վաղվա օրվա մասին մտածողներից շատերի երեխաները ծնվել, կամ էլ այլ երկրի քաղաքացի են` Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Իտալիա…  «Այսօրվա» տագնապներից վաղվա հույսի հոտ չի գալիս, իսկ ձեր փնթի վերաբերմունքը իմ երեխայի վաղվա օրվա համար ինձ իրավունք է տալիս ասելու ձեզ` .... եղեք էս երկրից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sirakohanyan/posts/1284661708241009 ...

    Կարդալ ավելին
  • 2017 թվականին Սպիտակ տան կողմից առաջարկված պետբյուջեի նախագծի համաձայն, Հայաստանին ուղղվող ամերիկյան օգնությունը պետք է աճի 22 տոկոսով, կազմելով 22 միլիոն դոլար: Դրանից բացի Միացյալ Նահանգները 3 միլիոն դոլարից ավելի տրամադրելու է Հայաստանի ռազմական եւ իրավապահ համակարգերի զարգացման համար:  Հայաստանին ուղղվող մեր օգնությունը թույլ կտա Հայաստանին նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այն Հայաստանին նաեւ թույլ կտա ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ համակարգերի մեջ: Օգնության մի մասը միտված է լինելու նաեւ երկրի ներսում տեղական ինքնակառավարման ամրապնդմանը ................Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը, որը Հայաստանին հատկացվող օգնությունից ավելի քան երկու անգամ պակաս է, ուղղված է հիմնականում Ադրբեջանում ժողովրդավարության եւ բաց հասարակության զարգացմանը: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի խոսքով, որոշում ընդունելիս, հաշվի է առնվել այդ ոլորտում Ադրբեջանի լուրջ հետընթացը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/sirakohanyan/posts/1281615588545621 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում: ինչպես տեղեկացում են ԱԻՆ-ից կա մեկ զոհ և 6 վիրավոր: ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանը սկսեց Իրան արտահանել առաջնային հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը։ Այսպիսով Մոսկվան Թեհրանին զինում է այն տեխնոլոգիաներով, որոնց արտահանումն արգելված էր միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ սկսված պատժամիջոցների համաձայն 2Օ1Օ թվականին։ S-3ՕՕ մակնիշի երկիր երկինք տիպի համակարգերն առաջին անգամ տեղակայվել էին Սառը պատերազմի ամենալարված տարիներին՝ 1979 թվականին։ Իրանին այս տիպի զենքեր վաճառելու Ռուսաստանի քայլը մեծ անհանգստություն է առաջ բերել Իսրայելում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1234469723260208&set=a.143995108974347.18054.100000915757085&ty ...

    Կարդալ ավելին
  • Ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրն ԱՄՆ-ում նշում են ազգային տոներից մեկը՝ Նախագահների օրը: Այդ ազգային-հայրենասիրական տոնը նվիրված է ԱՄՆ նախագահներ Ջորջ Վաշինգտոնի և Աբրահամ Լինքոլնի հիշատակին, որոնք մեծ ավանդ են ունեցել իրենց երկրի պատմության մեջ: Բացի այդ՝ դա ամերիկյան ամենահին տոներից է, որի պատմությունը սկիզբ է առնում 1782-ից, երբ Ռիչմոնդ քաղաքում առաջին անգամ հրապարակավ նշեցին 1732թ. փետրվարի 22-ին ծնված Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը:  Հետագայում այդ տոնը նշելու ավանդույթը սկսեց տարածվել ամբողջ երկրում, և արդեն 1885թ. փետրվարի 22-ին այն հայտարարվեց ազգային տոն, որը կոչվեց Վաշինգտոնի օր:  Քանի որ ԱՄՆ-ում հարգում են նաև Աբրահամ Լինքոլնի հիշատակը, որը ծնվել է 1809 փետրվարի 12-ին, 1970-ին որոշում կայացվեց միավորել այդ տոները ու այն նշել փետրվարի երրորդ երկուշաբթի օրը:  ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը առաջարկեց այդ օրը նշել ԱՄՆ բոլոր նախագահների օրը, այդ իսկ պատճառով այդ օրը միանգամից 3 անվանում ունի՝ Վաշինգտոնի ծննդյան օր, Լինքոլնի ծննդյան օր կամ Նախագահների օր:  1971-ին սկսեց գործել ԱՄՆ Կոնգրեցի որոշումը` կապված որոշ տոների օրերի տեղափոխության հետ: Այսպես փոխվեց նաև Նախագահների օրվա ամսաթիվը` փետրվարի 18: Այս տոնական օրը ԱՄՆ-ում պաշտոնապես ոչ աշխատանքային է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sirakohanyan/posts/1184361184937729 ...

    Կարդալ ավելին
  • ANCA-ն (գործադիր տնօրեն Արամ Համբարյան) ԱՄՆ-ից պահանջում է, որ Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնի 40 մլն դոլարի ու գումարած ևս 10 մլն դոլար հատկացնել Հայաստանում ապաստանած մոտ 20.000 սիրիահայերին օգնելու համար....  Պարոն Համբարյանը երևի տեղյակ չէ, որ 1. ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ համատեղությամբ՝ Հայաստանը սիրիահայերի 600 ընտանիքներին տրամադրում է բնակվարձ, ինչպես նաև` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, երբ սիրիահայերը նոր էին եկել Հայաստան, 600 հոգու երեք ամսվա բնակվարձ է տրամադրել։ 2. Սիրիահայերը Հայաստանն օգտագործում են որպես տրանզիտ երկիր: Գալիս են այստեղ, վիզա են ստանում և գնում են Եվրոպա: Մինչդեռ Օբամայից պահանջել որպեսզի ավելացնի Հայաստանին տրամադրվող օգնության չափը նախևառաջ ANCA-ն պետք է պահանջի Կառավարությանը, բարերարներին, որպեսզի այստեղ ստեղծեն մի այնպիսի միջավայր, որ այս մարդիկ չմտածեն երրորդ երկիր գնալու մասին, որովհետև եթե նորից գաղթականություն, ապա ինչո՞ւ ուրիշ երկիր, եթե ոչ Հայաստան: Հ.Գ. Եթե հայրենադարձություն է կատարվում, այն էլ նման ծանր պայմաններով, պետությունն ուղղակի պարտավոր է աշխատանքով ապահովել մեր հայրենակիցներին: Կարծում եմ, որ ումարային օգնության համար ոչ թե Միացյալ Նահանգները պետք է մտածի, այլ մեր «տեղական» օլիգարխիան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sirakohanyan/posts/1180619915311856 ...

    Կարդալ ավելին
  • Շվանիձորը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից է: Տարածվում է նույնանուն գետի ստորոտին հոսանքի երկու կողմերում: Աչքի է ընկնում ուշ միջնադարյան պատմամշակութային հուշարձանների բազմազանությամբ, որոնցից նշանավոր է հատկապես գյուղի հարավարևմտյան եզրին գտնվող սրբատաշ ՋՐԱՆՑՈՒՅՑԸ (XVII դ.): Այն միաթռիչք է՝ կառուցված սրբատաշ բազալտով, գործում է մինչև օրս և միջնադարյան Հայաստանի նույնատիպ ինժիներական կառույցներից ամենաարժեքավորն է: Բնագետ, հնագետ, երկրաբան Դյուբուա դը Մոնպերեոն (XIX դ.) իր ճանապարհորդական նոթերում զարմանք է հայտնել՝ գյուղում տեսնելով մի գեղեցիկ ակվեդուկ, որը այգիների ոռոգման համար ջուրն ուղղում է ձորի մի կողմից մյուսը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sirakohanyan/posts/1158799550827226 ...

    Կարդալ ավելին
  • 2008-ին Քոնդոլիսա Ռայսն իր ելույթներից մեկի ժամանակ պատասխանեց ներկաների հարցումներին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին։ Իսկ թե ինչպես կարելի է Ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի լուծում գտնել, արտգործնախարար Ռայսը պատասխանեց. «Փոքր-ինչ հաստատակամության միջոցով կարելի է համեմատաբար արագ լուծում գտնել, Մինսկի աշխատախմբի շրջանակներում մենք փաստորեն շատ ենք մոտեցել հակամարտության լուծմանը։ Հայաստանի և Ադրբեջանի փոխհամաձայնության համար անհրաժեշտ է մի շարք դժվար որոշումներ կայացնել։ Թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի կառավարությանը ես նախազգուշացրել եմ, որ իրենց երկրները Ղարաբաղի հակամարտության պատճառով հետ են մնում տարածաշրջանի զարգացման ծրագրերից։ Այս հարցում երկու կողմերն էլ մեղադրելի են։ Անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք»։ Ռոբերտ Քոչարյանը մի ժամանակ ասում էր, որ շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից և ուժերի մոբիլիզացիայից:  Համաձայն եմ. թող կառավարությունն իր աշխատանքը ճիշտ կազմակերպի, բայց ստացվում է այնպես, որ շրջափակումը շուրջ 30 տոկոսով թանկացնում է Հայաստանի արտաքին բեռնափոխանակությունը, որ ինքնին արդեն ահավոր բեռ է թե՛ մեր արդյունաբերողների, թե՛ գործարարների համար:  Ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չպետք է հանդիսանա արտասահմանյան ներդրումների համար: Ներդրումների հոսքի ապահովումը կախված է լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականությունից, որը մեզ մոտ կարծես թե բացակայում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1138660986174416&set=a.143995108974347.18054.10000091575708 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին