Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հայկ Բալանյան
  • Եվս մի քանի պարտություն: Հետո մարզչի պաշտոնանկություն ու նոր անիմաստ պաշտոնակատարի նշանակում, որը հերթական ընտրական փուլի համար ոչ մի պատասխանատվություն չի կրելու: Նոր ընտրական փուլից առաջ նոր անիմաստ մարզիչ: Ու այդ ամենը հանուն նրա, որ  ա/ Ռուբեն Հայրապետյանը մնա ոչ միայ ֆեդերացիայի այլև հավաքականի փաստաց ղեկավար, բ/ փող չծախսի նորմալ մարզչի վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.balanyan/posts/1249094725135034 ...

    Կարդալ ավելին
  • Ակումբային ֆուտբոլի ու հերթական եվրոխայտառակության մասին ինձ հույս եմ տալիս, որ տղերքը ուղղակի տոտոլիզատորի վրա ստավկա են դնում ու գիտակցված կրվում, որ փող աշխատեն: Սպորտային խնդիրներ չունեն, փող կպցնելն է կարևորը: Այլ բացատրություն, թե ինչու են պարտվում կիսասիրողական. հրշեջների, հացթուղների, տաքսիստների ու վարսավիրների թիմերին չունեմ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.balanyan/posts/1160657670645407?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1467363478199251 ...

    Կարդալ ավելին
  • Ես ճիշտ ե՞մ հասկանում, որ մենք որպես լավ, քաղաքակիրթ ու ըբմռնումներով լի հարևան թույլ ենք տալու, որ Ադրբեջանը ֆորմուլա-1 անցակցնի բարձր մակարդակով, քանզի միջազգային համայնքը զորավոր է և մեզ ճիշտ չի հասկանա: Թող Բաքուն փող աշխատի ու իմիջ ապահովի, ու հետո նոր երբ, որտեղ և ինչպես Ադրբեջանը կամենա խփի, իսկ մենք միայն պատասխան կտանք: Ինչ որ տեղ նման բան արդեն եղել է. սադրել թուրքերին, հետո իրենք կոտորած կանեն, իսկ միջազգային հանրությունը խիստ, չե շատ խիստ կջղայնանա, իսկ մենք կլինենք պուպուշիկ դոդիկ, ու այդ դոդիկ հալով կհախթենք: Ֆակտիշեսկի միջազգային հանրություն-համայնքը միայն մեր հույսին է մնացել: Ուղեղի ցնցում տղերքը չեն ստանում, ուղեղի բացակայության պատճառով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.balanyan/posts/1135916529786188 ...

    Կարդալ ավելին
  • «Առաջադեմներին» չեմ ընդունում հիմնականում 2 պատճառով. 1.Համայնքային կազմակերպման ձևից հետո պատմական բնական զարգացումը հանգեցնում է ժողովրդի կազմակերպական մեկ ձևի՝ քաղաքական ազգի: ՈՒրիշը ուղղակի չկա: Եվ այդ անցումի գաղափարախոսությունն է ազգայնականանությունը: Եթե մարդիկ այդ դեպի ազգ անցման ու ազգի կայացման դեմ են հանդես գալիս, ապա փաստացի դաշնակիցն են քյարթ, հետադիմական, ավատատիրական ռեգրեսիվ ու հետադիմական ներկա համակարգին: 2.Գլոբալիզացման շրջանում տրանսնացիոնալ կորպորացիաների և կայսրությունների միակ հակակշիռը ազգային պետություններն են: Եթե մարդիկ այդ ազգային պետությունների դեմ են հանդես գալիս, ապա հանդիսանում են այդ ՏՆԿ-րի ու կայսերականության դաշնակիցը և նեոգաղութացման կողմնակիցը: ՈՒ իմ համար ոչ մի կապ չունի գիտակցում են այդ առաջադեմները թե ինչ են անում, թե ոչ: Ես գնատահում եմ փաստը: ՈՒստի իմ համար առաջադեմները ու հանրապետականները իրարից ոչնչով չեն տարբերվում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.balanyan/posts/1135346716509836?notif_t=close_friend_activity¬if_id=1463918836809 ...

    Կարդալ ավելին
  • Ես էլ գրեմ:  Արտաքին վտանգի դեպքում ժողովուրդները ձգտում են կոնսոլիդացիայի, արտաքին վտանգը մեղմացնում է, երկրոր-երրորդ պլան է մղում ներքին հակասությունները: Այդպես է բոլոր ժողովուրդների մոտ: Այդպես եղել և կլինի: Եվ նորմալը դա է:  Մեր ունեցած-չունեցածը այս պետությունն է և իշխանությունը, և տրամաբանական է, որ արտաքին վտանգի դեպքում իշխանությունը ստանում է վստահության լիմիտ, որը պարտավոր է խելամտորեն օգտագործել: Մարդիկ այդպես են տրամադրված, և ներկայիս հանրային տրենդը հենց այդ միավորման գործընթացն է ընդեմ արտաքին թշնամու: Կրկնում եմ, աննորմալը հակառակը կլիներ: Ու անիմաստ է այդ տրենդը անտեսել, զարմանալ ու բողոքել: Հիմա: Եթե ժողովուրդը տեսնում է, որ իր հատվածի մի մասը այդ ընդհանուր արտաքին վտանգի դեմ պայքարում չի միավորվում, նեղ խավային, քսակային հարցեր է լուծում, սաշկավատ է անում, ապա հանուն այդ միավորման նաև սկսում է պայքարել այդ դավաճան անխոհեմ հատվածի դեմ, որը չի ուզում ընդհանուր գործի համար տալ ոչինչ. ոչ փող, ոչ կյանքեր, ոչ բարեփոխումներ:  Այդժամ սկսվում է ամենավատը. ներքին և արտաքին լարումների համընկումը: Սա էլ հիշեցնեմ մեր իշխանավորվենրին, եթե փորձեն շահագործեն կամ չարաշահեն այդ վստահության լիմիտը: Այդժամ, այդ նույն միավորման եռանդը, որի վրա հուսյը դրել եք՝ սկսում է աշխատել էլի հանուն միավորման՝ չմիավորվածների, իշխանության դեմ: Եթե իշխանությունը ժամանակը բաց թողնի, կարծելով, որ այս մտնոլորտը հավերժ կամ երկար է մնալու և կարելի է ոչինչ չանել, ապա հիասթափեցնեմ: Ավարտվելու է: Եվ այդ դեպքում ձեր բոլոր հապճեպ քայլերը ու գործողությունները՝ արդեն այդ վստահության կորստի դեպքում լինելու են նվազ արդյունավետ, պահանջելու են ավելի մեծ ճիգեր, իսկ ներքին լարված իրավիճակը նոր խնդիրներ է ստեղծելու: Իսկ այդ ներքին խնդիրների ստեղծումը Ադրբեջանի ռազմավարության կարևորագույն նպատակներից մեկն է: Քանի որ մինչև դանակը ոսկոռին չհասնի՝ ոչինչ չեք անի, ասի՝ ասեմ: Հետո չասեք, թե ինչու այսպես եղավ: Լիմիտը կա, բայց այն ավարտվելու է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.balanyan/posts/1111630638881444 ...

    Կարդալ ավելին
  • Իհարկե, սկզբից ես ճապոնական-չինական peplos կինոնկարները նայում էի չհասկանալով, թե ինչն է ինձ ձգում: Եվ միայն հետո հասկացա, թե ինչն էր պատճառը, ինչն էի փնտրում: Եվ նաև հասկացա, որ մեր փառահեղ պատմության մասին այդպես էլ չնկարահանված կինոնկարները պիտի անեն կամ չինացիք, կամ ճապոնացիք: Հայերը չեն կարող: Հիմա չեն կարող: Նաև հակացուցված է: Կմխտռքենք: Ոչ թե տաղանդի բացակայության պատճառով, այլ հիշողության կորստի: Մենք չենք հիշում, դնելու ենք մոգոնենք այսօրվա քոռ աչքերով: Իսկ ճապոնացիները ու չինացիները հիշում են ամեն ինչ՝ տեսած լինելով ամեն ինչ. դաժան պարտությունները, կոտորած, հաղթանակներ, տիրակալին և մարդուն պետության դեմ: Իրենց խորը զգացումը նույնպես և նույնքան խորը վերքի հետևանք է: Անլուծելի երկընտրանքի, երբ ավանդույթով թելադրված պարտքը հակասում է արդարությանը: Նաև հաճախ սեփական իշխանությունների, որը դարերով չոքացրել է ժողովրդին օտարից բեթար: Մեր նման «շուստրի են, թշվառ ու մտահոգ»: Բայց անցումը այն կողմ կատարել են: Իսկ մենք դեռ ոչ: Նաև այդ պատճառով չենք կարողանում պատմական կինոնկար նկարահանել: Երևի թե չենք կարողանում անցում անել, որովհետև իսկապես մոռացել ենք, չենք հիշում թե ինչ է պետությունը, տիրակալը, պարտքը: Գրքի տառեր են, կյանքի իրական մաս չի: Հիմա պատմական կոնտեքստից դուրս ենք: Երբ վերադառնանք, կկարողանանք և նկարահանել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.balanyan/posts/1098999983477843?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Երկու անգամ՝ նոյմեբերի 30-ին ու դեկտեմբերի 9-ին, արդեն գրել եմ ու ստիպված եմ նորից գրել շատ պարզ, առավել հանրամատչելի ձևով: Նախադրյալներ ա) Ադրբեջանի թիվ մեկ դաշնակից Թուրքիան կոնֆլիկտի մեջ է մտնում Ադրբեջանի թիվ երկու դաշնակից Ռուսաստանի հետ:  Շատ վատ իրավիճակ Ադրբեջանի համար, որն ընտրության առաջ է կանգնեցնում Բաքվին, քանի որ ում կողմն էլ անցներ, մյուս կողմը կպատժեր: բ) Իսկ Երևանի համար հակառակը՝ իր շահերը հետապնդելու հնարավորությունները ընդարձակվում են.  - հնարավորություն կա Բաքվին զրկել երկու աթոռի վրա նստելու մարտավարությունից,  - իրականացնել քայլեր, որոնց ռուսները և Արևմուտքը (Բաքուն ևս) ստիպված պիտի աջակցեն և/կամ հանդուրժեն, քանի որ քաղաքական կոնսենսուս այդ կենտրոնների (Ռուսաստան, Թուրքիա և Արևմուտք) միջև այլևս չկա, սակայն նաև այս նեղ մաջալին կոշտ արձագանքի չեն արժանանա, այլ հակառակը՝ կհարթեցվեն ու կմարսվեն: 1. Բաքուն սկզբից վախեցավ և սսկվեց: Հետո Անկարայի օգնությամբ հասկացավ, որ լավ առիթ է բարդ իրավիճակն իր համար օգտագործելու, քանի որ երկու կողմն էլ շահագրգռված են Բաքվին իր կողմը քաշելու, իսկ Երևանը դրան ոչ մի ձևով չի խանգարի, քանի որ շատ վախեցած է և տկարամիտ: Ադրբեջանը մի կողմից հանկարծ հիշեց Լավրովի առաջարկները, որոնց վերաբերյալ ռուսական մամուլը մեկ գրում է, որ կան, մեկը գրում է, որ չկան: Այսինքն՝ դրանք կային մինչև օդանավի խփվելը և արդեն չկան օդանավի ոչնչացումից և Թուրքիայի հետ հարաբերությունների սրումից հետո: Սակայն Բաքվի համար հոգ չի, ռուսների հին առաջարկների ընդունումը լոկ դիվանագիտական հնարք է Մոսկվայի հետ կապը պահելու և սակարկելու համար: Մյուս կողմից՝ անցավ Հայաստանի նկատմամբ կոշտագույն ճնշման, ինչը ստիպելու է ռուսներին, որոնք Բաքվի հետ առճակատում չեն ուզում, սիրաշահել Բաքվին և նաև բավարարում է Թուրքիային, քանի որ ի ցույց է դնում Մոսկվային իր խոցելի տեղը: Բաքուն իդեալական ձևոով խաղում է երկու կենտրոնների՝ Մոսկվայի և Անկարայի միջև, երկուսից էլ քաղում է օգուտներ և էլ ավելի է ամրապնդում իր դիրքերը փոփոխված՝ կարծես թե վատացած իրավիճակի պայմաններում: 2. Երևանը սկսում է ու.... շարունակում է լռել ու լռել, քանի որ բարձրագույն ղեկավարությունն այնքան է վախենում պատերազմից, սեփական ժողովրդից, Արևմուտքից, Մոսկվայից, տո Ղազախստանից ու ԵԽԽՎ-ից, նաև սեփական ստվերից, որ ոչինչ անել ի վիճակի չէ: Լռում է, քայլ չի անում, որ ոչ մի պատասխանատվություն չկրի դրսի ուժերի նկատմամբ և ամեն գնով խուսափի պատերազմից: Ընդ որում, չի ընկալվում, որ Ադրբեջանը չի համարձակվի պատերազմել Су-24 կործանումից հետո, եթե չունի ՄԻԱԺԱՄԱՆԱԿ և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի այս կամ այն չափով ակտիվ և կամ պասիվ ու համատեղ-համաձայնեցված աջակցությունը (կամ «ըմբռնումը»):  Այ այս հանգամանքն էր մեզ տալիս լավ առիթ քայլեր անելու, երբ Բաքուն չէր համարձակվի դիմել պատերազմի: Տես կետ Բ: Սակայն իր ակտիվ դիվանագիտությամբ այժմ Բաքուն վերականգնում է այդ աջակցությունը և՛ Մոսկվայից, և՛ Անկարայից՝ անկախ այդ երկրների միջև կոնֆլիկտից (sic!) Փաստորեն, Երևանի լռելը ոչ թե հետաձգում է պատերազմը, այլ հակառակը՝ Բաքվի դիվանագիտական լիակատար ազատության պայմաններում մոտեցնում: Մի հերթական օրինակ է, թե բարենպաստ պայմաններն ինչպես կարելի է մսխել, և անբարենպաստ պայմաներն ինչպես կարելի է քաղաքական ինտելեկտի շնորհիվ ի օգուտ սեփական շահերին ծառայեցնել: Մի օրինակ է ոչ միայն մտքի տկարության, այլև ներքին բացառիկ վախկոտության, временщик-ների քաղաքական անհեռատեսության ու սնանկության: Եթե դու ընդամենը կրպակապան-պահեստապետ ես, ապա ոչ մի արտաքին բարենպաստ պայման քեզ չի օգնի, ու երբեք ոչ մի միջազգային իրադարձություն քո օգտին չի լինի: ՀԳ Իսկ հիմա անցնենք աշխատանքի՝ ընտանիք պահելու: Գնամ, գործ անեմ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.balanyan/posts/1035832739794568 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/h8Y8tGXtRo2JpFLcDrsb.jpg

    Նախօրեին Անկարայում տեղի ունեցած "Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ իսլամիստ ահաբեկիչները նախապատրաստել էին ահաբեկչություն իրականացնել...Մայիսի 21-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին,որ ահաբեկչություն նախապատրաստողներից մեկը ձերբակալված է,իսկ երկուսին էլ սպանել են ոստիկանները...Քիչ առաջ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն մանրամասներ են հաղորդում և ահաբեկիչների անուններ տալիս... Թուրքական NTV հեռուստաընկերությունը հղում անելով Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջին հաղորդում է,որ տաքսիստը,ում միջոցով բացահայտվել է ահաբեկչությունը և ով ահաբեկիչներին Ստամբուլից իր մեքենայով բերել էր Անկարա,Ադրբեջանի Գուսարի շրջանի Յասաբ գյուղի 24-ամյա բնակիչ Աբուհուսեյն Ջալիլովն է...Իսկ նրա կողմից Անկարա բերված երկու ահաբեկիչները,ովքեր սպանվել են ոստիկանական հատուկ գործողության ժամանակ ևս Ադրբեջանի քաղաքացիներ են... Այս ամենից կարելի է եզրակացնել,որ Էրդողանն այսուհետ ավելի շատ պետք է վախենա ադրբեջանցիներից,քան քրդերից և հայերից...Էրդողանի թշնամիները փորձել են նրան այնպիսի հարված հասցնել,որտեղից նա չէր էլ սպասում...Դա Ադրբեջանն է...Բաքվի կողքին ամեն հարցում միշտ կանգնած Էրդողանն ամենաքիչը սպասում էր,որ իր "քարդաշ" Իլհամի ղեկավարած երրից կստանա հարված... Ադրբեջանի իշխանությունների կողմից այն "անտարբերությունը",որը դրսևորվում է ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների հետ Ադրբեջանի քաղաքցիների համագործակցությանը բումերանգի էֆեկտը տվեց...Իլհամ Ալիևը մտածում էր,որ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում,Աֆղանստանում և այլ տեղերում ահաբեկչության բնագավառում փորձ ձեռք բերած իր քաղաքացիները հետ վերադառնալով Ադրբեջան կօգտագործվեն Հայաստանի և Արցախի դեմ...Սակայն,վարունգը թարս բուսնեց...Իլհամի "բուծած" տեռորիստները թիրախավորել էին Իլհամի մեծ եղբայր,Թուրքիայի ֆաշիստ բռնապետ Ռեջեփ Էրդողանին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1368722473211698

    Կարդալ ավելին
  • Թուրքիան՝ այսօր