• Տարոն Մարգարյան
  • Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:  «Սիրելի՛ երևանցիներ,  ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։ Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երևան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն և կարևոր ներդրումն է ունեցել:  Երևանը մարդիկ են, պատմություններ, սերունդներից եկող ժառանգություն ու դեպի դարեր տանող պատգամ։ Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է, իսկ հիմնադրման օրը` յուրաքանչյուրիս հպարտությունն ու ձեռքբերումը։  Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այսուհետ էլ սրտացավ և նվիրումով է շարունակելու անել հնարավորը՝ հանուն Երևանի շարունակական զարգացման, հզորացման և հարատևման։ Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր բարի ու ջերմ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան»,-գրել է Տարոն Մարգարյանը։ ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի՛ համաքաղաքացիներ,  Երևանի հարգարժա՛ն բնակիչներ,  Երևանի ավագանու ընտրություններն ավարտված են, ու այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ ընտրություններին մասնակցելու համար: Շնորհակալ եմ, որ ձեր քվեով վերահաստատեցիք, որ Երևանի զարգացման շարունակականությունն այլընտրանք չունի, ինչը թե՛ պատիվ է և թե՛ մեծ պատասխանատվություն ու պարտավորվածություն՝ առաջիկա 5 տարիներին շարունակելու օր ու գիշեր աշխատել և, Հանու՛ն Երևանի ու երևանցու, կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք ձեզ: Շնորհակալ եմ նաև ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, բոլոր դիտորդներին, ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ու օրինականությունը ապահոված բոլոր մարմիններին, ինչպես նաև նախընտրական քարոզարշավն ու ընտրական բուն գործընթացը լուսաբանած բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին: Շնորհակալ եմ նաև մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր, մասնակցելով ընտրություններին, իրենց նախապատվությունը տվել էին մեր մրցակիցների նախընտրական ծրագրերին: Անկախ նրանից, թե որ թիմի տեսլականին եք տվել ձեր նախապատվությունը, համոզված եմ, սիրելի՛ համաքաղաքացիներ, որ բոլորիս նպատակը միայն մեկն է. հետզհետե լուծելով մայրաքաղաքում դեռևս առկա խնդիրները՝ Երևանը դարձնել ավելի բարեկարգ ու հարմարավետ և ավելի լավը: Վստահեցնում եմ, որ առաջիկա 5 տարիներին, ձեզ հետ միասին, մենք կշարունակենք բոլոր այն ծրագրերը, որոնց սկիզբն արդեն տրված է, նաև կյանքի կկոչենք այն ամենը, ինչը կապահովի մեր սիրելի քաղաքի զարգացումը: Սիրելի՛ համաքաղաքացիներ, Իմ շատ սիրելի երևանցինե՛ր, Երևանը բոլորիս մայրաքաղաքն է ու, վստահաբար, համատեղ ջանքերով ենք լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք դեռևս առկա են: Մեր սիրելի քաղաքի հաջողություններն ու ձեռքբերումները ևս լինելու են բոլորինս, քանի որ, իմ խորին համոզմամբ, Երևանը սիրողների համար չկա իմը և քոնը, կա մերը, ինչն էլ ավելի է մերձեցնում բոլորիս՝ վերահաստատելով, որ Երևանը մեր մեծ տունն է ու հենց մեզանից, քաղաքի նկատմամբ ունեցած մեր սիրուց ու ջերմությունից է կախված համայն հայության մայրաքաղաքի, մեր սիրելի Երևանի վաղվա օրը:  Եվ ուրեմն, բոլորս ի գործ՝ Հանուն Երևանի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1403936066318835&set=a.108502979195490.4452.100001073663265&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 28-ը մեր ազգային ամենակարևոր տոներից մեկի՝ Հայոց բանակի օրն է: Շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի մեր բոլոր ներկայացուցիչներին:  Փա՛ռք ու պատիվ ձեզ և խաղաղ ծառայություն: ...

    Կարդալ ավելին
  • Բարի ավանդույթի համաձայն, այս տարեվերջին նույնպես, նոր բնակարանների բանալիներ հանձնեցինք բոլոր այն ընտանիքներին, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունենում մեր քաղաքի ու երկրի զարգացման, ապագա սերունդների կրթման ու մեր խաղաղ առօրյայի պահպանման գործում: Մասնագիտական պարտքը կատարելիս զոհված ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքներն արդեն ունեն սեփական տանիքը: ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախյան գոյամարտի մասնակից, ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանի ընտանիքը նույնպես Ամանորի նախաշեմին ստացավ երկար սպասված բնակարանը:  Բնակարանների բանալիներ ստացան նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից Կարեն Սարգսյանը, Վահե Դանիելյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Վերջին երկուսի համար, ի դեպ, կրկնակի տոն էր. եկել էին ապագա կանանց հետ, իսկ քաղաքապետարանից հեռացան արդեն որպես օրինական ամուսնացած զույգեր:) Իսկ ընդհանուր առմամբ, միշտ հաճելի է գնահատել իսկապես արժանավորներին ու, վստահեցնում եմ, որ արժանիներին գնահատելու մեր այս մոտեցումը լինելու է շարունակական: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/TaronMargaryan/posts/1260667367312373 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի´ համաքաղաքացիներ,  ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր շահագործման է հանձնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհը, որի բացմանը ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։  Սա Երևանի շրջանցիկ ճանապարհի մի հատվածն է, իսկ ամբողջական ծրագիրը նախատեսում ենք ավարտել 2019թ.։  Արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի չորս վարչական շրջաններն իրար կապող 23 կմ երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1256906917688418&set=a.108502979195490.4452.100001073663265&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ուզում եմ դիմել մեր երիտասարդներին մեծանուն հայ գրող Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքերով.  «Ամենուրեք փնտրիր բարին ու երբ հայտնաբերես` հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն` ինչը չի արատավորվել»: Շնորհավորում եմ երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/TaronMargaryan/posts/1211827945529649 ...

    Կարդալ ավելին
  • Եվս մի քանի ժամ, և իրենց զինծառայող որդիներին հանդիպելու մեծ ցանկությամբ ու կարոտով լի շուրջ 1200 ծնող կհասնի սահմանամերձ զորամասեր: ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի հետ համատեղ իրականացվող մեր այս նախաձեռնությունը վստահեցնում եմ՝ լինելու է շարունակական: Բացի այդ, ինչպես գիտեք, Պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներին ենք ուղեկցում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում ու գալիս տուն: Նշեմ, որ 2013թ.-ից մեկնարկած այս ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 7000 ծնող արդեն հնարավորություն է ունեցել այցելել իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին: Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1193248367387607&set=a.108502979195490.4452.100001073663265&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Սիրելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2798-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք հպարտությամբ ենք փաստում, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր «Արևի քաղաքն» աշխարհին ներկայանում է որպես մշտապես  երիտասարդ, գործուն, զարգացող, ժամանակին համահունչ ու ներկայանալի:  Եվ դա շնորհիվ մեր համաքաղաքացիների, այն մարդկանց, ովքեր ապրում ու արարում են մայրաքաղաքի հանդեպ սիրո և պարտքի գիտակցումով՝ ոչ միայն եղածը պահպանելու, այլև Երևանն ավելի գեղեցիկ ու լավը դարձնելու և այն արժանապատվորեն սերունդներին փոխանցելու ցանկությամբ:  Տարեցտարի գունառատ ու հագեցած է դառնում մայրաքաղաքային առօրյան՝ համալրվելով դեռ ոչ վաղ անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններով ու մտահղացումներով, որոնցից շատերն արդեն հարազատորեն  դարձել են ավանդական, սպասված ու կենցաղի անբաժանելի մաս: «Էրեբունի-Երևանը» միաժամանակ մեր հզոր նախնիներից հոգևոր լիցքեր ստանալու, միմյանց նկատմամբ վստահությամբ, սիրով ու հարգանքով համակվելու և դրական այդ լիցքերը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հիանալի առիթ է: Այս տոնը ոչ միայն Արևի քաղաք Երևանի կուտակած ջերմությունը մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին փոխանցելու հնարավորություն է, այլ նաև հավաստումն է այն կամքի, որ ամեն ինչ արվել և արվելու է համայն հայության մայրաքաղաքի լուսավոր ապագան երաշխավորելու համար:   Շնորհավո՛ր տոնդ, Արևի՛ քաղաք Երևան: ...

    Կարդալ ավելին
  • Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է:  Առիթից օգտվելով ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնենք այն մարդկանց, ովքեր արժանիորեն վաստակել են երջանիկ ու անհոգ ծերության իրավունքը: Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ունեն բոլորիս ուշադրության և հոգատարության կարիքը, արժանի են լինել սիրված, շրջապատված ջերմությամբ։ Մեր տարեցները, նրանց հուզող խնդիրները միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Քաղաքապետարանի կողմից իրականացվող համաքաղաքային, սոցիալական կամ այլ ծրագիր չկա, որտեղ առանձնակի ուշադրություն չհատկացվի տարեցներին:  Մեր թիմն անում է հնարավորը, որ ավագ սերունդն իրեն զգա մեր սիրելի մայրաքաղաքի լիարժեք ու ակտիվ քաղաքացի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1175433395835771&set=a.108502979195490.4452.100001073663265&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես տեղյակ եք դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն ցուցաբերեցինք ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին:  Եվ դեռ այն ժամանակ նշել էի, որ այդ վերանայումը հիմնականում իրականացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցներից:  Այս ամենը հաշվի առնելով՝ այսօր խորհրդակցություն էի հրավիրել, որտեղ քննարկում էինք Երևանի օրվան նվիրված միջոցառումների ձևաչափն այս տարվա համար։ Ըստ այդմ, Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, նաև ծրագրում չենք ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:  Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն արժեքավոր և կենսական կարևորության անակնալ նվերներ, ինչպես նաև սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի ծրագիրը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1168671119845332&set=a.108502979195490.4452.100001073663265&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն