Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Դավիդ Ֆիդանյան
  • Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին «Կանանց իրավունքերի համար պայքարի» միջազգային օրվա առթիվ: 1857թ. այս օրը մարտի 8-ին ԱՄՆ Նյու Յորքի տեքստիլ ֆաբրիկաների աշխատակցուհիները դուրս եկան ցույցի՝ պահանջելով բարելավվել իրենց աշխատանքային պայմանները և հարգել իրավունքները: Հետագայում՝ 20-րդ դարի ընթացքում ևս կանայք մի քանի անգամ դուրս եկան ցույցերի: 1977թ. դեկտեմբեր ամսին ՄԱԿ-ն ընդունեց բանաձև, որի համաձայն՝ մարտի 8-ը համարվում է «Կանանց իրավունքերի համար պայքարի և խաղաղության միջազգային օր»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1255521344497137 ...

    Կարդալ ավելին
  • Հայոց մեծերից մեկի՝ Թումանյանի ծննդյան օրն է այօսր: Թումանյանի մասին, որպես լայնախոհ գործչի պատկերացում ունենալու համար պետք է ընդամենը մեկ փաստ նշել: Ցարական ռեժիմի կողմից Կովկասում 1905-1906թթ. արհեստական հրահրված հայ-թաթարական կռիվների ժամանակ Թումանյան հասկանալով, թե ինչ է տեղի ունենում փորձեց միջնորդ լինել հակամարտող կողմերի միջև՝ խաղաղություն հաստատելու համար և երկու անգամ ցարական իշխանությունների կողմից ձերբակալվեց, հայտնվելով Մետեխիի բանտում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/david.fidanyan/posts/1240453909337214 ...

    Կարդալ ավելին
  • 1921թ. փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվեցին 21 հայ քաղաքական և ռազմական գործիչներ այդ թվում Սարդարապատի ճակատամարտի հերոսներ Ղորղանյանը և Համազասպը: Բոլշևիկներից Ավիս Նուրիջանյանը անձամբ էր կացնահարում բանտում պահվողներին: Ավիս Նուրիջանյան մեկն էր 5-րդ շարասյուն հանդիսացող այն բոլշևիկներից, ովքեր Սարգիս Կասյանի գլխավորությամբ Ռազմահեղափոխական Կոմիտեյի և ռուսական 11-րդ կարմիր բանակի հետ միասին 1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանից մտան Հայաստան և վերջ տվեցին ՀՀ գոյությանը: Ի դեպ դասական կոլաբորացիոնիստ Առաջին Հանրապետության դահիճներից մեկի Սարգիս Կասյանի անունով ոչ ավել ոչ պակաս փողոց կա Երևանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1239078246141447 ...

    Կարդալ ավելին
  • Պատմության մեջ այս օրը՝ 1933թ. հունվարի 30-ը, ճակատագրական նշանակություն ունեցավ Գերմանիայի և ամբողջ մարդկության համար: Հունվարի 30-ին Գերմանիայի նախագահ Պաուլ Ֆոն Հինդենբուրգը կանցլերի պաշտոնում նշանակեց նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին: Նացիստները այս նշանակումով և հետագայում նույն թվականի մարտի 5-ի ընտրություններով եկան իշխանության: Նացիստական հանցագործների իշխանության տարիները սարսափելի հետևաքներ ունեցան ինչպես Գերմանիայի, այնպես էլ ամբողջ աշխարհի, մասնավորապես հրեաների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1221758927873379 ...

    Կարդալ ավելին
  • 1991թ. հունվարի 13-ին Լիտվայում տեղի ունեցան Վիլնյուսի հայտնի ողբերգական դեպքերը: ԽՍՀՄ իշխանությունն ամեն կերպ այդ շրջանում ձգտում էր ճնշել Մերձբալթյան երկրների ժողովուրդների անկախական նկրտումները: Այդ նպատակով արդեն հունվարի 12-ի երեկոյան դեռևս հունվար ամսվա սկզբներից Լիտվա ներխուժած սովետական զորամիավորումները Վիլնյուսում գրավեցին ներքին գործերի նախարարության շենքը, իսկ ավելի ուշ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը շարժվեցին դեպի Վիլնյուսի հեռուստաաշտարակ: Չնայած ուշ ժամին՝ լիտվացիները դուրս եկան փողոցներ: Անզեն լիտվացիները, որոնք փողոցներում էին սեփական երկրի անկախությունը պաշտպանելու համար, կանգնեցին սովետական տանկերի առջև: Սովետական զինուժի գլխավորապես Ալֆա ջոկատի իրականացրած սպանդի արդյունքում 13 քաղաքացի զոհվեց: Ողբերգությունից հետո միջազգային հանրությունը խստորեն դատապարտեց սովետական զինուժի վայրագությունները: Բալթյան 3 երկրների ղեկավարներ Վ. Լանդսբերգիսը, Ա. Գորբունովը, Անռոլդ Ռյուիտելը, ինչխես նաև Բորիս Ելցինը հրապարակեցին ՄԱԿ-ին ուղղված հայտարարությունը, որտեղ խստորեն դատապարտվում էր Լիտվայի հանդեպ ԽՍՀՄ պահվածքը: Լոնդոնում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց հրապարակեց, որը նվիրված էր հունվարի 13-ին Վիլնյուսում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ ցուցարարների՝ հեռուստաաշատարակի մոտ տեղի ունեցած սպանություններին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1206650482717557 ...

    Կարդալ ավելին
  • Ժոզե Մոուրինյոն հակասական բարդ կերպար է, շատերի կողմից չսիրված: Սակայն իմ կարծիքով Մոուրինյոն համաշխարհային մասշտաբով այն եզակի լավագույն մասնագետներից է, որ դժվարություններ դնելով ֆուտբոլիստի առջև կարողանում է այսպես ասած քամել նրան և ստիպել լիովին նվիրվել և բացվել: Մոուրինյոն ըստերևույթին նաև հրաշալի հոգեբան է: Նա Հենոյին միանգամից տեղ չտվեց մեկնարկային կազմում: Այլ ստիպեց վաստակել այդ տեղը: Դրանով իսկ Մոուրինյոն հիմա Հենոյին ավելի լավը դարձրեց: Մոուրինյոյի գլխավորությամբ Հենոն Մանչեսթերի համար որոշ ժամանակ անց կարող է ունենալ այն նշանակությունը ինչ ուներ Ֆրենկ Լեմպարդը Չելսիի համար: Հ.Գ. Շատերը Մոուրինյոյի հետ աշխատանքին չեն դիմանում: Ի պատիվ մեր Հենոյի, նա կարողացավ անցնել պորտուգալացի մարզչի քննությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1192587200790552 ...

    Կարդալ ավելին
  • Պատմության մեջ այս օրը 1979թ. դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ-ը սկսեց իրականացնել Աֆղանստանի օկուպացիան: Որոշումը Բրեժնևի կողմից ընդունվել էր դեռևս դեկտեմբերի 12-ին: Դեկտեմբերի 25-ին ժամը 15:00-ին Միջին Ասիայում գտնվող սովետական հարյուր հազարանոց զորամիավորումները ներխուժեցին Աֆղանստան: Նպատակը իրենց լոյալ Խաֆիզուլա Ամինի վարչակարգը տապալելն և երկիրը վերջնականապես սովետական ազդեցության գոտի դարձնելն էր: Հարյուր հազարանոց զորքից բացի ռազմական ինտերվենցիային մասնակցում էին 1800 տանկ, 2000 զրահամեքենա և մի քանի հարյուր ինքնաթիռ: Դեկտեմբերի 27-ին սովետական պաշտպանության նախարարության գումարտակը և ԿԳԲ հատուկ ջոկատայինների խումբը գրոհում են Քաբուլում գտնվող նախագահական նստավայրը: Գրոհի ժամանակ սովետական զինվորների կողմից սպանվում է երկու հարյուր մարդ, այդ թվում կանայք և երեխաներ: Գործողության ժամանակ սպանվում է նաև Ամինը՝ իր երկու մանկահասակ որդիների հետ միասին: ԽՍՀՄ զորամիավորումները սկսեցին զբաղեցնել երկրի խոշորագույն քաղաքները: Թվում էր, թե ԽՍՀՄ-ը հեշտությամբ հաղթանակ կտանի: Սակայն աֆղան ժողովուրդը չհանձնվեց և շաւրջ 10 տարի տևած դաժան պատերազմի գլխավորապես մոջահեդների վարած պարտիզանական կռիվների արդյունքում կարողացավ խորհրդային օկուպանտներին դուրս շպրտել երկրից: Պատերազմը թանկ նստեց ԽՍՀՄ վրա: Օկուպանտները հայտնվեցին միջազգային սանկցաիների տակ, ինչպես նաև վերջնականապես իզոլացվեցին: Դրա լավագույն օրինակը 1980թ. Մոսկովյան Օլիմպիադայի ժամանակ շուրջ 65 երկրի բոյկոտն էր: Պարզ էր, որ տնտեսական կոլապսի մեջ գտնվող կայսրությունը չէր կարող շատ դիմադրել: 1988թ. ապրիլի 14-ին Ժնևում ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն ԽՍՀՄ-ը պարտավորվում էր դուրս բերել զորքերը այդ երկրից: 1989թ. փետրվար ամսին վերջին զորամիավորումը լքեց երկիրը: Պատերազմի արդյունքերը աֆղանական կողմի համար սարսափելի էին: Տարբեր տվյալներով սովետական օկուպանտների կողմից սպանվել է մինչև մեկ միլիոն մարդ, որոնց գերակշիռ մասը խաղաղ բնակիչներ են: Ընդհանրապես Աֆղանական պատերազմը և արևմուտքի հետ սպառազինությունների մրցավազքը ԽՍՀՄ-ին կանգնեցրին ֆիասկոյի առջև: Կոմունիստական համակարգի փլուզումը պայմանավորված էր տնտեսության վիճակի վատթարացմամբ, որն իր հերթին առաջացել էր նավթի գների անկման պատճառով (1 բարելը-20դոլլար): Երկրում արտադրողական և սպառողական ոլորտներում լուրջ ճգնաժամ էր: Հուզումներ և անկախական շարժումներ էին սկսվել ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբարի բոլոր երկրներում, որոնց արդյունքում ապամոնտաժվեց սոցիալիստական ճամբարը, իսկ 1991թ. փլուզվեց Չարիքի կայսրությունը: Հ.Գ. Պատմությունը կրկնվում է: Այսօր էլ Չարիքի կայսրությանը մնացորդ Պուծինյան Ռուսաստանը՝ Ղրիմը օկուպացնելու և Արևելյան Ուկրիանայում պատերազմ սանձազերծելու համար, հայտնվել է միջազգային հզոր սանկցիաների տակ: Եվ ինչպես այն ժամանակ Աֆղանական պատերազմը թաղեց սովետական կայսրությունն, այնպես էլ Ուկրիանաական հակամարտությունը կթաղի այս Ռուսաստանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1189452607770678 ...

    Կարդալ ավելին
  • 1944թ. դեկտեմբերի 16-ին Երկրորդ Համաշխարհային պատերազմի շրջանակներում Հիտլերյան Գերմանիան Արևմտյան ճակատում սկսեց պատերազմի ընթացքը բեկելու իր վերջին փորձը: 1944թ. այս օրը սկսված գործողություն պատմության մեջ հայտնի է, որպես «Արդենյան գործողություն» անվանումով: Արդենյան լեռնային տարածաշրջանը գտնվում է Ֆրանսիայում և Բելգիայում: Այդտեղ 1944թ. դեկտեմբերին ծավալվեցին Արևմտյան ռազմաճակատի հիմնական մարտերը: Դեկտեմբերի 16-ի առավոտյան 5-րդ և 6-րդ տանկային բրիգադները և 7-րդ գերմանական դաշտային զորքը անցան հարձակման: Հարձակման նպատակը դաշնակիցներին անականկալի բերելն և նրանց պաշտպանական գիծը ճեղքելն էր: Դա Հիտլերին թույլ կտար լիովին խառնել դաշնակիցների ռազմավարական պլանները: Ռազմավարական կարևոր կետ էր Մաս գետի կամուրջների գրավումը, քանի որ միայն այդ միջոցով էր հնարավոր շարժվել դեպի Բելգիայի մյուս հատված: Դրանից հետո նրանք պլանավորում էին գրավել Անտվերպենը: Հարձակման սկզբում գերմանացիները զգալի առավելություն ունեին: Ռազմաճակատում գտնվող ամերիկյան զորքերը անակնկալի եկած նահանջում էին, իսկ գերմանացիները մի քանի տասնյակ կիլոմետր կարողացել էին դաշնակիցների տարածքում: Ամերիկյան զորքերի գործողությունները ղեկավարում էին գեներալներ Դուայթ Էյզենհաուերը և Բրեդլին: Ամերիկացիները սզկբանական շրջանում խուճապի մատնվելով այնուամենայնիվ կարողացան կազմակերպել իրենց դիրքերի պաշտպանությունը: Էյզենհաուերի հրամանով Արդենյան տարածաշրջան ուղարկվեց 18-րդ դեսանտային կորպուսը: Այդ զորամիավորումը ծանր մարտեր էր մղել Հոլանդիայում: Կորպուսի կազմի մեջ մտնող 101-րդ դեսանտային դիվիզիան կազմակերպեց Բաստոն քաղաքի պաշտպանությունը: Դրան զուգահեռ 7-րդ բանակը կազմակերպել էր Սեն Վիտի պաշտպանությունը: Գերմանացիները այն նախատեսում էին գրավել դեկտեմբերի 17-ին: Սակայն դա տեղի ունեցավ միայն դեկտեմբերի 21-ին: Այս ճակատամարտերը և ամերիկացիների դիմադրությունը լրջորեն խաթարեցին գերմանացիների ծրագրերը: Դեկտեմբերի 19-ին Էյզենհաուերը Վերդենում խորհրդակցություն հրավիրեց: Ընդհանուր առմամբ դաշնակիցները կարողացան դեկտեմբերի 25-ին կասեցնել գերմանական հարձակումը: Հարձակումը կասեցվեց Մաս գետից ընդամենը 6 կիլոմետր հեռավորության վրա: Գերմանացիները չկարողացան լուծել իրենց առջև դրված ռազմավարական և մարտավարական խնդիրները: Արդեն 1945թ. հունվար ամսվա վերջին «Արդենյան գործողությունը» լիովին տապալվեց և դաշնակիցները մարտերը տեղափոխեցին Գերմանիայի տարածք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/david.fidanyan/posts/1179007382148534 ...

    Կարդալ ավելին
  • Պատմության մեջ այս օրը՝ 1961թ. դեկտեմբերի 15-ին, իսրայելական դատարանը մահվան դատապարտեց 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործներից մեկին՝ «Մոսսադի» կողմից Արգենտինայում ձերբակալված և Իսրայել տեղափոխված Ադոլֆ Էյխմանին: Ադոլֆ Էյխմանը հանդիսանում էր հրեա ժողովրդի անմիջական դահիճներից մեկը: Նա իր ուրույն դերը ունեցավ այսպես կոչված «Հրեական հարցի» վերջնական լուծման մեջ: Էյխմանը ղեկավարում էր գեստապոյի 4 d4 բաժինը, որը անմիջական պատասխանատվություն էր կրում «Հրեական հարցի» լուծման համար: Հենց Էյխմաններ կանոնակարգում հրեաներով լեցուն գնացքների շարժը դեպի մահվան համակենտրոնացման ճամբարներ Օսվենցիմ, Տրեբլինկա, Մայդանեկ և այլուր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1176918652357407&set=a.501083209940958.1073741841.100001178514 ...

    Կարդալ ավելին
  • Պատմության մեջ այս օրը՝ 1989թ. նոյեմբերի 17-ին Չեխոսլովակիայում սկսվեց կոմունիստական ռեժիմի ապամոնտաժման գործընթացը կամ «Թավշյա հեղափոխությունը»: 1989թ. նոյեմբերի 17-ին Պրահայում ուսանողները դուրս եկան փողոց՝ ի հիշատակ 1939թ. նոյեմբերի 17-ին նացիստական օկուպացիայի ժամանակ սպանված ուսանող Յան Օպլետալի: Այդ օրը հազարավոր ուսանողներ դուրս եկան Պրահայի փողոցներ: Չնայած այն բանին, որ երթը նվիրված էր զոհված ուսանողի հիշատակին, այնուամենայնիվ, հավաքված ուսանողները սկսեցին քաղաքական պահանջներ բարձրաձայնել: Ցուցարարները նպատակ ունեին հասնել Վացլավյան հրապարակ, սակայն երեկոյան ոստիկանությունը շրջափակեց շուրջ 2000 ուսանողի և ցույցը դաժանորեն ցրեց: Ուսանողները ծեծվում էին անխնա կերպով: Արդեն 1990թ. ստեղծված նոյեմբերի 17-ի դեպքերը հետաքննող կոմիտեի տվյալներով՝ ոստիկանական գործողություններից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել շուրջ 500 ուսանող: Միջազգային հանրությունը հետագա օրերին խստորեն դատապարտեց կոմունիստական ռեժիմի վայրագությունը ուսանողների հանդեպ: Նոյեմբերի 20-ին, ի աջակցություն նոյեմբերի 17-ին ծեծված ուսանողների, Պրահայի կրթական հաստատությունների ուսանողները դասադուլ են հայտարարում: Մի քանի ժամ անց դասադուլին միանում են երկրի բոլոր կրթական հաստատությունների երիտասարդները: Միաժամանակ Պրահայում և այլ խոշոր քաղաքներում սկսվում են բողոքի անժամկետ գործողություններ: Երկրում մի քանի շաբաթվա ընթացքում խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում վերացվեց կոմունիստական համակարգը: Հետագայում 1993թ. Չեխոսլովակիայի փոխարեն առաջացան Չեխիան և Սլովակիան: Նույն թվականին Չեխիայի նախագահ դարձավ գրող, դիսիդենտ և շարժման առաջնորդ Վացլավ Հավելը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1146908155358457 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին