Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Սեդրակ Մկրտչյան
  • Երկու օր առաջ ոստիկանապետը նախագահին ներկայացրել է Ճանապարհային ոստիկանությունում կատարված փոփոխությունները։ Իմ կողմից մի ցանկ առաջարկեմ, որոնց մի մասը, ոնց հասկացա, արվում է արդեն. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ոստիկանությանը իրավասություն տալ կոպիտ խախտումների համար խոշոր տուգանք սահմանելու, կրկնվելու դեպքում՝ վարորդական վկայականից զրկելու, առանց վկայականի վարելու դեպքում խախտողներին որոշ ժամանակով բանտարկելու իրավունք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միլիարդատեր հաբրգած, խմած/ուռած վարորդներին, անկախ նրանից՝ ովքեր են (Փերիս Հիլթոնը, Բեն Աֆլեքը), բանտարկում են, որ խելքները գլուխը հավաքեն։ Մեզ մոտ տուգանք են սահմանում, որը մուծելուց հետո նույն դեմքերը նորից ու նորից խուժանավարի քշում են, քանի որ գումարը խնդիր չէ։ Տուգանեք, էլի կմուծենք։ 2. Ճանապարհային ոստիկաններին իրավասություն տալ հաբրգած լափառոշներին տեղում բերման ենթարկելու բաժին։ Հիմա անպատժելի հաբրգած դեմքերից ոստիկանները փորձում են խուսափել, չեն տուգանում, իսկ լուրջ խուլիգանության դեպքում կապվում են պարեկային խմբերի հետ՝ իրենց էդ պատմությունից դուրս հանելու համար։ 3. Ոստիկաններին զինել պլանշետներով, որ կարողանան արագ ճշտեն՝ ինչ մեքենա է իրենց դիմաց, ով է վարորդը, ինչ խախտումներ ունի արած, ունի վկայական, թե չունի, վճարել է գույքահարկը, թե ոչ, այլ ոչ հարցնեն փաստաթուղթը, որը եթե չունես, բերման ենթարկեն։ Ֆաշիստական Գերմանիան չէ, որ թղթով ապացուցես, որ հրեա չես, թուղթ չունես, գնա բաժին։ ID քարտը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի առկայության դեպքում հնարավոր լինի իմանալու ամեն ինչ։ 4. Ոստիկաններին զինել ալկոհոլ ստուգող սարքերով, որոնց գինը ծիծաղելի է պարզապես, որ մինչ օրս չունեն, որ ստուգելուց չասեն՝ «Մի հատ ՀՈ արա»։ Ի՞նչ «ՀՈ»։ Ձե՞ռ եք առնում։ Այսօրվա գործող կարգը այսպիսին է. «Խմած ես», «Խմած չեմ», «Դե գնացինք հիվանդանոց, արյան անալիզ հանձնես, երկու ժամ սպասես, հետո եթե պարզվի խմած չես, քշի գնա»։ Ո՞ր թիվն ա։   ՑԱՆԿԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. Ստիպելու վերջապես սևացրած պատուհաններով չքշելու, քանի որ սևացրած պատուհանի հետևում, որպես կանոն, թաքնվում են, թե չեմ երևում, ոնց կուզեմ, կքշեմ, մեկա չեն տեսնում՝ ով եմ, թող մտածեն՝ եսիմ ով եմ, վախենան, ես էլ ոնց կուզեմ, կքշեմ։ Պարզերես քշեք, պարզերես եղեք։ Համոզված եմ՝ վնաս էս որոշումից չկա, իսկ օգուտը բացահայտ է։ 6. Տուգանելու դեղինի տակ անցնող վարորդներին։ Մանրուք է, բայց համոզված եմ, որ խցանումների շատ մեծ մասը դրանից է լինում։ Թեքվել պատրաստվող մեքենաները կանգնած սպասում են, սպասում են, որ մեքենաների հոսքը ավարտվի, թեքվեն ձախ, դեղին լույսը միանում է։ Ու սկսվում է։ Մի կողմից դեղինի տակ սկսում են մտնել մինչ այդ կարմիրի տակ կանգնած մեքենաները, մյուս կողմից դեղինի տակ մտնում է մինչ այդ կանաչ լույսի տակ եկող մեքենան։ Արդյունքում սպասում ես, մինչ սա գա, գնա, որ 3-4 մեքենա իրար հետևից կանգնած սկսեն թեքվել, բայց նորերը գալիս հասնում են, ու մեքենաները ստիպված մնում են խաչմերուկի մեջտեղում։ Դեղինը պետք է լինի, որ կանաչի տակ մտածները գան անցնեն, այլ ոչ, որ նորերը մտնեն ու կարմիրի տակ նոր դատարկեն խաչմերուկը։ 7. Սովորեցնել մարզերում աշխատող ոստիկաններին վարորդների հետ նորմալ շփվելու։ Միգուցե միայն ինձ հետ է նման իրավիճակ, միգուցե սխալվում եմ, բայց Երևանում ոչ մի անգամ նման խնդիրների առաջ չեմ եկել, բայց մարզերում երկու անգամ կանգնեցրել են, մի անգամ հետևի լույսն էր փչացել, խորհուրդ են տվել սարքել, մյուս անգամ ուղղակի ստուգում էին, բայց երկու անգամ էլ էն տպավորությունն էր, որ հազար տարվա ընկերներ ենք։ Չեմ ուզում, ընկեր ջան։ Ես «դու»-ով չեմ խոսում, ինձ հետ էլ պետք չի տնավարի խոսել։ Ես վարորդ եմ, դուք՝ ոստիկան։ Այլ առաջարկնե՞ր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155070207089273 ...

    Կարդալ ավելին
  • Եվրոպական կայության նախաձեռնություն կազմակերպությունը հանդես է եկել իր հերթական զեկույցով՝ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը վերաբերվող։ Առաջին մասը զգալի ազդեցություն ունեցող լրատվական ու իրավապաշտպան ոլորտում 2012 թվականին։ Այժմ լույս է տեսել զեկույցի երկրորդ մասը, որը հիմնականում նվիրված է Լուկա Վոլոնտեի ու Ադրբեջանի պատգամավորների կապերին, փոխանցված գումարներին։ Նշվում են նույն կծիկի այլ պատգամավորների անունները Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Բրիտանիայից, Ռուսաստանից և այլն։ Զեկույցին վերաբերվող փաստերը շուտով կվիզուալիզացնեմ, որ ավելի ընկալելի լինի հանրության կողմից, սակայն հիմա ուզում եմ զեկույցի վերջին հատվածի իմ կողմից արագ թարգմանած մասը տեղադրել այն մասին, թե ինչ է պետք անել, ինչպես է պետք գործել այժմ, քանի դեռ հետաքննությունը ընթացքի մեջ է, իսկ մեկ ամսիվ ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանն է։ 1. ԵԽԽՎ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր կազմում երկու պատգամավորների անդամակցությունը (Էլխան Սուլեյմանով և Մուսլիմ Մամադով), ովքեր մեղադրվում են այլ անդամների կաշառելու մեջ, քանի դեռ ընթացքի մեջ է հետաքննությունը։ ԵԽԽՆ-ն պետք է նաև զրկի ադրբեջանական պատվիրակությանը քվեարկելու իրավունքից 2017 թվականի հունվարից, քանի դեռ չի ապացուցվի նման դեպքերի դադարելու մասին։ 2. Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 23-ի դառը փորձը՝ ԵԽԽՆ-ն պետք է նշանակի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ կիրառելու սահմանումը, որը ընդունվել է ԵԽԽՎ-ի կողմից 2012 թվականի հոկտեմբերին։ Պետք է հաշվի առնել նաև արտաքին ականավոր մարդու իրավունքների համազեկուցողի նշանակման հարցը, որը կվերահսկի ողջ գործընթացը։ 3. Նախարարների խորհրդի նախարակական հանձնաժողովը պետք է քննարկի ու նշանակի նման դեպքերի փորձ ունեցող հատուկ անկախ հետաքննող՝ կատարելու լուրջ հետաքննություն 2001 թվականից մինչ այսօր Ադրբեջանի կողմից Խորհրդի ու ԵԽԽՎ-ի կաշառելու դեպքերի վերաբերյալ։ 4. Դատախազները Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում և այլ երկրներում պետք է քննարկեն իրենց իտալացի գործընկերների հետ ու համագործակցեն՝ հայտնաբերելու նշված ժամանակահատվածին վերաբերող նման կասկածելի վարք իրենց երկրներում։ ԵԽԽՎ-ի ու միջազգային կառույցների բռնազավթումը սոսկ Իտալիայի խնդիրը չէ։ 5. ԵԽ գլխավոր քարտուղակ Թյոբորն Յագլանդը պետք է շատ խիստ հայտարարություն անի՝ հաստատելու, որ չի կարող լինել որևէ զիջում խորհրդարանականների ու այլ պաշտոնյաներին կաշառելու դեպքերի վերաբերյալ։ 6. ԵԽ պետությունների կառավարություններն ու խորհրդարանները պետք է հաստատեն որքանով լուրջ են նրանք վերաբերվում նման հացահայտումներին ու կառուցվածքային խնդիրներին։ Նրանք պետք է նշեն, որ անգործությունը այլևս թույլատրելի չէ։ Եվրոպայի Խորհուրդը, որտեղ խորհրդարանականներին վճարում են այլ պետությունները հիմնարար իրավունքների դեմ քայների համար արդյունավետ չի կարող լինել իրավունքների պաշտպանության գործում։ Ու դա չի կարող լինել ակումբ, որին պետք է անդամակցել։ Քանի որ ԵԽԽՎ անդամները բոլորը ազգային խուհրդարանների պատգամավորներ են, խորհրդարանները պետք է ուժեղացնեն վարքի նորմերը, վերահսկողությունը ու բացահայտումների ձևերը այն անդամների վերաբերյալ, ովքեր գործում են ԵԽԽՎ-ում։ Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10154963904234273 ...

    Կարդալ ավելին
  • Իմ ուղեղում չի տեղավորվում մի բան։ Ոնց կարայինք մենք վերջին մեկ ու կես դարերի ընթացքում ստեղծեինք Եկմալյան, Կոմիտաս, Խաչատուրյան, Սպենդիարյան, Միրզոյան, Հարությունյան, Տերտերյան, շատ ու շատ ուրիշներ, ով ամբողջ կյանքը նվիրվել են ազգային երաժշտության տարբեր դրսևորումների վերծանելուն, վերակենդանացնելուն, ստեղծելով հսկայական մշակութային շերտ, ու դրանից հետո մեր օրերում, մեր աչքերի առաջ այսօր տապալվեինք գարշելի "ազգային" երաժշտության այսօրվա մակարդակի։ Սխալվում է նա, ով կասի, թե ռաբիզը, թրքական մելիքմները, սինտեզով 15 րոպեյում գրված երաժշտությունները ու 10 րոպեյում գրված բառերը ազգային երաժշտությունը չեն։ Դա այսօրվա ազգային երաժշտությունն է։ Դա են սիրում, նախընտրում, լսում մեր ազգի գրեթե ամբողջ կազմը՝ դրանով իսկ դարձնում դա ազգային։ Թրքական, պարսկական, արաբական, հունական երաժշտության արձագանքները մեր երաժշտության մեջ շատ ավելի են, քան բուն հայկականը։ Հայերեն լեզվով թուրքական, հայերեն լեզվով պարսկական, հայերեն լեզվով այլազգի երաժշտությունը փոխարինել է բուն հայկականը։ Կոմիտասը ասում էր մոտավոր սենց մի բան, որ հայկական երաժշտությունը ստանալու համար պետք է վերցնել ժողովրդի կողմից օգտագործվող երգերը, մաքրել դրանք դարերի ժանգից, թրքական ավելացված շերտերից ու աննկարագրելի գարշահոտությունից ու դրա խորքում կգտնեք հայկական իրական երաժշտությունը։ Ու հարցը նրանում չի, որ հիմա էտ ժանգից մաքրող չկա. կա, շատ լավ էլ մաքրում են։ Խնդիրը նրանում է, որ ժանգ ավելացնողները շատ ավելի շատ են ու շատ ավելի պահանջված։ Չպետք է կլկլոց արտաթորող թերուսը վաստակի մի քանի հարյուր անգամ ավել գումար, քան օրինակ ամբողջ կյանքը շարականների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետը։ Այս էլ թողնենք, մի գուցե շատ նեղ շերտի մասին եմ խոսում, բայց գոնե քան ժողովրդական երգերը մշակող ու հասարակայնացնող բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող համույթի անդամները։ Այսօր կլկլոցը հայկական ազգային ամենատարածված ձևն է։ Պետք է ընդունել սա։ Բայց չպայքարել սրա դեմ մենք իրավունք չունենք։ Հ.Գ. Օրվա երաժշտություն՝ Խաչատուրյանի Գայանե բալետի տեսանյութը Մարիինսկի թատրոնի բեմում :) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10154710394334273 ...

    Կարդալ ավելին
  • Շաբաթը մեկ Սիրիայում ահաբեկիչները ռումբեր են պայթեցնում, հարյուրավոր մարդիկ են մահանում։ Նույն Թուրքիայում անընդմեջ քրդերի են սպանում, սպանում է կանոնավոր թուրքական բանակը։ Նույն կերպ քրդերը բանակայինների են ոչնչացնում տասնյակներով։ Ինչ որ բան այս օդանավակայանի ահաբեկչության մեջ առտառո՞ց է։ Էտ ինչ փոխվեց, որ այս լուրը դարձավ ամբողջ աշխարհի օրվա համար 1 լուրը։ Թուրքիան իր սահմանին ունի ահաբեկչական խմբավորում, անունը ԻԼԻՊ, որի հետ մինչ այս հաջող համագործակցում էր։ Ունի իր սահմանին տասնյակ այլ զինյալ խմբավորումներ, որոնց անընդմեջ աջակցում է։ Վերոնյալ բոլորի համար Թուրքիայի պետականությունը ջարդուխուրդ վիճակում ավելի ձեռնտու է, քան կայուն ու ամուր։ Իրենց կողքին աճեցված ճուտիկները հիմա մեծացել, մեծ հավեր են դարձել ու կարող են արդեն Թուրքիային ցավոտ խայթել։ Նույն իրավիճակում Սիրիայի իշխանությունը գտնվում է արդեն 5 տարուց ավելի։ Բացատրությունը հետևյալն է. Սիրիայի զոհերի արյունը բավական կարմիր չէ, իսկ կեղծիքը շարունակում է մնալ քաղաքանության հիմնաքար մարդկության պատմության ողջ ընթացքում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10154414890919273 ...

    Կարդալ ավելին
  • Հեյդար Ալիևի ծնունդը մեծ շուքով նշվում է Ադրբեջանում այսօր։ Մեծ մարդ ու խորաթափանց ղեկավար, ում շնորհիվ Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրաիլը, Զանգիլանը ու Կուբաթլուն այսօր կազմում են Արցախի Հանրապետության մաս։ Անթիվ են այն զինամթերքները, որ Ադրբեջանը ձեռք է բերել Ալիևի օրոք, ու որոնք իրենց արժանի տեղն են գտել Արցախի պաշտպանության բանակի կազմում։ Մեծ է Ալիևի ռազմական տաղանդը։ Քարվաճառի 1994 թ. ամանորյա տապալված օպերացիայի՝ Մռավի լեռներից 2000 մոջահեդներից կազմված գնդերի ճեղքումը, իսկ այնուհետև դրանց ի սպառ ջախջախումը թույլ է տվել մեծ հրամանատարին համոզվելու, որ ճեղքումը այդտեղ իր երկրի համար որևէ դրական արդյունքի չի բերի։ Ալիևի մեծությունը թույլ է տվել այսօրվա Ադրբեջանին կորցնելու իր նախկին սովետական տարածքի ընդհամենը 20 տոկոսը, ինչի համար ամեն իրեն հարգող ադրբեջանցի պարտավոր է ամեն օր փառաբանել մեծ քաղաքական գործչին, ԿԳԲ ղեկավարին, հզոր հրամանատարին ու պարզապես բարի Հեյդար պապիկին։ Ուռա։ ‪#‎Heydarism‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10154279491959273 ...

    Կարդալ ավելին
  •   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10154250545164273&set=ms.c.eJwzNDA0NTEyNTA1MbEwMDEyN9YzRIiYm2OIWFqiipgaGmKImKHpMjUyAKkBAIKRFWQ~-.bps.a.10154250544629273.1073741859.781824272&type=3&theater   ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատեց ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին, որը հանդիսանում էր նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը։ Նա մասնավորապես համարվում է քառօրյա պատերազմի ընթացքում բացահայտված խնդրի՝ ադրբեջանական անօդաչու սարքերի դեմ մեր անարդյունավետության մեղավորը։ Երեկ հայտարարվեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին կից հանրային խորհրդի ստեղծմն մասին, որին նախատեսվում է, որ կմասնակցեն առարկայական օգնություն տրամադրելու պատրաստ մասնագետները։ Դուրս գալիս են այս փոփոխությունները։ Պարտավոր են արդունք տալ։ Բոլորս ենք պարտավոր մեր տեղում, բայց իրենց փոխարեն, ոչ մեկս այդ գործն անել չի կարող։ Ամուր եղեք։ Ձեր աշխատանքից կախված են բոլորիս կյանքերը։ Կից նյութն` այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10154242487699273 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի կարևոր եզրահանգում Լավրով-Նալբանդյան ասուլիսից. 1. Լավրով. Անհրաժեշտ է հավատարիմ մնալ 1994-95 թվականներին ստորագրված անժամկետ զինադադարին։ Հակամարտությունը չունի ռազմական լուծում։ // Դիրքորոշում, որի հետ համաձայն են թե՛ Երևանը, թե Ստեփանակերտը, թե Մինսկի Խումբը իր անդամ պետությունների ԱԳՆ-ների հետ միասին, թե ԱՄՆ Սպիտակ Տունը։ Միակը, ով դեմ է Ադրբեջանն է։ 2. Լավրով. Հայաստանը չէ, որ մերժել է Կազանի պայմանավորվածությունները։ Նալբանդյան. Մինչ այդ մերժել է բոլոր համաձայնությունները վերջին 10 տարիների ընթացքում։ // Այսպիսով Ռուսաստանի ԱԳՆ կողմից հաստատվեց, որ միակ խանգարող հանգամանքը հարցի լուծմանը հանդիսանում է Ադրբեջանը։ Տարոսը ԱՄՆ ՊետԴեպի անդեմ ու անողնաշար Ուորլիքին։ 3. Լավրով. Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը պետք է կյանքի կոչվի։ // Նույնպես համահունչ է բոլոր կողմերի դիրքորոշումներին, բացի Ադրբեջանից։ 4. Հողերի հանձնման, Արցախի «շտապ» կապիտուլյացիայի, խաղաղապահներին վերաբերվող չափազանց հեղինակավոր մեդիա աղբյուրների հրապարակումները չեն հաստատվում։ 5. Պատերազմը Ռուսաստանին ձեռնտու չէ, ինչպես նաև ստատուս-կվոյի փոփոխումը։ ՄԵՐ ԱՆԵԼԻՔՆԵՐ. 1. Հասնել խախտումների հետաքննության մեխանիզմի կյանքի կոչմանը, դրան նորանոր կողմնակիցների ներգրավմանը, Ադրբեջանին հասցեական ճնշմանը այս հարցում։ 2. Հասնել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար ճնշմանը ու միջազգային քրեական դատարանում առարկայական վճռին։ Օդի պես անհրաժեշտ է սա։ Ու ինչպես ամեն տեղ աղաղակում են ՄԱԿ 4 բանաձևերը, նույնկերպ պետք է մենք ձեռքբերենք հիմք իրենց ագրեսիան ագրեսիա կոչելու ու հաջորդ քայլերին անցնելու համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10154231983134273 ...

    Կարդալ ավելին
  • Ճիշտ ե՞մ հասկանում, որ մի շարք լրագրողներ ու վերլուծաբաններ անցել են գործի ու վիզ դրել, որ 600 կմ-անոց Ադրբեջանի սահմանից բացի Հայաստանը պահի նաև 250 կմ-անոց Թուրքիայի սահմանը։ Ես կողմ եմ, բայց էն պայմանով, որ Թուրքիայի դեմ պատերազմի առաջին գծում հենց իրանք կանգնած լինեն, բայց 24 ժամանոց աշխատանքային օրով ու առանց փափուկ բազկաթոռների, խմբագրություններում համեղ սուրճի ու բազկաթոռային ռազմավարական քաղաքականության մեծ մասնագետների մասնակցությամբ արտասահմանյան all-inclusive համաժողովների։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10154224715459273?notif_t=notify_me¬if_id=1461067260182663 ...

    Կարդալ ավելին
  • Շունը լավ կենդանի է։ Հավատարիմ է իր տիրոջը, ում ընդունում է որպես աշխարհի ուժեղագույն էակ։ Տիրոջ հետ փողոցում փորձում է բոլորից նրան պաշտպանի, ցույց տա, որ ինքը հավատարիմ է ու օգտակար։ Կարող է կորցնել իրականության զգացումը՝ հարձակվելով ավելի ուժեղ հակառակորդի վրա՝ կարծելով, թե քանի դեռ տերը կողքին է, ինքը կարող է ամեն բան։ Տարիներ շարունակ ադրբեջանական թեմայով զբաղվելով՝ իզուր չեմ զուգահեռ տանում շների հետ։ Չեմ սիրում կարծրատիպերի հետևից ընկնել, թե հայերը լավն են, թուրքերը վատն են, ռուսները խմող են, ամերիկացիները դեբիլ են և այլն։ Ամեն ազգում կա այդ ամենը։ Բայց այսօրվա ադրբեջանական հասարակությունը շների խումբ է, ով ունի իր տերը ու ով համոզված է, որ ունակ է հաղթելու բոլորին։ Շանը իմաստ չունի բացատրել ինչն է բարին, ինչն է չարը։ Նա առաջնորդնվում է բնազդներով. եթե կարող է ուտել իր դիմաց դրած միսը, կուտի, կտեսնի որևէ մեկին, ով իրենից թույլ է, վրա կտա ու կկծի։ Շունը հասկանում է ծանր փայտի լեզուն։ Միայն գիտակցելով, որ դիմացինը իրենից ուժեղ է ու կարող է իրեն վնաս հասցնել,  շունը կհանդարտվի ու կսկսի դաստիարակվել։ Թուլություն ցույց տուր նրա առաջ՝ կհոշոտի։ Գլխին տուր, կհաչա, էլի գլխին տուր, կփորձի կծել, մեկ անգալ էլ գլխին տուր, կհանդարտվի։ Այսօր ունենք խնդիր ոչ թե իրենց մարդկային լեզվով ցույց տալու իրենց սխալները՝ Ժնևի կոնվենցիաների խախտումների դեպքերը իրենց կողմից, պատմական ապացույցներ Արցախի հայկական պատկանելիության, ոչինչը իրենց աչքերում արժեք չունի։ Արժեք ունի միայն իրենց ուժեղ տերը՝ Ալիևը ու տարածք գրավելու բնազդը։ Կասի «Ֆաս», կգան առաջ։ Չի ասի «ֆաս» կնվնվան, առաջ կտանեն, կուզեն հաչալ։ Արժեք չունեն իրենց զինվորների սպանված լուսանկարները հրապարակել։ Դրանցից նույնպես ուժ են ստանում, նայում են նրանց մահվանը ինչպես հաղթանակի՝ շեհիդացման։ Երեկ, այսօր ու վաղը նույնպես խնդիրը մեր լինելու է նույնը՝ դաստիարակել թշնամուն ինչպես փողոցային շների ոհմակի։ Ոչ թե հիմնավորված ապացույցներ տրամադրել, որ Խոջալուում մենք իրենց բնակչությանը թողել ենք քաղաքից, իսկ նրանք զոհվել են Աղդամի ազգային ճակատի մատույցներում, այլ պետք է ասել. «Մենք ձեզ մորթել ենք, ոչ թե ձեր ասած թվերով, այլ շատ ավելի շատ, ու էլի ենք մորթելու»։ Սումգաիթի ու Բաքվի ջարդերը իրենց շրջանում տարածելը անիմաստ է, քանի որ իրենց համար ոգևորեցնող տեղեկատվություն է այդ ամենը։ Պետք է ասել, որ ձեզ Բաքվում մյուս անգամ մենք ենք մորթելու ու պատուհաններից դուրս նետելու։ Մեր թուլությունից նրանք ուժ են ստանում։ Մեր ուժից, սառում ու չեն իմանում ինչպես արձագանքել։ «Տերը» հրամայում է կռվել, բայց հակառակորդը ավելի ուժեղ է, ինչպե՞ս կռվենք։ Շները ունեն բազմաթիվ դրական հատկանիշներ, ինչպես ունեն նաև ադրբեջանցիները՝ աշխատասեր են, որոշ առումով թասիբ ունեն նույնիսկ, ուզում են արժանի կերպով ներկայանալ երրորդ կողմերի առաջ, բայց պատերազմական իրավիճակում պետք է ունենան դաստիարակող։ Երես ա ռած շանը եթե տերը չի դաստիարակում, հակառակը՝ ավելի երես տալի ու գազազացնում, պետք է դաստիարակենք մենք՝ ցույց տալով՝ ով է ուժեղը, ով թույլը։ Ու միայն մեր ուժը ցույց տալուց հետո ու իրենց առաջ ծառացած վտանգը ցուցադրելով, կարող ենք շների ոհմակը ստիպել նվվալ։ Մեկ մեկ էլ փայտով գլխին խփել, որ իր ուժերի մեջ շատ վստահ չլինի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10154196040424273 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն