• Անի Սանոսյան
  • Պատժամիջոցների վերացումը հնարավորություն տվեց Իրանին տնտեսական դաշտում ընդլայնելու իր համագործակցությունը մի շարք պետությունների հետ: Հայաստանը այն երկրներից էր, որը, անկախ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, շարունակում էր զարգացնել իր տնտեսական հարաբերությունները այս պետության հետ: Այս օրերին երկու երկրների պատվիրակությունները քննարկել են հայկական կողմի առաջարկը` ակտիվ համագործակցություն հաստատել հայ-իրանական ներմուծող-արտահանող ընկերությունների միջև, ինչպես նաև համատեղ ներմուծող-արտահանող ընկերություն ստեղծել: Վերը նշված գործընթացները արդյունավետ իրականացնելու շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել երկկողմանի առևտրաշրջանառության ծավալները: Իրանի համար Հայաստանը «ցանկալի» շուկա է, և խոսքը գնում է ոչ միայն երկրի ներսում հնարավոր առևտրի, այլ նաև այդտեղից ԵՏՄ և ԵՄ շուկա արտահանման մասին: Հիշեցնենք, որ ՀՀ-ն հանդիսանալով ԵՏՄ անդամ, ունի արտահանման արտոնյալ ռեժիմ դեպի ԵՄ շուկա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1691447217818071&id=100008584260507 ...

    Կարդալ ավելին
  • Տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ գործոններից մեկը պետական կառույցների բարեփոխումն է: Սպասվում է, որ առաջիկայում պետեկամուտների կոմիտեում կլուծարվեն հարկային և մաքսային տարածքային մի շարք մարմիններ: Այդ շրջանակներում կվերացվեն նաև հարկային տարածքային տեսչությունները, որոնց փոխարեն կլինեն առանձին վարչություններ: Այլ կերպ ասած՝ 20 տեսչության փոխարեն կլինի երեք սպասարկման կենտրոն:: Ինչ վերաբերում է մաքսային համակարգին, ապա այստեղ ստեղծվելու են տարածաշրջանային վարչություններ։ Առկա 9 մաքսատան փոխարեն կգործեն 5-ը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1686848061611320 ...

    Կարդալ ավելին
  • Պետություն-մասնավոր փոխշահավետ հերթական գործընթացը Պետությունը ներդրումային դաշտը խթանելու փորձում է հնարավորինս զարգացնել մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը: Որպես ներդրումների խթան, պետությունը կիրառում է հարկային արտոնությունների համակարգ, որը ներդրումային շրջանում թեթևացնում է տնտեսվարողի ֆինանսական բեռը: Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում հավանության արժանացավ ընկերության կողմից կրակայրիչների արտադրության համար տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և արտադրանքի ներմուծման դիմաց գանձվող մաքսատուրքը չեղարկելու առաջարկը: Սպասվում է, որ հարկային նման արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա ընկերության համար նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման հարցերում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1685201305109329&id=100008584260507 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի էներգետիկ ոլորտը ունի զարգանալու մեծ հեռանկար: Դրա մասին է փաստում այն, որ շուտով Հայաստան են ժամանելու ամերիկյան 7 ընկերություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել այդ ոլորտում: Ընկերություններին միավորել է Հայաստանում սպասվելիք վերականգնվող էներգետիկայի համաժողովը, որը տեղական շուկայի պոտենցիալը ներկայացնելու լավագույն միջոցներից է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1683904891905637 ...

    Կարդալ ավելին
  • ԿԲ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 60.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 91.4 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ մարտի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 44.9 մլրդ դրամ, իսկ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.4 մլն դոլար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1668872366742223&id=100008584260507 ...

    Կարդալ ավելին
  • Ներդրումները խթանելու նպատակով պետությունը փորձում է առավելագույնս աջակցել այն ընկերություններին, որոնք իրենց կապիտալը ներդնում են ՀՀ-ում և փորձում լրացուցիչ ֆինանսական հոսքերով զարգացնել իրենց գործունեությունը: Գործադիր մարմինը որոշում է կայացրել արտոնություն տրամադրել ևս մեկ ընկերության՝ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու տեսքով: Դրա դիմաց ընկերությունը կարդիականացնի և կընդլայնի արդեն իսկ գործող կարի արտադրամասը։ Դրա համար ընկերությունը պատրաստվում է հատկացնել 20 մլն դրամ: Արդյունքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1663817983914328&id=100008584260507 ...

    Կարդալ ավելին
  • Նախորդ տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 33 հազար հատ մարդատար ավտոմեքենա: Հիշեցնենք, որ 2015 թվականի ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 27,3 հազար հատ մարդատար մեքենա: Դա նշանակում է, որ նախորդ տարի ներկրված մեքենաների թիվը ավելացել է 5.7 հազարով: Անդրադառնանք վերջիններիս մաքսային արժեքին: Եթե 2015 թվականի ընթացքում ներկրված 27,3 հազար հատ մարդատար մեքենաների մաքսային արժեքը կազմել է 133 մլն 421 հազար դոլար, ապա նախորդ տարվա 33 հազարի դիմաց գանձված գումարը սահմանվել է 130 մլն 601 հազար դոլար: Ստացվում է, որ 2016 թվականին ներկրված մեքենաների քանակը 2015-ի համեմատ աճել է, իսկ գումարային առումով` նվազել: 2015-ին ներմուծված 1 մարդատար մեքենայի միջինացված մաքսային արժեքը կազմել է 4 հազար 890 դոլար, իսկ նախորդ տարվանը՝ 3 հազար 960 դոլար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1656349154661211&id=100008584260507 ...

    Կարդալ ավելին
  • Արդյունաբերությունը կարելի է համարել ՀՀ տնտեսության առաջատար և կարևորագույն ուղղություններից մեկը: Վերջին տարիներին պղնձի միջազգային գները անկում էին ապրել, ինչի հետևանքով Հայաստանը ստիպված էր ավելացնել արդյունահանման ծավալները արտահանման գումարային սանդղակը հնարավորինս պահպանելու համար: Վերջին ամիսների ընթացքում միջազգային շուկայում նկատվում է արդյունաբերական մետաղների գների բարձրացման դրական միտում: Դա հիմնականում պայմանավորված է պահանջարկի վերականգնմամբ: Պղնձի միջազգային շուկայում գները այս տարի կպահպանվեն բարձր մակարդակում ` պայմանավորված Չինաստանի և ԱՄՆ կողմից սպառման ծավալների ավելացման հետ: Իրադարձությունների նման զարգացումը, միանշանակ, դրական կանդրադառնա ՀՀ արդյունաբերության վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1651713928458067 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումներն այս տարի լավատեսական են: Բավականին շատ խոսվում է նաև այս տարվա ներդրումային ծրագրերից: Մասնավորապես խոսքը գնում է հավաքագրված 341 ներդրումային ծրագրերի մասին՝ շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբ 2017 թվականին Հայաստանում ակնկալվում է 3.2%-անոց ՀՆԱ-ի աճ, իսկ 2018 թվականից՝ 4-5%-ի աճ: Հունվարին 6.5%-անոց տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել, այդ պատճառով ծրագրային ցուցանիշները, հնարավոր է, նույնիսկ գերակատարվեն, եթե տնտեսությունն ուժեղ ցնցումների չենթարկվի: 2014-16 թվականներին պետությունը դրամական և հարկաբյուջետային խթանման քաղաքականություն է վարել: 2016 թվականին 80 մլրդ դրամով (շուրջ 164 մլն դոլար) պակաս հարկ են հավաքել, իսկ ծախսերը գերակատարել են 40 մլրդ դրամով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1650947465201380&id=100008584260507 ...

    Կարդալ ավելին
  • Իրան-Հայաստան 400 կՎ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը: Նշենք, որ Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում: Իրանի և Հայաստանի հետ իրականացվող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի» շրջանակներում կառուցվող էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար 107 մլն եվրո գումար է նախատեսված, որի մեծ մասը 83 միլիոն եվրոն հատկացրել է Իրանի «Արտահանման և զարգացման բանկը»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1648056615490465&id=100008584260507 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն