Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Մովսիսյան
  • Ադրբեջանի Յարդըմլըի շրջանի Դաշքենդ գյուղի մոտակայքում տեղակայված սահմանապահ զորքերի ուղեկալում այս գիշեր՝ մարտի 13-ին, Բանգլադեշի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ (8-10 անձ) փորձել են ապօրինի հատել ԱՀ-ԻԻՀ սահմանը։ Ադրբեջանցի սահմանապահները, նկատեկով խմբին, կրակ են բացել նրանց ուղղությամբ, ինչի արդյունքում 5 հոգի մահացել է, ևս 2 հոգի ձեռբակալվել են։ Դեպքի վայր է ժամանել նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։ Դեպքի մարամասները ուսումնասիրելու համար կատարվում է հետաքննություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1009519395786396?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի ազգային արժույթը կրկին արժեզրկվում է։ Ադրբեջանի ազգային բանկի տվյալներով 1 մանաթը համարժեք է 1,6 ԱՄՆ դոլարի, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ներքին շուկայում 1մանաթը վաճառվում է 1,85 դոլարով, ինչ փաստացի նշանակում է, որ մանաթը վերջին շրջանում երրորդ անգամ անընդմեջ արժեզրկվում է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1003918239679845?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Այս գիշեր Ադրբեջանի Գաբալայի Քյոթուքլու գյուղից 8 ընտանիք (25 հոգի) Աղդամի` Ադրբեջանի վերահսկած հատվածից սպիտակ դրոշներով փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական սահմանը և հանձնվել հայկական կողմին։ Սակայն ոստիկանները նկատելով բերման են ենթարկել նրանց։ Գաբալայի բնակիչները հայտնել են, որ Նաբիևների ընտանիքի և տեղական մի շարք այլ չինովնիկների անարդար վերաբերմունքը այն աստիճան է հոգնեցրել իրենց, որ իրենք որոշել են հանձնվել հայկական կողմին՝ անգամ աչքի առաջ ունենալով սպանվելու հավանականությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/999863400085329 ...

    Կարդալ ավելին
  • Փետրվարի 20-ին հարևան երկրի պետական սահմանապահ ծառայության զորքերի զորամասերից մեկում մահացել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Սենան Մեհդիզադեն։  Մահացած զինծառայողի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ եղբորը սպանել է ծառայակիցը՝ նրա վրա կրակելով 17 փամփուշտ։ Չնայած միջադեպից անցել է 2 օր, դեռևս ոչ մի պաշտոնական պարզաբանում կամ հայտարարություն չի կատարվել։ Ադրբեջանցի պաշտոնյաները ավանդութի համաձայն փորձ են անում թաքցնել կորուստը, որ նրանց միշտ չէ, որ հաջողվում է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/996529213752081?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական բանակում հերթական անգամ զինվոր է մահացել:  Ըստ աղբյուրի հայտնած տեղեկության` Աղդամի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Ղուբայի Ալփան գյուղից զորակոչված 19-ամյա Էլգյուն Հիքմեթ օղլու Խալիլովը մահացել է հիվանդությունից: Վերջինիս դին տեղափոխել են հարազատ գյուղ և գաղտնի հուղարկավորել: Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերը հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, զինվորը մահացել է հոսպիտալում, սրտի կանգից: Հարևան երկրի ՊՆ լռում է դեռ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/994782403926762?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Ռուաստանի Պետդումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորները երկրի նախագահին և արտգործնախարարին առաջարկեցին չեղարկել Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված «Մոսկվայի բարեկամության և եղբայրության պայմանագիրը»։ Անշուշտ, ադրբեջանցիներին պետք է անհանգստացնեն և նեղ վիճակի մեջ դնեն այս տեսակի առաջարկներն ու հայտարարությունները, քանի որ հենց այդ պայմանագրով Նախիջևանը ընծայվեց Ադրբեջանին։  Կարծես թե, հարևան երկրում նաև հասկանում եմ, որ Մոսկվայի պայմանագրի չեղարկմամբ հարցականի տակ է դրվում նրանց այդքան սիրելի «տարածքային ամբողջականությունը»։ Թեև արտաքուստ պաշտոնական Բաքուն փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Մոսկվայի և Անկարայի հետ, ակնհայտ է՝ մի շարք հարցերում ռուս-ադրբեջանական բարեկամությունը զիջում է թուրք-ադրբեջանական եղբայրությանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/988964551175214 ...

    Կարդալ ավելին
  • Ներկայում Ադրբեջանական Հանրապետության տարածքում ապրող էթնիկ, աբորիգեն ժողովուրդներից են ինգիլոյները, որոնք Ավղանքի 26 ցեղերից են, որոնք ժամանակի ընթացքում ձուլվել են վրացիների, թուրքերի և այդ տարածքներում ապրող այլ ժողովուրդների հետ։ Պատմական աղբյուրներում ինգիլոյները հիշատակվում են գիլ/գել անվանմամբ։ Այժմ ինգիլոյները հոծ զանգվածով ապրում են Ադրբեջանի հյուսիսային շրջաններում՝ Բալակենում, Զաքաթալայում և Կախում: Բացի այդ, ինգիլոյներն ապրում են նաև Թուրքիայում և Վարաստանում։ Ինգիլոյների լեզուն պատկանում է Կովկասյան լեզվաընտանիքին և մոտ է վրացերենին, այդ իսկ պատճառով ինգիլոյներին շատ հաճախ նույնացնում են վրացիների հետ։ Խորհրդային շրջանի մարդահամարներում ինգիլոյները՝ որպես առանձին ժողովուրդ, չեն նշվում, նրանց նույնացնում էին կա՛մ վրացիների, կա՛մ ադրբեջանցիների հետ։ Հավատքի առումով ինգիլոները բաժանվում են երկու խմբի. մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են (ինգիոլոյները իսլամ են ընդունել 16-17-րդ դարերում), կան նաև ուղղափառ քրիստոնյաներ, որոնք Վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ են։ Ադրբեջանում քրիստոնյա ինգիլոյները հիմնականում բնակվում են Կախի շրջանում։ Հատկանշական է, որ Ադրբեջանում անցկացված վիճակագրական տվյալներում այժմ էլ այդ ժողովրդին որպես վրացիներ են ներկայացնում։ Ինգիլոյներին տեղի բնիկ ժողովորդերն անվանում են նաև գելեր, գելոյներ և գելովներ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/987111438027192 ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս ԵԽԽՎ-ում հակահայկական 2 բանաձև էր դրվել քվեարկության, որոնցից մեկն ընդունվել է, իսկ մյուսը, որը ներկայացրել էր բրիտանացի զեկուցող, ադրբեջանամետ Ռոբերտ Ուոլթերը՝ ոչ: Վերջինի («Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում») քվեարկության ժամանակ թուրքական պատվիրակությունը ներկա է եղել ոչ ամբողջական կազմով, ինչն ադրբեջանցիների մոտ ընկալվել է որպես դավաճանություն՝ ուղղաված պաշտոնական Բաքվին։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆազիլ Մուսթաֆաևը լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Ուոլթերի կողմից ներկայացված զեկույցի տապալմանը, նշել, որ բանաձևի ընդունման համար Ադրբեջանին անհրաժեշտ էր ընդամենը 2 ձայն՝ հավելելով՝ «մեծ եղբայրն» անպատասխանտվություն է ցուցաբերել, պատվիրակության ամբողջական կազմով (18 անդամ) չի ներկայացել քվեարկությանը, ինչի հետևանքով պակասել է նախապես հաշվարկված ձայների քանակը, և խայտառակ պարտություն են կրել։ Ավելի հետաքրքրաշարժ է այն հանգամանքը, որ քվերակությանը չներկայացած պատգամավորներից 2-ը Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում, իսկ 2-ը՝ Հանրապետաժողովրդական կուսակցության անդամներ են եղել։ Ադրբեջանցի պատգամավորին հատկապես կատաղեցնում է, այն փաստը, որ թուրքական պատվիրակությունն ամբողջական կազմով ներկա է եղել և 16 կողմ ձայն է տվել հակահայկական երկրորդ բանաձևին («Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից»), որն, համեմատած առաջինի, պակաս կարևոր էր։ Մի խոսքով, «մեծ եղբայրն» այդքան բաղձալի պահին «քցել է» «փոքր եղբորը»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/982673245137678 ...

    Կարդալ ավելին
  • Անցած տարի Ադրբեջանը արտահանել է 21,960 տոննա հում նավթ, որը 2014թ համեմատ՝ քիչ է 52%-ով։ 2015 թ. հում նավթի արտահանումը կազմել է այդ երկրի ընդհանուր արտահանման 77.6%-ը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/978183865586616 ...

    Կարդալ ավելին
  • Տնտեսական ճգնաժամի հետևանքով Ադրբեջանում հնարավոր է իրականացվի նաև վարչատարածքային վերամիավում։ Այժմ Ադրբեջանը բաժանված է մոտ 60 շրջանների։ Սպասվում է, որ բարեփոխումներից հետո դրանց թիվը կհասնի մոտ 30-ի: Ադրբեջանում նշում են, որ այս ամենը միտված է կառավարումն ավելի օպերատիվ դարձնելուն: Շեշտվում է նաև, որ հնարավոր փոփոխությունները կարող են շրջանները դարձնել ներդրումների համար ավելի գրավիչ, ինչը մեծապես կնպաստի գործազրկության կրճատմանը։ Անկախ այս «կանխատեսումներից»՝ մի բան հստակ է. Բաքուն անում է ամեն քայլ՝ավելորդ ծախսերից ձերբազատվելու համար։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/976125662459103 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն