• Աշոտ Մովսիսյան
  • Բաց աղբյուրներից հայտնի դրձած թշնամու ոչնչացված զինծառայողների շարքից՝ 1.Բաքվի Փիրշաղը ավանի բնակիչ 1994թ. ծնված Մահիր Սաբիր օղլու Միրզաևը ոչնչացվել է Թարթառի ուղղությամբ ընթացած մարտերում: 2. Ասթարայի շրջնի Էզարուդ գյուղի բնակիչ, հատուկ ջոկատային Փենջելի Նուրմեմմեդ օղլու Թեյմուրովը ոչնչացվել է ապրիլյան 4 օրյա մարտերում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1035615206510148 ...

    Կարդալ ավելին
  • Անհերքելի փաստ է, որ ապրիլյան 4 օրյա պատերազմն իր բացասական ազդեցությունը թողեց Ադրբեջանի հանրության՝ սեփական բանակի հանդեպ ունեցած վստահության վրա։ Նախ, Ադրբեջանի վերնախավի նախաձեռնած մարտական գործողությունները, որոնք մեծ հաշվով տապալվեցին, ի չիք դարձրին այդ երկրի պաշտպանության նախարարի պարբերական հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանի բանակը մի քանի օրում կհասնի Ստեփականակերտ, Շուշի...: Նույն նախարարը նաև հաճախ սիրում էր հայտարարել, թե Ադրբեջանի ԶՈւ-ն կարող է մեկ հարվածով ոչնչացնել «թշնամու» ռազմական կառույցների 70 տոկոսը։ Բազմաթիվ կորուստներից հետո հասարակ ադրբեջանցիների առաջացել են այս հարցները՝ 1. ո՞ւր է մեր ժամանակակից զինտեխնիկան, որով պետք է հաղթանակ տոնեինք, 2. ինչպե՞ս է ձեր ներկայացրած աղքատագույն երկիրը, որտեղ «սովից մեռնում են», կարողանում դիմակայել մեր գերհզոր բանակին...  Այսօր կարող ենք պնդել, որ 4 օրյա պատերազմը լակմուսի թուղթ էր, որը հստակ ցույց տվեց և՛ հայկական կողմի, և՛ Ադրբեջանի իրական հնարավորությունները։ Ադրբեջանի հանրության մի ստվար զանգված, կարծես թե, սկսել է հասկանալ, որ սեփական իշխանությունները տարիներ շարունակ խաբել են իրենց: Նույնիսկ կարծիքներ են հնչում, որ եթե Ադրբեջանը փորձի կրկին վերսկսել ռազմական գործողություններ, ապա չի ստանա այն աջակցությունը, որը հանրությունը ցույց էր տալիս վերջին բախումների ժամանակ: Իսկ նման վերաբերմունքի պատճառները ավելի քան պարզ են. Ադրբեջանը սեփական քաղաքացիներից թաքցնում է բազմաթիվ զոհերի՝ վերջիններիս քողարկելով դատարկ հայտարարություններով։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1035181946553474 ...

    Կարդալ ավելին
  • Ցավոք, ունենք մի այնպիսի հարևան, որը սեփական «շեհիդներին» թաքցնելու համար պատրաստ է ամեն ինչի: Չորսօրյա պատերազմում թշնամու ոչնչացված զինծառայողների թիվն այնքա՜ն շատ է, որ սեփական հանրությանը խուճապի մեջ չգցելու համար սպանվածներից շատերին ներկայացնում են՝ որպես ինքասպանություն գործածների։ Գուսար շրջանի Թարթառի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դին ընտանիքին հանձնելու ժամանակ հայտնել են, որ վերջինս ինքանսպանություն է գործել՝ կրակելով բերանի շրջանում։ Սպանվածի հարազատները, բացելով դին, տեսել են, որ իրենց որդին մահացել է ճակատի հատվածում ստացած վիրավորումից, ամենայն հավանականությամբ՝ դիպուկարահարի կրակոցից։ Ահա թե ինչպես է գնահատում սեփական զինվորի ծառայությունն ու կյանքի արժեքը Զաքիր Հասանովի ղեկավարած «կանտորը»։ Այս ամենի մեջ կա նաև մեկ նրբություն. եթե զինծառայողը ներկայացվեր որպես հայկական գնդակից սպանված, ապա ըստ օրենքի՝ նրան պետք է թաղեին զինվորական կարգով։ Հավանաբար Ադրբեջանի ՊՆ-ում մտածում եմ, сейчас нам не до этого! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1034182509986751 ...

    Կարդալ ավելին
  • Բաց աղբյուրներից հայտնի դարձած ադրբեջանցի ոչնչացված զինծառայողների շարքից՝ 1.Նաթիգ Էհթիրամ օղլու Մեմմեդով հետախույզ/հատուկ ջոկատային 2. Թուրալ Դադաշով ժամկետային զինծառայող Հայտնի է նաև թշնամու ծանր վիրավորում ստացած մեկ բարձրաստիճան սպայի ինքնությունը՝ գնդապետ Գադիր Սադայ օղլու Վելիշով, ծանր վիրավորում է ստացել Թալիշի ուղղությամբ մարտերում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1034104739994528 ...

    Կարդալ ավելին
  • Իլհամ Ալիևը թքած ունի և՛ սեփական հանրության կարծիքի, և՛ վերջին օրերին ոչնչացված բազմաթիվ «շեհիդների հիշատակի» վրա։ Բանն այն է, որ Բաքվում յուրաքանչյուր տարի մայիսի 10-ին անցկացվում է «ծաղկի տոն»։ Սակայն ինչո՞ւ հենց մայիսի 10-ին... Պարզվում է՝ այդ «տոնն» Իլհամը հորինել է հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձը հանրապետության մասշտաբով «նշելու» համար։ Արդեն մի քանի տարի է՝ այդ օրը Բաքվում տեղադրվում են թարմ և բնական ծաղիկներով պատրաստված արձաններ ու պաստառներ, իսկ ամենագլխավոր և հիմնական աշխատանքը, իհարկե, Հեյդար Ալիևի՝ ծաղիկներով հավաքված դիմանկարն է։ Արհամարհելով սեփական հանրության պահանջներն ու հորդորները՝ Բաքվի բռնապետն այս տարի հոր ծնունդը կնշի նույն շուքով, ինչպես նախկինում. երևի վախենում է՝ հայրը հետմահու ծանր տանի, եթե թարմ ծաղիկներով արձանի փոխարեն շիրիմին մի փունջ հոլանդական կարմիր վարդեր դնեն: Պարզվում է նաև՝ այս տարվա «ծաղկի տոնը» կլինի ամենաթանկը, քանի որ օգտագործվող ծաղիկների մեծ մասը ներկրվում է դրսից, իսկ մանաթի արժեզրկման ֆոնին ծախսվող գումարներն էլ ավելի մեծ թիվ կկազմեն։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1033692943369041 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն նույնիսկ ադրբեջանցիների համար գաղտնիք չէ, որ Բաքվի բռնապետի կողմից հրահրված պատերազմը շատ ծանր է նստում հասարակ ժողովրդի և բանակի վրա։ Հավաքված տվյալները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմի կորուստների մեծամասնությունը հատուկ ջոկատայիններ (ընդոհուպ մինչը զորամասի հրամանատար) և հետախույզներ են, այսինք սրանք այն ստոևաբաժանումներն են, որոնց վերպատրաստման (գուցե նաև վերաստեղծման) համար հարկավոր են լինելու երկար ժամանակ և մեծ գումարներ։ Թալիշի ուղղությամբ հայկական կողմը ոչնչացրեց թշնամու բանակի «աչքն ու ականջը» հանդիսացող ստորաբաժանումներից մեկը։ Այսօր արդեն հայտնի դարձած թշնամու ոչնչացված զինծառայողներից մեկն էլ Աղսուի շրջանի Բիջո գյուղի բնակիչ 1992թ. ծնված հետախույզ ենթասպա Թողրուլ Հաջիլ օղլու Ֆերջելին է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1033582966713372?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1460212 ...

    Կարդալ ավելին
  • ԱՀ տեղաբնիկներից Ալիևի արկածախնդրության «զոհը» դարձած հերթական հայտնի սպանված զինծառայողը՝ Լենքորանի Ջիլ գյուղից Ադբեջանի ԶՈւ-ի Թարթառի շրջանի N զորամաս զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայող, ազգությամբ թալիշ 1997թ. ծնված Ալիզաման Ֆարրուխ օղլու Իմայիլովը ոչնչացվել է վերջին օրերին ընթացած մարտերում։ Իսմայիովը ընդհամենը 6 ամսվա զինծառայող է եղել, այսօր թաղվել է հարազատ գյուղում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1031503303588005 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի սպանված ժամկետային զինծառայողների մեջ մեծ թիվ է կազմում նաև այդ երկրի տեղաբնիկ ժողովուրդներից թաթերի թիվը։ Այսպիսով, սա ևս մեկ փաստ է, որ Ալիևների վարչակարգը խնդիր ունի երկրում հնարավորին չափ նվազեցնել տեղաբնիկ ժողովուրդների թիվը։ Այս ամենը իրագործելու մեխանիզմներից մեկն էլ տեղաբնիկ ժողովրդներից ժամկետային զինծառայողներին ամենաթեժ հատվածներ զորակոչելն է։ Բաքվի արկածախնդրության զոհը դարձած և սպանված թաթ զինծառայողներից են՝ Ջաբբարխան Հաջըաղաևը, Էլվին Գալիբովը, Քամրան Շիրալիևը։ Հ.Գ. Այս գրառման մեջ չեմ նշում այն թաթ սպանված զինծառայողների անունները որոնց արդեն անդրադարձել եմ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1031276263610709 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերին թշնամու ոչնչացված հատուկ ջոկատայիններից մեկն էլ Ադրբեջանի Քիշ գյուղից ազգությամբ ուտի 1990թ. ծնված պայմանագրային զ/ծ Օրխան Քյամիլ օղլու Հումմաթովն է։ Նյութի աղբյուր` http://https://www.facebook.com/photo.php?fbid=1030927043645631&set=a.121622171242794.21241.100001850365398&typ ...

    Կարդալ ավելին
  • Բաքվի բռնապետին սպասարկող ադրբեջանական հայտնի լրատվամիջոցներից ANS-ը սեփական լսարանի առաջ ծիծաղելի իրավիճակումէ հայտնվել։ Այս հեռուստաընկերության նախագահ Ֆաիգ Մուսթաֆաևը շփման գծից տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրում է, թե իբրև թշնամին խոցել է մեր 2 տանկը և հետևակի մարտական մեքենաները։ Ադրբեջանական կեղծարարությունը այնքան պրիմիտիվ և բացահայտ է, որ անզեն աչքով անգամ տեսանելի է՝ ցուցադրված տեսարանում չկա որևէ տեխնիկա կամ օբյեկտ։ Ադրբեջանցիները, այս ամենը հասկանալով, ծաղրում են լրատվական ընկերությանը։ Սոցցանցերի օգտատերերից մեկը նույնիսկ գրել է. «Եթե այս տեսանյութի մեջ դուք տանկ տեսնեք, ինձնից որպես նվեր մեկ տանկ ձեզ»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1029301333808202 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/zzImIoUQyTP4RvSan1a1.jpg

    Վտանգավոր նոր տանդեմ Հուլիսի 22-ին Ոիկրաինայի կառավարությունը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական նոր համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի մինչև 2021 թվական Ուկրաինային կտրամադրվի շուրջ 15 միլիոն դոլար՝ թուրքական ռազմաարդյունաբերական արտադրանք ձերք բերքելու համար: Ուկրաինացի զինվորականներն հնարավորություն կունենան ուսուցանելու Թուրքիայի ռազմական ուսումնարաններում: Ավելին՝ Կիևը Անկարային խոստանում է փոխանցել ԽՍՀՄ տարիներին ստեղծված բոլոր տեխնոլոգիաների գաղտնիքները: Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի այցը Ադրբեջան և Վրաստան՝ շրջանցելով Հայաստանը, նրա վերջին հակահայկական հայտարարությունները, թե Ղարաբախը Ադրբեջանի անբաժան մասն է, և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին նոր համաձայնությունները վկայում են, որ երբեմնի ժողովրդավարության փարոս համարվող Ուկրաինան այսուհետ դուրս է գալիս Հայաստանի թե անկախության, և թե ազգային անվտանգության դեմ... Եվ պատճառը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ռուսամետ քաղաքաականությունն է: Հակառակը: Կիևում լավ հասկացել են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վ.Պուտինի և Դ.Թրամփի հանդիպումից հետո նրանց համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում և հարկավոր է գոնե տարածաշրջանային նոր գործընկերներ գտնել: Բնական է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ուկրաինան կապավինի իր հյուսիսային հարևան Բելառուսի աջակցությանը, իսկ հակառուսական ոլորտում՝ Վրաստանի... Դե ՝ իսկ Ադրբեջանը՝ էներգակիրների լավ աղբյուր է և դրանով Պորոշենկոն պատրաստ է անել և ասել ամեն ինչ, ինչը կհաճոյացնի Բաքվի ղեկավարությանը: Թուրքիային էլ կարելի է օգտագործել որպես կարևոր գործոն Ղրիմի թաթարների իրավունքների հարցում. Փաստացի՝ Ուկրաինան նորացնում է հարաբերությունները Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամարդված Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կփորձի կանխել և տապալել Հայաստանի համար ձեռնատու ցանկացած ռուս-վրացական որևէ պայմանավորվածություններ... Ավելին, եթե մինչ այժմ խոսվում էր Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին, ապա այժմ Ուկրաինան ռազմական բնագավառում նորացնում է գործարկները միանգամից մեր երկու հարևանների հետ և այն դեպքում, որ Մոսկվան գոնե ապահովում է տարածաշրջանային ռազմական բալանսը... Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ գաղտնիքներ է տրամադրելու Ուկրաինան Թուրքիային։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1909320549081862

    Կարդալ ավելին
  • Ծերուկը գժվել ա...