Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Մովսիսյան
  • Քառօրյա պատերազմի մասին վերջին օրերին սոցցանցերում և լրատվական կայքերում հաճախ է հանդիպվում ադրբեջանական բանակի զինվորական կոչումների սխալ թարգմանություններ, հատկապես, խոսքը «polkovnik-leytenant» զինվորական կոչման մասին է: Այս բառի (կոչումի) բառացի թարգմանությունը սխալ է, իհարկե, այն ունի իր համարժեքը հայոց բանակի զինվորական կոչումների շարքում: Այսպիոսվ՝ «polkovnik-leytenant» զինվորական կոչումը հայերեն պետք է թարգմանել «ՓՈԽԳՆԴԱՊԵՏ»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1040661879338814 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան 4 օրյա պատերազմի ժամանակ թշնամու սպանված զինծառայողների և, հայտկապես, հատուկջոկատայինների շարքում եղել են տարբեր երկրներում տարիներ շարունակ լուրջ վերապատրաստություն անցած սպաներ, այդ թվում նաև զորամասի հրամանատար, զորամասի շտաբի պետ և տեղակալներ։ Թշնամու ոչնչացված զինծառայողների շարքում է եղել նաև մայոր Սամիդ Գյուլաղա օղլու Իմանովը, որը ծառայության ընթացքոմ Ադրբեջանի ԶՈւ-ում զբաղեցրել է բավականին լուրջ և պատասխանատու պաշտոններ. եղել է հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ, հատուկ նշանակության զորքերի հրամանատարի օգնական, ինչպես նաև Զաքիր Հասանովի անվտանգության պահպանության ծառայության պետ։ Ասում են՝ Իմանովը «գեներալի թեկնածու» էր, ինչի համար էլ մասնակցել էր համապատասխան դասընթացների։ Գուցե այսպիսի փաստերն առանձին-առանձին ոչինչ չեն ասում, սակայն սա փաստում է մի բան. թշնամին բավականին լուրջ ջանքեր է գործադրել շփման գծում հաջողությունների հասնելու համար, ինչը նրան չհաջողվեց։  Հ.Գ. Ադրբեջանում պաշտպանության նախարարի պաշտոնը զինվորական պաշտոն է, ուստի նրա անվտանգության պահակախմբում ծառայողները ևս զինվորականներ են, ովքեր, ըստ իս, ընտրվում են թշնամու հատուկ նշանակության ստարաբաժանումներից մեկից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1037303449674657?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146067 ...

    Կարդալ ավելին
  • Հայերի հանդեպ ունեցած ազգային կաշկանդվածությունը արբեջանցիներին երբեք թույլ չի տա հաղթանակ կորզել հայ ժողովրդից։  Հայտնի փաստ է, որ 1991-1994թթ. Արցախյան պատերազմում ադրբեջանցիներն իրենց պարտության պատճառ են համարում այն, որ իրենք իրականում ոչ թե կռվել են «խղճուկ և աղքատ» Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, քանի որ «ՌԴ-ն անմիջականորեն մասկանցում էր պատերազմին՝ հոգուտ հայ ժողովրդի։ Չանդարդառնալով այս ամենի անհիմն և հերհյուրանք լիելուն, կարող ենք ասել, որ դեռ ադրբեջանցիների միջից դուրս չի եկել այն վախն ու պատրանքը, որ Հայաստանը միշտ ունի հզոր «հովանավորներ» և նրա թիկունքին միշտ կանգնած են արտաքին ուժերը։  Սակայն ՌԴ-ի՝ ապրիլյան 4 օրյա պատերազմում որդեգրած դիրքորոշումը և արձագանքը, կարծես, թույլ չէր տալիս առաջ տանել ադրբեջանցիների՝ արդեն տարներ շարունակ երգած երգը։ Ի՞նչ անել, ինչպե՞ս արդարացնել սեփական պարտությունն ու անհաջողությունները, եթե այս անգամ «թշնամու» թիկունքում չկար Ռուաստանը։ Իհարկե, հարևան երկրում անորոշության մեջ երկար չմնացին և հայտնվեց մեկ այլ երրորդ ուժ, որի պատճառով նրանք չկարողացան «ծածանել բաղձալի դրոշը» Շուշիի պարիսպներին։ Պարզվում է՝ այս անգամ էլ Ղարաբաղում կռվում էին ոչ թե հայերը, այլ «Քրդական աշխատավորական կուսակցության (PKK)» մարտիկները։ Ինչևէ, այնքան կարևոր չէ թշնամու երևակայությունները, որքան այն, որ այս ժողովուրդն ունի լուրջ խնդիր, և դա հայերից ունեցած կաշկանդվածությունն է ու «թշնամու» թերագնահատումը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1036547413083594?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14605771 ...

    Կարդալ ավելին
  • Բաց աղբյուրներից հայտնի դրձած թշնամու ոչնչացված զինծառայողների շարքից՝ 1.Բաքվի Փիրշաղը ավանի բնակիչ 1994թ. ծնված Մահիր Սաբիր օղլու Միրզաևը ոչնչացվել է Թարթառի ուղղությամբ ընթացած մարտերում: 2. Ասթարայի շրջնի Էզարուդ գյուղի բնակիչ, հատուկ ջոկատային Փենջելի Նուրմեմմեդ օղլու Թեյմուրովը ոչնչացվել է ապրիլյան 4 օրյա մարտերում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1035615206510148 ...

    Կարդալ ավելին
  • Անհերքելի փաստ է, որ ապրիլյան 4 օրյա պատերազմն իր բացասական ազդեցությունը թողեց Ադրբեջանի հանրության՝ սեփական բանակի հանդեպ ունեցած վստահության վրա։ Նախ, Ադրբեջանի վերնախավի նախաձեռնած մարտական գործողությունները, որոնք մեծ հաշվով տապալվեցին, ի չիք դարձրին այդ երկրի պաշտպանության նախարարի պարբերական հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանի բանակը մի քանի օրում կհասնի Ստեփականակերտ, Շուշի...: Նույն նախարարը նաև հաճախ սիրում էր հայտարարել, թե Ադրբեջանի ԶՈւ-ն կարող է մեկ հարվածով ոչնչացնել «թշնամու» ռազմական կառույցների 70 տոկոսը։ Բազմաթիվ կորուստներից հետո հասարակ ադրբեջանցիների առաջացել են այս հարցները՝ 1. ո՞ւր է մեր ժամանակակից զինտեխնիկան, որով պետք է հաղթանակ տոնեինք, 2. ինչպե՞ս է ձեր ներկայացրած աղքատագույն երկիրը, որտեղ «սովից մեռնում են», կարողանում դիմակայել մեր գերհզոր բանակին...  Այսօր կարող ենք պնդել, որ 4 օրյա պատերազմը լակմուսի թուղթ էր, որը հստակ ցույց տվեց և՛ հայկական կողմի, և՛ Ադրբեջանի իրական հնարավորությունները։ Ադրբեջանի հանրության մի ստվար զանգված, կարծես թե, սկսել է հասկանալ, որ սեփական իշխանությունները տարիներ շարունակ խաբել են իրենց: Նույնիսկ կարծիքներ են հնչում, որ եթե Ադրբեջանը փորձի կրկին վերսկսել ռազմական գործողություններ, ապա չի ստանա այն աջակցությունը, որը հանրությունը ցույց էր տալիս վերջին բախումների ժամանակ: Իսկ նման վերաբերմունքի պատճառները ավելի քան պարզ են. Ադրբեջանը սեփական քաղաքացիներից թաքցնում է բազմաթիվ զոհերի՝ վերջիններիս քողարկելով դատարկ հայտարարություններով։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1035181946553474 ...

    Կարդալ ավելին
  • Ցավոք, ունենք մի այնպիսի հարևան, որը սեփական «շեհիդներին» թաքցնելու համար պատրաստ է ամեն ինչի: Չորսօրյա պատերազմում թշնամու ոչնչացված զինծառայողների թիվն այնքա՜ն շատ է, որ սեփական հանրությանը խուճապի մեջ չգցելու համար սպանվածներից շատերին ներկայացնում են՝ որպես ինքասպանություն գործածների։ Գուսար շրջանի Թարթառի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դին ընտանիքին հանձնելու ժամանակ հայտնել են, որ վերջինս ինքանսպանություն է գործել՝ կրակելով բերանի շրջանում։ Սպանվածի հարազատները, բացելով դին, տեսել են, որ իրենց որդին մահացել է ճակատի հատվածում ստացած վիրավորումից, ամենայն հավանականությամբ՝ դիպուկարահարի կրակոցից։ Ահա թե ինչպես է գնահատում սեփական զինվորի ծառայությունն ու կյանքի արժեքը Զաքիր Հասանովի ղեկավարած «կանտորը»։ Այս ամենի մեջ կա նաև մեկ նրբություն. եթե զինծառայողը ներկայացվեր որպես հայկական գնդակից սպանված, ապա ըստ օրենքի՝ նրան պետք է թաղեին զինվորական կարգով։ Հավանաբար Ադրբեջանի ՊՆ-ում մտածում եմ, сейчас нам не до этого! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1034182509986751 ...

    Կարդալ ավելին
  • Բաց աղբյուրներից հայտնի դարձած ադրբեջանցի ոչնչացված զինծառայողների շարքից՝ 1.Նաթիգ Էհթիրամ օղլու Մեմմեդով հետախույզ/հատուկ ջոկատային 2. Թուրալ Դադաշով ժամկետային զինծառայող Հայտնի է նաև թշնամու ծանր վիրավորում ստացած մեկ բարձրաստիճան սպայի ինքնությունը՝ գնդապետ Գադիր Սադայ օղլու Վելիշով, ծանր վիրավորում է ստացել Թալիշի ուղղությամբ մարտերում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1034104739994528 ...

    Կարդալ ավելին
  • Իլհամ Ալիևը թքած ունի և՛ սեփական հանրության կարծիքի, և՛ վերջին օրերին ոչնչացված բազմաթիվ «շեհիդների հիշատակի» վրա։ Բանն այն է, որ Բաքվում յուրաքանչյուր տարի մայիսի 10-ին անցկացվում է «ծաղկի տոն»։ Սակայն ինչո՞ւ հենց մայիսի 10-ին... Պարզվում է՝ այդ «տոնն» Իլհամը հորինել է հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձը հանրապետության մասշտաբով «նշելու» համար։ Արդեն մի քանի տարի է՝ այդ օրը Բաքվում տեղադրվում են թարմ և բնական ծաղիկներով պատրաստված արձաններ ու պաստառներ, իսկ ամենագլխավոր և հիմնական աշխատանքը, իհարկե, Հեյդար Ալիևի՝ ծաղիկներով հավաքված դիմանկարն է։ Արհամարհելով սեփական հանրության պահանջներն ու հորդորները՝ Բաքվի բռնապետն այս տարի հոր ծնունդը կնշի նույն շուքով, ինչպես նախկինում. երևի վախենում է՝ հայրը հետմահու ծանր տանի, եթե թարմ ծաղիկներով արձանի փոխարեն շիրիմին մի փունջ հոլանդական կարմիր վարդեր դնեն: Պարզվում է նաև՝ այս տարվա «ծաղկի տոնը» կլինի ամենաթանկը, քանի որ օգտագործվող ծաղիկների մեծ մասը ներկրվում է դրսից, իսկ մանաթի արժեզրկման ֆոնին ծախսվող գումարներն էլ ավելի մեծ թիվ կկազմեն։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1033692943369041 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն նույնիսկ ադրբեջանցիների համար գաղտնիք չէ, որ Բաքվի բռնապետի կողմից հրահրված պատերազմը շատ ծանր է նստում հասարակ ժողովրդի և բանակի վրա։ Հավաքված տվյալները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմի կորուստների մեծամասնությունը հատուկ ջոկատայիններ (ընդոհուպ մինչը զորամասի հրամանատար) և հետախույզներ են, այսինք սրանք այն ստոևաբաժանումներն են, որոնց վերպատրաստման (գուցե նաև վերաստեղծման) համար հարկավոր են լինելու երկար ժամանակ և մեծ գումարներ։ Թալիշի ուղղությամբ հայկական կողմը ոչնչացրեց թշնամու բանակի «աչքն ու ականջը» հանդիսացող ստորաբաժանումներից մեկը։ Այսօր արդեն հայտնի դարձած թշնամու ոչնչացված զինծառայողներից մեկն էլ Աղսուի շրջանի Բիջո գյուղի բնակիչ 1992թ. ծնված հետախույզ ենթասպա Թողրուլ Հաջիլ օղլու Ֆերջելին է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1033582966713372?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1460212 ...

    Կարդալ ավելին
  • ԱՀ տեղաբնիկներից Ալիևի արկածախնդրության «զոհը» դարձած հերթական հայտնի սպանված զինծառայողը՝ Լենքորանի Ջիլ գյուղից Ադբեջանի ԶՈւ-ի Թարթառի շրջանի N զորամաս զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայող, ազգությամբ թալիշ 1997թ. ծնված Ալիզաման Ֆարրուխ օղլու Իմայիլովը ոչնչացվել է վերջին օրերին ընթացած մարտերում։ Իսմայիովը ընդհամենը 6 ամսվա զինծառայող է եղել, այսօր թաղվել է հարազատ գյուղում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1031503303588005 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն