Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Մովսիսյան
  • Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան պայմանական ազատ է արձակվել: Այսօր Ադրբեջանի «Բարձրագույն Դատարանը» վերանայելով Խ. Իսմայիլովայի բողոքարկումը վերջինիս նկատմամաբ որպես պատիժ է նշանակել 3 տարի 6 ամիս պայմանական ազատազրկումը (Մինչ այդ Խադիջա Իսմայիլովան դատապարտվել էր 7 տարի 6 ամիս ազատազրկմամբ): Դատարանի վճռով Խ. Իսմայիլովան կանցնի փորձաշրջան, որի ընթացքում վերջինս ամեն ամիս պարտավոր է ներկայանալ ոստիկանական բաժին, ինչպես նաև առանց պետական մարմինների թույլտվությամբ 5 տարվա ընթացքում չի կարող լքել երկրը և փոխել բնակության վայրը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1066098133461855 ...

    Կարդալ ավելին
  • «Աշխարհի ամենաբարձր դրոշաձողի վրա ծածանվող դրոշը» կրկին պատռվեց։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանի դրոշը ամեն անգամ պատռվելուց ավելի շատ մասերի է բաժանվում, այս անգամ էլ՝ 3 մասի (գուցե պատահականոթյուն չէ)։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ) հիմնադիր Մեմեդ Էմին Ռասուլզադեն մի հայտնի խոսք ունի, որն այսօր էլ շատ է օգտագործվում ադրբեջանական քարոզչության ժամանակ՝ «Մեկ անգամ բարձրացված դրոշը այլևս չի իջնի»։ Բայց արի ու տես՝ դա այդքան էլ այդպես չէ, արհեստածին դրոշը օտար հողում չի հարմարվում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1062104140527921&set=a.121622171242794.21241.100001850365398 ...

    Կարդալ ավելին
  • «Շուտով Ղարաբաղը ազատագրելու» պաթոսային կոչերից առաջացած ոգևորվածությունը Իլհամ Ալիևը ջուրը լցրեց Վիեննայի բանակցություններում ձեռք բերած արդյունքներով։ Մինչ Վիեննայի հանդիպման ավարտը Ադրբեջանում կարծիք կար, որ «Բաքուն բանակցային սեղանի ուժեղ և թելադրող կողմն է, և ստեղծված իրավիճակում Հայաստանը ստիպված կլինի հետ տալ հողերը», որն ընդհամենը մի քանի ժամվա ընթացքում փոխակերպվեց հակառակի։  Ադրբեջանական հասարակությունը գիտակցում է, որ բանակցության արդյունքում ձեռքբ բերված պայմանավորվածությունները աննուղակի կերպով ամրագրում է այդ երկրի պարտությունը, որն էլ ստիպում է մոռանալ Ղարաբաղի մասին։ Հենց այսպես էլ արձագանքում են. «Անհրաժեշտ է մոռանալ Ղարաբաղի մասին, հայերը մեզ հող տվողը չեն»։ Փաստորեն, Ալիևը փոս փորեց և ընկավ մեջը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1060779727327029?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146352 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում խիստ անհանգստացած են այս տարվա Եվրատեսիլից, իսկ նյարդայնանալ պատճառները շատ են. այս տարվա Եվրատեսիլը մեր և Ադրբեջանի համար ամենաքաղաքանացվածն էր։ 1. Հայաստանը բավականին լավ միավորներով մտավ «թոփ տասնյակ» 2. Ադրբեջանի ազգային ժյուրին 12 միավորը տվեց Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը էլի դավաճանեց՝ 12 միավոր տալով Հայաստանին։ 3. Ջասթին Թիմբրլեյքը Իվետա Մուկուչյանին ողջունել ու շնորհավորել է.... Դեռ էսքանը քիչ էր, մի հատ էլ Ադրբեջանը ներկայացնող Սամրան թռել է «մեր Իվետային «սիրահրված» հոլանդացու» գիրկն ու լուսանկարվել։ Դե թասիբով ազգ են, իրենց համար ամոթ բանա...  Կարծես թե նախադրյալներ կան, որ Սամրան էդպես էլ չվերադառնա Բաքու։ Մամեդյարովենք, որ լավ մտածեն ԱԳՆ «Սև ցուցակում» ազատ տեղ կգտնեն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1058928284178840?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14632716 ...

    Կարդալ ավելին
  • Եվրատեսիլում Իվետա Մուկուչյանի՝ Արցախի դրոշը ծածանելուց հետո ադրբեջանցիների բարձրացրած վայնասունը խորհրդային տարիներին պատահած մի պատմություն հիշեցրեց... Տատիցս եմ լսել: Մեր հարևանի տանը հարսանիք է եղել: Միջոցառմանը հրավիրված են եղել նաև ադրբեջանցիներ: Հերթական երգից հետո, երբ երաժիշտները նվագել են՝ «Կարս-Կարս-Կարս, հայրենիքի հարս, Ե՞րբ պիտի դու տուն վերադառնաս», ադրբեջանցի հյուրերը, կրկնվող «Կարս-Կարս-Կարս»-ից նեղսրտած, ցուցադրաբար լքել են հարսանքավորներին՝ ԱՌԱՆՑ ՎԱՅՆԱՍՈւՆԻ... Ասածս ինչ է՝ նեղսրտելն էլ ձև ունի... Նոր բան չեք կարողանում սովորել, գոնե իմացածներդ մի՜մոռացեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1057529547652047 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական վիրտուալ տիրույթում այսօր պաշտոնանկ էին արել երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովին։  Ադրբեջանական համացանցային ԶԼՄ-ներում լուր էր տարածվել այն մասին, թե երկրի ԶՈւ ԳՇ պետը ազատվել է պաշտոնից, ու թեև այն պաշտոնապես հերքվեց ՊՆ մամուլի ծառայությունից, սակայն, ինչպես ադրբեջանական ժողովրդական խոսքն է ասում, «Od olmayan yerdən tüstü çıxmaz» (Կրակ չեղած տեղից ծուխ դուրս չի գա)։ Հավանաբար Ն. Սադիկովի՝ «ժողովրդի կողմից պաշտոնանկությունը» կապված է ապրիլյան պատերազմում կրած պարտության և մեծաթիվ կորուստների հետ։  Հարևան երկրում մինչև վերջերս օբյեկտիվ իրականությամբ ձևավորված տպավորություն կար, թե ալիևյան բռնապետության հաստատումից հետո ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը «ցմահ» է, քանի որ Սադիկովը պաշտոնավարում է 1993թ-ից մինչ օրս։  Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ վերջինս ազգությամբ լեզգի է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1055977771140558 ...

    Կարդալ ավելին
  • Հայրենական, ինչպես նաև Երկրոդ աշխարհամարտում տարած հաղթանակի մասին խոսելիս մենք, բնականաբար, հիշում ենք հայ ժողովրդի մասնակցությունը և այդ պատերազմում հերոսացած մեր հայրենակիցներին՝ շարքայիններից մինչև ՄԱՐՇԱԼՆԵՐ, որոնց գլխավորած փայլուն ռազմական գործողությունների շնորհիվ է նաև աշխարհը փրկվել ֆաշիստական չարիքից։ Փոքր ազգ լինելով հանդերձ՝ մենք աշխարահին 4 մարշալ ենք տվել, իսկ դա, իրոք, պարծանք է յուրաքանչյուր ազգի համար։  Իսկ ի՞նչ են հիշում Հայրենական պատերազմի տարիներից մեր հարևանները... մատակարարված «ահռելի» քանակությամբ նավթ..., նավթ... մեկ էլ՝ նավթ... առանց որի, ինչպես սիրում է հաճախ նշել Բաքվի քարոզչամեքենան, «անհնար կլիներ հաղթանակ տոնել ֆաշիստական ուժերի դեմ»։ Պատերազմի տարիներին, իհարկե, թիկունքի աջակցությունը կարևոր գործոն է, սակայն միանշանակ ամենակարևորն ու որոշիչը չէ (հիշենք 1991-1994թթ. Արցախյան պատերազմը)։ Ադրբեջանում այդ տարիներին բացի սև ոսկուց մեկ էլ հիշում են ԽՍՀՄ կրկնակի հերոս,ազգությամբ թալիշ Հազի Ասլանովին, որին ներկայացնում են՝ որպես ադրբեջանցի-թուրքի: Նույն իրավիճակն է նաև այսօր. Ադբեջանում «Ղարաբաղը մի քանի ժամում ազատագրելու» մասին խոսելիս շեշտադրվում է «ժամանակակից զենք-զինամթերքի» գործոնը, որը թույլ կտա իրականացնել «կայծակնային օպերացիաներ»։ Իսկ Հայաստանում հաղթանակի գրավականը ինչպես եղել, այնպես էլ մնում է սահմանին կանգնած զինվորը՝ քաջ, խիզախ, հմուտ ու գիտակ... Երևի թե հենց այս տարբերություններով էլ պայմանավորված է իրականությունը. մեր հաղթանակները շարունակական են և ոչ ժամանակավրեպ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1053822831356052 ...

    Կարդալ ավելին
  • Հարսանիքների ժամանակ, ադրբեջանցիները (տղամարդիկ) հանելով ԿՈՇԻԿԸ, նրա մեջ են լցնում օղին և խմելով փոխանցում միմյանց։ 1. Հ.Գ. Գիտեմ, որ շատերդ չեք հավատա այս սովորույթի առկայությանը, սակայն այն շարունակվում է նաև այսօր։ Այս սովորույթի առկայությունը, ինքնին չի նշանակում որ կիրառվում է բոլոր հասարակական օղակներում և հարսանիքներում, սակայն առկա են դեռևս մարդիկ, որոնք սիրով շարունակում է օգտագործել այն։ 2. Հ.Գ. Ճանաչեն´ք մեր հարևաններին, իմանա´նք, որ տեսնելուց չզարմանաք։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1052604724811196?ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1462484217963156 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում դեռևս փնտրտուքների մեջ են և քառօրյա պատերազմում կրած բազմաթիվ մահացածների և պարտությունների համար մեղավորներ են փորձում գտնել։ Այժմ էլ հարևան երկրում խոսում են, որ Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային հատվածում հակառակորդի պարտությունների մեղավորը Իրանն է․ ադրբեջանական «հավաստի աղբյուրների» համաձայն՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին՝ գիշերային մարտերի ժամանակ, իրանական կողմը դիտավորյալ լուսավորել է ադրբեջանական դիրքերը, ինչի հետևանքով հայկական ստորաբաժանումները նկատել են ադրբեջանցի հատուկջոկատայիններին, ովքեր «հակագրոհի» են պատրաստվելիս եղել։ Արդյունքում՝ «ձախովել է ամբողջ օպերացիան, և ադրբեջանցիները մեծ կորուստներ են կրել»։ Համաձայն մյուս «ուշագրավ» վարկածի՝ մարտերի ընթացքում Ադրբեջանի սահմանային գյուղերում գործել է «հայկական կողմի օգտին աշխատող լրտեսների խումբ»։ Ըստ տարածված տեղեկության՝ խումբն ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժի և տեղակայման վայրերի մասին տեղեկություններ է հաղորդել «թշնամուն»՝ հայերին։ Մի խոսքով՝ ադրբեջանցիներն իրականությունից խուսափելով՝ սին ու անհիմն պատճառներ են փնտրում՝ պատրությունը կոծկելու համար։ Այսպիսին է պարտվող ադրբեջանցու տեսակը։  Հ․ գ․ Լավ կլինի՝ այդ տեսակը չփոխվի, որովհետև հենց գիտակցեն, որ իրենց պարտությունների մեղավորը ոչ թե որևէ երրորդ կողմն է, այլ՝ հենց իրենք, սկսելու են աշխատել իրենց վրա․․․ իսկ այս դրությունը մեզ հնարավորություն է տալու «երրորդ կողմի աջակցությամբ» մշտապես հաղթանակներ տոնել․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1049684801769855 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական կողմը իր ռազմական անհաջողությունների մեղքը թափել ԵԱՀԿ-ի՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մոնիտորինգ իրականացնող խմբի, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի վրա։ Բաքվի բռնապետի խոսափողի վերածված նախկին զինվորական, «ռազմական փորձագետ» Ուզեյիր Ջաֆարլին հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է արգելի ԵԱՀԿ-ի դաշտային մոնիտորինգը իր վերահսկողության գոտում, քանի որ Անջեյ Կասպրշիկը« գաղտնի տեղեկություններ է հաղորդում» հայկական կողմին։ «Ռազմական փորձագետը» Կասպրշիկին մեղադրել է նաև հայանպաստ քաղաքականության մեջ՝ նշելով որ 2001 թվականից վերջինս զբաղեցնում է այդ պաշտոնը, ինչն էլ ապացուցում է, որ նա վարում է հայամետ գործունեություն։ Ի դեպ, նույն այս «փորձագետը» այնքան չի տիրապետում իրավիճակին, որ հայտարարում է, թե « Ապրիլի 5-ին Մոսկվայում ՀՀ և ԱՀ ՇԳ պետերը հրադադարի մասին փաստաթուղթ են ստորագրել»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1047411401997195 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին