Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Մովսիսյան
  • Ադրբեջանական քարոզչամեքենայի պարագլուխները մանկական ֆիլմերից մեկի փոքրիկ հերոսի պես «սև ակնոց են դրել» երևի հետևյալ տրամաբանությամբ՝ ինչը «չենք տեսնում», գոյություն չունի:  Կասկածից վեր է, որ ՀՀ-ԻԻՀ հարաբերություններն օրեցօր զարգանում և ավելի են ամրապնդվում բոլոր, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ինչին ի պատասխան մինչև վերջերս ադրբեջանական մամուլն ընկնում էր ցնցումների մեջ: Սակայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանի՝ ԻԻՀ կատարած այցը գրեթե չի լուսաբանվել ադրբեջանական մամուլում, ինչը բավականին տարօրինակ է, քանի որ Բաքվի վարչակարգի լրատվամիջոցները բավականին մանրամասն են զննում և´ հայկական և´ իրանական լրատվադաշտերը։ Անկասկած, ՀՀ ՊՆ փոխնախարարի այցը հիստերիայի նոր ալիք կառաջացնի ադրբեջանական վերնախավում: Իսկ այն, որ մենք չենք նկատում մինչ այս նման զարգացումներից հետո Ադրբեջանում սկսվող «բողոքի» դրսևորումները, երևի թե, պայմանավորված է հետևյալով. վերջերս Ադրբեջանի՝ «լաչառ կնոջը բնորոշ» վայնասունին իրանական կողմը պատասխանել էր իրենց հատուկ բազմաբովանդակ հայտարարությամբ՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրում «միջանցիկ երկիր» կարող է դառնալ Հայաստանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1083661348372200 ...

    Կարդալ ավելին
  • 2016թ. հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի տնտեսությունում 4.2 տոկոս անկում է գրանցվել: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ անցած տարվա համեմատ երկրում նվազում է նկատվել շինարարության, արտադրության և ծառայությունների ոլորտներում: Ադրբեջանի տնտեսության հիմնական եկամուտները ապահովվում են նավթագազային մթերքների վաճառքից,ուստի անկման հիմնական պատճառը համաշխարհային շուկայում նավթի գների անկումն է: Տնտեսության վատթարացման վրա իր ազդեցությունն է թողել նաև ապրիլյան պատերազմը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1082642485140753 ...

    Կարդալ ավելին
  • Հայ-իրանական դինամիկ զարգացող հարաբերությունները խիստ անհանգստացրել են Բաքվի բռնապետի վարչակարգին, որն արտահայտվում է տարբեր «խոսնակների», այդ թվում նաև ԱՀ խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի միջոցով։ Ադրբեջանցիներին հատկապես անհանգստացնում է ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկումը և ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի՝ Հայաստան կատարելիք այցը։ Ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանի նիստի ժամանակ իրենց անհանգստությունն են հայտնել ՀՀ-ԻԻՀ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ, որոնք, հենց ադրբեջանցիների բնորոշմամբ, մոտենում են ռազմավարական մակարդակի։ Հետաքրիր է Միլլի Մեջլիսի նախագահի արձագանքը՝ պատգամավորների հնչեցրած անհանգստություններին. «Իրանն ինչպիսի քաղաքականություն վարի, ադրբեջանական կողմից կարժանանան համապատասխան պատասխանի»։ Դժվար չէ հասականալ, որ այս հայտարարության տողատակերում Ադրբեջանը սպառնում է Իրանին՝ Իսրայելի հետ հարաբերությունների խորացմամբ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1080596302012038?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1465911351750225 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի իշխանությունների կողմից սեփական բնակչության հանդեպ ցուցաբերվող «հոգածության» և երկրում բնակչության աճը «խթանելուն» միտված քայլերի վառ օրինակներից. «երեխա ծնվելու ժամանակ պետությունն ընտանիքին հատկացնում է 95 մանաթ ($62), իսկ հորթ ծնվելու դեպքում՝100 մանաթ ($66)»։  Հ.Գ. չնայած այդքան էլ կողմ չեմ ադրբեջանցիներին ոչխար անվանելուն, բայց դե, գառների և հորթերի միջև խտրականություն դնելը ճիշտ «քաղաքականություն» չէ...... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1077147322356936 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նասիմիի անվան լեզվաբանության ինսիտուտի մագիստրատուրայում կուսուցանվի հին հայերեն՝ գրաբար։  Ադրբեջանի իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում հայագիտությանը, հատկապես, հայոց լեզվի ուսուցմանը և համապատասխան գրականության ստեղծմանը։ Մագիստրատուրայում Գրաբարի բաժինը բացվում է Իլհամ Ալիևի կողմից 2013թ. հրապարակած «Գլոբալիզացման պայմաններում ադրեջաներենի՝ ժամանակի պահանջներին հարմարեցնելու և երկրում լեզվաբանությանը զարգացման պետական ծրագրի» հիման վրա։ Այս ամենի մեջ շատ հետաքրիր է նաև շարքային ադրբեջանցիների արձագանքը. «Անիծյալ լինեք, հետո էլ հայկական դպրոցներ եք բացելու, քանի որ բոլոր իշխանավորները հայեր են, նրանց երակներում հայի արյուն է հոսում», «Դեռ այդ ֆակուլտետը այնքան աննամուս ստահակներ են ընդունվելու...» Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1076834769054858?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146546 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանական «Շպիգել» պարբերականը թեթև ասած ապտակել է «տարվա մարդուն»՝ Իլհամ Ալիևին։ Գերմանիայի հայտնի պարբերականը հետևյալ կերպ է մեկնաբանել Իլհամ Ալիևի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցը. «Աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկի ղեկավարը Բեռլինում է»։ Հոդվածում խոսվել է նաև Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների խայտառակ վիճակից, Ի. Ալիևի «պանամական օֆշորային» փաստաթղթերից, կեծղված ընտրություններից և այլն։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1075568745848127 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական զավթողական գաղափարախոսությունն իր լայն արտացոլումն ունի նաև «ադրբեջանական» երգերում, որոնք հաճախ են հնչեցվում ալիևյան վարչակարգի կողմից ֆինամսավորվող հեռուստաալիքներով: Ի՜նչ խոսք, երգը քարոզչական լավ միջոց է՝ ազդելու հանրության վրա՝ զգայական մակարդակում: Ադրբեջանական մուղամներից մեկում հնչում են հետևյալ տողերը՝ ...Մաս-մաս ես եղել, կիսվել ես, ի՛մ հայրենիք... Դարդս, որ պատմեմ, մի ծով կդառնա, Բորչալուն խլել են, Դերբենդը խլել են,  Երևանը խլել են, Թավրիզը խլել են, Հայրենիքիս մեծ մասն օտարի բաժին է դարձել... Բորչալո՜ւ... Դերբե՜նդ... Թավրի՜զ... Իսկ պաշտոնական Թբիլիսին ու Թեհրանը, Մոսկվան ռազմավարական, տնտեսական հարաբերություններ են խորացնում իրենց հողերի վրա աչք տնկած Ադրբեջանի հետ... Վատ չէր լինի՝ Բաքվի հետ բանակցությունների գնալուց առաջ մի երկու այսպիսի մուղամ լսեին մեր հարևանները... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1075424312529237 ...

    Կարդալ ավելին
  • «Ղարաբաղ» բառը հաճախ է «ստուգաբանվում՝» որպես «սև այգի»: Բայց նույնիսկ լեզվական իմացության բացարձակ բացակայության դեպքում չոր տրամաբանությունը «հուշում է»՝ Արցախի նման բնաշխարհ ունեցող տարածքը նույնիսկ թյուրքերը չէին կարող «սև» անվանել: Իսկ որտեղի՞ց է գալիս խնդիրը... «Ղարաբաղ» բառը լեզվաբանական վերլուծության ենթարկելու դեպքում կստանանք նման բանաձև. (թրք.)kara/(ադրբ.)qara (գարա)+bağ (բաղ, նշ.՝ այգի): Այս բարդ բառի առաջին արմատը՝ qara-ն, թյուրքական լեզուներում, այդ թվում՝ ադրբեջաներենում ունի մի քանի իմաստ՝ «սև», «մեծ», «խիտ», «մուգ»: Ու թեև առօրյա խոսակցական լեզվում առավելապես գործածվում է «սև» իմաստով, սակայն տեղանունների դեպքում qara-ն հաճախ նշանակում է «մեծ». օրինակ՝ Qaraqışlaq (նշ.՝ Մեծ ձմեռանոց), Qarabulaǧ (նշ.՝ Մեծ/հորդ աղբյուր»։ Հետևաբար՝ «Ղարաբաղ» բառը ստուգաբանելիս ևս ճիշտ է առաջին բաղադրիչը թարգմանել ՄԵԾ և ոչ թե «սև»՝ պահպանելու համար բառի տրամաբանությունը: Իսկ առավել նախընտրելի է հայկական հողերի մասին խոսելիս կիրառել հայկական տեղանուններ, այս դեպքում՝ ԱՐՑԱԽ: Հ. Գ. Ադրբեջաներենում «Q» (կոշտ «Գ») տառը հայերենի բարբառներում փոխարինվել է «Ղ»-ի. դա է պատճառը, որ մենք արտասանում ենք «Ղարաբաղ»: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1073421026062899 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանոմ այսուհետ ժակետային պարտադիր զինվորական ծառայությունից (ԺՊԶԾ) տարկետման իրավունք կտրվի նաև մագիստրատուրայում և դոկտորանտուրայում։ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Միլլի Մեջլիսը «զինվորական ծառայության և զինվորական պաշտոնի» մասին օրենքում փոփոխություն կկատարի, որով տարկետման իրավունք կշնորհվի նաև մագիստրոսներին և դոկտորանտներին։ Մինչ այս ըստ օրենքի՝ ԺՊԶԾ-ից տարկետման իրավունք կարող էր շնորհվել միայն բակալավրիատում։ Նշվում է, որ օրենքի փոփոխությունը միտված է գիտության զարգացմանը և երիտասարդացմանը։ Եթե հաշվի առնենք, որ այս նախաձեռնությունը իրականացվում է Ադրբեջանում, ապա հստակ է, որ այն իր հետ կբերի կոռուպցիոն նոր ռիսկեր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1072406072831061 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը ևս առաջինը «կտեսակցի» փոքր եղբորը՝ Ադրբեջանին։ Ավանդույթի համաձայն Թուրքիայի վարչապետները առաջին ակցը կատարում են Թուրքիայի կողմից օկուպացված «Հյուսիասյին Կիպրոս»՝ ապա Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Բինալի Յըլդըրըմը Բաքու կայցելի հունիսի 3-ին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1067736249964710?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146436 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին