Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Մովսիսյան
  • Իլհամ Ալիևի՝ ներքին քաղաքականության մեջ որդեգրած ճանապարհը 2003-ից մինչ այսօր փոփոխության չի ենթարկվել: Այն, ինչպես Ալիևի իշխանավարության առաջին տարիներին, այնպես էլ մեր օրերում, ուղեկցվում են բռնություններով և նորանոր անհիմն կալանավորումներով: 2003թ. հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում տեղի ունեցած հերթական նախագահական ընտրություններում բազմաթիվ ընտրախախտումների հետևանքով նախագահ դարձավ Իլհամ Ալիևը: Այդ ընտրությունները, սակայն, ԵԱՀԿ դիտորդների կողմից որակավորվեցին որպես անարդար և խախտումներով լի: Իլ. Ալիևը նախագահ ընտրվելու հենց առաջին օրվանից սեփական բնակչության հանդեպ որդեգրած բռնության և անարգանքի քաղաքականությունն արաջին անգամ ի ցույց է դրել 2003թ.-ի «հոկտեմբերի 15-16» դեպքերի ժամանակ: Այդ օրեին ընտրության արդյունքներից դժգոհ հազարավոր քաղաքացիներ խաղաղ ցույց կազմակերպելու նպատակով հավաքվել էին Բաքվի «Ազատության հրապարակում» (ԱՀ նախագահական նստավայրի դմիաց): Ցույցը ցվել է ամենակոշտ և անմարդային միջոներով: Արդյունքում մահացել է 3 անձ, այդ թվում՝ 1 անչափահաս: Ըստ որոշ տվյալների՝ ցույցին մասնակցել են 5 հազարից ավել քաղաքացի, որոնցից ավելի քան 1000-ը ձերբակալվել են: Ցուցարարների և ոտիկանների բախումների հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել նաև 50 ոստիկան: Ցուցարարները հրկիզել են տարածքում գտնվող պետական ավտոմեքենաներ: Ալիևյան վարչակարգը շարունակել է հետապնդումները ցույցի մասնակից քաղաքացիների ու ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ նաև ցույցը ցրելուց հետո: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1096277050443963?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1467815446106223 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան պատերազմի ընթացքում ալիևյան արկածախնդրության «զոհը» դարձածներից ոմանք անգամ գերեզմանաքար ունենալու պատվի չեն արժանացել: Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը հաղորդում են, որ ապրիլյան մարտերի ժամամանակ մահացած 3 զինծառայող դեռևս քերեզմանաքար չունեն, և նրանց գերեզմանները մատնված են անուշադրության: Պետական մարմինները մահացածների հարազատներին որևէ աջակցություն ցույց չեն տալիս: Եվ սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Հեյդար Ալիևի արձաններին ու կիսանդրներին: Այս ամենից զուգահեռ Ադրբեջանում մեծանում է ներհասարակական տրամադրությունների լարվածությունը Բաքվի բռնապետի նկատմամբ: Սոցցանցերի դիտարկումից երևում է, որ շատանում է այն մարդկանց թիվը, որոնք հակված են կարծելու՝ «այս երկրի համար ոչինչ պետք չէ անել, պետք չէ զոհվել»: Կարևոր է նաև, որ հենց այդ նույն զանգվածը հասկանում է՝ ապրիլյան դեպքերը Ալիևյան վարչակարգի կողմից կազմակերպված խաղ էին, որոնց զոհը հենց իրենց զավակներն էին՝ չգնահատված ո՛չ կենդանության օրոք, ո՛չ հետմահու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1094861620585506 ...

    Կարդալ ավելին
  • Բոլորովին վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Ադրբեջանում լրագրողներն իրենց գործունեության համար չեն կալանավորվում»։ Այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Բաքվի բռնապետի վարչակարգը ձեռբակալել է հերթական լրագրողին, այս անգամ՝ «Լրագրողական հետազոտությունների կենտրոնի» ( Jurnalist Araşdırma Mərkəzi ) գլխավոր խմբագիր Ֆիքրեթ Ֆարամազօղլուին։  Լրագրողի կինը պատմել է, որ հունիսի 30-ին քաղաքացիական հագուստով 3 անձ նախ ներխուժել են իրենց բնակարան, խուզարկել և բռնագրավել ամուսնու համակարգիչը, ինչից հետո միայն իրեն տեղեկացրել են, որ ամուսինը ձերբակալվել է՝ առանց նշելու ձերբակալության հիմքերի կամ պատճառների մասին: Այս գործելաոճը խիստ բնորոշ է Բաքվի բռնապետի սպասավորներին, իսկ խուզարկությունն ու համակարգչի բռնագրավումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ լրագրողը ձերբակալվել է մասնագիտական գործունեության համար։ Հ.Գ. եթե համակարգչի մեջ որևէ «պիտանի» բան չգտնվի, ապա թմրանյութը «նաղդ» է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1093475740724094 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը «թուրք-ռուսական նոր սիրավեպի» համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին՝ հայտարարելով. «Թուրքիային և Ռուսաստանին Ադրբեջանն է հաշտեցրել»։ Անշուշտ, Հարավային Կովկասում թուրք-ռուսական ճգնաժամից ամենից շատը տուժում էր Ադրբեջանը, որն էլ ամեն կերպ պետք է փորձեր հաշտեցնել երկու երկրներին։ Հետևություն. թեև ռուս-թուրքական լարված հարաբերությունների ընթացքում Ադրբեջանը հրապարակայնորեն չի ձեռնարկվել որևէ միջոցառում՝ ուղղված Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, սակայն քաղաքական հետնաբեմում Ալիևը հավանաբար խորհուրդ է տվել մեծ եղբորն վերացական, ոչինչ չասող «ներողության ուղարկել» Մոսկվա ու գլուխն ազատել ռուսական դժգոհություններից, ինչի արդյունքում էլ, երևի թե, Անկարան Կրեմլին «kusura bakmayın» (թարգ.՝ не обижайтес) ասաց՝ մի կողմից ապտակելով իրեն մերժած ու հոգեվարքի մեջ հայտնված Արևմուտքին՝ ի դեմս ԵՄ-ի, մյուս կողմից՝ հեռանկարներ բացելով ռուս-թուրքական տնտեսական նոր ծրագրերի համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1091536764251325 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում անդրադառնալով Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցին, զառանցանքներ և վիրավորնաքներ են հնչեցնում Կաթոլիկ աշխարհի կրոնական առաջնորդի հասցեին։ Այդ երկրի խորհրդարանի «պատգամավոր» Ֆազիլ Մուսթաֆան խոսելով Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցի և հնչեցրած հայտարարությունների մասին ասել է. «...Այս կաթոլիկ եկեղեցու այս հիմար ներկայացուցիչը փորձ է անում իր պապերի անունը դնել օսմանցիների վրա. նրանց դահիճ է անվանել... Հռոմի Պապը հայերին քծնելու համար, մի կողմ դնելով երևանյան այցի համար նախապես պատրաստված ելույթը.... Օսմանյան պետությանը մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ»։ Այս վիրավորանքները հնչեցվել են ոչ միայն անձամբ Հռոմի Պապի, այլև ամբողջ քրիստոնյա և քաղաքակիրթ աշխարհի հասցեին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1088571771214491 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական լրատվական կայքերը գրել են, թե ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի Դաշնության արտգործնախարար Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերը կմեկնի Արցախ՝ հղում անելով ԵԱՀԿ պաշտոնական կայքին, որտեղ սակայն, խոշորացույցով էլ նման միտք չես գտնի։  Իրականում, այսօր Շտայնմայերը հանդիպում է ունցել Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել ԼՂ հարցը: Հանդիպման ժամանակ նշվել է նաև, որ մոտ ժամանակներս նախատեսվում է ԵԱՀԿ նախագահի այց մեր տարածաշրջան՝ առանձ Արցախի մասին հիշատակելու: Հետևություն. կա՛մ Ադրբեջանում տարածաշրջանն ասոցացվում է Արցախի հետ, կա՛մ միջազգային հարթակներում քննարկումներին հետևելիս ադրբեջանցիները «Ղարաբաղ» բառից հետո ուղեղի մթագնում են ապրում՝ կորցնելով լսածի շարունակությունն ընկալելու կարողությունը, կա՛մ մեր հարևաններն իրոք շատ են սիրում «փուչիկներ»... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1087311491340519 ...

    Կարդալ ավելին
  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցելու նպատակով Ադրբեջանի և Հայաստնի նախագահները 21 տարվա ընթացքում հանդիպել են շուրջ 56 անգամ։ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիև հետ հանդիպել են 27 անգամ, իսկ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիևի հետ բանակցային սեղանի շուրջ են նստել 29 անգամ։ Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու նպատակով ՀՀ և ԱՀ նախագահները առաջի անգամ հանդիպել են 1995թ. հոկտեմբերի 24-ին Նյու Յորքում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1085028801568788 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի ՊՆ-ի թաքցրած կորուստներից` 1. Հունիսի 18-ին Ադրբեջանում ընթացող զորավարժությունների ժամանակ զինտեխնիկայի վթարի հետևանքով (Հետևակի մարտական մեքենան շրջվել է զ/ծ-ի վրա) մահացել Թարթառում տեղակայված զորամասի վաշտի հրամանատար, ավագ-լեյտենանտ Ռահիմ Այդին օղլու Ալիևը։ Ազգությամբ թալիշ Ռահիմ Ալիևը Հաջիգաբուլի շրջանի Թալիշ գյուղից է։ 2. Ըստ ադրբեջանական սոցալական ցանցերում տարածված մեկ այլ տեղեկության՝ հունիսի 9-ին Ղազախի «N» զորամասում ոչ մարտական պայմաններում 2 զինծառայող է մահացել։ Սալյանի շրջանից զորակոչված Ասիման Աբդուլլա օղլու Աղազադեն իրեն կցած զենքով սպանել է պայմանագրային զինծառայող Ղազախի շրջանի Ջանալլի գյուղի բնակիչ 1993թ. ծնված Ալադդին Խալիդդին օղլու Մուսթաֆաևին։ Դեպքից հետո Ա. Աղազադեն ինքնասպանություն է գործել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1084391368299198 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական քարոզչամեքենայի պարագլուխները մանկական ֆիլմերից մեկի փոքրիկ հերոսի պես «սև ակնոց են դրել» երևի հետևյալ տրամաբանությամբ՝ ինչը «չենք տեսնում», գոյություն չունի:  Կասկածից վեր է, որ ՀՀ-ԻԻՀ հարաբերություններն օրեցօր զարգանում և ավելի են ամրապնդվում բոլոր, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ինչին ի պատասխան մինչև վերջերս ադրբեջանական մամուլն ընկնում էր ցնցումների մեջ: Սակայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանի՝ ԻԻՀ կատարած այցը գրեթե չի լուսաբանվել ադրբեջանական մամուլում, ինչը բավականին տարօրինակ է, քանի որ Բաքվի վարչակարգի լրատվամիջոցները բավականին մանրամասն են զննում և´ հայկական և´ իրանական լրատվադաշտերը։ Անկասկած, ՀՀ ՊՆ փոխնախարարի այցը հիստերիայի նոր ալիք կառաջացնի ադրբեջանական վերնախավում: Իսկ այն, որ մենք չենք նկատում մինչ այս նման զարգացումներից հետո Ադրբեջանում սկսվող «բողոքի» դրսևորումները, երևի թե, պայմանավորված է հետևյալով. վերջերս Ադրբեջանի՝ «լաչառ կնոջը բնորոշ» վայնասունին իրանական կողմը պատասխանել էր իրենց հատուկ բազմաբովանդակ հայտարարությամբ՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրում «միջանցիկ երկիր» կարող է դառնալ Հայաստանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1083661348372200 ...

    Կարդալ ավելին
  • 2016թ. հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի տնտեսությունում 4.2 տոկոս անկում է գրանցվել: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ անցած տարվա համեմատ երկրում նվազում է նկատվել շինարարության, արտադրության և ծառայությունների ոլորտներում: Ադրբեջանի տնտեսության հիմնական եկամուտները ապահովվում են նավթագազային մթերքների վաճառքից,ուստի անկման հիմնական պատճառը համաշխարհային շուկայում նավթի գների անկումն է: Տնտեսության վատթարացման վրա իր ազդեցությունն է թողել նաև ապրիլյան պատերազմը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1082642485140753 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն