Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Մովսիսյան
  • Քարիմովի՝ հերթական հակաադրբեջանական քայլը տեղի է ունեցել է 1994թ. Սատմբուլում՝ թյուրքական երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը Թուրքիայի այդ ժամանակ նախագահ Սուլեյման Դեմիրելին խնդրում է նիստի օրակարգում ընդգրկել նաև ղարաբաղյան հարցը և առաջարկում եղբայրական Ադրբեջանին օգնել այդ ծանր հարցում: Հեյդար Ալիևի խնդրանքին հանդիմանում է Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Ի. Քարիմովը և հայտարարում, որ իրենք հավաքվել են տնտեսական հարցեր քննարկելու, և հատկապես չի ցանկանում խոսել միջպետական հակամարտությունների մասին: Քարիմովին իր աջակցությունն է հայտնում նաև մեկ այլ թյուրքական պետության՝ Թուրքմենստանի նախկին նախագահ Թուրքմենբաշին, նշելով որ ղարաբաղյան հարցի քննարկումը կարող է ազդել Հայաստանի հետ հարաբերություններին: Չնայած Դեմիրելի գործադրած ջանքերին՝ Ղարաբաղն այդպես էլ չի քննարկվում նիստին:  Նույն պատմությունը տեղի է ունենում նաև Աշխաբադի հանդիպման ժամանակ որտեղ Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները թույլ չեն տալիս Հեյդար Ալիևին օրակարգ ներառել նաև ղարաբաղյան հարցը: Հ.Գ. հետ բերեք Քարիմովին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1150228645048803 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցի վերլուծավաբան և քաղաքական գործիչ Իսա Գամբարն իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր գրառում է կատարել՝ կապված Քարիմովի՝ Ադրվեջանի հանդեպ ունեցած վերաբերմունքին։ 1992թ.-ին Ադրբեջանը դեռևս ԱՊՀ անդամ պետություն չէր, սակայն, ինչպես նշում է հեղինակը, ՌԴ նախագահ Բ. Ելցինը հրավիրված էր Ադրբեջանի նախագահ Էլչիբեյին կազմակերպության անդամ երկրների նախագահների նիստին։ Էլչիբեյն առաջին հրավերից հրաժարվում է, իսկ 2-րդ հրավերից հետո որոշում է Ի. Գամբաևին ուղարկել՝ մասնկացելու կազմակերպության անդամ պետությունների կառավարության ներկայացուցիչների նիստին՝ որպես Ադրբեջանի ներկայացուցիչ (այդ ժամանակ մեր «պատմիչը» Ադրբեջանի վարչապետն էր): ՌԴ նախագահի՝ նիստը բացելու և օրակարգը ներկայացնելու ընթացքում նրան ընդհատում է Ուզբեկստնի արդեն հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովը և հարցնում, թե ինչ գործ ունի Ադրբեջանն այնտեղ, երբ անդամ երկիր չէ։ Ելցինը պատասխանում է, որ Ադրբեջանը հրավիրված է՝ որպես դիտորդ երկիր, ինչին ի պատասխան, Ի. Քարմովը նշում է, որ ԱՊՀ կանոնադրությամբ սահմանված չէ դիտորդ երկիր հասկացությունը, ուստի պահանջում է Ադրբեջանի ներկայացուցչին լքել նիստերի դահլիճը։ Ուզբեկստանի նախագահի այս հայտարարությունից հետո գործին խառնվում են Բելառուսի և Ուկրաինայի նախագահները և նշում, որ Ադրբեջանն այդ պահին անդամակցության գործընթացի մեջ է, նրան ժամանակ է պետք, որպեսզի խորհրդարանը վավերացնի անդամակցության ռատիֆիկացիան։ Ի պատասխան Ուկրաինայի և Բելառուսի նախագահների ելույթին՝ Քարիմովը կրկին բարկացած պնդում է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը պետք է լքի դահլիճը և մասնակցի նիստերին միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի խորհրդարանը վավերացնի փաստաթուղթը և դառնա անդամ։ Ելցինը ստիպված է լինում հայտարարել, որ ինքն անձամբ է հրավիրել Ադրբեջանին, ինչից հետո Քարիմովը համաձայանության նշան է տալիս և Ադրբեջանի ներկայացուցիչները մանթո մասնակացում են նիստին։  Այսպիսինն է նաև թուրքական միֆը՝ «թուրքական միասնական աշխարհի» կեղծ գաղափարախոսությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1148354518569549 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի հակագյուլենական գործողությունների ալիքը նոր տեմպով տարածվել է նաև Ադրբաջանում: Տեղի ունեցող գործընթացները թույլ են տալիս ենթադրել, որ Էրդողանին հաջողվել է Ի. Ալիևին համոզել, որ գյուլենականները կարող են պոտենցիալ վտանգ հանդիսանալ նաև նրա իշխանության համար: Ադրբեջանի արդեն նախկին «Կովկաս» համալսարանում աշխատող 50 թուրք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից և լքել երկիրը: Բաքվի իշխանությունը վճռական է տրամադրված այս հաստատության վերջնական «շարքից հանելու մեջ»: Ինչը, սակայն, թերևս այս պահին, չի բխում այդ երկրի ազգային շահից և միայն ուղղված է պալատական շրջանակների իշխանության ամրապնդմանն ու Թուրքիայի իշխանությունների հաճոյանալուն: Հակագյուլենական գործողությունների նոր թափին զուգահեռ, Իլհամ Ալիևը, արդեն իսկ պատրաստվում է իր համար չափազանց կարևոր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այդ «պատրաստությունը» կյանքի է կոչվում քաղաքական ընդդիմադիր դաշտի ակտիվ անդամների մեկուսացմամբ և բռնաճնշումների աճով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1129897900415211 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Իսմայիլիի շրջանում մասնակցել է հեծանիվների արտադրության գործարանի բացման արարողությանը։  Որից հետո, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Երկրի նախագահը փորձարկել է գործարանի կողմից արտադրվող հեծանիվը»։ Բայց արի ու տես, որ սա հերթական ոչ խորը մտածված ադրբեջանական միֆերից է։ Ալիևը, իրեն դնելով հյուսիսեվրոպական զուսպ կենցաղով ապրող պաշտոնյայի տեղ, հեծանիվով պտույտ է կատարել գործարանի տարածքում։ Հետաքրքիրն այն է, որ այդ հեծանիվը ոչ թե եղել է «հայրենական» արտադրության, այլ իտալական «Marzocchi» ընկերության արտադրված։ Մենք չենք քննարկում՝ իրո՞ք Ադրբեջանում արտադրում են հեծանիվներ, թե ուղղակի մասերը ներկերլով՝ հավաքում են տեղում։ Հարցն այն է, որ այս երկրում շատ բան է կառուցվում միֆերի վրա, որը, ցավոք, տարիների ընթացքում երիտասարդության մոտ տպավորվում է՝ որպես իրականություն։ Հ.Գ. դե ասա ուզում էիր հեծանիվ քշեիր՝ Բաքվի բուլվարում քշեիր, է՜լի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1126112577460410 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի ֆինանսական շուկայի վերահսկիչ պալատի տնօրենների խորհրդի որոշմամբ չեղարկվել է «Դեբաբանկի», «Կրեդոբակի», «Փարաբանկի» և Զամինբանկի» լիցենզիաները։ Բանկերի փակմաբ Ադրբեջանի գործազուրկների բանակը համալրվեց ևս 450 հոգով։ Ինչպես նաև բանկերի փակումը ենթադրում է ֆինանսական արտահոսք և պետությանը վճարվող հարկերի նվազում։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1108353569236311?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1469175609775384 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի նախագահի հրամանով երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է Բաքվի Յասամալի շրջանի «Ոսկյա Արևելք» զինվորական ավանում և Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին ավանի զինվորական օդանավակայանում համապատասխանաբար շենք-շինություններ տրամադրել՝ Թուրքիայի զինվորական խմբի շահագործման համար։  Կարծում եմ, սա շատ կարևոր զարգացում է տարածաշրջանի համար, և հետաքրիր է, որ այն տեղի ունեցավ արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունների ակտիվ փուլում ու ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման ֆոնին։ Իլհամ Ալիևի այս որոշումը հիմք է տալիս պնդելու, որ Ռուսասատնի՝ Ադրբեջանին իր կողմը ձգվելու քաղաքականությունն ու ջանքերը տապալվեցին, քանի որ մի քանի տարվա քաղաքական պատմությանը հետադարձ հայացքը ցույց է տալիս, որ Ադրբեջանում ռուսական զինվորին փոխարինելու է գալիս ՆԱՏՕ-ական Թուրքիայի զինուժը, (2013թ-ին Ռուսաստանի ԶՈւ-ն ստեղծված պայմաններից ելնելով ուղղակի ստիպված էր լքել Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը): Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1107332899338378 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում բռնապետական և «ժառանգական իշխանության» համակարգը կսահմանադրականացվի: Այս բնորոշումը ներադրբեջանական է և, կարծում եմ, դիպուկ: Բանն այն է, որ Բաքվում որոշել են հետ չմնալ Հայաստանից և Վրաստանից ու անցկացնել սահմանադրական փոփոխություններ, բայց եթե առաջին 2 դեպքերում դրանք առաջին հերթին միտված են ժողովրդավարության և պետականության ամրապանդմանը, ապա Ադրբեջանում կրում է հակառակ բնույթը: Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Ադրբեջանում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. արդեն իսկ ներկայացվել է փոփոխության ենթակա հոդվածները և նոր տարբերակները: Այսպիսով, եթե փորձենք առանձնացնել հիմնական և սահամանդրական փոփոխության դրդապատճառ հանդիսացող հանգամանքները, ապա կարող ենք նշել հետևյալ հոդվածների փոփոխությունները. 1. Վերացվում է հանրապետության նախագահ դառնալու համար առնվազն 35 տարեկան լինելու դրույթը, և նոր փոփոխությամբ որևէ հստակեցում չկա տարիքային սահմանափակման վերաբերյալ: 2. Պետական կառավարման համակարգում կստեղծվի նոր պաշտոն՝ երկրի փոխնագահի պաշտոնը, որի լիազորությունները և պարտականություններն առայժմ անհայտն են, և ծնում են մի շարք հարցեր: 3. Երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց կդառնա 7 տարի: 4. Հանրապետության նախագահին կտրվի երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություն: Ադրբեջանական գիտակից հանրությունը շատ լավ հասկանում է, որ այս քայլերը ուղղված են «օրինականացնելու» հորից որդի նախագահ դառնալու ավանդույթը, ինչի մասին ուղղակիորեն փաստում է Իլհամ Ալիևի որդու առկայության և նրա տարիքի հանգամանքը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1106287226109612 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում տեղի ունեցող խռովություններն ու անհամաձայնություններն առաջին հերթին անհանգստացնում է մեր կենսական անվտանգությունն ապահովող և ամեն վայրկյան վտանգին դեմառդեմ կանգնած հայ զինվորին: Թիկունքում ամրությունն ու միասնությունը ուղղակիորեն ազդում է մեր պետական սահմանների անառիկության ապահովմանը: Գոնե այս համատեքստում պետք է հասկանալ, որ մենք սխալվելու և միասնական չլինելու իրավունք չունենք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1105439602861041 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայում ռազմական հեղաշրջումից անհանգստացած Իլհամ Ալիևը ամբողջ գիշեր աչք չի կպցրել։ Բնական է, որ Բաքվում պետք է խիստ անհանգստանային Անկարայի ճակատագրով, քանի որ այսօր Թուրքիայի իշխանությունը, մեծ հաշվով, բավարարում է Ադրբեջանին, և ո՞վ գիտի, թե զինվորականությունը ինչպիսի քաղաքականություն կվարեր տարածաշրջանում, մասնավորապես Ադրբեջանի հետ։ Եթե փորձենք Թուրքիայում տեղի ունեցածի սցենարը պատկերացնել նաև Ադրբեջանի համար, ապա կարծում եմ, մոտ ժամանակներս այդպիսի իրադարձության հավանականությունը զրոյական է. դրա պատճառները մի քանիսն են՝ ա. Ադրբեջանում առկա չեն տարբեր և ինչ-որ տեղ միմյանց հակասող խոշոր գաղափարական ուղղվածություններ, ինչպիսին Թուրքիայում է բ. Բանակը ամբողջովին վերահսկվում է ալիևյան վարչակարգի կողմից, իսկ պաշտպանության նախարարը և ԶՈւ բարձրաստիճան հրամկազմը չունեն այն դերակատարումը, որն առկա է Թուրքիայում գ. Այժմ տեսանելի չէ որևէ արտաքին քաղաքական գործոն, ինչն Ադրբեջանում կզարգացնի նմանատիպ իրադարձություններ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1104208519650816 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի տնտեսության ճգնաժամը շարունակում է խորանալ. էլեկտրաէներգիայի սակագինը քաղաքացիների համար թանկացել է 1 գյափիքով (ադրբեջանական մանաթի մանրադրամը)` կազմելով 7 գյափիք (10.92 ցենտ), իսկ բիզնեսի էլեկտրաէներգիայինը (35 և 100 կՎ լարմամբ սնվող սպառողներ)՝ 0.1 գյափիքով՝ կազմելով 4,3 գյափիք (6.7 ցենտ)։ Մինչ այս Ադրբեջանում շարքային սպառողների համար հոսանքի սակագինը կազմում էր 6 գյափիք, իսկ 35 և 100 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային ժամերին` 4.2, գիշերը՝ 2,0 գյափիք։ Որոշումը վաղն իսկ կմտնի ուժի մեջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1102605179811150 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին