Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աշոտ Մովսիսյան
  • Այսօր կառավարության նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության հրաժարականի մասին հայտարարությունը մեծ տարածում է գտել նաև ադրբեջանական մամուլում և քննարկման թեմա դարձել սոցցանցերում: Ադրբեջանցիները բավականին հետաքրքիր են արձագանքել Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ դրան վերաբերվելով որպես «իրենց համար անհաս մուրազի» Ադրբեջանցիներին գուցե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ. այդ երկրի վարչապետ, զառամյալ ծերունի 81-ամյա Արթուր Ռասիզադեն 1996 թվականից մինչ օրս (2003թ. Ռասիզադեն իր պաշտոնը միայն 3 ամսով զիջել է Իլհամ Ալիևին) զբաղեցնում է վարչապետի աթոռը և քաղաքական ու հասարակական կյանքում գրեթե աննկատ է: Ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք գրում են. «Մերն էլ է հրաժարական տալու, սակայն մեկընդմիշտ. այն աշխարհն է գնալու», «Հայերի չափ էլ չկանք. մեզ մոտ աթոռին նստողը սոսնձվում է այդ աթոռին», «Տեսնես՝ վարչապետն ի՞նչ է, հրաժարական տալն ի՞նչ է: Սրանք կարծես թե մեզ հետ նույն տարածաշրջանում չեն ապրում... Ա՜յ մարդ, մի գլուխդ բարձրացրո՛ւ, աջ ու ձախ նայի՛ր...» Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1153406648064336 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանա-իրանական միջպետական հարաբերությունների ամենազգայուն կետերից մեկն Ադրբեջանում ապրող արմատական շիադավան մուսուլմանների իրավունքների ոտնահարումն ու վերջիններիս նկատմամբ պարբերաբար իրականացվող սահմանափակումներն են: Հայտնի է, որ Ադրբեջանի վարչակարգն ամեն կերպ ջանում է լռեցնել ցանկացած բողոք ու նման հարցերը, որպես կանոն լուծվում են սարքված գործերով, կեղծ հոդվածներով ու անհիմն ձերբակալություններով: Ադրբեջանի «Իսլամական կուսակցության» նախագահ Մյովսյում Սեմեդովը, որպես անհամաձայնության նշան երկրում սպասվելիք սահմանադրական փոփոխություններին, հացադուլ էր հայտարարել՝ դրանով բորբոքելով նաև իր հետևորդների կրքերը, ինչն իհարկե չէր կարող չանհանգստացնել իշխանությանը: Սեմեդովին լռեցնելու նպատակով իշխանությունները որոշել են քաղբանտարկյալին տեղափողել մեկ հոգու համար նախատեսված բանտախուց: Վերջերս իրանական կողմը յուրահատուկ դիվանագիտական հայտարարությամբ հասկացրել է Բաքվին, որ եթե շարունակվեն բռնաճնշումներն օրենքի շրջանակներում իրենց կրոնական կյանքով ապրող մուսուլմանների վրա, ապա երկրում կարող է աճել «ահաբեկչական» խմբավորումների թիվը: Իլհամ Ալիևի վարչակարգը մի կողմից սիրաշահում է Թուրքիայի իշխանություններին՝ գյուլենականներին վերածելով ներքին թշնամու, մյուս կողմից խաղում է Իրանի հոգևոր իշխանության նյարդերի հետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1152374118167589 ...

    Կարդալ ավելին
  • Քարիմովի՝ հերթական հակաադրբեջանական քայլը տեղի է ունեցել է 1994թ. Սատմբուլում՝ թյուրքական երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը Թուրքիայի այդ ժամանակ նախագահ Սուլեյման Դեմիրելին խնդրում է նիստի օրակարգում ընդգրկել նաև ղարաբաղյան հարցը և առաջարկում եղբայրական Ադրբեջանին օգնել այդ ծանր հարցում: Հեյդար Ալիևի խնդրանքին հանդիմանում է Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Ի. Քարիմովը և հայտարարում, որ իրենք հավաքվել են տնտեսական հարցեր քննարկելու, և հատկապես չի ցանկանում խոսել միջպետական հակամարտությունների մասին: Քարիմովին իր աջակցությունն է հայտնում նաև մեկ այլ թյուրքական պետության՝ Թուրքմենստանի նախկին նախագահ Թուրքմենբաշին, նշելով որ ղարաբաղյան հարցի քննարկումը կարող է ազդել Հայաստանի հետ հարաբերություններին: Չնայած Դեմիրելի գործադրած ջանքերին՝ Ղարաբաղն այդպես էլ չի քննարկվում նիստին:  Նույն պատմությունը տեղի է ունենում նաև Աշխաբադի հանդիպման ժամանակ որտեղ Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները թույլ չեն տալիս Հեյդար Ալիևին օրակարգ ներառել նաև ղարաբաղյան հարցը: Հ.Գ. հետ բերեք Քարիմովին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1150228645048803 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցի վերլուծավաբան և քաղաքական գործիչ Իսա Գամբարն իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր գրառում է կատարել՝ կապված Քարիմովի՝ Ադրվեջանի հանդեպ ունեցած վերաբերմունքին։ 1992թ.-ին Ադրբեջանը դեռևս ԱՊՀ անդամ պետություն չէր, սակայն, ինչպես նշում է հեղինակը, ՌԴ նախագահ Բ. Ելցինը հրավիրված էր Ադրբեջանի նախագահ Էլչիբեյին կազմակերպության անդամ երկրների նախագահների նիստին։ Էլչիբեյն առաջին հրավերից հրաժարվում է, իսկ 2-րդ հրավերից հետո որոշում է Ի. Գամբաևին ուղարկել՝ մասնկացելու կազմակերպության անդամ պետությունների կառավարության ներկայացուցիչների նիստին՝ որպես Ադրբեջանի ներկայացուցիչ (այդ ժամանակ մեր «պատմիչը» Ադրբեջանի վարչապետն էր): ՌԴ նախագահի՝ նիստը բացելու և օրակարգը ներկայացնելու ընթացքում նրան ընդհատում է Ուզբեկստնի արդեն հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովը և հարցնում, թե ինչ գործ ունի Ադրբեջանն այնտեղ, երբ անդամ երկիր չէ։ Ելցինը պատասխանում է, որ Ադրբեջանը հրավիրված է՝ որպես դիտորդ երկիր, ինչին ի պատասխան, Ի. Քարմովը նշում է, որ ԱՊՀ կանոնադրությամբ սահմանված չէ դիտորդ երկիր հասկացությունը, ուստի պահանջում է Ադրբեջանի ներկայացուցչին լքել նիստերի դահլիճը։ Ուզբեկստանի նախագահի այս հայտարարությունից հետո գործին խառնվում են Բելառուսի և Ուկրաինայի նախագահները և նշում, որ Ադրբեջանն այդ պահին անդամակցության գործընթացի մեջ է, նրան ժամանակ է պետք, որպեսզի խորհրդարանը վավերացնի անդամակցության ռատիֆիկացիան։ Ի պատասխան Ուկրաինայի և Բելառուսի նախագահների ելույթին՝ Քարիմովը կրկին բարկացած պնդում է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը պետք է լքի դահլիճը և մասնակցի նիստերին միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի խորհրդարանը վավերացնի փաստաթուղթը և դառնա անդամ։ Ելցինը ստիպված է լինում հայտարարել, որ ինքն անձամբ է հրավիրել Ադրբեջանին, ինչից հետո Քարիմովը համաձայանության նշան է տալիս և Ադրբեջանի ներկայացուցիչները մանթո մասնակացում են նիստին։  Այսպիսինն է նաև թուրքական միֆը՝ «թուրքական միասնական աշխարհի» կեղծ գաղափարախոսությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1148354518569549 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի հակագյուլենական գործողությունների ալիքը նոր տեմպով տարածվել է նաև Ադրբաջանում: Տեղի ունեցող գործընթացները թույլ են տալիս ենթադրել, որ Էրդողանին հաջողվել է Ի. Ալիևին համոզել, որ գյուլենականները կարող են պոտենցիալ վտանգ հանդիսանալ նաև նրա իշխանության համար: Ադրբեջանի արդեն նախկին «Կովկաս» համալսարանում աշխատող 50 թուրք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից և լքել երկիրը: Բաքվի իշխանությունը վճռական է տրամադրված այս հաստատության վերջնական «շարքից հանելու մեջ»: Ինչը, սակայն, թերևս այս պահին, չի բխում այդ երկրի ազգային շահից և միայն ուղղված է պալատական շրջանակների իշխանության ամրապնդմանն ու Թուրքիայի իշխանությունների հաճոյանալուն: Հակագյուլենական գործողությունների նոր թափին զուգահեռ, Իլհամ Ալիևը, արդեն իսկ պատրաստվում է իր համար չափազանց կարևոր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այդ «պատրաստությունը» կյանքի է կոչվում քաղաքական ընդդիմադիր դաշտի ակտիվ անդամների մեկուսացմամբ և բռնաճնշումների աճով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1129897900415211 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Իսմայիլիի շրջանում մասնակցել է հեծանիվների արտադրության գործարանի բացման արարողությանը։  Որից հետո, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Երկրի նախագահը փորձարկել է գործարանի կողմից արտադրվող հեծանիվը»։ Բայց արի ու տես, որ սա հերթական ոչ խորը մտածված ադրբեջանական միֆերից է։ Ալիևը, իրեն դնելով հյուսիսեվրոպական զուսպ կենցաղով ապրող պաշտոնյայի տեղ, հեծանիվով պտույտ է կատարել գործարանի տարածքում։ Հետաքրքիրն այն է, որ այդ հեծանիվը ոչ թե եղել է «հայրենական» արտադրության, այլ իտալական «Marzocchi» ընկերության արտադրված։ Մենք չենք քննարկում՝ իրո՞ք Ադրբեջանում արտադրում են հեծանիվներ, թե ուղղակի մասերը ներկերլով՝ հավաքում են տեղում։ Հարցն այն է, որ այս երկրում շատ բան է կառուցվում միֆերի վրա, որը, ցավոք, տարիների ընթացքում երիտասարդության մոտ տպավորվում է՝ որպես իրականություն։ Հ.Գ. դե ասա ուզում էիր հեծանիվ քշեիր՝ Բաքվի բուլվարում քշեիր, է՜լի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1126112577460410 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի ֆինանսական շուկայի վերահսկիչ պալատի տնօրենների խորհրդի որոշմամբ չեղարկվել է «Դեբաբանկի», «Կրեդոբակի», «Փարաբանկի» և Զամինբանկի» լիցենզիաները։ Բանկերի փակմաբ Ադրբեջանի գործազուրկների բանակը համալրվեց ևս 450 հոգով։ Ինչպես նաև բանկերի փակումը ենթադրում է ֆինանսական արտահոսք և պետությանը վճարվող հարկերի նվազում։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1108353569236311?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1469175609775384 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի նախագահի հրամանով երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է Բաքվի Յասամալի շրջանի «Ոսկյա Արևելք» զինվորական ավանում և Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին ավանի զինվորական օդանավակայանում համապատասխանաբար շենք-շինություններ տրամադրել՝ Թուրքիայի զինվորական խմբի շահագործման համար։  Կարծում եմ, սա շատ կարևոր զարգացում է տարածաշրջանի համար, և հետաքրիր է, որ այն տեղի ունեցավ արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունների ակտիվ փուլում ու ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման ֆոնին։ Իլհամ Ալիևի այս որոշումը հիմք է տալիս պնդելու, որ Ռուսասատնի՝ Ադրբեջանին իր կողմը ձգվելու քաղաքականությունն ու ջանքերը տապալվեցին, քանի որ մի քանի տարվա քաղաքական պատմությանը հետադարձ հայացքը ցույց է տալիս, որ Ադրբեջանում ռուսական զինվորին փոխարինելու է գալիս ՆԱՏՕ-ական Թուրքիայի զինուժը, (2013թ-ին Ռուսաստանի ԶՈւ-ն ստեղծված պայմաններից ելնելով ուղղակի ստիպված էր լքել Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը): Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1107332899338378 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում բռնապետական և «ժառանգական իշխանության» համակարգը կսահմանադրականացվի: Այս բնորոշումը ներադրբեջանական է և, կարծում եմ, դիպուկ: Բանն այն է, որ Բաքվում որոշել են հետ չմնալ Հայաստանից և Վրաստանից ու անցկացնել սահմանադրական փոփոխություններ, բայց եթե առաջին 2 դեպքերում դրանք առաջին հերթին միտված են ժողովրդավարության և պետականության ամրապանդմանը, ապա Ադրբեջանում կրում է հակառակ բնույթը: Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Ադրբեջանում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. արդեն իսկ ներկայացվել է փոփոխության ենթակա հոդվածները և նոր տարբերակները: Այսպիսով, եթե փորձենք առանձնացնել հիմնական և սահամանդրական փոփոխության դրդապատճառ հանդիսացող հանգամանքները, ապա կարող ենք նշել հետևյալ հոդվածների փոփոխությունները. 1. Վերացվում է հանրապետության նախագահ դառնալու համար առնվազն 35 տարեկան լինելու դրույթը, և նոր փոփոխությամբ որևէ հստակեցում չկա տարիքային սահմանափակման վերաբերյալ: 2. Պետական կառավարման համակարգում կստեղծվի նոր պաշտոն՝ երկրի փոխնագահի պաշտոնը, որի լիազորությունները և պարտականություններն առայժմ անհայտն են, և ծնում են մի շարք հարցեր: 3. Երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց կդառնա 7 տարի: 4. Հանրապետության նախագահին կտրվի երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություն: Ադրբեջանական գիտակից հանրությունը շատ լավ հասկանում է, որ այս քայլերը ուղղված են «օրինականացնելու» հորից որդի նախագահ դառնալու ավանդույթը, ինչի մասին ուղղակիորեն փաստում է Իլհամ Ալիևի որդու առկայության և նրա տարիքի հանգամանքը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1106287226109612 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում տեղի ունեցող խռովություններն ու անհամաձայնություններն առաջին հերթին անհանգստացնում է մեր կենսական անվտանգությունն ապահովող և ամեն վայրկյան վտանգին դեմառդեմ կանգնած հայ զինվորին: Թիկունքում ամրությունն ու միասնությունը ուղղակիորեն ազդում է մեր պետական սահմանների անառիկության ապահովմանը: Գոնե այս համատեքստում պետք է հասկանալ, որ մենք սխալվելու և միասնական չլինելու իրավունք չունենք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1105439602861041 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին