• Աշոտ Մովսիսյան
  • Այսօր Ռուաստանի Պետդումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորները երկրի նախագահին և արտգործնախարարին առաջարկեցին չեղարկել Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված «Մոսկվայի բարեկամության և եղբայրության պայմանագիրը»։ Անշուշտ, ադրբեջանցիներին պետք է անհանգստացնեն և նեղ վիճակի մեջ դնեն այս տեսակի առաջարկներն ու հայտարարությունները, քանի որ հենց այդ պայմանագրով Նախիջևանը ընծայվեց Ադրբեջանին։  Կարծես թե, հարևան երկրում նաև հասկանում եմ, որ Մոսկվայի պայմանագրի չեղարկմամբ հարցականի տակ է դրվում նրանց այդքան սիրելի «տարածքային ամբողջականությունը»։ Թեև արտաքուստ պաշտոնական Բաքուն փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Մոսկվայի և Անկարայի հետ, ակնհայտ է՝ մի շարք հարցերում ռուս-ադրբեջանական բարեկամությունը զիջում է թուրք-ադրբեջանական եղբայրությանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/988964551175214 ...

    Կարդալ ավելին
  • Ներկայում Ադրբեջանական Հանրապետության տարածքում ապրող էթնիկ, աբորիգեն ժողովուրդներից են ինգիլոյները, որոնք Ավղանքի 26 ցեղերից են, որոնք ժամանակի ընթացքում ձուլվել են վրացիների, թուրքերի և այդ տարածքներում ապրող այլ ժողովուրդների հետ։ Պատմական աղբյուրներում ինգիլոյները հիշատակվում են գիլ/գել անվանմամբ։ Այժմ ինգիլոյները հոծ զանգվածով ապրում են Ադրբեջանի հյուսիսային շրջաններում՝ Բալակենում, Զաքաթալայում և Կախում: Բացի այդ, ինգիլոյներն ապրում են նաև Թուրքիայում և Վարաստանում։ Ինգիլոյների լեզուն պատկանում է Կովկասյան լեզվաընտանիքին և մոտ է վրացերենին, այդ իսկ պատճառով ինգիլոյներին շատ հաճախ նույնացնում են վրացիների հետ։ Խորհրդային շրջանի մարդահամարներում ինգիլոյները՝ որպես առանձին ժողովուրդ, չեն նշվում, նրանց նույնացնում էին կա՛մ վրացիների, կա՛մ ադրբեջանցիների հետ։ Հավատքի առումով ինգիլոները բաժանվում են երկու խմբի. մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են (ինգիոլոյները իսլամ են ընդունել 16-17-րդ դարերում), կան նաև ուղղափառ քրիստոնյաներ, որոնք Վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ են։ Ադրբեջանում քրիստոնյա ինգիլոյները հիմնականում բնակվում են Կախի շրջանում։ Հատկանշական է, որ Ադրբեջանում անցկացված վիճակագրական տվյալներում այժմ էլ այդ ժողովրդին որպես վրացիներ են ներկայացնում։ Ինգիլոյներին տեղի բնիկ ժողովորդերն անվանում են նաև գելեր, գելոյներ և գելովներ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/987111438027192 ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս ԵԽԽՎ-ում հակահայկական 2 բանաձև էր դրվել քվեարկության, որոնցից մեկն ընդունվել է, իսկ մյուսը, որը ներկայացրել էր բրիտանացի զեկուցող, ադրբեջանամետ Ռոբերտ Ուոլթերը՝ ոչ: Վերջինի («Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում») քվեարկության ժամանակ թուրքական պատվիրակությունը ներկա է եղել ոչ ամբողջական կազմով, ինչն ադրբեջանցիների մոտ ընկալվել է որպես դավաճանություն՝ ուղղաված պաշտոնական Բաքվին։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆազիլ Մուսթաֆաևը լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Ուոլթերի կողմից ներկայացված զեկույցի տապալմանը, նշել, որ բանաձևի ընդունման համար Ադրբեջանին անհրաժեշտ էր ընդամենը 2 ձայն՝ հավելելով՝ «մեծ եղբայրն» անպատասխանտվություն է ցուցաբերել, պատվիրակության ամբողջական կազմով (18 անդամ) չի ներկայացել քվեարկությանը, ինչի հետևանքով պակասել է նախապես հաշվարկված ձայների քանակը, և խայտառակ պարտություն են կրել։ Ավելի հետաքրքրաշարժ է այն հանգամանքը, որ քվերակությանը չներկայացած պատգամավորներից 2-ը Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում, իսկ 2-ը՝ Հանրապետաժողովրդական կուսակցության անդամներ են եղել։ Ադրբեջանցի պատգամավորին հատկապես կատաղեցնում է, այն փաստը, որ թուրքական պատվիրակությունն ամբողջական կազմով ներկա է եղել և 16 կողմ ձայն է տվել հակահայկական երկրորդ բանաձևին («Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից»), որն, համեմատած առաջինի, պակաս կարևոր էր։ Մի խոսքով, «մեծ եղբայրն» այդքան բաղձալի պահին «քցել է» «փոքր եղբորը»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/982673245137678 ...

    Կարդալ ավելին
  • Անցած տարի Ադրբեջանը արտահանել է 21,960 տոննա հում նավթ, որը 2014թ համեմատ՝ քիչ է 52%-ով։ 2015 թ. հում նավթի արտահանումը կազմել է այդ երկրի ընդհանուր արտահանման 77.6%-ը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/978183865586616 ...

    Կարդալ ավելին
  • Տնտեսական ճգնաժամի հետևանքով Ադրբեջանում հնարավոր է իրականացվի նաև վարչատարածքային վերամիավում։ Այժմ Ադրբեջանը բաժանված է մոտ 60 շրջանների։ Սպասվում է, որ բարեփոխումներից հետո դրանց թիվը կհասնի մոտ 30-ի: Ադրբեջանում նշում են, որ այս ամենը միտված է կառավարումն ավելի օպերատիվ դարձնելուն: Շեշտվում է նաև, որ հնարավոր փոփոխությունները կարող են շրջանները դարձնել ներդրումների համար ավելի գրավիչ, ինչը մեծապես կնպաստի գործազրկության կրճատմանը։ Անկախ այս «կանխատեսումներից»՝ մի բան հստակ է. Բաքուն անում է ամեն քայլ՝ավելորդ ծախսերից ձերբազատվելու համար։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/976125662459103 ...

    Կարդալ ավելին
  • Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, կարծես թե, այդքան է չի ոգևորում Ադրբեջանին։ Թեև այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը շնորհավորել է Իրանին՝ պատժամիջոցների վերացման կապակցությամբ, բայց կատարվածի նկատմամբ ադրբեջանական դժգոհությունը երևում է նույնիսկ շնորհավորական ուղերձի բովանդակությունից, որտեղ յուրաքանչյուր բառը վկայում է դրա զուտ «արարողակարգային» և ձևական բնույթի մասին։ Իհարկե, Բաքվում հասկանում են, որ Իրանի ապամեկուսացումն ու վերադարձը միջազգային քաղաքականություն շատ դեպքերում է հակասելու իրենց շահերին։ Այսպես, նախ՝ Իրանի՝ միջազգային ասպարեզում ու հատկապես տարածաշրջանում դիրքերի ամրապնդմանը զուգահեռ Ադրբեջանը ստիպված է լինելու ավելի զգուշավոր քաղաքականություն վարել ԻԻՀ «ոխերիմ բարեկամ» Իսրայելի հետ, որի հետ համագործակցությունն այս պահի դրությամբ շատ բարձր մակարդակի է: Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների «ջերմությունը» նկարագրելու համար բավական է միայն նշել իսրայելական զինամթերքի այն ծավալը, որ այսօր Ադրբեջանը ստանում է Իսրայելից՝ նավթ վաճառելու դիմաց: Իհարկե, այս ամենը պաշտոնական Թեհրանի սրտով չէ, քանի որ Իսրայելը, Ադրբեջանին զինելով, բացի Հայաստանի անվտանգությանը հարվածելուց նաև «օձ է տաքացնում» Իրանի թիկունքում։ Իրանի կապանքների ազատումը կարող է վատ անդրադառնալ նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ ստիպելով դրանց դառնալ ավելի զգուշավոր, քանի որ Թուրքիայի համար տարածաշրջանում հայտնվում է ուժային մեկ այլ կենտրոն: Սա էլ ավելի է դժվարացնելու Թուրքիայի որդեգրած նեոօսմանական քաղաքականության իրագործումը, ինչպես նաև հարվածելու է Թուրքիայի ունեցած տարածաշրջանային հեղինակությանը: Այս ամենին զուգահեռ Իրանի ապամեկուսացումը Ադրբեջանի համար կարելի է որակել կրկնակի հարված տնտեսական առումով, քանի որ իրանական նավթը, վերդառնալով միջազգային շուկա, կարող է էլ ավելի արագացնել նավթի համաշխարհային գների անկման տեմպերը: Թեև ադրբեջանական նավթի վաճառքը կազմում է աշխարհում նավթի ընդհանուր վաճառքի ընդամենը 0.5-0.6 տոկոսը, միևնույնն է, նավթագազային տնտեսություն ունեցող Ադրբեջանի համար նավթի գների ցանկացած վայրէջքային տատանում շատ ցավալի հետևանքներ է ունենում։ Պատահական չէ, որ վերջին շրջանում նավթի գների անկմանը զուգահեռ Ադրբեջանը ստիպված է գնալ մի շարք խնայողությունների, և ամենևին բացառված չէ, որ հետաձգվեն տարածաշրջանային մի շարք խոշոր նախագծեր, ինչպիսին է, օրինակ, ԹԱՆԱՓԸ, որի միջոցով պլանավորվում է ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա։ Բաքվում նաև հասկանում են, որ Իրանի հզորացմամբ Ադրբեջանում կաշխուժանան կրոնական պահպանողական և իրանամետ ուժերը, որոնց դեմ բռնությունններն ու ճնշումներն անցյալ տարվա նոյեմբերին նոր թափ էին ստացել։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/975910775813925 ...

    Կարդալ ավելին
  • Ասում են՝ Ադրբեջանում գնաճի դեմ ցույցերը հասել են նաև մայրաքղաք Բաքու։ Բաքվի Յասամալի շրջանում բնակչությունը բողոքի ակցիա է կազմակերպել, ճանապարհները փակ են, բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև։ Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատերերը բողոքում են, որ տեղական մամուլը չի անդրադառնում այս դեպքերին... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/975870509151285 ...

    Կարդալ ավելին
  • «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է ԶՈւ-ում կատարվելիք խնայողությունների վերաբերյալ տեղեկություններ, ըստ որոնց՝ ավելի քան 3000 սպա և ենթասպա այս տարվա հունվարից կվարձատրվի 30-50% ցածր աշխատավարձով։ Երկրի ԶՈւ գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան զինվորականներ, ազատվելով զբաղեցրած հաստիքներից, կտեղափոխվեն ԶՈւ տարբեր զորամասեր՝ ավելի ցածր պաշտոնների։ Աղբյուրը հայտնում է, որ անցած տարվա դեկտեմբերին ԶՈւ մի շարք միավորումներ լուծարվել են: Սպասվում է, որ մոտ ժամանակներս հաստիքային փոփոխություններ կկատարվեն ամբողջ ԶՈւ-ում։ Վերոնշյալ կենտրոնի հրապարակած տեղեկություններով՝ կրճատվել են նաև 2016թ նախատեսած զորավարժությունները, ինչպես նաև Ադրբեջանի ռազմակաքաղաքական վերնախավի՝ արտասահմանից զենք և զինտեխնիկա գնելու մե՜ծ ախորժակի հնարավորությունները։ Բայց սա ամենը չէ... Տնտեսական ճգնաժամը Ադրբեջանի իշխանություններին ստիպել է հետաձգել նաև այս տարի նախատեսված զորամասերի շինարարությունը։ Մի խոսքով, նավթի համաշխարհային գների անկումը և մանաթի անհեռանկար ապագան կստիպեն ադբեջանական հանրապետության ղեկավարությանը կրճատել «տարածաշրջանի ամենահզոր» բայց և խայտառակ պարտություն կրած բանակի ռազմական ծախսերը։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/974336172638052 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում «հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 8.5 կմ երկարությամբ երկաթուղի, որը հնարավորություն կտա միանալ իրանական երկաթուղային ցանցին։ Այս մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրեն Ջավիդ Գուլիևը։ Գուլիևը նաև նշել է, որ ֆինանսական աղբյուրների ու աշխատանքները սկսելու համար մյուս անհրաժեշտ պայմանների խնդիրն արդեն լուծված է։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/972539042817765 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիան այս տարվա հունիսից կվերականգնի վիզային ռեժիմը մի շարք երկրների հետ (89 երկիր), որոնց թվում են նաև Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսատսանը, Իրանը, Ղազախստանը։ Այժմյա վիզային ռեժիմով Ադրբեջանի քաղաքացիները իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի Թուրքիայում գտնվել 90 օր։ Սա կարող է բացասաբար անդրադառնալ այդ երկրի զբոսաշրջության զարգացման վրա, սակայն Թուրքիան ստիպված է գնալ այդ քայլին, քանի որ այն հանդիսանում է ԵՄ պահանջներից մեկը, որի դիմաց ԵՄ կսահմանի առանց վիզային ռեժիմ վերջինիս համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/969897426415260 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն