• Աշոտ Մովսիսյան
  • Ալխանլույում զոհված քաղաքացիական անձանց նվիրված ադրբեջանցի ազգայնականների կազմակերպած երթի ժամանակ ամենաշատը հնչել է ազգայնականների հայտնի «Ռուսը, պարսիկը, հայը, ահա՛ սրանք են թուրքի թշնամիները» կարգախոսը։ Առաջնագծում Ադրբեջանի յուրաքանչյուր ձախուղում հանգեցնում է ազգայնական տրամադրությունների ակտիվացմանը, որի բաղադրիչներն են հակահայկականությունը, հակաիրանականությունն ու հակառուսականությունը։ Կյանքը հետաքրքիր բան է. մինչ Բաքվի կենտրոնում բարձր ձայնով ռուսներին թշնամի են անվանում, ռուսական զինամթերքով բեռնված նավերը «բիզնեսի սկզբունքով ժամանում» են Բաքու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1554999234571740 ...

    Կարդալ ավելին
  • Բաքվի ռազմաքաղաքական ղեկարավության անհեռատես քաղաքականությունն այս անգամ ևս աշխատեց իր դեմ։ Վերջին օրերին առաջնագծի լարվածությունը և քաղաքացիական անձանց մահանալու միջադեպն իր ուղղակի ազդեցությունն է թողել նաև բանակի հանդեպ հասարակության կարծիքի վրա։ Ալխանլույի միջադեպը խարխլել է շարքային ադրբեջանցու մոտ «կովկասի հզորագույն բանակի» մասին պատկերացումեները։ Սոցցանցերի քննարկումներից անգամ պարզ է, որ ադրբեջանական հասարակության մի ստվար հատված հիասթափված է զինված ուժերի «անհասկանալի անգործությունից»։ Թերևս այդ դժգոհության ամենավառ ցուցիչներից մեկը Զաքիր Հասանովին հասցեագրված «գովազդի նախարար» պատվավոր կոչումն է։ Տարիներ շարունակ երկրի ռազմական պոտենցիալի և հայատյացության քարոզի հետևանքներն այսօր ավելի քան տեսանելի են. շարքային ադրբեջանցին պահանջում է ռազմական ղեկավարության խոստացած «ավերիչ պատասխանը»։ Մինչդեռ դատարկ քարոզչությունն այսպիսի իրավիճակներում կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, ինչին էլ ականատեսն ենք լինում Ադրբեջանում։ Որպես եզրակացություն՝ չափազանց կարևոր է հետևել սահմանային լարվածության հանդեպ ներադրբեջանական արձագանքներին ու կարծիքներին և, ինչո՞ւ ոչ, նաև փորձել ստեղծել խողովակներ` դրանց վրա ազդելու համար։ Մի կարևոր հանգամանք ևս. սեփական ժողովրդին որպես «կենդանի վահան» օգտագործելու փաստը հասկանում է նաև Ադրբեջանի գիտակ հասարակությունը։ Սակայն Ադրբեջանի պես ավտորիտար համակարգ և չափազանց խիստ գրաքննություն ունեցող երկրում այդ մասին խոսելը հավասար կլինի «ինքնասպանության»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1549693165102347 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի զինված ուժերը նման սադրիչ գործողությունների է դիմում նաև ներքին լսարանի առաջ խայտառակ չլինելու համար: Այս երկրի ռազմաքաղաքական իշխանությունը չարիք է տարածաշրջանի համար, քանի որ ամեն անգամ մսաղացին դեմ տալով սեփական զինվորին առիթ է ստեղծում շփման գծում իրավիճակը լարելու համար: Այսօր առավոտյան «Զաքիր Հասանովի կանտորը» հայտնել էր մեկ «սպանված» զինծառայողի մասին, սակայն սոցցաներից արդեն իսկ հայտնի է դարձել, որ հունիսի 16-ին ևս մեկ զինծառայող է սպանվել Աղջաբեդիի շրջանում: Ըստ սոցցանցերում առկա տեղեկության՝ պայմանագրային զինծառայող ԱԶԵՐ ԱԲԲԱՍ ՕՂԼՈւ ԱՀՄԵԴՈՎԸ ՍՊԱՆՎԵԼ է ծառայողական պարտականությունները իրականացներիս: Վերջինս Աղջաբեդիիի շրջանի Շահսեվեն գյուղի բնակիչ էր:  Թերևս նորություն չէ, որ այս մեկը ևս կհամալրի «թաքուն պահվող «նահատակների» շարքերը», ինչը արդեն իսկ անարգանքի նշան է սեփական հանրության հանդեպ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1523941697677494 ...

    Կարդալ ավելին
  • Այսպես կոչված «Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարթակի» խայտառակ ավարտն Իլհամ Ալիևի սիրելի գեներալ, պետական անվտանգության ծառայության պետ Մեդեթ Գուլիևի և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հերթական լուրջ ձախողումն է: Դեռևս այս «հարթակի» կազմավորման առաջի օրերից պարզ էր, որ այն գտնվում է Ադրբեջանի բարձրագույն իշխանության հովանու ներքո և ուղղորդվում նախագահի աշխատակազմի կողմից: Հարկ է նկատել, որ «խաղաղության հարթակ» կոչված ծրագիրը որևէ հաջողություն չի գրանցել, այլ միայն հարվածել է շարքային ադրբեջանցու գրպանին, քանի որ հենց նրանց վճարած հարկերով Բաքվի բռնապետի վարչակազմը «պարգևատրել» ու հոգացել դեռ ոչ վաղ անցյալում հայտնի քաղաքական գործիչներ, լրագրողներ, գրողներ անվանվող «հայերի» հյուրընկալության ծախսերը: Մյուս կողմից այս նախագծի տապալումը շատ կարևոր ազդեցություն է թողել Ադրբեջանի հասարակության վրա՝ է՛լ ավելի խորացնելով իշխանության հանդեպ անվստահությունը: «Խաղաղության հարթակ» փուչիկի պայթելը վերջին շրջանում Իլհամ Ալիևի վարչակարգի 2-րդ մեծ ձախողումն է՝ բանակում մեծ թվով «հայ լրտեսների ցանցի բացահայտումից հետո»: Ալիևի սպասավորների ոչ պրոֆեսիոնալ աշխատելոճը պատուհաս է սեփական հանրության համար, քանի որ այսօր արդեն շարքային ադրբեջանցու համար հայի ուրվականն ամենուր է՝ թե՛ սահմանամերձ գոտում, թե՛ երկրի սրտում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1504357742969223 ...

    Կարդալ ավելին
  • Ընդդիմադիր Meydan.tv-ի տեղեկության համաձայն՝ Թարթառում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, Սաբրիաբադի շրջանի Քուրքենդի գյուղի բնակիչ, 1998 թվականին ծնված Զեյնալ Ալեքբերովը մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս: Զինծառայողը հուղարկավորվել է ապրիլի 30-ին. ամենայն հավանականությամբ, մահացել է (սպանվել է) ապրիլի 29-ին: Զինվորի մահվան հանգամանքների մասին պաշտոնական աղբյուրները լռում են: Քուրքենիդիի գյուղապետարանի ներկայացուցիչը Meydan.tv-ին հայտնել է, որ Զ. Ալեքբերովը ԶՈւ էր զորակոչվել այս տարվա հունվարին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1461141693957495 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում երկու ժամկետային զինծառայող է սպանվել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Բաքու քաղաքի բնակիչ Էլնուր Բահրամ օղլու Բայրամովը, կրակելով սպանել է ծառայակից ընկերոջը՝ Շամքիր քաղաքի բնակիչ Էլվին Նազիմ օղլու Նամազովին, այնուհետև ինքնասպան եղել։ Սպանված զինվորների ընտանիքները չեն հավատում միջադեպի նման վարկածին։ Նաև նշվում է, որ զինծառայողները մոտ ծառայակից ընկեր են եղել։ Միջադեպը գրանցվել է Հորադիզ քաղաքում տեղակայված պետական սահմանապահ ծառայության զորամասում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1438946292843702 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսում պայմանագրային զինծառայող է մահացել:  MeydanTV-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ Չեմենլի գյուղում տեղակայված զորամասի զորավարժությունների ժամանակ պայմանագրային զինծառայող Հուսեյն Թոֆիգ օղլու Մամեդովը, ընկնելով տանկի տակ, մահացել է: Տեղեկությունը հաստատել է նաև Բարդայի շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյան: Վերջինս հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ավելի վաղ, և զինծառայողը հուղարկավորվել է մարտի 28-ին: Հետաքրքրական է, որ միջադեպի մասին Meydan TV-ին հայտնել են տեղի գյուղացիները, իսկ ԱՀ ՊՆ-ն այս մասին որևէ հայտարարություն չի տարածել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1415462498525415 ...

    Կարդալ ավելին
  • Իտալական հայտնի OVS բրենդի Բաքվի խանութներում հայտնվել են զինվորական կամուֆլյաժ ոճով հագուստներ, որոնք կարված են Հայաստանում։ Հայաստանյան արտադրանքի հայտնվելը Ադրբեջանում սուսերով է ընդունվել։ Մեր հարևաններին հատկապես զայրացրել է այն փաստը, որ Հայաստանում կարված հագուստը զինվորական ոճով է։  Թեև OVS-ի Բաքվի ներկայացուցչությունը հերքում է, որ հագուստը կարված է Հայաստանում, միևնույն է պիտակները պնդում են հակառակը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1406705176067814&set=p.1406705176067814 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ օրս ավելի քան 900 ադրբեջանցի է միացել Սիրայի և Իրաքի ահաբեկչական կազմակերպություններին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը: Գուլիևը նշել է, որ Սիրիա և Իրաք մեկնած ծայրահեղականների մեծամասնությունը սպանվել է: Ահաբեկչական գործունեություններին օժանդակելու և մասնակցելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի 84 քաղաքացի, վերջին մեկ տարվա ընթացքում էլ 54 անձ զրկվել է ԱՀ քաղաքացիությունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1382462528492079 ...

    Կարդալ ավելին
  • Նախիջևանյան տեղականը մամուլը հայտնում է, որ այդ պաշտոնում կնշանակվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը:  Մամուլում տեղ գտած տղեկության համաձայն՝ վաղը ՆԻՀ-ի գերագույն խորհուրդը նիստ կգումարի, որի ընթացքում քննարկվելու է ՆԻՀ-ի սահմանադրական փոփոխությունների հարցը. այն կապված է Ադրբեջանում կառավարման համակարգում փոփոխությունների հետ:  Այս փոփոխությամբ ՆԻՀ-ի ԳԽ նախագահի պաշտոնը հավասարեցվում է Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին: Եթե այս տեղեկությունը հաստվի և իրականություն դառնա, ապա ակնհայտ է դառնում, որ Վ. Թալիբովի նշանակումն առավելապես վերաբերվում է միջկլանային հավասարակշռության պահպանմանը և նորովի վերահաստատմանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1372728556132143 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DYEgLel8pFKFMB5escp2.jpg

    Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում սպասվող անկախության հանրաքվեն անհանգստացնում է նաև մեր արևելյան հարևաններին... Ալիևյան կայքերից մեկը հարցազրույց է վերցրել այդ հարցի վերաբերյալ ԱԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն,Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Գյոհար Բախշալիևայից...Բոլորը գիտեն,որ ադրբեջանա-թուրքական պատմագրությունը բացարձակ կապ չունի իրական պատմագրության հետ...Բայց տիկին Գյոհվարի պատմության իմացությունն այնքան անմիջական պրիմիտիվ է,որ չզարմացա,որ այս անձը ադրբեջանցի ակադեմիկոս է...Այո՛,սա է ազերի ակադեմիկոսի գիտելիքների պաշարը... Անդրադառնալով Իրաքյան Քրդստանում սպասվող հանրաքվեին,Գյոհվար խանումը նախ նշել է,որ Ադրբեջանը կտրուկ պայքարում է անջատողականության դեմ և չի ճանաչելու Քրդստանի անկախությունը..."Այդ հարցում մենք պետք է հետևենք Թուրքիայի դիրքորոշմանը...",-ասել է ազերի ակադեմիկոսուհին...Ու այստեղ ավարտվում է ազերի գիտնականի քիչ թե շատ մեղսունակ և տրամաբանական պատասխանները... Անդրադառնալով Քրդստանի անխախության ճանաչման հարցին Գյոհար Բախշալիևան ասում է."Քրդստանը կարող է չճանաչվել որպես անկախ երկիր,քանի որ նրա հարևանները կտրականապես դեմ են դրան... " Պարզվում է,ըստ Գյոհվարի,որևէ ազգի կողմից ձևավորված անկախ երկիրը ճանաչում է գտնում,եթե նրա հարևաններն են ճանաչում կամ նրան լավ են վերաբերվում...Համոզված եմ,որ տիկին Գյոհվարը շատ քիչ օրինկաներ կբերի,քանի որ շատ պետություններ իրենց անկախությունը հռչակելուց հետո մեծ խնդիրներ են ունեցել հարևանների հետ...Գյոհվար խանումի համար դա անհասկանալի է,քանի Ադրբեջան անունով պետությունը սկուտեղի վրա է ստացել այդ անկախությունը... Հետագայում տիկին գիտնական-երեսփոխանը հիշեցրել է,որ քրդերը նաև աչք են դրել Ադրբեջանի տարածքների վրա՝պատճառաբանելով,որ ժամանակին Ադրբեջանի տարածքում եղել է Կարմիր Քրդստան ինքնավարությունը...Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը...Ըստ Գյոհվարի,այդ ինքնավարության ստեղծումը և գոյատևումը ոչ մի կապ չունի քրդերի հետ..."Այո,20-ական թթ-ներին այդտեղ մի քանի հազար քուրդ է ապրել և բոլշևինկերը որոշել են նրանց համար քրդալեզու դպրոցներ բացել...Այդ տարածքի բնակչության ընդամենը 17% է քրդերեն խոսել...Սխալ կարծիք կա,որ Քելբաջարի,Զանգելանի,Կուբաթլուի և Լարինի շրջանի բնակիչները եղել են քրդեր...Դա այդպես չէ...Այդտեղ բնակվել են թյուրքեր և ոչ ոք չի տիրապետել քրդերենին...Պարզապես ժամանակին,հայերին հաջողվել էր համոզել բոլորին և նույնիսկ մեզ,որ այդտեղ հնուց բնակվել են քրդեր...",-զայրացած հայտարարել է Գյոհար Բախշալիևան... Նախ,ազերի ակադեմիկոսն անկեղծանում է,որ իրենք պատմություն չունեն և չգիտեն...Նրանք փաստերով չեն խոսում...Նրանց մոտ հնարովի է ամեն ինչ և համոզելու վրա է հիմնաված...Երկրորդը,կրկին հայերին է փորձում մեղադրել մի բանի մեջ,որի արդյունքում հայերը ևս տուժել են,քանի որ այդ Կարմիր Քրդստանը ձևավորվել է Արցախի պատմական տարածքում... Հիշեցնեմ,որ Արցախի Հանրապետության արևմուտքը քրդերով է բնակեցվել 16-17 դդ-ում պարսից Սեֆյանների կողմից,որոնց գլխավոր նպատակն է եղել թուլացնել Արցախի հայկական մելիքությունները և փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը...Դա նրանց կիսով չափ հաջողվել է...Մահմեդական զանգվածը դաշույնի պես մխրճվել է Արցախի և Սյունիքի մեջտեղը...Կոմունիստների ջանքերով 1923-29 թթ-ին ձևավորվեց Կարմիր Քրդստան մարզը Ադրբեջանի կազմում,որտեղ,ըստ անկախ տվյալների,որից ազերի ակադեմիկոսը կարող է շատ վատ զգալ իրեն,բնակչության 73 % կազմում էին քրդերը,իսկ 26 % ՝ ադրբեջանցիները...1926 թ-ի դրությամբ Կարմիր Քրդստանի բնակչությունը կազմել է 51200 մարդ...Ինչ վերաբերվում է քրդերի եկվոր լինելու փաստին,ապա դրան մանրամասն անդրադարձել է հայտնի խոհրդային գիտնական Ե.Պչելինան,ով 1924-ին մեծ ուսումնասիրություններ է կատարել Կարմիր Քրդստանում... Զարմանալ կարելի է...Ինչու՞ պետք է պատնական Հայաստանի տարածքը հայերը քրդերին նվիրեին և ազերիներին համոզեին,որ այդտեղ պատմանակնորեն քրդեր են բնակվել... Խեղճ արևելագիտություն,որ աշխարհում կա Գյուհվարի նման ակադեմիկոսներ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1460018350748776

    Կարդալ ավելին