Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վախթանգ Սիրադեղյան
  • Սունի և շիա ուղղությունների պայքարը մեկ անգամ ևս վկայում է, որ մահմեդական աշխարհը գտնվում է արևմտյան քաղաքակրթական միջնադարում (հիշենք Փարիզի Բարդուղումեոսյան գիշերը), և մահմեդական արմատականության դեմ պայքարն անհրաժեշտ ռազմականից բացի ունի հնարավոր մեկ ուղղվածություն, և դա կրթությունն է: Այն, ինչ անում է ԱՄՆ-ը իր պետական գործակալության միջոցով: Այլապես աշխարհը ստանում է 21-րդ դարի տեխնիկայով զինված միջնադարյան մտածողություն, ինչը վտանգավոր է ինքնին... Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205096055791970 ...

    Կարդալ ավելին
  • 2003-ից ակտիվ քաղաքականության մեջ եմ, իսկ 2008-ին իմ մի հատիկ թանկարժեք քվեն տվել եմ Տեր-Պետրոսյանին, սակայն նա իմ կուռքը չի եղել, քանի որ չեմ ընդունել և չեմ ընդունում քաղաքական կուռքի գաղափարը: Կարծում եմ, որ կռապաշտությունը մնացել է հեռավոր անցյալում, և այն վերակենդանացնելու փորձերն ապարդյուն են: Եվ ժողովրդավարությունն, իմ կարծիքով, ոչ թե կուռք սարքելու վարքագիծ է, այլ ժողովրդին ծառայելու պատրաստակամություն ունեցող մեկին գտնելու փնտրտուք: Որքան գիտեմ 90-ականնների կեսերին վերջինս աչքի չի ընկել իմ նշած հատկությամբ: Ցավում եմ, որ կռապաշտությունը դեռևս կենդանի երևույթ է 21-րդ դարում... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205091040786598 ...

    Կարդալ ավելին
  • «Բնական հարց կառաջանա. իսկ այդ ընթացքում (1988-1998թթ.) չե՞ն եղել սխալներ, չե՞ն եղել թերացումներ, բաց թողնված շան­սեր, «ստվերոտ կողմեր», իշխանության որևէ օղակում պաշտո­նեական դիրքի չարաշահումներ և այլն։ Անշուշտ՝ եղել են, ինչից անհնար է, որ խուսափի հատկապես նորանկախ որևէ երկրի իշխանություն ամենախառնակ ժամանակ­ներում։ Ճիշտ այնպես, ինչպես ամեն մի շինարարությունից, այն­պես էլ պետության կառուցումից գոյանում է երկու բան՝ կառույցը և շինարարական աղբը։ Կառույցը մնում է, օգտագործվում, հիշ­վում, գնահատվում, դառնում պատմական փաստ, աղբը հեռաց­վում է ու մոռացվում։ Ոչ թե հակառակը։ Newsline-ի խմբագրությունն առաջարկում է վերոշարադրյալը նույնությամբ ներառնել Հայոց պատմության և բուհական, և դպրոցական դասագրքերում։»  Դասագրքի մաս առաջարկվող հատվածից ես չիմացա, նախ, թե ինչ էր կատարվել 1996-ին նախագահական ընտրություններին, և ապա` այդ երևույթը գնահատվում է որպես կառույց, թե շինարարական աղբ: Ես չհասկացա, թե ինչու էր 1996-ին Լիսաբոնում գումարված ԵԱՀԿ-ի գա­գաթնաժողովում վետո դրվում, եթե Հայաստանը շարունակվում էր դիտարկվել որպես «ժողովրդավարական կղզյակ», թե այնուամենայնիվ, այն այլևս որպես այդպիսին չէր դիտարկվում: Ընդամենը կարող եմ ասել` թերի ճշմարտությունը ինձ համար ստից շատ չի տարբերվում, և մի սուտը մեկ այլ ստով փոխարինելը անիմաստ զբաղմունք է: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205083738764052 ...

    Կարդալ ավելին
  • Համարյա բոլոր բարձրաստիճան չինովնիկների ու նրանց հարազատների 2014-ի հայտարարագրերը դիտարկել եմ, ինչպես նաև նրանց քառորդ մասի 2011-2014 թթ. հայտարարագրերը, ու կարող եմ ասել, որ այդ ոլորտը վաղուց արդեն նոր չի, բայց իմիտացիոն է ճիշտ այնպես, ինչպես մեր կյանքի բոլոր բնագավառները: Բազմաթիվ են կեղծ տվյալներն ու անճշտությունները, և այդ բոլորը հաճախ հասցված ձեռառնոցիի մակարդակի: Եվ դա հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև բոլոր լրացնողներն էլ գիտեն, որ ոչ մեկը չի պատժվելու անճշտությունների համար: Իսկ պատիժը դեռևս մնում է մարդուն «վերադաստիարակելու» առավել արդյունավետ միջոց, և դեռևս երկար կմնա այդպիսին: Ինչ վերաբերում է հայտարարագրերի առանձին հատվածներին՝ ասենք «նվերներ» ստանալուն, ապա դրանց վերաբերյալ զարմանալն անիմաստ է, որովհետև լրացնողը խնդիրներ ունենալու դեպքում փորձում է գտնել այն եղանակը, որը առավել անվտանգ կարող է լինել իր համար, որովհետև մեզանում հայտարարագիրն ընկալվում է որպես «կոմպրոմատ», որ վաղ թե ուշ կպայթի լրացնողի գլխին, եթե վերջինս իրենց դրսևորի ոչ այնպես, ինչպես նրանից սպասում է իշխանությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205024973494957 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է հայտարարություն ընդունի՝ դատապարտելով սահմանում ադրբեջանական զինուժի կողմից ծանր սպառազինության օգտագործումը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի այդ փաստի վրա: Հայտարարության մեջ պետք է արձանագրվի Եվրախորհրդարանի կողմից հակահայկական երկու զեկույցների պատրաստման և ադրբեջանական սահմանային ագրեսիաների միջև անմիջական կապի առկայությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10204977060057151 ...

    Կարդալ ավելին
  • Եթե ադրբեջանական սահմանային միջադեպերը վերածվեն լայնամասշտաբ պատերազմի, ապա դրանում առաջին հերթին մեղավոր կլինեն Եվրախորհրդարանի պատգամավորները, ովքեր, Ադրբեջանի նկատմամբ վարելով մտրակի և բլիթի քաղաքականություն, հրահրում են նրան դեպի այդ պատերազմը: «ԼՂՀ և ադրբեջանական այլ օկուպացված տարածքների» և Սարսանգի վերաբերյալ զեկույցները կրտսեր Ալիևի համար այն բարոյական աջակցությունն են, որից նա ավելի է ոգևորվել, քան հսկայական սպառազինություն ձեռք բերելը: Որպեսզի «պատից կախած հրացանը կրակի», Ալիևին անհրաժեշտ է հենց այնպիսի աջակցություն, ինչպիսին նրան տրամադրում են նրանք, ում համար այսրոպեական շահերն ավելի առաջնային են, քան հեռանկարայինները... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10204976383920248 ...

    Կարդալ ավելին
  • Աստված մարդուն կա՛մ տեսք է տալիս, կա՛մ խելք. հինավուրց այս խոսքը մեկ անգամ ևս հաստատվում է կրտսեր Ալիևի օրինակով: Վերջինս իր երկիրը կամաց-կամաց տանում է դեպի պատերազմ` դրա համար ընտրելով Ադրբեջանին առավել ոչ հարմար ժամանակը. տարածարջանային խառը վիճակում Թուրքիայի այսօրվա հեղինակությունը հաստատ օգտակար չի կարող լինել իրեն` գումարած իր հեղինակության անկումը: Դրան գումարվում են սահմանային դիվերսիաների ոչ հաջող զարգացումները: Ալիևը միջազգային հանրությանը այնքան էր «սովորեցրել» երկրի տարածքները հետ բերելու իր «իրավունքի» մեջ, որ իր համար ավելի բարենպաստ պայմաններում գոնե կարող էր ակնկալել այդ հանրության չեզոքությունը: Մեկ-մեկ զարմանում եմ, որ կողքը չկա մեկը, որ հեռու պահի նրան արկածախնդրությունից, բայց հետո հիշում եմ, որ խանական երկրում ոչ մեկը չի կարող խելք սովորեցնել խանին: Իսկ որ դա լինելու է դառը արկածախնդրություն` բացարձակ կասկած չունեմ դրանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10204967600100658 ...

    Կարդալ ավելին
  • Որքան էլ տհաճ լինի՝ մեր հասարակությունը մեծ հաշվով չի տարբերվում իր իսկ կողմից ձևավորած իշխանությունից, և հենց այդ պատճառով իշխանության մեջ է հայտնվում հասարակության ոչ լավագույն մասը՝ առանձին բացառությունները չհաշված: Ինչը նշանակում է, որ հանրաքվեի ընթացքում իշխանության նկատմամբ դրսևորված վերաբերմունքը իռացիոնալ է՝ կորչի Սերժը, և թող նրա փոխարեն գա «բարի քեռին»: Ինչպես հայտնի է՝ այդպես լինել չի կարող, և որպեսզի գա «բարի քեռին»՝ հասարակությունը ինքը պետք է պատրաստ լինի դրան, ու նաև բերի նրան: Մերժելով անձամբ Սերժին՝ հասարակությունը ոչ թե մոտեցնում է «բարի քեռու» գալուստը, այլ հնարավորություն է ստեղծում, որպեսզի նրան փոխարինի մեկ այլ Սերժը, որն արդեն կկրի Պողոս կամ Պետրոս անունը... կախարդական այդ շրջանից դուրս գալու համար անհրաժեշտ է վերափոխվել՝ համագործակցելով Սերժի հետ, որքան էլ դա դուր չգա այսօրվա ողջ ընդդիմությանը. այլ տարբերակ ես ուղղակի չեմ տեսնում, և չեմ կարծում, թե որևէ մեկն այսօր դա տեսնում է... Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10204940915433558 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն