• Վախթանգ Սիրադեղյան
  • Իմ լավ ընկեր Արտակ Մանուկյանը ոստիկանության համար գնումների մեջ հայտնաբերել էր ավելի քան 2000 դոլարանոց ալկոտեստեր՝ նշելով, որ ռունետում առկա են այդպիսիք մոտ 100 դոլարով: Դրան ոստիկանությունը պատասխանել է, որ պրոֆեսիոնալ սարքն արժե 10 անգամ թանկ՝ 1000 դոլար, և ներկայացրել էր ռունետում դրա հղումը՝ միաժամանակ նշելով, որ հարկերը, տուրքերը, հայաֆիկացումը և այլ ծախսերը սարքի գինը կարող են կրկնակի բարձրացնել: Բայց ոստիկանության պատասխանողի տեղը լինեի՝ նման պատասխան չէի տա, քանի որ ՌԴ-ից գնված ապրանքի վրա ոչ մի հարկ ու տուրք չի ավելանում, որքան ես գիտեմ, իսկ հայաֆիկացումը ամեն մի սարքի գինը հաստատ կրկնակի չէր թանկացնի: Ենթադրում եմ, որ եթե գնումը կատարվեր ոստիկանության արտաբյուջեից, որով նրանք պրեմիալ գումարներ են ստանում, ապա սարքը կարող էր գնվել նույնիսկ շուկայականից ավելի էժան՝ գործարանային գնով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205555798085240?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Մեր Հերիքը հիշել է ամերիկյան փորձը (մի անգամ եղել է այնտեղ) ու մտածել, որ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները կարելի է կազմել որպես գրքույկ (սթեքլերով կապել), որպեսզի քվեարկելուց հետո կաշառված ընտրողը իր հետ դուրս չտանի չընտրված քաղաքական ուժերի քվեաթերթիկները՝ պատվիրատուին ցույց տալու որպես հրահանգի կատարման փաստ: Պետությունն էլ կազատվի լրացուցիչ 2000-ից 6000 արկղ ընտրատեղամասում տեղադրելու ծախսից, որոնց մեջ, ըստ ընտրական օրենսգրքի նախագծի, պետք է նետվեն չընտրված ուժերի քվեաթերթիկները: Ես կառաջարկեի «գրքույկի» վրա ավելացնել սև գույնի մեկ լրացուցիչ էջ, որպեսզի չերևա, թե որ ուժին է ձայն տվել ընտրողը՝ միաժամանակ նրան ազատելով քվեարկված քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու ու ծրարով դակելու անիմաստ ու ժամանակ խլող (հիշենք հազիվ քայլող ու դողացող մատներով ծերերին) գործողությունից՝ պետության համար էլ խնայելով ծրարի գումարը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205485862376891 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս մի խնդրի բախվեցի. բանկը 100 դոլարից պակաս ժամկետանց պարտքի համար դիմում է դատարան, դա էլ տալիս է հարկադիր, վերջինս էլ 5 հազար դրամ վերադիրով՝ պարտապանին: Հարկադիրը նամակում նշում է, որ գումարը պետք է վճարվի 3 օրվա ընթացքում կամ 10 օրում բողոքարկվի: Երկու խնդիր. նախ՝ չի նշվում, որ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրվա ընթացքում, քանի որ նամակը ստանալուց հետո տոներ էին, և երկրորդ՝ 5000 դրամ փող է առնում չգիտես որ ծառայության համար, սակայն ափսոսում է ծախսել երևի 200-300 դրամ ու ուղարկում է ոչ թե պատվիրված, այլ հասարակ նամակ, որի դեպքում ստացողը չի կարող արձանագրել նամակ ստանալու ժամկետը: Պարզվում է նաև, որ պարտապանի բնակության վայրի փոստային բաժանմունքը նամակը ստանալուց հետո, ըստ հարկադիրի հետ պայմանավորվածության, այն կարող է հասցնել հասցեատիրոջը 5 օրվա ընթացքում, ինչի մասին բնականաբար շարքային քաղաքացին կարող է և տեղյակ չլինել: Մի խոսքով՝ մեր կյանքի չկարգավորվածության հերթական դրսևորումներից մեկը: ԴԱՀԿ-ին կառաջարկեի Ծիծեռնակաբերդում աշխատակիցներին երդում տալու փոխարեն նրանց համար կազմակերպել ՀՀ քաղաքացիներին հետ վերաբերվելու մարդկային տարրական կանոնների ուսուցում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205435131908661 ...

    Կարդալ ավելին
  • «Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե ... յուրաքանչյուր ցուցանակի մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը» (ԸՕ-ի նախագիծ, հոդված 19, մաս 4.): Կարծում եմ, որ նման չափը խիստ չափազանցված է և խիստ խտրական՝ եթե համեմատության մեջ ենք դնում այլ կազմակերպությունների ցուցանակների հետ: Որևէ առանձին թաղամասում ընտրական շտաբի առկայությունը պետք է երևա ոչ թե ցուցանակի մեծությամբ, այլ հանրության հետ աշխատանքի ակտիվությամբ, և նման երևույթը հաստատ չի համապատասխանում միջազգային չափանիշներին. մի բան, որին անհրաժեշտության դեպքում միշտ վկայակոչում է իշխանությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205430134343725 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքում որպես «կարուսելի» դեմ առաջարկվող մեխանիզմ քվեաթերթիկ ու ծրար դակելը ավելորդ խառնաշփոթ է առաջացնելու ընտրատեղամասում: Ընտրատեղամասում խառնաշփոթ է առաջացնելու նաև քվեաթերթիկը բարդացնելը, ինչը ստեղծելու է կուտակումներ: Իսկ կուտակումները, ինչպես հայտնի է, հենց խախտումների համար լավագույն միջավայրն են: Ստացվում է, որ իշխանության կողմից առաջարկվում է մեխանիզմ, որը պետք է խոչընդոտեր ընտրակեղծարարությանը, ինչը սակայն առաջացնելու է պայմաններ հենց այդ ընտրակեղծարարության կիրառման համար: Ինչ վերաբերում է համամասնության մեջ մեծամասնական տարրեր ներմուծելուն, ապա, եթե այն փոփոխության ենթակա չէ իշխանության համար, առաջարկում եմ համապետական քվեաթերթիկի փոխարեն որևէ կուսակցության (կամ կուսդաշինքի) ցուցակը բաժանել 13 ընտրատարածքների վրա՝ յուրաքանչյուր կուսակցության (կամ կուսդաշինքի) համար ունենալով ընդամենը մեկ՝ խնձորեսկցի, օրինակ, տատիկի կամ պապիկի համար ընկալելի քվեաթերթիկ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205400430001135?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ներ) մասնակցությամբ մեկ տարուց ավելի ձգվում է ՀԿ-ների մասին օրինագծի քննարկումը արդարդատնախի մակարդակում: Դա լավ չի, սակայն ավելի վատ կլիներ, եթե նման քննարկում ընդհանրապես չկազմակերպվեր կամ կազմակերպվեր միայն խորհրդարանում: Երկրորդ տարբերակը աչքիս բաժին է ընկնելու նոր Ընտրական օրենսգրքին, որի քննարկումը դեռևս դուրս չի եկել կառավարության միջանցքներից: ՀԿ-ների մասին օրենքը կատարելու է լակմուսի թղթի դերը՝ ցուցանելու երկրի իշխանության «հավատարմությունը» արևմտյան արժեքներին, ինչը նշանակում է գումարների ստացում, այցեր և այլն՝ առանց իրական վերափոխումների: Նոր Ընտրական օրենսգիրքը ավելի լուրջ դերակատարում ունի՝ այն պետք է ներառի այնպիսի մեխանիզմներ, որ թույլ կտան պահպանելու իշխանությունը, սակայն թվա ավելի քան թափանցիկ ու օրինական: Եվ այդ պատճառով էլ մեկը քննարկվում է երկար ժամանակ ու թափանցիկ ձևով, մյուսինը կարվի արագացված և ոչ այնքան թափանցիկ տարբերակով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205376788730118 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ, որ ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստը առավել ձեռնտու է հենց պայմանավորվող կողմերից առաջինին, քանի որ տեքստում այնքան շատ են այնպիսի ձևակերպումները, որ պայմանավորվող երկրորդ կողմը դրանք կյանքի չկոչելու բավարար փորձառություն ունի: Ինչն, իր հերթին, հնարավորություն կտա, որպես ՀՅԴ-ն, ՀՀԿ-ին մեղադրելով պայմանագրի դրույթների չկենսագործման մեջ, դուրս գա դրանից՝ հերթական անգամ պահպանելով դեմքը: Սա էլ համաձայնագրի տեքստը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205354123403499 ...

    Կարդալ ավելին
  • Ընդհանրապես բարոյական հաղթանակ չի լինում՝ այն խիստ նյութական է, և բարոյական հաղթանակ ասելով՝ պարտվողը փորձում է սոսկ սփոփել իրեն ու իր համակիրներին: Ուրիշ հարց, որ պարտվողը երբեմն կարող է ոչ նյութական (բարոյական, քաղաքական և այլն) կապիտալ շահել նույնիսկ պարտությունից և օգտագործել այն ապագայում՝ վերածելով այն նյութականի: Դրա դրսևորումը կարող է լինել 2017-ի ընտրություններում ՀԱԿ-ի՝ ԱԺ-ում կրկին խմբակցություն ունենալը, ինչը, իմ կարծիքով, խիստ կասկածելի կլիներ, եթե Սարգսյանը չնախաձեռներ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Դե իսկ նույնիսկ Զարուհու շնորհիվ դժվար թե Ժառանգությունը ունենա այդ հնարավորությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205225638711462 ...

    Կարդալ ավելին
  • ՀՅԴ-ի նկատմամբ առանձին սեր չեմ տածում, բայց վերջինս առաջիկայում մնալու է այն քաղաքական ուժը, որն օբյեկտիվորեն ի վիճակի է թուլացնելու Հանրապետականին: Եվ այդ պատճառով էլ չէի ցանկանա, որ այժմյանից սխալ քայլեր անելով՝ վերջինս մեկ ու կես տարի անց հայտնվի կոտրած տաշտակի առաջ: Արմատական ընդդիմությունը ՀՀԿ-ին թուլացնել չի կարող, քանի որ Լևոնենք ու Նիկոլենք և՛ 2017-ին, և՛ 2022-ին պայքարելու են ավելի շատ իրար, քան թե հանրապետականի դեմ, և ես չեմ կարծում, թե նրանց միջև կարող է դաշինք ձևավորվել: Դե իսկ մնացածներին էլ լուրջ վերաբերել չարժե, նրանք ծվեններ կպոկեն թե՛ այս և թե՛ այն կողմից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205215940429011 ...

    Կարդալ ավելին
  • Ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր կարծում եմ, որ ՍովետականՄիությունը կործանվեց գորբաչյովյան քաղաքական ռեֆորմների և ոչ թե այն պատճառով, որ տնտեսությունը վաղուց արդեն հոգևարքի մեջ էր: Եվ ի տարբերություն սովետի՝ Չինաստանը Դեն Սյաո Պինի օրոք նախաձեռնեց տնտեսության առողջացման գործընթացը՝ հընթացս ճնշելով ուսանողական ընդվզումը: Եվ որքան էլ հակաժողովրդավարական հնչի՝ եթե տնտեսությունը անկում է ապրում կամ մի կերպ գոյատևում, ապա առանց դրա առաջնահերթ առողջացման երկիրը կանգնում է քաղաքական ցնցումների առաջ՝ եթե բացվում են քաղաքական «փականները»: Եվ դա հասկանալի է՝ իր կյանքից դժգոհ զանգվածը որոշակի ազատություններ ստանալով՝ գրոհում է իշխանության միջնաբերդը՝ լինի դա Բաղրամյան 26 թե մեկ այլ հասցեում: Այնպես որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը տնտեսության առողջացումն է, ինչը սակայն քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում անիրագործելի է, քանի որ հենց ինքն է տնտեսության խղճուկ վիճակի պատճառը: Եվ քանի որ խիստ կասկածելի է մեր երկրում հեղափոխության հաղթանակը, ինչը կվերացներ քրեաօլիգարխիկ համակարգը, ապա միակ ելքը մնում է Սերժ Սարգսյանի կողմից տնտեսության իրական բարփոխումներ սկսելը՝ ինչպես ժամանակին Չինաստանում կատարեց Դեն Սյաո Պինը: Ասվածին այլընտրանք ուղղակի չեմ տեսնում՝ սիրեմ ես Սարգսյանին թե ատեմ... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205146041681586 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/zzImIoUQyTP4RvSan1a1.jpg

    Վտանգավոր նոր տանդեմ Հուլիսի 22-ին Ոիկրաինայի կառավարությունը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական նոր համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի մինչև 2021 թվական Ուկրաինային կտրամադրվի շուրջ 15 միլիոն դոլար՝ թուրքական ռազմաարդյունաբերական արտադրանք ձերք բերքելու համար: Ուկրաինացի զինվորականներն հնարավորություն կունենան ուսուցանելու Թուրքիայի ռազմական ուսումնարաններում: Ավելին՝ Կիևը Անկարային խոստանում է փոխանցել ԽՍՀՄ տարիներին ստեղծված բոլոր տեխնոլոգիաների գաղտնիքները: Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի այցը Ադրբեջան և Վրաստան՝ շրջանցելով Հայաստանը, նրա վերջին հակահայկական հայտարարությունները, թե Ղարաբախը Ադրբեջանի անբաժան մասն է, և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին նոր համաձայնությունները վկայում են, որ երբեմնի ժողովրդավարության փարոս համարվող Ուկրաինան այսուհետ դուրս է գալիս Հայաստանի թե անկախության, և թե ազգային անվտանգության դեմ... Եվ պատճառը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ռուսամետ քաղաքաականությունն է: Հակառակը: Կիևում լավ հասկացել են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վ.Պուտինի և Դ.Թրամփի հանդիպումից հետո նրանց համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում և հարկավոր է գոնե տարածաշրջանային նոր գործընկերներ գտնել: Բնական է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ուկրաինան կապավինի իր հյուսիսային հարևան Բելառուսի աջակցությանը, իսկ հակառուսական ոլորտում՝ Վրաստանի... Դե ՝ իսկ Ադրբեջանը՝ էներգակիրների լավ աղբյուր է և դրանով Պորոշենկոն պատրաստ է անել և ասել ամեն ինչ, ինչը կհաճոյացնի Բաքվի ղեկավարությանը: Թուրքիային էլ կարելի է օգտագործել որպես կարևոր գործոն Ղրիմի թաթարների իրավունքների հարցում. Փաստացի՝ Ուկրաինան նորացնում է հարաբերությունները Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամարդված Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կփորձի կանխել և տապալել Հայաստանի համար ձեռնատու ցանկացած ռուս-վրացական որևէ պայմանավորվածություններ... Ավելին, եթե մինչ այժմ խոսվում էր Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին, ապա այժմ Ուկրաինան ռազմական բնագավառում նորացնում է գործարկները միանգամից մեր երկու հարևանների հետ և այն դեպքում, որ Մոսկվան գոնե ապահովում է տարածաշրջանային ռազմական բալանսը... Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ գաղտնիքներ է տրամադրելու Ուկրաինան Թուրքիային։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1909320549081862

    Կարդալ ավելին
  • Ծերուկը գժվել ա...