Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վախթանգ Սիրադեղյան
  • Եթե Մինսկի խմբի համանախագահները պահանջեն հանձնել «գրավյալ տարածքները», որպեսզի կրտսեր Ալիևը չնախաձեռնի մեկ այլ օպերացիա, ապա այն կնշանակի վերջինիս հաղթանակ դիվանագիտական ոլորտում: Միաժամանակ, դա կնշանակի համանախագահների այնպիսի վարք, ինչպիսին ժամանակին դրսևորեցին Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարները, երբ Ա.Հիտլերի «ախորժակը փակելու» նպատակով, նրան նվիրեցին Չեխոսլովակիայի Սուդետական մարզը: Սխալը գիտակցվեց, երբ Հիտլերը նախաձեռնեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205766143063733?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146 ...

    Կարդալ ավելին
  • Ես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը չեմ ու ոչ էլ նրա տեղակալը, բայց կարծում եմ, որ մինչ այսօր ՀՀ-ի ու ԼՂՀ-ի առումով կազմվել են զուտ պաշտպանական պլաններ, և համապատասխանաբար գնվել է հիմնականում նման ուղղության զինտեխնիկա: Կարծում եմ, որ այսուհետ պետք է կազմվեն հակահարձակման՝ այն էլ լայնածավալ, հստակ պլաններ, իսկ գնվող զինտեխնիկայի 10 տոկոսը պետք է լինի հարձակողական: Ինչպես ասվում է՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, և դեռևս ոչ-ոք չի հերքել այդ դոկտրինը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205721648831405?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146 ...

    Կարդալ ավելին
  • Անցած օրերին տեղի ունեցածը պատերազմ չէր, սակայն կվերածվեր դրան, եթե ադրբեջանական զինուժը հաջողություն գրանցեր սահմանային մարտերում: Ենթադրում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ ճնշում կբանեցնեն Ս.Սարգսյանի վրա, որպեսզի նա գնա զիջումների՝ հանուն հակամարտության «շուտափույթ լուծման»: Ենթադրում եմ նաև, որ վերջինս չի գնա դրան, և Ալիևը «ստիպված կլինի» կրկնել ավանտյուրան: Տրամաբանորեն այն պետք է ավելի հզոր լինի, և մեզ ավելի մեծ փորձություն է սպասվում: Բայց դա հենց այն «կրիտիկական սահմանն» է, որից հետո մենք լիակատար իրավունք կունենանք մտնելու Ադրբեջանի տարածք՝ հյուսիս և արևելք ուղղություններով: Բայց եթե մենք կատարենք այդ քայլը, ապա պետք է պատրաստ լինենք դիմագրավելու արևմուտքից գալիք շատ ավելի հզոր ճնշումներին: Այնպես, որ մենք այսօրվանից պետք է պատրաստ լինենք նման սցենարի՝ թե՛ ռազմական և թե՛ քաղաքական ու տնտեսական առումներով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205694866921874?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1460017078103212 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ, որ Ալիևի նախաձեռնածը հենց այն է, ինչ կոչվում է հետախուզական մարտ («разведка с боем»)՝ ինչի մասին երկու օր առաջ ասել է Կոմանդոսը: Ուղղակի եթե այն հաջողություն ունենար, ապա հակառակորդը կզարգացներ դա՝ վերածելով լայնամասշտաբ հաղթական պատերազմի՝ նպատակ ունենալով «ազատագրել Լեղնային Ղարաբաղը և հարակից շրջանները»: Բայց քանի որ սկզբնական պլանը ձախողվեց, Ալիևը կատարում է հակասական ու անիմաստ քայլեր, որն իր ժամանակ (1944-ին) արևմտյան և արևելյան ճակատներում արեց Ադոլֆ Հիտլերը՝ փորձելով փրկել Երրորդ ռայխը վերջնական պարտությունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205682686217364 ...

    Կարդալ ավելին
  • Անտիկ աշխարհից հայտնի պոպուլիզմն ու դեմագոգիան այսօր մեր քաղաքական կյանքում միավորվել են՝ հանդես գալով որպես միևնույն մեդալի երկու կողմեր: Եվ զարմանալին այն է, որ դրանով տառապում է ոչ միայն իշխանություն ունեցող քաղաքական ուժը, այլև քվազիընդդիմադիր ու նույնիսկ ոչ քվազիընդդիմադիր ուժերը: Այնպես որ այդ հարցում հաստատ սխալվում է Սարգսյանը, երբ Քենեդու անվան դպրոցի իր ելույթում նշում է, որ խորհրդարանական կառավարումը կապահովի կուսակցությունների կայացվածությունը: Չգիտեմ այլոց մոտ ինչպես, սակայն մեզանում դա դժվար թե տեղի ունենա՝ հաշվի առնելով դրանց այլասերվածությունը... գոնե առաջիկա տասնամյակներում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205645397285164 ...

    Կարդալ ավելին
  • Տառեր կրճատելու Արամայիսի գաղափարը նորություն չի. անցյալում էլ են նման փորձեր կատարվել, և նույնիսկ հռչակավոր Աբեղյանն էր առաջարկել նման գաղափար, որը կիրառվել էր անցյալ դարի 30-50 ականներին՝ աչքի առաջ ունենալով ժամանակակից զարգացումները: Տառերի առումով իրոք խնդիր կա, բայց դա հաստատ աբսուրդի մակարդակի հասցնելը խնդրի լուծման ուղի լինել չի կարող: Հայերենն, օրինակ, ունի «է», «յ» տառերը և միաժամանակ «ե» տառը, որ հա՛մ «է» է հնչում հա՛մ «յէ»: Նույնը կարող ենք ասել «ո»-ի առումով, որը հնչում է թե՛ որպես «օ» և թե՛ «վօ»՝ միաժամանակ ունենալով «վ» և «օ» տառերը: Ունենք «և» տառը, որը որպես մեծատադ դառնում է «Եվ», ինչը ընդհանուր կանոնի խախտում է: Մի խոսքով, կան բաներ, որ կարելի էր փոփոխության ենթարկել: Անգլերենը, որ օգտագործվում է որպես միջազգային լեզու, ևս ունի նման խնդիրներ. «c»-«k»-«s», «q»-«k»-«u» և այլն և այլն: Բայց եթե անգլերենի դարդը թողնենք իրենց, ապա հայերենի առումով պետք է իրոք ինչ-որ բան անել: Սակայն նույնիսկ նման փոփոխություն անելու համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը վստահություն վայելի հասարակության մեջ, և հասարակությունն էլ տեսնելով իշխանության դրական քայլերը այլ՝ ավելի խնդրահարույց ոլորտներում, ընդունի նաև այս ոլորտում առաջարկվելիք փոփոխությունները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205567193210111 ...

    Կարդալ ավելին
  • Իմ լավ ընկեր Արտակ Մանուկյանը ոստիկանության համար գնումների մեջ հայտնաբերել էր ավելի քան 2000 դոլարանոց ալկոտեստեր՝ նշելով, որ ռունետում առկա են այդպիսիք մոտ 100 դոլարով: Դրան ոստիկանությունը պատասխանել է, որ պրոֆեսիոնալ սարքն արժե 10 անգամ թանկ՝ 1000 դոլար, և ներկայացրել էր ռունետում դրա հղումը՝ միաժամանակ նշելով, որ հարկերը, տուրքերը, հայաֆիկացումը և այլ ծախսերը սարքի գինը կարող են կրկնակի բարձրացնել: Բայց ոստիկանության պատասխանողի տեղը լինեի՝ նման պատասխան չէի տա, քանի որ ՌԴ-ից գնված ապրանքի վրա ոչ մի հարկ ու տուրք չի ավելանում, որքան ես գիտեմ, իսկ հայաֆիկացումը ամեն մի սարքի գինը հաստատ կրկնակի չէր թանկացնի: Ենթադրում եմ, որ եթե գնումը կատարվեր ոստիկանության արտաբյուջեից, որով նրանք պրեմիալ գումարներ են ստանում, ապա սարքը կարող էր գնվել նույնիսկ շուկայականից ավելի էժան՝ գործարանային գնով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205555798085240?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Մեր Հերիքը հիշել է ամերիկյան փորձը (մի անգամ եղել է այնտեղ) ու մտածել, որ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները կարելի է կազմել որպես գրքույկ (սթեքլերով կապել), որպեսզի քվեարկելուց հետո կաշառված ընտրողը իր հետ դուրս չտանի չընտրված քաղաքական ուժերի քվեաթերթիկները՝ պատվիրատուին ցույց տալու որպես հրահանգի կատարման փաստ: Պետությունն էլ կազատվի լրացուցիչ 2000-ից 6000 արկղ ընտրատեղամասում տեղադրելու ծախսից, որոնց մեջ, ըստ ընտրական օրենսգրքի նախագծի, պետք է նետվեն չընտրված ուժերի քվեաթերթիկները: Ես կառաջարկեի «գրքույկի» վրա ավելացնել սև գույնի մեկ լրացուցիչ էջ, որպեսզի չերևա, թե որ ուժին է ձայն տվել ընտրողը՝ միաժամանակ նրան ազատելով քվեարկված քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու ու ծրարով դակելու անիմաստ ու ժամանակ խլող (հիշենք հազիվ քայլող ու դողացող մատներով ծերերին) գործողությունից՝ պետության համար էլ խնայելով ծրարի գումարը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205485862376891 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս մի խնդրի բախվեցի. բանկը 100 դոլարից պակաս ժամկետանց պարտքի համար դիմում է դատարան, դա էլ տալիս է հարկադիր, վերջինս էլ 5 հազար դրամ վերադիրով՝ պարտապանին: Հարկադիրը նամակում նշում է, որ գումարը պետք է վճարվի 3 օրվա ընթացքում կամ 10 օրում բողոքարկվի: Երկու խնդիր. նախ՝ չի նշվում, որ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրվա ընթացքում, քանի որ նամակը ստանալուց հետո տոներ էին, և երկրորդ՝ 5000 դրամ փող է առնում չգիտես որ ծառայության համար, սակայն ափսոսում է ծախսել երևի 200-300 դրամ ու ուղարկում է ոչ թե պատվիրված, այլ հասարակ նամակ, որի դեպքում ստացողը չի կարող արձանագրել նամակ ստանալու ժամկետը: Պարզվում է նաև, որ պարտապանի բնակության վայրի փոստային բաժանմունքը նամակը ստանալուց հետո, ըստ հարկադիրի հետ պայմանավորվածության, այն կարող է հասցնել հասցեատիրոջը 5 օրվա ընթացքում, ինչի մասին բնականաբար շարքային քաղաքացին կարող է և տեղյակ չլինել: Մի խոսքով՝ մեր կյանքի չկարգավորվածության հերթական դրսևորումներից մեկը: ԴԱՀԿ-ին կառաջարկեի Ծիծեռնակաբերդում աշխատակիցներին երդում տալու փոխարեն նրանց համար կազմակերպել ՀՀ քաղաքացիներին հետ վերաբերվելու մարդկային տարրական կանոնների ուսուցում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205435131908661 ...

    Կարդալ ավելին
  • «Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե ... յուրաքանչյուր ցուցանակի մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը» (ԸՕ-ի նախագիծ, հոդված 19, մաս 4.): Կարծում եմ, որ նման չափը խիստ չափազանցված է և խիստ խտրական՝ եթե համեմատության մեջ ենք դնում այլ կազմակերպությունների ցուցանակների հետ: Որևէ առանձին թաղամասում ընտրական շտաբի առկայությունը պետք է երևա ոչ թե ցուցանակի մեծությամբ, այլ հանրության հետ աշխատանքի ակտիվությամբ, և նման երևույթը հաստատ չի համապատասխանում միջազգային չափանիշներին. մի բան, որին անհրաժեշտության դեպքում միշտ վկայակոչում է իշխանությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205430134343725 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/mcERGvAwmwUVACAU1NZr.jpeg

    Երկու օր առաջ ոստիկանապետը նախագահին ներկայացրել է Ճանապարհային ոստիկանությունում կատարված փոփոխությունները։ Իմ կողմից մի ցանկ առաջարկեմ, որոնց մի մասը, ոնց հասկացա, արվում է արդեն. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ոստիկանությանը իրավասություն տալ կոպիտ խախտումների համար խոշոր տուգանք սահմանելու, կրկնվելու դեպքում՝ վարորդական վկայականից զրկելու, առանց վկայականի վարելու դեպքում խախտողներին որոշ ժամանակով բանտարկելու իրավունք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միլիարդատեր հաբրգած, խմած/ուռած վարորդներին, անկախ նրանից՝ ովքեր են (Փերիս Հիլթոնը, Բեն Աֆլեքը), բանտարկում են, որ խելքները գլուխը հավաքեն։ Մեզ մոտ տուգանք են սահմանում, որը մուծելուց հետո նույն դեմքերը նորից ու նորից խուժանավարի քշում են, քանի որ գումարը խնդիր չէ։ Տուգանեք, էլի կմուծենք։ 2. Ճանապարհային ոստիկաններին իրավասություն տալ հաբրգած լափառոշներին տեղում բերման ենթարկելու բաժին։ Հիմա անպատժելի հաբրգած դեմքերից ոստիկանները փորձում են խուսափել, չեն տուգանում, իսկ լուրջ խուլիգանության դեպքում կապվում են պարեկային խմբերի հետ՝ իրենց էդ պատմությունից դուրս հանելու համար։ 3. Ոստիկաններին զինել պլանշետներով, որ կարողանան արագ ճշտեն՝ ինչ մեքենա է իրենց դիմաց, ով է վարորդը, ինչ խախտումներ ունի արած, ունի վկայական, թե չունի, վճարել է գույքահարկը, թե ոչ, այլ ոչ հարցնեն փաստաթուղթը, որը եթե չունես, բերման ենթարկեն։ Ֆաշիստական Գերմանիան չէ, որ թղթով ապացուցես, որ հրեա չես, թուղթ չունես, գնա բաժին։ ID քարտը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի առկայության դեպքում հնարավոր լինի իմանալու ամեն ինչ։ 4. Ոստիկաններին զինել ալկոհոլ ստուգող սարքերով, որոնց գինը ծիծաղելի է պարզապես, որ մինչ օրս չունեն, որ ստուգելուց չասեն՝ «Մի հատ ՀՈ արա»։ Ի՞նչ «ՀՈ»։ Ձե՞ռ եք առնում։ Այսօրվա գործող կարգը այսպիսին է. «Խմած ես», «Խմած չեմ», «Դե գնացինք հիվանդանոց, արյան անալիզ հանձնես, երկու ժամ սպասես, հետո եթե պարզվի խմած չես, քշի գնա»։ Ո՞ր թիվն ա։   ՑԱՆԿԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. Ստիպելու վերջապես սևացրած պատուհաններով չքշելու, քանի որ սևացրած պատուհանի հետևում, որպես կանոն, թաքնվում են, թե չեմ երևում, ոնց կուզեմ, կքշեմ, մեկա չեն տեսնում՝ ով եմ, թող մտածեն՝ եսիմ ով եմ, վախենան, ես էլ ոնց կուզեմ, կքշեմ։ Պարզերես քշեք, պարզերես եղեք։ Համոզված եմ՝ վնաս էս որոշումից չկա, իսկ օգուտը բացահայտ է։ 6. Տուգանելու դեղինի տակ անցնող վարորդներին։ Մանրուք է, բայց համոզված եմ, որ խցանումների շատ մեծ մասը դրանից է լինում։ Թեքվել պատրաստվող մեքենաները կանգնած սպասում են, սպասում են, որ մեքենաների հոսքը ավարտվի, թեքվեն ձախ, դեղին լույսը միանում է։ Ու սկսվում է։ Մի կողմից դեղինի տակ սկսում են մտնել մինչ այդ կարմիրի տակ կանգնած մեքենաները, մյուս կողմից դեղինի տակ մտնում է մինչ այդ կանաչ լույսի տակ եկող մեքենան։ Արդյունքում սպասում ես, մինչ սա գա, գնա, որ 3-4 մեքենա իրար հետևից կանգնած սկսեն թեքվել, բայց նորերը գալիս հասնում են, ու մեքենաները ստիպված մնում են խաչմերուկի մեջտեղում։ Դեղինը պետք է լինի, որ կանաչի տակ մտածները գան անցնեն, այլ ոչ, որ նորերը մտնեն ու կարմիրի տակ նոր դատարկեն խաչմերուկը։ 7. Սովորեցնել մարզերում աշխատող ոստիկաններին վարորդների հետ նորմալ շփվելու։ Միգուցե միայն ինձ հետ է նման իրավիճակ, միգուցե սխալվում եմ, բայց Երևանում ոչ մի անգամ նման խնդիրների առաջ չեմ եկել, բայց մարզերում երկու անգամ կանգնեցրել են, մի անգամ հետևի լույսն էր փչացել, խորհուրդ են տվել սարքել, մյուս անգամ ուղղակի ստուգում էին, բայց երկու անգամ էլ էն տպավորությունն էր, որ հազար տարվա ընկերներ ենք։ Չեմ ուզում, ընկեր ջան։ Ես «դու»-ով չեմ խոսում, ինձ հետ էլ պետք չի տնավարի խոսել։ Ես վարորդ եմ, դուք՝ ոստիկան։ Այլ առաջարկնե՞ր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155070207089273

    Կարդալ ավելին

Քաղաքականություն