Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վախթանգ Սիրադեղյան
  • Մեր երկրում աննորմալ չափերի է հասնում փոխնախարարների, խորհրդականների և օգնականների ինստիտուտը: Դրանք իհարկե ապահովում են զբաղվածություն, բայց ծանր բեռ են բյուջեի համար: Սկսենք փոխնախարարներից. եթե առկա է աշխատակազմի ղեկավար որպես հանրային ծառայող, որը համակարգում է ողջ նախարարության աշխատանքը և տեսականորեն պաշտպանված է քաղաքական փոփոխություններից, և առկա է քաղաքական պաշտոնյան՝ նախարարը, որը ենթակա է քաղաքական փոփոխությունների, ապա այսպես կոչված հայեցողական պաշտոն փոխնախարարն անելիք չունի որպես նախարարության ներսի 2-3 ոլորտի համակարգող՝ լինելով անձ, որը կախված է քաղաքական փոփոխություններից: Գանք խորհրդականներին. եթե նախարարությունում աշխատում են պրոֆեսիոնալներ, ապա չեմ կարծում, թե քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը՝ նախարարը, էլ չեմ խոսում հայեցողական պաշտոն զբաղեցրած անձի՝ փոխնախարարի մասին, նորից ունի պրոֆեսիոնալ խորհրդականների կարիք, իսկ ոչ պրոֆեսիոնալ խորհրդականներն այդտեղ ուղղակի անելիք չպետք է ունենան: Նույնը վերաբերում է և օգնականների հաստիքներին՝ թե՛ նախարարի և թե՛ փոխնախարարի առումով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205914526373223?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146 ...

    Կարդալ ավելին
  • Իմ կարծիքով անընդհատ պատերազմական վիճակում գտնվող երկրի՝ ինչպիսին Հայաստանն է, զինված ուժերի շտաբի պետը պետք է լինի բյուրեղի պես կարծր ու հաստատուն, բյուրեղի պես մաքուր ու «թափանցիկ», ինչպես նաև նպատակասլաց ու նախաձեռնող անձնավորություն՝ լինելով ռազմական գործի գիտակ: Ու նաև կարողանա համոզել այն անձին, ով տվյալ պահին զբաղեցնում է գլխավոր հրամանատարի պաշտոնն՝ ի պաշտոնե, բանակի նահանջի ու առաջխաղացման անհրաժեշտության առումով: Չեմ կարծում, թե մեր գեներալների շարքում չկա այդպիսի մեկը՝ հատկապես որ գործողի պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205897669991824 ...

    Կարդալ ավելին
  • Չեմ կարծում, թե Իլհամը ապրիլյան ավանտյուրան կկրկնի տոնական օրերին, ինչպես սպասվում է մեր երկրում: Կարծում եմ, որ դա կանի շատ ավելի ուշ՝ երբ սպասումները «կբթանան»՝ թուլացնելով զգոնությունը: Այնպես որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե թե՛ դիրքերում և թե՛ շտաբներում պահպանվի ընդհանուր զգոնությունը, սակայն այն չլինի ծայրահեղ լարված, որպեսզի հետագայում չառաջանա հոգնություն, ինչից և կարող է օգտվել թշնամին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205872047311273?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1462525423643992 ...

    Կարդալ ավելին
  • Արտաքին վտանգին դիմագրավելու համար անհրաժեշտ է կարգի բերել տնտեսությունը, օրենքի իշխանություն հաստատել կյանքի բոլոր բնագավառներում: Դա այն է, ինչին գնալ չի կարող երկրում տիրող քրեաօլիգարխիկ համակարգը: Իհարկե, կարելի է դա անելու փոխարեն անընդհատ ներգրավել վարկային միջոցներ, սակայն դրանք ստեղծում են կախվածություն` առաջացնելով այլ վտանգներ: Կարելի է նաև փորձել մի քանի «թիզ» հող տալ թշնամուն, և խաղապահներ հրավիրելով` պատսպարվել նրանց թիկունքում: Սակայն համաշխարհային փորձը ցույց է տվել, որ այդ անվտանգությունը ավելի շատ վիրտուալ է, քան իրական: Այնպես որ իրական անվտանգությունը միշտ ամենաբարդ տարբերակն է, և այն ուղղակի այլընտրանք չունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205837330443373?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146 ...

    Կարդալ ավելին
  • Կարծես թե Ալիևը փոխել է մարտավարությունը. արագընթաց «փոքր պատերազմի» փոխարեն սկսել է կիրառել «նյարդերի պատերազմ»` սադրելու համար հայկական կողմին: Կարծում եմ, որ կարող ենք ընդունել նրա «խաղի» կանոնները, սակայն մեկ լրացումով. յուրաքանչյուր հայ զինվորի կորստից հետո պարտադիր կարգով ԱԳՆ-ն (հենց ԱԳՆ-ն և ոչ թե ՊՆ-ն) հայտարարություն պետք է անի համապատասխան հակահարվածի մասին, իսկ ՊՆ-ն իրականացնի այդ հակահարվածը: Ալիևը որոշել է պատերազմել Հայաստանի դեմ բոլոր միջոցներով` ուրեմն պետք է հակահարված տալ նրան նույն այդ միջոցներով մինչև որ ինքը դուրս գա համբերությունից ու անի ճակատագրական սխալ քայլ` բացելով դեպի լիակատար հաղթանակ մեր ճանապարհը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205836370979387?notif_t=close_friend_activity¬if_id=1462017 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ, որ պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատումը չի լուծի այն հարցերը, որ տարիների ընթացքում կուտակվել են բանակում և որ սրությամբ դրսևորվեցին ապրիլյան բախումների օրերին, որքան էլ նախարարության ներկայացուցիչը փորձի հերքել դրանք: Որովհետև աշխատանքից ազատվածներին փոխարինելու են նրանք, ովքեր ձևավորվել են նույն մթնոլորտում, ինչ ազատվածները: Բանակը որպես հասարակության հայելի իր մեջ կրում է բոլոր այն բացասական կողմերը, որոնք առկա են հենց հասարակության մեջ, և բանակն իսպառ մաքրելու համար անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ ողջ հասարակության առումով, ինչը խիստ ցավալի և քաղաքական մեծագույն խիզախություն պահանջող գործընթաց է լինելու: Բայց այն այլընտրանք ուղղակի չունի, եթե ցանկանում ենք պահպանել մեր պետականությունը, և ոչ թե լքել մեր հայրենիքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205813082597192?notif_t=close_friend_activity¬if_id=1461665 ...

    Կարդալ ավելին
  • Միակ փոխզիջումը, որ ես կարող եմ պատկերացնել, մինչև Մինգեչաուր չգնալն է, եթե Իլհամը կրկնի ապրիլի սկզբի ավանտյուրան: Բայց դա, անկեղծ ասած, այնքան էլ խելքի մոտ չի, որովհետև մեր չգնալուց ոգևորված` ինքը կշարունակի հրադադարի խախտումները, ինչին զոհ են գնում սահմանը պահող տղաները: Բազմիցս եմ ասել` պատմությունը ցույց տվեց, որ 80 տարի առաջ ինչքան եվրոպական ղեկավարները զիջեցին Հիտլերին, այնքան բացեցին նրա «ախորժակը». դա մարդկային հոգեբանություն է, որ փոխվելու նշաններ ցույց չի տալիս: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205796374339496?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր մեր երկիրը կանգնած է կյանքի բոլոր ոլորտները բարեփոխելու անհրաժեշտության առջև: Բայց քանի որ ամբողջությամբ ու միանգամից ոչինչ չի ստացվում, ապա որպես առաջնահերթություն ես կառանձնացնեի օրենքի առջև բոլորի հավասարության խնդիրը, ողջ կառավարման համակարգը և այդ թվում՝ բանակը, խծբական աղբից մաքրելը և իսկապես արժանի մարդկանց տեղ տալը կյանքում. ժամանակին սինգապուրցի Լի Քուան Լին է խոստովանել, որ ինքը առաջ էր մղում նրանց, ովքեր արժանի էին որևէ պաշտոնի, թեկուզ մարդկայնորեն ինքը վատ վերաբերվեր այդ անձանց: Միաժամանակ անհրաժեշտ է խիստ վերահսկողություն սահմանել պետական միջոցների՝ բյուջետային ու արտաբյուջեի ծախսերի առումով՝ գումարների վատնումների դեպքում դրանք ամբողջությամբ՝ տուգանքն էլ վրադիր, փոխհատուցում պահանջելով մեղավորներից: Տնտեսված միջոցները պետք է ուղղվեն բանակի սպառազինության արդիականացմանն ու նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը: Մնացած հարցերը, որքան էլ դրանք կարևոր թվան, կարող են սպասել իրենց հերթին: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205784249956394 ...

    Կարդալ ավելին
  • Ցանկանանք մենք թե ոչ` Ալիևը վաղ թե ուշ կրկնելու է ապրիլյան նախաձեռնությունն ավելի հզոր թափով` հենց միայն բանակցություններում իր դիրքերն ուժեղացնելու ու սեփական ժողովրդի աչքում իր վարկանիշը բարձրացնելու համար: Իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող գնալ զիջումների, որովհետև առաջին զիջմանը կհետևի մի նոր պահանջ, որը ևս ստիպված ենք կատարելու` եթե բռնենք այդ ուղին. այդ պայմաններում հյուսիսային «բարեկամի» կամ քաղաքակիրթ Արևմուտքի վրա հույս դնելը կլիներ մանկամտություն: Իսկ եթե որոշենք, որ մենք զիջելու ոչինչ չունենք, ապա մենք ցանկանանք թե ոչ` պետք է ամբողջովին վերափոխենք մեր վարքը, ինչն իր հերթին նշանակում է, որ մենք պետք է անցնենք «պաշարված քաղաքի» ներքին քաղաքականությանը` օրենքի, ֆինանսների, վարքի և մնացած բոլոր առումներով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205779777364582 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ, որ ԼՂՀ հարցով բանակցությունների Կազանի ձևաչափին վերադարձը պետք է պայմանավորել Կազանի հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից սահմանային խախտումների, այդ թվում՝ ապրիլյան մարտերի հետևանքով հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցմամբ: Այդ առումով, հատկապես պետք է շետվի ապրիլյան մարտերի պահը, քանի որ այն չավարտվեց թշնամու հաղթանակով, իսկ ձախողված պատերազմի նախաձեռնությունն ավելի է խստացնում նախաձեռնողի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցը: Կարծում եմ, որ միայն այդ պայմանը բավարարելու դեպքում պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205779097227579?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id= ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն