Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վախթանգ Սիրադեղյան
  • Մեզանում անընդհատ խոսվում է, որ իր ապագան պետք է որոշի հենց ինքը՝ Ղարաբաղի ժողովուրդը: Հետաքրքիր է՝ ինչ կանեն այս «բանաձևի» հատկապես պրոարևմտյան կոմնակիցները, եթե այդ ապագան Ղարաբաղի ժողովուրդը տեսնի Ռուսաստանի Ռաշնության կազմում կամ նրա հետ որևէ ձևով միավորված կարգավիճակում: Մի բան, որ անսպասելի համարել չենք կարող՝ հաշվի առնելով գոյություն ունեցող բազմաթիվ գործոնները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206267564278950 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանը մեր բարեկամը չի, և հաստատ ոչ էլ թշնամին: Այդ հսկա երկիրն ունի իր շահերը, և հիմնական` անվտանգության հարցերում դրանք համընկնում են մեր շահերի հետ: Մնացած հարցերը, որտեղ մենք կարող ենք ունենալ շահերի չհամընկնում, հաստատ ստորադասվում են անվտանգությանը: Մեզանից է կախված, թե ինչպես կարող ենք օգտագործել այն հնարավորությունները, որոնք երևան են գալիս շահերի համընկմնան դեպքում: Եթե ի վիճակի չենք ինքնուրույն դա գիտակցելու, ապա կարող ենք օրինակ վերցնել Իսրայելից, որը ավելի լավ շրջապատում չի գտնվում, քան Հայաստանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206122028000634 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ, որ կարելի է հետևել թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթի «խորհրդին», ով հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը չեղյալ հայտարարելու դիմում է ներկայացրել Գերմանիայի սահմանադրական դատարան: Դիմումը հիմնավորվել է ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածով, ուր սահմանվում է, որ ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն կարող են ունենալ միայն դատարանները։ Հենց բոլոր այն երկրների դատարաններին պետք է դիմեն Հայ դատի կառույցները, որտեղ ապրում է գեթ մեկ հայ՝ կոտորածներից փրկվածների սերնդից: Որպես նախադեպ կարելի է օգտագործել 5-10 տարի առաջ ամերիկյան բանկերից գումարների առգրավման վերաբերյալ ամերիկյան դատարանի որոշումը: Ընդ որում, պետք է դիմել նաև Թուրքիայի դատարաններ՝ թուրքական ղեկավարության կյանքը վերածելով մղձավանջի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206071964509078?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14 ...

    Կարդալ ավելին
  • Համարվում է, որ անտիկ Հռոմեական կայսրությունը կործանվել է ոչ թե այն պատճառով, որ վանդալներն էին ավելի զորեղ կամ վայրենի, այլ որովհետև Հռոմի հասարակությունն էր ներսից նեխել. ի դեպ՝ կոռուպցիա լատիներեն նշանակում է նեխում, քայքայում, փտում և այլն: Այսօրվա Հայաստանն, իհարկե, համեմատելի չէ 1500 տարի առաջվա կայսրության հետ, սակայն մեր կյանքի վերաբերյալ իրական պատկերացում ստանալու համար բավարար է թերթել մեկ ամսվա լրատվությունը, որը լի է ատելության, շահագործման, քրեական և այլ նորություններով, ինչը հենց վկայում է հասարակության այլասերման մասին: Եվ այդ եզրակացությունից չի փրկում նույնիսկ ապրիլյան չորսօրյա տոկունության պատմությունը, քանի որ մահվան դեմ հանդիման մարդը գործում է արարքներ, որ երբեք չէր անի առօրյա կյանքում, իսկ մեր առօյան լցված է ոչ թե կողքինի համար ինքնազոհաբերման, այլ անտարբերության ու ապատիայի դրսևորումներով: Եթե մենք չենք ուզում կորցնել պետականությունը և վերանալ որպես ազգ՝ այս ամենը պետք է ընկալվի Բաղրամյան 26-ում Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206061167039148 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի պես հզոր երկրի կողմից ցեղասպանության փաստի ճանաչումը էյֆորիայի մեջ է գցել հանրությանը՝ համենայն դեպս դրա հիմնական մասին: Սակայն կատարվածը գերմանացիների գործն էր՝ մի թեթև «համեմված» սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերով, ինչը իրենց հիմնական գործունեությունն է ազգապահպանության հետ միասին: Իսկ հայաստանցիներիս խնդիրը մնում է երկրի անվտանգության ոչ միայն ապահովումը, այլև այն ավելի բարձր մակարդակի բարձրացնելը: Դա չի կարող իրականացվել առանձին բարձրաստիճան չինովնիկների ձերբակալություններով՝ թեկուզ զինված ուժերի կազմից, այն չի կարող կյանքի կոչվել շուրջ 1000 «պադավատ» մեքենաների դուրսգրումով և կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարով, ինչի արդյունքների առումով անկեղծորեն վստահություն չեմ տածում: Դա կարող է և պետք է իրականացվի այն խնդրի գիտակցումով, որ առանձին-առանձին ու կիսատ-պռատ որոշումներով մենք դեռևս որոշ ժամանակ կհեռացնենք վտանգը, սակայն չենք լուծի այն մեկընդմիշտ և արմատականորեն: Դա կարող է և պետք է կատարվի լուրջ համակարգային փոփոխություններով, թեկուզ այն վտանգի ենթարկի անձամբ Սերժ Սարգսյանի կամ այսօր նրա կողմից ղեկավարվող քրեաօլիգարխիկ համակարգի իշխանությունը: Բայց սա այն դեպքն է, երբ պատմությունը զոհեր է պահանջում, և լավ կլինի, ո դրանք լինեն ՈՉ մարդկային զոհեր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206032961934038 ...

    Կարդալ ավելին
  • Պատմագրության մեջ շատ եմ հանդիպել թուրքական դիվանագիտության մասին դրական գնահատականների, սակայն թե իրականում ինչպիսին է այն՝ տեսնում ենք հենց Ադրբեջանի օրինակով: Ավելի քան 10 տարի կրտսեր Ալիևը խոսում էր ՄԱԿ-ի 4 բանաձևերի ու սեփական հողերը ռազմական ճանապարհով ազատագրելու՝ Ադրբեջանի իրավունքի մասին: Ապրիլյան անհաջող փորձից հետո նա փոխեց խոսքի ուղղվածությունը. այժմ խոսում է 4 բանաձևերի ու հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին՝ որպես ապրիլյան պատերազմի նախաձեռնող ներկայացնելով Հայաստանը: Կարևոր չի, որ ասվածը սուտ է՝ Հայաստանը չի եղել հարձակվողը, միևնույն է, դրան ոչ-ոք բարձր մակարդակով հանդիպումներին չի անդրադառնում, իսկ բազմաթիվ անգամ կրկնված սուտը ճշմարտության տեղ անցնելու հատկանիշ ունի: Հենց սա է թուրքական դիվանագիտություն ասվածը, որ այժմ կիրառում է Իլհամը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206013902337560?notif_t=close_friend_activity¬if_id=1464686 ...

    Կարդալ ավելին
  • Մի անգամ էլ եմ գրել` կոռուպցիայի դեմ պայքարը և մնացած բարեփոխումները ենթադրում են գոյություն ունեցող կարգի հիմնահատակ փոփոխություն, և դա կատարելու համար բյորոկրատիայի վրա հիմնվելը կլիներ միամտության վերին աստիճանը: Նաև գրել եմ, որ ապրիլյան պատերազմը ոչ միայն դրսևորեց հայ զինվորի անսահման տոկունությունը, այլև բանակի նկատմամբ հանրության ուշադրության կենտրոնացումը: Եվ հենց բանակը աննորմալ բոլոր երևույթներից մաքրելը կլիներ այն իսկական «շոգեքարշը», որ կտաներ իր հետևից ողջ հասարակությունը: Իսկ բանակի բարեփոխման առումով բյուրոկրատիայի վրա հենվելը անհրաժեշտ չէ. դրա համար բավարար է ազնիվ ու հայրենասեր սպաների ու քաղաքացիական հասարակության աջակցությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205955357153967 ...

    Կարդալ ավելին
  • ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ոչ այնքան ադրբեջանամետ քաղաքական գործիչ է, որքան հակահայկական կամ ավելի կոնկրետ՝ հակաարցախյան: Դա այնքան էլ նույն բանը չի, և «գաղտնիքը» նրա իսպանացի լինելն է: Իսպանիան ոչ միայն տասնամյակներով դիմագրավել է Բասկյան ազատագրական շարժմանը, այլև այսօր՝ Կատալոնական անջատականությանը: Դա, իր հերթին, նշանակում է, որ դոն Պեդրոն պետք է ամեն ինչ անի, որպեսզի արցախյան անջատականությունը չդառնա նորմ՝ ընդունելի արևմուտքում, իսկ ադրբեջանական խավիարն ընդամենը համեմունքի դեր է կատարում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205953023895637 ...

    Կարդալ ավելին
  • Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պետք է հետապնդի որևէ հստակ նպատակ կամ լուծի որոշակի խնդիրներ: Մեզ համար այն չպետք է վերածվի շանտաժի գործիքի, ինչպիսին հայոց ցեղասպանության խնդիրն է եվրոպացիների ձեռքում ընդդեմ Թուրքիայի: Հատկապես, որ Հայաստանն չունի այն լծակները, որ ունի Եվրամիությունն Թուրքիայի հարցում: Եթե ենթադրում ենք, որ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը բերելու է շղթայական ռեակցիայի, ապա սխալվում ենք. նույնիսկ ՌԴ-ի պես հզոր երկրի կողմից Աբխազիայի ճանաչումը չունեցավ որևէ նշանակություն՝ չհաշված մեկ-երկու մանր երկիր: Եթե դրանով մենք ցանկանում են իրավական ձևակերպում տալ ՀՀ-ի և Արցախի միջև այսօր գոյություն ունեցող իրողություններին, ապա դա ոչ մեկին չի հետաքրքրում: Եթե ցանկանում ենք դրանով քայլ առ քայլ կյանքի կոչել միացումը՝ խուսափելու համար միջազգային, այդ թվում ռուսական հակազդեցությունից, որը հաստատ կագայինք մեր մաշկի վրա, եթե կյանքի կոչվեր միացման մասին 1991թ. որոշումները, ապա դա ընդունելի է: Անցնենք խնդիրներին, ավելի ճիշտ՝ միակ հիմնական խնդրին. եթե կարծում ենք, որ ճանաչումը կբերի սահմանային միջադեպերի կանխմանը և մեր տղաները այլևս չեն զոհվի սահմանի վրա՝ ապա հաստատ սխալվում ենք՝ Ադրբեջանը բոլոր դեպքերում շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը մինչև չստանա իր ցանկալիքը կամ մինչև չստանա այնպիսի հարված, որ չկարողանա ուշքի գալ առաջիկա 25-50 տարում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205937282182104?notif_t=close_friend_activity¬if_id=1463481 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում մոնոպոլիաներ կազմաքանդելը մեկ օրվա գործ է՝ դրա համար անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք: Որոշվում է, ասենք, որ բանան ու նարինջ բերելու է ոչ միայն Քեթրին գրուպը, այլ յուրաքանչյուր ընկերություն, որը ցանկություն ունի մտնելու այդ շուկան: Եվ պատկերացրեք, որ մեկ ամսվա ընթացքում այնքան գործարար կզբաղվի այդ հարցով, որ կսկսեն նույնիսկ միմյանց խանգարել. այդպես է, չէ՞ մեր երկրում, երբ մեկը ինչ-որ տեղ ինչ-որ գործ է դնում, հարևանությամբ «ծլում» են ուրիշները: Միակ մոնոպոլիան, որ կարելի է թույլ տալ՝ դա շաքարի հումքինն է, որպեսզի աշխատի Ախուրյանի շաքարի ճակնդեղի վերամշակման գործարանը՝ ապահովելով աշխատատեղեր և ըստ այդմ որոշակի եկամուտներ աղքատ այդ տարածքում: Իհարկե, իրական հումք ներկրելն ու գործարան աշխատեցնելը կնվազեցնի «Մալաթիայի շրջանի բարերարի» եկամուտները, բայց առանց դրա մոնոպոլիաների դեմ պայքար ուղղակի չի ստացվի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205915480357072?from_close_friend=1&ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1463147450360126 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին