Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վախթանգ Սիրադեղյան
  • Գառնիի ջրի բողոքի, ինչը պսակվեց հաջողությամբ, կազմակերպիչ տիկին Արուսիկը 200 ձայն էլ չստացավ համայնքապետի ընտրություններում: Սա ի՞նչ է նշանակում. կա՛մ գառնեցիներն են խիստ հայրիշխանական մտածողության կրող (Անգլիայի հզորագույն արքաներից երկուսը կին էին, նրանց լավագույն վարչապետներից մեկը ևս կին էր, և մեր հարևան Վրաստանի հզոր արքաներից մեկը ևս կին էր՝ Թամարա թագուհին), ինչը խոսում է ավանդական մտածողության գերիշխանության մասին, և կա՛մ մարդիկ դեռևս այնքան չեն հասունացել, որ 4 տարով իրենց ճակատագիրը պայքարում կոփված անձին վստահելու փոխարեն գերադասում են մեկ ուրիշին, որը դժվար թե տարբերվի նախկինից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206852174653844 ...

    Կարդալ ավելին
  • Մասնագիտությամբ բժիշկ ու գործունեությամբ ապահովագրության կազմակերպիչ Լ. Ալթունյանի առաջին հարցազրույցում (կարծեմ ՀԺ-ում էր) բացակայում էր պարտադիր ապահովագրության անցնելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականի կամ սեփական մտադրության թեման: Եվ ես զարմացա՝ բա էլ ինչու է որպես առողջապահության նախարար ընտրվել հենց ինքը: Հետո այդ թեման արծարծվեց, ու «ամեն ինչ ընկավ տեղը»՝ միաժամանակ բացահայտելով և խնդիրը. շարքային հայաստանցին այնքան աղքատ է, որ չի կարող թույլատրել իրեն ապահովագրելու իր առողջությունը: Եվ եթե դա պարտադրվի, ապա կբերի նոր սոցիալական ընդվզման ճիշտ այնպես, ինչպես կուտակայինը: Ժամանակին Տ. Սարգսյանը բյուջետային աշխատողների համար մտցրեց սոցիալական փաթեթը՝ փորձելով այդպես աջակցել առողջապահության ապահովագրության զարգացմանը: Բայց մեկ-երկու տարի անց փաթեթը մնաց, սակայն ապահովագրական ընկերությունները դուրս թռան: Այսինքն՝ փորձը ձախողվեց, ինչը նշանակում է, որ պարտադիր առողջապահական ապահովագրության, ինչն ինքնին դրական երևույթ է, ժամանակը դեռևս չի եկել. ո՛չ հայաստանցին է ունևոր, և ո՛չ էլ պետությունն է այնքան հարուստ, որ այդ բեռը վերցնի իր վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206816400759519 ...

    Կարդալ ավելին
  • ՏԻՄ ընտրությունները զոռբայության, ընտրակաշառքի (խանութում պարտք փակելը և այլն), մեծաթիվ ազգուտակի առկայության զուգորդմամբ պայմանավորված երևույթներ են: Միաժամանակ, դրանք համապետական ընտրությունների հայելային անդրադարձն են տեղական մակարդակում: Եթե դրանք կարող են փոխարինվել նշանակումներով վերևից, ապա ո՞վ պետք է նշանակի երկրի նախագահին ու խորհրդարանի պատգամավորներին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206744446760714 ...

    Կարդալ ավելին
  • «Ռուսները մեր բարեկամն են, ռուսները մեր բարեկամը չեն». ժողովուրդ ջան, մենք սլավոն չենք, որ ռուսները մեր բարեկամը լինեն, և ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ` որ լինեն մեր թշնամիները: ՌԴ-ն ունի իր շահերը, ՀՀ-ն` իրենը, և մենք պետք է կարողանանք օգուտ քաղել այդ շահերի համընկնումից ու չփորձենք դրանք վերածել հակադրության. էսքանը:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206562899262140 ...

    Կարդալ ավելին
  • Եթե Վ.Մանուկյանը 96-ին լավ ղեկավար չեղավ` 20 րոպե անց չերևալով տեսադաշտում, ինչպես խոստացել էր, ապա դա չի նշանակում, թե ժողովրդական շարժումները չպետք է ղեկավար ունենան: Եթե Ս.Դեմիրճյանը 2003-04-ին լավ ղեկավար չեղավ` տուն գնաց տաք թեյ խմելու` փոխանակ մնար բազմության հետ, ապա դա չի նշանակում, թե ժողովրդական շարժումները չպետք է ղեկավար ունենան: Եթե Լ.Տեր-Պետրոսյանը 2008-ին լավ ղեկավար չեղավ` մնալով «սև շենքում»` երբ անհրաժեշտ էր իր ներկայությունը փողոցում, ապա դա չի նշանակում, թե ժողովրդական շարժումները չպետք է ղեկավար ունենան: Եվ հենց Խորենացու փողոցի իրադարձությունները ցույց տվեցին, որ անղեկավար բազմությունը նման է անղեկ նավի` ենթակա քամու քմահաճույքներին: Եթե մի քանի հոգուց բաղկացած խումբը չի կարող կառավարվել առանց ղեկավարի, ապա ինչպես կարող է մի քանի հարյուր կամ հազար հոգուց բաղկացած բազմությունը ճիշտ որոշումներ կայացնել, ինչը հենց նշանակում է կառավարում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206442569893981 ...

    Կարդալ ավելին
  • Ոստիկանությունը չի կարող չհամագործակցել քրեական տարրերի հետ, որովհետև այդ երկուսն են քրեաօլիգարխիկ համակարգի ինստիտուցիոնալ հիմքը: Եվ չնայած ոստիկանապետը ցուցադրաբար պաշտոնից ազատում է քրեական հեղինակությունների հետ սեղան նստած ոստիականության աշխատակիցների` ցույց տալու համար, որ ոստիկանությունն է միակ նման հիմքը, սակայն ֆորսմաժորային իրադրություննեորւմ ստիպված է ապավինել դրանց օժանդակությանը: Հատկապես, որ այդ երկուսի համագործակցությունը սկսվում է ամենաներքևում` թաղի խուժանի ու լիազորի կամ օպերի մակարդակում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206416168313958?notif_t=close_friend_activity¬if_id=14702174 ...

    Կարդալ ավելին
  • Եթե իսկապես Սեֆիլյանը տեղյակ չի եղել ՊՊԾ գնդի տարածքը գրավելու պլանի մասին, ապա ով է եղել այն անձը, որ նրա բացակայությամբ խմբի անդամներին վստահեցրել է, որ զինապահեստ գրավելուց անմիջապես հետո բազմաթիվ մարդիկ մուտք կգործեն ՊՊԾ գնդի տարածք, և իրենք այդպիսով զենքը ձեռքին բռնի հեղաջրջում կիրականացնեն: Այդ վստահությունը այսօր արդեն չկա, թեև խմբի անդամները դեռևս փորձում են ցույց տալ, որ ոչինչ չի փոխվել նույնիսկ բոլոր պատանդներին ազատ արձակելուց հետո: Ասված վկայությունն էլ հենց նոր համացանց գցված նկարներն են, որոնցում առկա են սպառազինության պատկերներ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206348016050194 ...

    Կարդալ ավելին
  • Հետաձգվել է ղարաբաղյան հարցի քննարկման համար Անկարայում (Թուրքիա) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կայանալիք հանդիպումը: Դա վատ չի, սակայն եթե մենք հստակ դիրքորոշում ու համապատասխան դիվանագիտություն ունենայինք, ապա մեր ԱԳ նախարարը պետք է ողջուներ այդ փաստը և հավելեր, որ ինքը Թուրքիայի ղեկավարության կողմնակալ պահվածքի պատճառով նպատակահարմար չի համարում Մինսկի խմբի շրջանակում այդ հարցի քննարկումը Թուրքիայում, չնայած Թուրքիան խմբի անդամներից մեկն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206326701917354 ...

    Կարդալ ավելին
  • Մեզանում անընդհատ խոսվում է, որ իր ապագան պետք է որոշի հենց ինքը՝ Ղարաբաղի ժողովուրդը: Հետաքրքիր է՝ ինչ կանեն այս «բանաձևի» հատկապես պրոարևմտյան կոմնակիցները, եթե այդ ապագան Ղարաբաղի ժողովուրդը տեսնի Ռուսաստանի Ռաշնության կազմում կամ նրա հետ որևէ ձևով միավորված կարգավիճակում: Մի բան, որ անսպասելի համարել չենք կարող՝ հաշվի առնելով գոյություն ունեցող բազմաթիվ գործոնները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206267564278950 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանը մեր բարեկամը չի, և հաստատ ոչ էլ թշնամին: Այդ հսկա երկիրն ունի իր շահերը, և հիմնական` անվտանգության հարցերում դրանք համընկնում են մեր շահերի հետ: Մնացած հարցերը, որտեղ մենք կարող ենք ունենալ շահերի չհամընկնում, հաստատ ստորադասվում են անվտանգությանը: Մեզանից է կախված, թե ինչպես կարող ենք օգտագործել այն հնարավորությունները, որոնք երևան են գալիս շահերի համընկմնան դեպքում: Եթե ի վիճակի չենք ինքնուրույն դա գիտակցելու, ապա կարող ենք օրինակ վերցնել Իսրայելից, որը ավելի լավ շրջապատում չի գտնվում, քան Հայաստանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206122028000634 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին