• Վախթանգ Սիրադեղյան
  • Թավշյա հեղափոխությունը ենթադրում է կա՛մ ամբողջական իշխանափոխություն, կա՛մ իշխանությունների հետ բանակցությունների անցկացում: Առաջին դեպքում ուժային կառույցներն անցնում են ժողովրդի կողմը, և Սերժին ոչինչ չի մնում, քան հրաժարական տալը, ինչին հետևում է պատգամավորների կողմից նոր վարչապետի ընտրությունը, որը պետք է լինի ընդդիմադիր գործիչ, իսկ Նիկոլը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրելուն: Սցենարը ֆանտաստիկայի ոլորտից է, սակայն նույն ոլորտից էր, օրինակ, Գավգամելայի ճակատամարտը (մ.թ.ա. 331թ.), որում 47 հազարանոց հունական բանակը Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ ԲԱՑ ԴԱՇՏՈՒՄ հաղթեց Դարեհ 3-րդի 245 հազարանոց պարսկական բանակին: Սակայն ֆանտաստիկայի ոլորտը մեր դեպքում կարող է և չկրկնվել, և այս դեպքում թավշյա հեղափոխությունը նշանակում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջնորդությամբ հեղափոխականների և Սերժի ներկայացուցիչների հանդիպում: Հասկանալի է, որ Սերժը դժվար թե մասնակցի այդ հանդիպմանը, բայց դա տվյալ դեպքում էական դեր չի խաղալու: Իսկ հանդիպման օրակարգը պետք է լինի Սերժի հրաժարականի հարցը, քանի որ շարժումը ծավալվել է հենց այդ պահանջով: Թե որքանով է իրատեսական այս սցենարը, ես ինքս դժվարանում եմ գնահատել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10210989506604557 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես երևում է, իշխանությունը չի խոչընդոտում Նիկոլի քայլարշավին, և դա ունի իր բացատրությունը. քայլելով միջմարզային ճանապարհներով՝ Երևան մեծ բազմություն չես բերի, և դա գիտակցում է իշխանությունը: Առավել արդյունավետ կլիներ քայլարշավի իրականացումը Երևանի թաղամասերում, ինչը հաստատ կխոչընդոտվեր թաղի խուժանի կողմից, և դա էլ հենց ենթադրաբար կապահովեր մարդկանց ներկայությունն Ազատության հրապարակում: Սակայն այդ տարբերակը հղի էր նաև տվյալ պահին անցանկալի բախումներով, և այդ պատճառով ընտրվեց ավելի ապահով տարբերակը, որը նաև մարզային բնակչությանը ՔՊ կուսակցությանը ծանոթացնելու նպատակ է հետապնդում՝ միտված 2022 թվականին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10210899900564462 ...

    Կարդալ ավելին
  • Փետրվարի 7-ին ՖԲ-ում ես կարծիք էի հայտնել, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելը որևէ կապ չունի ղարաբաղյան կոնֆլիկտի հետ, այն պայմանավորված է ներքաղաքական բնույթով. Ալիևը վախենում է ռուսաստանաբնակ որևէ թեկնածուի «հայտնվելուց»: Հոլանդիայում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան և պատմաբան Արիֆ Յունուսովի վերլուծությունից (հղումն՝ այստեղ) երևում է, որ ես սխալվել էի ընդամենը ռուսաստանաբնակի առումով, սակայն պատճառը ճիշտ էի կանխատեսել. խնդիրը ներքաղաքական է և այն պայմանավորված է ալիևների և փաշաևների (Իլհամի կնոջ տոհմը) միջև պայքարով. 1-ին խմբավորումը, ի դեպ, ստեղծվել էր Հեյդար Ալիևի կողմից, իսկ 2-րդը՝ նրա որդի Իլհամի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10210737606147203 ...

    Կարդալ ավելին
  • «Ելք» խմբակցության պատգամավոր Է. Մարուքյանը նշեց, որ Հայաստանի զարգացման համար պետք է զարգացնել քաղաքական համակարգը, Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը կզարգանա, կզարգանան զինված ուժերը, և մեր երկրի անվտանգության խնդիրը կլուծվի: Նիկոլ Փաշինյանի և, ընդհանրապես, «Ելք»-ի նկատմամբ խիստ դրական վերաբերմունքով հանդերձ՝ փորձեմ կատարել «սխալների ուղղում»: 1-ին սխալ դրույթ՝ «Հայաստանի զարգացման համար պետք է զարգացնել քաղաքական համակարգը»։ Երկրի զարգացման հիմքը տնտեսության առաջընթացն է, իսկ դրա հիման վրա՝ մշակույթի զարգացումը, որը բերում է մարդկանց մտածողության փոփոխությանը, և արդյունքում զարգանում է քաղական համակարգը: Հակառակ տարբերակն ուղղակի չի աշխատում՝ առավելապես դրսևորվելով որպես իմիտացիա, ինչն այսօր առկա է մեր երկրում: 2-րդ սխալ դրույթ՝ «Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը կզարգանա»։ Հայաստանն ընդամենը 3 տարի է ԵԱՏՄ-ում, իսկ մինչ այդ նա կարծես թե զարգացման երկարատև բում չի ապրել, եթե վերանանք ռուսական «կեղտոտ փողերի» շնորհիվ կյանքի կոչված կարճատև առաջընթացից: Երկարատև առաջընթացի համար անհրաժեշտ են ներքին կարգավորումներ և ոչ թե այս կամ այն տնտեսական կառույցի անդամակցություն: 3-րդ սխալ դրույթ՝ «...Կզարգանան զինված ուժերը, և մեր երկրի անվտանգության խնդիրը կլուծվի»: Երկրի զինված ուժերի զարգացման համար կրկին անհրաժեշտ են ներքին կարգավորումներ և համեմատաբար էժան և որակյալ զենք, ինչի հնարավորությունը տալիս է ՌԴ-ի հետ համագործակցությունը, և դեռևս հենց ռուսական զենքի ուժով է հիմնականում լուծվում երկրի անվտանգության խնդիրը, քանի որ «անգլիական նավերը Հայաստանի լեռները բարձրանալ չեն կարող», իսկ ֆրանսիական զինվորները կարող են ընդամենը փրկել Մուսա լեռան լանջերին 40 օր ապաստանած բազմությանը: Ասվածը չի նշանակում, թե ԵԱՏՄ-ն մեր երազանքների հանգրվանն է, սակայն այսօր այդ կառուցն այն է, ինչ համապատասխանում է մեր ժողովրդի մտածողությանն ու մեր երկրի այսօրվա կարգավիճակին: Եթե ժամանակի ընթացքում մեզ հաջողվի փոխել այն գործոնները, որոնց հիման վրա մենք հայտնվել ենք այդտեղ, ապա կփոխվի նաև մեր երկրի ուղղվածությունը, և այն տեղի կունենա ոչ թե կոչերի, այլ համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10210008601202535 ...

    Կարդալ ավելին
  •   Տարիներ առաջ, երբ հեղափոխությունն էի համարում մեր հիմնահարցերի լուծման միակ ուղին, այս հարթակում մեկ միլիոն դոլարի «փնտրտուքների» մեջ էի, բայց «պարզվում» է, որ 60 հազարով ևս հնարավոր է նույն հայրենասիրական գործը կատարել, էլ չեմ խոսում ընդամենը մեկ կամազի և մի քանի միավոր զենքի մասին կամ մարդկանց փող տալով ու տրանսպորտով քաղաքական որևէ միջոցառմանը տանելու մասին: Սակայն, ինչպես ցույց է տվել բազմաթիվ այլ ժողովուրդների փորձը, ներքաղաքական խնդիրների լուծման միակ ուղին երկարատև, ծանր ու քրտնաջան աշխատանքն է, որ կա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10209224036788915 ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը ժամանակի մեջ փոփոխությունների այնպիսի նշանաձող է սահմանել, որ ով է փորձի փոխարինել նրան՝ կտապալվի: Եթե մեր երկիրը չի ուզում կորցնել այն շանսը, որ առաջացավ «դրայվոտ» վարչապետի գալով, ապա պետք է շանս տրվի նրան՝ ավարտելու իր սկսածը: Նրան փոխարինելու ժամանակը կգա՝ երբ ինքն իրեն սկսի «դավաճանել»՝ ճիշտ այնպես, ինչպես կատարվեց Սինգապուրի վարչապետ Լ.Ք.Յուի դեպքում. վերջինս վայր դրեց վարչապետի պարտականությունները, երբ զգաց, որ չի հասցնում անել այնքան, որքան նախորդ տարիներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10208943821823716 ...

    Կարդալ ավելին
  • Երկրի զարգացման տեսակետից վերջին հաշվով կարևոր է ոչ թե այն, ինչ գրված է թղթին, այլ, թե ով է կյանքի կոչում այդ գրվածը: Կապիտալիզմի պայմաններում որևէ առանձին երկրի կյանքում հսկայական է ղեկավար անհատի դերը՝ պայմանավորված նրա խառնվածքով, մտածողությամբ, կրթությամբ և մի շարք այլ հատկանիշներով: Այդ տեսակետից շատ կարևոր է, որպեսզի 2018թ. ապրիլից հետո մենք վարչապետի պաշտոնում կրկին տեսնենք Կարեն Կարապետյանին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10208913494225545 ...

    Կարդալ ավելին
  • Եթե ընդունենք, որ իշխանությունն ունի 20 տոկոս քվե` ինչպես ընդունված է ասել և ինչպես սովորաբար ցույց են տալիս սոցհարցումները, ապա 80 տոկոսը գնում է ընդդիմությանը կամ ոչ իշխանությանը: 80 տոկոսի առյուծի բաժինը գնում է «նախկին այլընտրանքին» ու իշխանության նախկին ներկայացուցիչներին, մնացած մասն էլ կբաժանվի իրական ընդդիմության ուժերի միջև: Եթե ընդունենք նաև, որ երկու նախկինները ուղղորդվում են նախկին նախագահի կողմից, ապա օտար դիտորդին զարմանալի կթվար, թե ինչպես է ՀՀԿ-ն վերարտադրվելու: Բայց արի ու տես, որ այսօր Հայաստանում որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀԿ-ն, իրոք, վերարտադրվելու է: Եթե սա պարադոքս չէ, ապա ինչ է.. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10208121720551698 ...

    Կարդալ ավելին
  • Մինսկ գնալուց Կոմանդոսի հրաժարվելը հիանալի նախաձեռնության սկիզբ կարող է հանդիսանալ. դիվանագիտական անձնագիր չունեցող բոլոր հայերը (հենց բոլոր հայերը և ոչ միայն հայաստանցիները) եթե բոյկոտեն բելառուսը, իսկ համաշխարհային մեծության մեր այրերը ադրբեջանական «սև ցուցակում» էլ հայտնված բոլոր անձանց համոզեն դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա դա կարող է ստացվել շատ լուրջ դիվանագիտական հաղթանակ ադրբեջանի նկատմամբ: Հ.Գ. Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայության նկատմամբ թշնամական դիրք ու վարք ցուցաբերած երկրների անվանումներն ու անձանց անունները այսուհետ իմ գրառումներում նշվելու են փոքրատառով: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10207882963862930 ...

    Կարդալ ավելին
  • Մեծ հաշվով ես ոչինչ չունեմ վարչապետի դեմ, երբ վերջինս բանանի ներկրման առիթով լրագրողներից պահանջում է իրեն միլիցա չսարքել: Վարչապետի խնդիրը այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք կվերացնեն մենաշնորհը, իսկ դրա անօրինական դրսևորումները դատապարտելը իրավապահների կամ որ նույնն է` նախագահի գործն է: Մենք սովոր չենք, որ յուրաքանչյուրն անի այն, ինչին կոչված է ի պաշտոնե, և դա անընդհատ դրսևորվում է լրագրողների հարցերում` տրված տարբեր պաշտոնյաներին: Մեր երկրի զարգացման սկզբունքներից մեկն էլ այն կլինի, որ ամեն մեկը զբաղվի առաջին հերթին իր գործով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10207672874650831 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/RkBjpEusmKj77wgxmjD0.jpg

    Ինձ ճանաչողները գիտեն, որ մաքսիմալ անկողմնակալ եմ ու էմոցիաներով չեմ առաջնորդվում։ Ու էս պոստը անում եմ, որովհետև մենակ ուղիղ եթերները նայելով, առանց ստեղ լինելու, չի կարելի հասկանալ՝ ինչ է կատարվում։ Գրում եմ, որովհետև պարտքս եմ համարում՝ չեմ ուզում լուրջ խնդիրներ ունենանք։ Ուրեմն էսպես. 1. 1996 թվականից սկսած մասնակցել եմ գրեթե բոլոր քիչ թե շատ լուրջ հանրահավաքներին։ Էսքան մարդ երբեք չեմ տեսել, անգամ 2008 թվականի փետրվարի 26-ին։ Մարդկանց հաշվելու մասնագետ չեմ, բայց համեմատելով մի քանի օր առաջ դռոնով արված նկարը, կարծում եմ 100 հազարից պակաս մարդ չի լինի։ 2. Մարդկանց թիվը գնալով աճում է. գալիս են մենակ, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով։ 3. Հիմնական մասը երիտասարդներ են։ Կանայք ու աղջիկները իրենց թվով չեն զիջում տղամարդկանց։ 4. Ի տարբերություն այլ հավաքների, որտեղ ակտիվ մասը 20-30% է, մնացածը՝ թամաշա անողներ, էստեղ 70-80%-ը ակտիվ մասնակիցներ են։ 5. Կան ամենատարբեր շերտերի մարդիկ. բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներից մինչև արվեստի, գիտության մարդիկ, գործարարներ և այլն։ 6. Մարդիկ տրամադրված են խաղաղ ցույցի։ Շատերը երեխեքի հետ են։ Բնականաբար, կան նաև ոչ բավարար իրավագիտակցության մակարդակ ունեցող մարդիկ, որոնք քիչ են, բայց կարող են անկանխատեսելի քայլեր անել։ 7. Խոսակցություններից հասկացա, որ մարդկանց ամենաշատ զայրացրել է Մարտի 1-ի հիշատակումը։ Շատերը դա ընկալել են որպես կոնկրետ սպառնալիք։ 8. Էս մարդիկ առանց ընդգծված լիդերի են։ ՓԱՍՏ. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ներկա Ազգային ժողովը չի արտացոլում ուժերի ու տրամադրությունների նոր բալանսը։ ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ կամ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ոնց կուզեք, ընդունեք Հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ՝ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք։ Էս մարդկանց նկատմամբ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ, որովհետև վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, Էս մարդկանց ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, Էս մարդկանց բերման ենթարկելով ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ էս իրականության հետ հաշվի չնստել։ Պրովոկացիաներ անել չի կարելի։ Ֆեյսբուքյան ստատուսներով կամ մեկնաբանություններով չի կարելի կրքերը թեժացնել։ Մտածեք, մի նորմալ, իրական կոմպրոմիս առաջարկեք։ Էս վիճակից կամ ազգովի պարտված ենք դուրս գալու, կամ շահած։ Հ.Գ.- Որպեսզի կարողանայի գրածս պոստել, իջել եմ Կենտրոնական բանկի մոտ, որտեղ մարդիկ քիչ են, որ ինտերնետը միանա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1119413641532918

    Կարդալ ավելին

Քաղաքականություն