• Լիլիթ Սիմոնյան
  • Սփյուռքը լուռ է...Սփյուռքը կրկի՛ն լուռ է...Սփյուռքը սկսում է կենդանության նշաններ ցուցաբերել միայն ա՛յն պահերին, երբ այլեւս ամեն ինչ ավարտվում, վերջանում է եւ մնում է վճարած ղուրուշների <<բարաթի>> հետեւից գալ: Ե՛ս էլ մի սփյուռք...Ե՞ս ինչ եմ անում՝ ոչինչ: Ոչինչ չեմ անում: Ո՛չ հայկական հիմնադրամին եմ որեւէ սանտիմ եվրո տալիս, որպեսզի Հայաստանն ու Արցախը կառուցվի ու բարգավաճի...Ո՛չ տեղական հայկական կազմակերպություններից որեւէ մեկին եմ նյութապես կամ բարոյապես օժանդակում, որպեսզի մեր գետտոյական գետնաքարշ ու գջլոտ համայնքը ավելի ճահճանա...Ո՛չ երեխաներիս եմ ուղարկում հայկական դպրոց, որպեսզի գոնե տանն ինձանից սովորեն ու իմանան հայոց լեզուն...Ո՛չ ընտանիքով մասնակցում եմ հայկական միջավայրի մեջ կազմակերպվող որեւէ ճաշկերույթ-պարահանդեսի, որպեսզի «Երբ որ կործանվեց մեր չքնաղ Անին» «զվարթ» երաժշտության տակ թռվռանք...Մի խոսքով, ես էլ մյուսների նման ու մյուսների չափ ոչինչ չեմ անում, թեեւ Հայաստանի մեջ չեմ: Ու ինձ նմաններին միայն մի բան եմ առաջարկում: Առաջարկում եմ ոչինչ չանելու որոշում առնելիս. նախընտրեն ի՛մ տարբերակը, որպեսզի չդառնան ոճրագործությունների մասնակից, որպեսզի զավակների ոգին իրական ազգային, հայկական մասնիկով շունչ առնի, որպեսզի չվախենան նույնիսկ հեռվից, բայց Հայաստանի ազատության համար պայքարել: Ամեն մեկն իր տեղում, ամեն մեկն իր չափով ու ամեն մեկն իր ուզածով, բայց ինքնավստահ լինեն, թե հանցակից չեն սեփական երկիրը, սեփական ձեռքով խեղդելու խնդրին:  Ի՞նչ կարող ենք անել մենք, վտարանդի ու հայրենազուրկ հայերս: Մենք կարող ենք առնվազն կայանալ այն քաղաքակիրթ երկրների մեջ ուր ապրում ենք: Կարող ենք տքնելով ոչ թե ձուլվել, այլ ներդաշնակորեն ապրել այն ազատ հասարակությունների մեջ ուր ակամա հաստատվել ենք: Կարող ենք ուղղակի բոյկոտի ենթարկել սփյուռքի իբրեւ հայկական բոլոր այն կառույցների նախաձեռնությունները, որ սովետական տարիներից մինչեւ այսօր, օգնել ու հարստացրել են ոչ թե երկիրն ու երկրի տիրոջը, այլ պաշտոնյաներին ու չինովնիկներին: Որովհետեւ այնքան, որքան համահայկական հիմնադրամն է 25 տարի շարունակ դրամաշորթություն արել, հնարավոր էր ոչ միայն մի ամբողջ քար ու քանդ եղած Հայաստան ոտքի կանգնեցնել, այլ եւ ամուր ու լավ զինված բանակ ունենալ: Կարող էր ոչ թե աջ ու ահյակ «գեներալներ» ու «հրամանատարներ» ուռճացնել, այլ իսկապես նորագույն զենքերով մարտունակ բանակ, որպեսզի 18-20 տարեկան նորակոչիկին չուղարկեր ճակատ ռուսական զենքի մատաղացու դառնալու:  Ասածս այն է, որ եթե սփյուռքի մեջ դեռեւս չենք կարողանում իրար գլխի հավաքվել մեր հայրերի երկրից մնացած մեկ թիզ Հայաստան երկիրը ազատագրելու համար, գոնե եւ առնվազն այդ երկրի մեջ ապրող մարդուն հարստահարողին չհարստացնենք մեր նվիրատվություններով: Որովհետեւ մի քանի եվրո ու դոլար նվիրելով գուցե կարծում ենք, թե կատարում ենք մեր ազգային պարտքը, բայց անհնար է 25 տարի շարունակ նույն տկարամտությամբ ինքնագոհ քնել, համարելով թե մասնակցում ենք ազգային տուն կառուցելու նվիրական գործին: Ազգային տունը սովորական տան նման է, մինչեւ չնորոգես, մինչեւ չմաքրես՝ կահավորել ու վերանորոգել չես կարող: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilitsimonianlecadre/posts/10204794907472502 ...

    Կարդալ ավելին
  • ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖՐԱՆՍԱՅԻ ՄԵՋ Որոշ բարեկամներիս խնդրանքով, փորձելու եմ բացատրել նախ թե ինչպես են անցնում քաղաքական ընտրություններն Ֆրանսայի մեջ, դրանց կերպը եւ ապա նաեւ 2015 թվականի դեկտեմբեր 6-ի եւ 13-ի Մարզային ընտրությունների մի քանի մեկնաբանություն: Ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրների մեջ, որեւէ քաղաքական ըտրություն ընտրակեղծիքներով հայտնի չէ: Սա ամենեւին չի նշանակում, թե այդ կեղծիքները չկան: Դրանք կան հասարակության այս կամ այն խավին նախապես «կաշառելու» առումով: Դրանք կան հասարակության այս կամ այն «ազգային փոքրամասնությանը» կաշառելու առումով եւ այլն: Բայց նույնիսկ ա՛յս դեպքում, քաղաքական ընտրություններն հիմնականին իրականանում են ազնիվ ու անաչառ սկզբունքով: Ընտրատեղամասերի ու ընտրատարածքների մեջ աշխատում են ոչ միայն տվյալ պահին իշխող կուսակցության մեծամասնության ներկայացուցիչներ, այլ եւ ընդդիմության: Եւ որեւէ կողմին, մեծ հաշվով ձեռնտու չէ տեղամասային կեղծիքները, որովհետեւ գոյություն ունի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով որ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՈՐԵՒԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ Է: Բավական է ամենաչնչին կեղծիքի հայտանբերում, իսկույն վստահված անձը զանգահարում է այդ կազմակերպությանն ու մի քանի վայրկյան հետո դրա ներկայացուցիչները հայտնվում են կեղծիքի տեղամասում: Որովհետեւ ամեն ընտրության ժամանակ, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի վերահսկիչ կազմի խմբերը անընդհատ պտտվում են քաղաքի կամ թաղամասի մեջ, այցելում են բոլոր տեղամասերն ու հատկապես տվյալ պահի ընդդիմության ներկայացուցիչներից հետաքրքրվում ընտրության ընթացքի մասին: Այս մանրամասներն ավելորդ է բացատրել, որովհետեւ Ռուսաստան կամ Հայաստան բոլորովին տարբեր «լուծված» ընտրության համակարգը սկսած ամենատարրական ընտրական քվեաթերթիկներից: Դեկտեմբեր 6-ին, Ֆրանսայի 13 Մարզերից 6-ի առաջատար կուսակցությունը նացիոնալ-սոցիալիստական՝ FN (բառացի թարգմանությամբ Ազգային Ճակատ, իսկ բովանդակությամբ սոցիալիստական ծրագրով կեղծ ազգայնական հակումներով Մարին Լէ Պէնի ղեկավարած կուսակցության մասին է խոսքը) կուսակցությունն էր: Իսկ մնացած 7 Մարզերի մեջ, սրանք նույնպես տոկոսային առավելություններ ունենալով երկրորդ կամ երրորդ տեղում էին եւ ուրեմն «վտանգ» կար, թե հնարավոր է մեծամասնաբար Մարզերն անցնեն իրենց: Եւ քանի որ Մարզային խորհուրդները զբաղվում են կրթական որոշ խնդիրներից, մինչեւ փոխադրամիջոցներն ու մարզային տնտեսական խնդիրները, ուրեմն հասկանալի էր, թե ընտրության արդյունքը միանգամայն շոշափելի պետք է լինի տվյալ մարզի բնակիչների կենցաղի վրա: Մարզային ընտրության հաղթանակի հետ է պայմանավորված նաեւ թե քաղաքական ո՛ր կուսակցությունը ավելի մեծ հեռանկարներ ունի առաջիկա նախագահական ընտրությանը:  Ուրեմն, ինչ կատարվեց Ֆրանսա: Դեկտեմբեր 6-ին, ֆրանսացիների փաստորեն բավականին մեծ տոկոս քվեարկելով Մարին Լէ Պէնի «Ազգային Ճակատի» օգտին, ռազմվարական խոշոր խաղ խաղացին սոցիալիոտների գլխին, որ ի հարկե ռիսկի ու վտանգի մասնիկներ ուներ իր մեջ, սակայն հերթական անգամ սոցիալիստ մանկուրթներին հասկացրեց թե հասարակությունը շատ ավելի հասուն է քան իրենք որպես կուսակցություն, գաղափարախոսություն ու առավել եւս իշխանություն: Դեկտեմբեր 13-ին, երկրորդ փուլի ընտրությունների արդյունքները մեծագույն հաղթանակ էին մի քանի առումով: Նախ, Ֆրանսայի 13 Մարզերից 7-ը տնտրեց աջակողմյա թեկնածուի եւ միայն 6-ը՝ ձախակողմյա: Իսկ Մարին Լէ Պէնը, որ կրկնում եմ, թե առաջին փուլին ձայների մեծամասնությամբ առաջնորդում էր 6 մարզ՝ ընդհանրապես որեւէ մարզի մեջ չշահեց: Աջակողմյա կուսակցությունները շահեցին ամենակարեւոր Մարզերը: Առաջին, այսպես ասած բաստիոնը Փարիզն ու իր շրջակայքն են Île-de-France անունով, ապա ուրիշներ որ բնականաբար ապահովելու են առաջիկային նաեւ նախագահական ընտրության արդյունքը: Ֆրանսայի «Հայ սոցիալիստական» (սա իրենց ֆրանսական անունն է, որովհետեւ ինչպես ամեն մի արմատախիլ ու ապազգային կառույց սրանք երկերեսանի իրենց լարախաղացությամբ փորձում են իրենց բաժին ոսկորն ունենալ) կուսակցությունը, բնականաբար «զորակցում» է ֆրանսացի սոցիալիստներին ու բնականաբար նույնքան մեծ^ողբերգություն է ապրում, որքան իրենց ֆրանսացի «ընկերները» կարեւորագույն մարզեր կորցնելու եւ ընդհանրապես երկար ժամանակ այլեւս իշխանություն չունենալու իրենց տխուր հեռանկարով: Բայց «հայ սոցիալիստների» մասին մեկ ուրիշ անգամ կխոսեմ, իսկ հիմա միայն եւս մեկ նկատառում անեմ այն իսկապե՛ս երկերեսության ու կեղծիքի մասին որով «հայ սոցիալիստները» իրենց գոյությունը քարշ են տալիս սփյուռքի ու մասնավորապես Ֆրանսայի մեջ: Բանն այն է, որ սրանք ՀՅԴ դրսում արձանագրել են որպես վտարանդի կուսակցություն ու դրա պարագլուխները շարունակում են Ֆրանսայի պետական գանձարանից վարկեր շորթել մինչդեռ որեւէ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, թե ՀՅԴ Հայաստանի մեջ ոչ միայն վտարանդի կուսակցություն չէ, ոչ միայն ազգային ժողովի մեջ գործող կուսակցություն է, ոչ միայն նախորդ դրածո նախագահի օրորք նախարարություններ ունեցող կուսակցություն է, այլ որ շատ ավելի՛ անբարոյական խաղ է խաղում, քանի որ Հայաստանի ապօրինի իշխանությունների թիկունքին կանգնած կեղեքում ու հարստահարում է Հայաստանի ժողովրդին: Ուրեմն այս խնդիրները իսկապես աղերսում են մի առանձին խոշոր հոդված որ նախ ֆրանսերեն ու հետո էլ հայերեն հրապարակելով, պետք է անպայման նաեւ Ֆրանսայի արդարադատության ուշադրությանը արժանացնել: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/lilitsimonianlecadre/posts/10204072673897114 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն