• Մարգարիտա Կոծինյան
  • Շատ կարևոր է, որ հոգևոր առաջնորդները այս պահին լինեն զինվորի և ամբողջ ազգի կողքին: Դիտեցի, որ Կիլիկիա թաղամաս է կառուցվում Կիլիկիո թեմի ներդրումներով: Շատ լավ է, շատ գովելի է: Սակայն, բոլորիս է հայտնի, դարերով եկած բան է, որ եկեղեցին հարուստ կառույց է որպես այդպիսին: Կարծում եմ, այս պարագայում, երբ 18-20 երեխաներ ենք գրեթե ամեն օր զոհ տալիս, լավ կլիներ գումար ներդնել,զինամթերք գնել, զինել բանակը: Սա ուղղակի եմ ասում:) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/margarita.kotsinian/posts/1386537531371947?notif_t=close_friend_activity¬if_id=146070510077 ...

    Կարդալ ավելին
  • Լիարժեք կյանքը սկսվում է կրթությունից: Կիրթ, ոչ թե ԲՈՒՀավարտ մարդը ոչ անտուն կմնա, ոչ անտեր: Որքան էլ տարբեր ՀԿ-ներ, երիտասարդական նախաձեռնություններ, անհատներ և կամավորներ փորձեն ինչ-որ կերպ խթանել մանկական աղքատության քչացմանը, միևնույնն է, չենք հաջողի,մինչև հստակ ձևակերպված օրենք չլինի, որ կպաշտպանի այս երեխաների՝ արժանավայել կյանք վարելու իրավունքը: Նայում եմ ֆեյսբուքի լրահոսին և նույնիսկ սարսափում եմ. կամ հիվանդ երեխայի բուժմա գումար է հայթայթվում, կամ անօթևան մնացած ընտանիքի կտուրի հարց է լուծվում.... Ցավն այն է, որ բացի մեզնից այս ամենի ականատեսն են նաև նրանք, ովքեր հասցրել են մարդկանց նման վիճակի:  Հասկացանք, անապահովը լոդր է, մակաբույծ... իսկ ինքներդ ձեզ հարցրել եք, թե ինչու!!! Ես չեմ զլական և կասեմ: Նման իրավիճակ է, որովհետև երկար մշակված և «արդյունավետ» ծրագիր է իրականցվում՝ մարդկանց չկրթել և այնուհետ նրանց տգիտությունից օգտվելով ՝ շահագործել, ստիպել արտագաղթել և այլն: Պարզ բան է. անգրագետ մարդը գաղափար չունի ոչ օրենքից, որ իրավունքից, ոչ էլ պարտականությունից: Ամեն մի «լուսավորող»-ի խոսք էլ ընդունում է հալած կարագի նման:  Նման մարդկանց անճարությունից օգտվում են և իրավիճակ ստեղծողները և նրանց անհաջողակ հակառակորդները, որոնց էլ ուզում են «շնից մազ պոկած» լինել: Գնում են թաղամասեր, շրջայցերի ընթացքում ընդամենն ասում, որ այո, դուք աղքատ եք և ձեզ աղքատության հասցնողներն էլ թալանչիներ են..վերջ!!!! Այս խոսքերից այնքան են մարդիկ ոգևորվում.... ցավոք... «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Միակ միջոցը կրթական հեղափոխություն անելն է. մնացածը շատ ավելի դյուրին է փոխել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/margarita.kotsinian/posts/1358226364203064 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն