• Թևան Պողոսյան
  • Մի քանի ժամ է փորձում եմ մամուլում եղած պատմություններով ու հարցազրույցներով հասկանալ, թե ինչպես անցավ այսօրվա ՀՀ և ՌԴ խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների հանդիպումը: 1. Ափսոսում եմ, որ ներկա չէի: Հանդիպմանը նախապատրաստվել ենք 6 ամսից ավել: Ուրախ եմ, որ իմ բաժին ազդեցությունը թողել եմ:) 2. Ապրե՛ն տղեքը բոլոր ելույթների ու բարձրացրած հարցերի համար: Վստահ եմ, որ այլոց մոտ այսպես կամրապնդվի Հայաստանը հարգելու անհրաժեշտությունը: 3. Որ լեզվի մասին օրենքը չի կարելի խախտել, ապահովել էր 6 ամիս առաջ՝ բյուջեն գրելուց: Սա առաջին անգամը չի: Այսպես են եղել 2013-ից ՌԴ-ից պատվիրակությունների հետ բոլոր հանդիպումներին որնց մասնակցել եմ: Հուսամ, որ այս հարցն էլ զարմանք չի առաջացնի, և բոլոր օրենքները կաշխատեն ՀՀ-ում: 4. Հետևողական կլինենք, որ համատեղ հայտարարության տեքստն անպայման հայկական շահերի ապահովման երաշխիքներն ունենա: 5. Ցանկացած դեպքում մեր հույսն ու հավատը մեր բանակն է ու մենք: 6. Դուխո Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154830954213378 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ ԼՂՀ ներկայացուցիչը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, ցանկացած բանակցությունների գործընթացը միտված են լինելու առավելապես լարվածության նվազմանը: Այն ժամանակ, երբ ԼՂՀ ներկայացուցիչները նստեն բանակցային սեղանի շուրջ, բացվելու է բանակցային մի մեծ փուլ, որտեղ քննարկվելու են հազար ու մի հարց: «Մադրիդյան սկզբունքների» փաստաթուղթն ինձ համար այնպիսի թուղթ է, ինչպիսին եղել է փուլայինը, ամբողջականը, ընդհանուր պետության թուղթը, որոնք գալու են ու գնան: Թե ինչը վերջում կմնա, չգիտեմ ու կարծում եմ, որ որեւէ մեկը չի կարող կանխատեսել: Մինչեւ արցախյան կողմը չդառնա բանակցային կողմ եւ համաձայնություն չտա որեւէ լուծման տարբերակի, ոչ ոք չի կարող հստակ բան ասել: Այսօրվա դրությամբ այդ ամենն ուղղակի փաստաթղթեր են, որոնք սեղանին դնում-վերցնում, պատռում ու նետում են մի կողմ ու նորը գրում: Այսօր կառչել մի փաստաթղթից, որին Արցախը դեռ չի մոտեցել, իմաստ չեմ տեսնում: Այն գծի վրա, որտեղ կանգնած է հայ զինվորը, հայկան հող է, եւ խնդիրը լուծվելու է միայն այն հատվածում, որտեղ կանգնած է հայ զինվորը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ստեղծել հզոր տնտեսություն, զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները: Այսօր մենք բոլորս հազարերորդ անգամ հասկացանք` ուժն է ծնում իրավունք, եթե մենք ուժեղ ենք, ուրեմն ցանկացած գործ կարող ենք առաջ տանել: Թույլ լինենք, մեզ են ճնշելու, ուժեղ` մենք ենք ճնշելու: Իսկ մենք կարող ենք բոլոր կողմերից ուժեղ լինել, դառնալ ուժեղ եւ առաջնորդվել մեր շահերով: Իսկ մնացած թղթերը տարբեր ժամանակահատվածներում կգան ու կգնան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154823698223378 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի նկատառում 4+4+4 ձևաչափի մասին: 1. Այս ձևաչափը հնարավորներից մեկն է` ներկայացնելու տարբեր խմբերի մտահոգությունները ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: 2. Թե ով կմասնակցի հանդիպումներին, չեմ կարևորում: Գնահատականը լինելու է արդյունքը` արդյոք կարողացանք ամրագրել այնպիսի տարբերակ, որը կբարձրացնի հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Գլխավորը արդյունքի հասնելն է: 3. Մի քանի տասնյակ ՀԿ-ներ իրենց միջից ընտրեցին 4-ին, որոնք, հուսով եմ, մնացածի կարծիքը նույնպես կներկայացնեն: Գլխավորը, որ այդ 4-ին հետո չզուգահեռեն այն սահմանափակման հետ, որը վերաբերվում էր դիտորդների և լրագրողների սահմանափակմանը: Հուսով եմ, որ գործընկերներս բաց կլինեն և կանեն դա պատվով: Իսկ մնացած այլ` հազարավոր ՀԿ-ները միշտ էլ կարող են իրենց առաջարկները ցանկացած այլ պատգամավորի միջոցով դարձնել քննարկման առարկա: Իմ պարագայում, արդեն 2-ը ներկայացրել են և նրսնց բոլոր առաջարկները իմ կողմից հնչեցվելու են: Էլի կլինեն, էլի կներկայացնեմ: 4. Իշխանական 4-ը, թե ովքեր կլինեն, կարևոր չէ, բայց գիտենք և տեսել ենք, որ իշխանությունը միատար չէ և նույնպես կարևոր է, որ նրանք էլ բերեն տարբեր կողմերի տարբերակները քննարկման սեղան: Բաց լինելը և լավագույն` բոլորի կողմից ընդունելի տարբերակը կնպաստի արդյունքին հասնելուն` հանրության վստահության բարձրացմանը: 5. թե ովքեր կլինեն ընդիմության 4-ը, նույնպես կարևոր չէ, բացի նրանից, որ էլի նույնպես ներկայացնեն բոլոր ընդդիմադիրների կարծիքները` խորդարանական կամ արտախորհրդարանական: Ով վստահ է իր բանակցային հմտություններին, թող մասնակցի և արդյունք ապահովի: Ընդանրապես 131 պատգամավորներ ունեն հավասար հնարավորություններ ներկայացնելու գրավոր և բանավոր առաջարկներ. կան իրենք այս ձևաչափի մեջ, թե ոչ, չի փոխում իրենց ունեցած գործիքները: Վստահ եմ, որ ցանկության դեպքում, առանց այս ձևաչափի էլ կարելի է հասնել արդյունքի: 6. Վերը նշվածից էլնելով առաջարկվող ֆորմատը լավ է, եթե աշխատի, բայց իր մեջ պարունակում է նաև արհեստական նկարագիր` այս ձևաչափում չեն բոլոր հարցերը լուծվելու, և եթե նույնիսկ այն չկարողանա հասնել ցանկալի արդյունքի, պետք չի թևաթափ լինել: Այլ հնարաորություններ էլ կան: Ժամանակն է դուրս գալ տեղում դոփելու և մեր մտածելակերպի փաք շղթայից: Ես ինքս միշտ կողմնակից եմ եղել, որ մարդիկ կարողանան լսել իրենց առաջարկների վերաբերյալ հակափաստարկները և հաջորդ քայլն անեն` այդ հակափաստարկից ելնելով, ոչ թե կրկնեն նույն պնդումը։ Եթե դու չես կարողանում նոր փաստարկներ բերել ու նոր տարբերակներ առաջարկել ավելի ճկուն ձեւով ու քո տեսակետը կյանքի կոչես, ուրեմն պետք չէ ուրիշին մեղադրել: Հուսամ, որ սրանից հետո այս հարցի վերաբերյալ իմ լրագրող գործընկերները կներկայացնեն ամբողջական պատասխանս: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154766029633378?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը Հարգելի գործընկերներ, Ելույթս ցանկանում եմ նվիրել մեր օրերում ահագնացող ու վտանգավոր չափերի հասնող մի արատավոր երևույթի, ինչպիսին է համացանցում ու, որ ամենավտանգավորն է, արդեն դրանից դուրս հայատառ հայերենի դիրքերի զիջմանը անհասկանալի ու օտարոտի այլատառ գրվածքին, կամ ինչպես դրան անվանում են այսօր՝ տրանսլիտին։ Ժամանակին հասկանալի պատճառով տարածում գտած այս երևույթը դրա պատճառների վերացումից հետո էլ պահպանեց իր գոյությունը։ Ավելին, նկատել եմ հատկապես երիտասարդների ու երեխաների կողմից գրվող ոչ համակարգչային տեքստերում դրա կիրառման խիստ վտանգավոր միտում։ Այսինքն՝ Հայաստանում կրթություն ստացած երեխան, երիտասարդը թղթի վրա գրիչով երկտող շարադրելիս հաճախ նախապատվությունը տալիս է հենց տրանսլիտին, քանի որ սա է սոցիալական ցանցերում իր արտահայտման, շփման ձևը։ Այս երևույթի «արդարացման» համար հաճախ բերվող փաստարկները, կապված ինչևինչ տեխնիկական սահմանափակումների, հայերեն ստեղնաշարների ու տառատեսակների անհասանելիության հետ, այլևս կիրառելի չեն ու հենց այստեղ եմ տեսնում հիմնական վտանգը։ Ստացվում է, որ այլատառ գրելը այլևս տեխնիկական սահմանափակման արգասիք չէ, այլ վերածվում է մնայուն մշակույթի, դառնում առօրյա երևույթ։ Ասելիքս այն է, որ մեր երկրի առջև ծառացած մեզ հայտնի մարտահրավերներին ու խնդիրներին պետք է ավելացնել, ցավոք, նաև համացանցում հայերեն այբուբենի պաշտպանության հարցը: Ընդհանրապես համացանցում լատինատառ տեքստի տարածան հետևանքով նմանատիպ խնդիրներ եղել են շատ այլ երկրներում էլ, որոնց հաջող փորձը կարելի է ուսումնասիրել և կիրառել։ Որպես համացանցում քննարկվող արդյունավետ լուծումներից կուզենայի նշել առնվազն պետական միջոցներով ձեռք բերվող համակարգիչների նկատմամբ ներկայացվող ստանդարտներում հայերեն ստեղնաշարի այս կամ այն շարվածքի (դրա ընտրությունը թող մասնագետները որոշեն) պարտադիր ներկայացվածության նկատմամբ պահանջը, ինչը հետագայում կարելի է տարածել ընդհանրապես հայաստանյան շուկա մտնող համակարգիչների վրա։ Գուցե անհրաժեշտություն կա նաև դպրոցներում աշակերտներին հայկական ստեղնաշարերով տեքստեր հավաքել սովորեցնելու պարտադիր ծրագիր ներառելով։ Ինչևէ, ճիշտ լուծումներ առաջարկելը մասնագետների հարցն է, իմ կարծիքով այս փուլում էականը հարցի կարևորության ընդունումն է ու դրան հրատապ լուծում տալու կամքը։ Սիրելի գործընկերներ, վստահ եմ, որ խնդրի լրջությունը գիտակցվում է ԱԺ ի կողմից և որպես առաջին քայլ, մեզանից յուրաքանչյուրը հրապարակային կամ առանց դրա իր շրջապատում ու իր ընտանիքում կհետևի, որպեսզի պահպանվի մեր մեսրոպատառ հայերենը ու մենք նման կերպ կմիանանք համացանցում հայերենը միայն հայատառ գրելու մեր երիտասարդների ինքնաբուխ նախաձեռնությանը: Շնորհակալություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154640516128378 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես հայտնի գովազդում է ասվում, «Իսկ դուք կփոխե՞իք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների մեկ նախարարությունը երկու նախարարության հետ...» Երկու հաշվապահություն, երկու ընդհանուր բաժին, երկու առաջին բաժին, երկու իրավաբանական բաժին, երկու աշխատակազմի ղեկավար, երկու... գոտիներս էլի ձգելու ենք: Վստահ եմ, որ հիշում եք, թե հետևյալ տողերը որտեղից են. «Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ»: Ոչ մեկին գաղտնիք չէ, թե ինչպիսի սոցիալական վիճակում է երկիրը: Ու այսօրվա սոցալական սուր խնդիրներին փողզիջումային լուծումների համար մի ակնկալիք ունեմ: Համաձայնագրի տեքսը այսպես, թե այնպես դեռ քննարկում եք, չէ՞ ուրեմն, հնարավոր չէ՞ մեկ այլ նախարարություն տալ-վերցնել... Համգործակցության էությունը քաղաքական պատասխանատվության ստանձնումն է... է, կիսե՛ք... հարցը բնավ անձերը չեն, պարոն Լոքյանին եք հարմար տեսնում, է բարի՝ թո՛ղ պարոն Լոքյանը լինի: Բայց միթե այլ լուծման տարբերակ չկա, քան կառավարման համակարգը, բյուրոկարատիան ուռճացնելը: Ախր քաղաքական գործիչների համար երևակայությունը երևի թե պատասխանատվության չափ կարևոր է: Սա է՞ ձեր երևակայության սահմանը: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154629768913378 ...

    Կարդալ ավելին
  • Հարցս ուղղել եմ քաղաքաշինության նախարար պարոն Նարեկ Սարգսյանին: Պարոն Նախարար, Արամի 26-ի շենքի քանդելը շատերիս տխրեցրեց, հետո հնչեցին կարծիքներ, թե այդ շենքը որևէ պատմական արժեք չուներ ու իրենից ոչինչ չէր ներկայացնում: Մենք լսեցինք այդ կարծիքները, հետո ավելի տխրեցինք: Իմ հարցը հետևյալն է. դուք, որպես հայտնի ճարտարապետ, չգիտե՞ք, թե ինչու են հասարակ մարդիկ այդքան տխրում ամեն մի հին շենք քանդելուց հետո, արդյո՞ք մենք ունենք ինչ-որ ծրագիր, որ մարդիկ չտխրեն ու չզայրանան:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154589691178378 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը Հարգելի՛ գործընկերներ, Այսօր էլի կխոսեմ քաղաքակիրթ պետությանը հարիր արժեքների ու կանոնների մասին, որովհետև ես հավատում եմ, որ բացի օրենքներ գրելու մենք նաև ժամանակի պահանջներին հարիր վարքականոններին պետք է տիրապետենք, եթե ուզում ենք նորմալ երկիր ու հասարակական հարաբերություններ ունենալ: Իմ հորդորը առաջին հայացքից պարզ է, բայց մենք լավ գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք այդ պարզության ընկալման հարցում: Իսկ հորդորս շատ կարճ է՝ մի՛ արհամարհեք լրագրողներին ու լրագրողի աշխատանքը: Լրագրողը նման է բժշկի: Մարդուս առողջական խնդիրներն ախտորոշելու, ախտերը բուժելու համար բժիշկը հաճախ ցավ է պատճառում: Դա անհրաժեշտ է ու արվում է ավելի մեծ ցավը կանխելու, վերացնելու համար։ Լրագրողների հարցերը շատ հաճախ բժշկի ասեղի ծակոցին են նման։ Սակայն համաձայնվեք, որ առանց դրանց հնարավոր չէ ախտորոշել հասարակության խնդիրները: Լրագրողի աշխատանքը նման է և ոստիկանի ծառայությանը: Ոստիկանն իր ծառայության բերումով կոչված է բախվելու մարդու իրավունքների ու հասարակության անվտանգության խախտումներին ու առաջինը միջամտելու՝ փորձելով ծառայել հասարակությանն ու պաշտպան մարդուն։ Լրագրողն էլ իր հակասություններով լի աշխատանքային գործունեության մեջ չի կարող բավարարել յուրաքանչյուրին, այլ կոչված է պաշտպանել թույլին՝ ուժեղից, շատերին՝ մեկ-երկուսից։ Լրագրողը մեր հասարակության բարոյականության հայելին է ու հավաքարարը։ Ու ամեն անգամ հայելուց մեզ նայող ծուռ պատկերի մեջ հայելուն մեղադրելուց առաջ հիշենք, որ պատկերը մերն է, հայելունը չի։ Հարգանքո՛վ վերաբերվենք լրագրողներին: Մեր համբերատար պատասխաններով ներկայացնենք մեր տեսլականը, մեր կարծիքը, մեր զգացմունքներն ու ընկալումները: Գիտակցենք, որ «ծակոց» հարցերը նպաստելու են մեր երկրի խոցերի Ճիշտ ախտորոշմանը, ու ճիշտ զարգացումներ ուրվագծելուն: Չէ՞ որ հաճախ կարող ենք մեր ընկալմամբ «սխալ հարցին» անգամ ճիշտ պատասխանել: Մենք ծափահարում ենք թարգմանիչներին որևէ միջոցառման ավարտին, քանի որ նրանք են, որ օգնեցին մեզ հասկանալ միմյանց, մեր մտքերը հաղորդել մյուսներին: Թարգմանության սխալի դեպքում անգամ խնդրում ենք ուղղել սխալն ու վերջում կրկին ծափահարում ենք: Սովորե՛նք ծափահարել նաև մեր հասարակությանը մեր մտքերը հաղորդողներին։ Ողջունե՛նք ու գնահատե՛նք լրագրողների ջանքերը, հարգելի գործընկերներ։ Հարգե՛նք միմյանց։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154587240828378 ...

    Կարդալ ավելին
  • Հետաքրքիր է, թե ինչ հետևություններ են անելու ԵԽԽՎ վերջին գործընթացներից մեր երկրի որոշում կայացնողները: Իմ կարծիքով մենք ունեցանք շատ լավ օրինակ, թե ինչու պետք է մեր երկրի կենսական շահերին առնչվող բոլոր հարցերում միավորել մարդկանց, խնդիրներ լուծել, պրոֆեսիոնալ մոտենալ գործին ու ինքնամոռաց աշխատել: Բայց հույս չունեմ, որ դասեր կքաղվեն ու նոր մոտեցումներ կլինեն: Ճիշտ հակառակը, կարծում եմ էլի ամեն ինչ կարվի ինչպես միշտ. արագ կմոռացվի այս ամենը, կսկսվի մրցավազք դեպի ամենավերին ականջներ, թե «ես ու իմ մարդը» ինչ ուժեղ էինք, էլի կսկսվի պայքար ինչ-որ անհասկանալի լավրերի համար ու էլի չի գիտակցվի, թե որտեղ էր իրական խնդիրը ու որն է մեր մեծագույն պրոբլեմը: Կամ կարճ ասած՝ կլինի ինչպես միշտ: Նախադեպ չունեմ այլ կերպ մտածելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154577156218378 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի դիտարկում ԵԽԽՎ-ում աշխատելու մասին. 1. ԵԽԽՎ-ում հազվագյուտ պատվիրակների է հետաքրքրում Ղարաբաղյան հիմախնդիրն իր պատմական, մշակութային, իրավական, հոգևոր, հումանիտար և այլ տեսակետներից: Այնպես որ, որևէ երկրի որևէ հարցի համար մասնագիտական կամ նեղ մասնագիտական պատրաստված լինելն ունի դրական, բայց ոչ կարևոր դերակատարում ԵԽԽվ-ում հաջողության հասնելու համար: Կասեմ նույնիսկ հակառակը` պետք է հնարավորինս խորն իմանալ այլ երկրների խնդիրները, պատմությունը, մշակույթը և շահերը: Այնպես որ իմ բոլոր ընկերներ և բարեկամ փոձագետներին ու հասարակական գարծիչներին պետք է խնդրեմ աջակցել՝ տրամադրելով իրենց վերլուծությունները և խորհուրդներն այլ երկրների շահերի մասին: Բայց ամենակարևորն այն է, որ այլնտրանքային բազմաթիվ առաջարկների կարիք կա, որոնք կարող է գալ նաև փորձագիտական ու հասարակական շրջանակներից: Այդպիսի նախաձեռնությունների առաջմղմամբ ես միայն դու դառնում հետաքրքիր, լսելի և աջակցված: 2. Մինսկի խմբի հայտարարություններն ունեին ազդեցություն և ասեմ ինչու: Որևէ կապ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ և կամ մտահոգություն բանակցային գործընթացին վնասելու առումով, իմ կարծիքով, ազդեցություն չի ունեցել, կամ լավագույն դեպքում ազդել է 5-10%-ի չափով: Իրականում ազդել է այն, որ այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի կողմից և պարունակել է հետևյալ միտքը` մենք կհամագործակցենք նրանց հետ, ովքեր կհամագործակցեն մեր հետ: Վստահ եմ, որ նրանք, ովքեր մտահոգվել են այդ հայտարարությամբ, դա արել են այն տրամաբանությունից ելնելով, որ սխալ է չհարգել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերը: Մեկ անգամ ևս կրկնվեմ, որ իրենց ամենաքիչն է մտահոգել այդ շահերը նպաստելու են Ղարաբաղյան հիմախնդրի տիրույթում, թե լինեին ասենք լուսնի հետ կապված: Այնպես որ, և ԱՄՆ, Ֆրանսիա ու Ռուսաստանը և ԵԽԽՎ այն երկրները, որոնց վրա ազդել է ՄԽ համանախագահների հայտարարությունը, դա արել են իրենց շահերից ելներով: Նույնը վերաբերվում է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայտարարությանը և այլ նմանատիպ հայտարարություններին: Պատվիրակներն իրենց երկրների և իրենց անձնական շահերով են առաջնորդվում, և դա անում են՝ հիմնվելով ինչպես արժեքների, այնպես էլ ցավալի է, բայց անձնական «բարեկեցությանից» դրդված: 3. Շատ կարևոր է, որ մի բան ուզելուց տալու բան ունենաս: Միշտ չի, որ տրվելիքը պետք է լինի գումար կամ մի թանկարժեք իր, բայց այն, ինչը կնպաստի դիմացինի շահերի կյանքի կոչելուն: Այսպես ասած «փոխանակելու» պաշարը պետք է ստեղծել և կուտակել ամեն օր` նախաձեռնություններով, կապեր ստեղծելով, մասնակցելով, օժանդակելով և այլն: 4. Միջազգային ցանկացած կառույց համակարգ է, որն աշխատում է իր կանոնակարգով և մշակույթով, որը պետք է իմանալ մանրամասն ու լավ: Յուրաքանչյուր խորհրդարանական վեհաժողով հենց համակարգ է, որում պետք է աշխատել համակարգված, ինստիտուցիոնալ հիշողության վրա հիմնվելով և զբաղվելով ամբողջ կառույցի արժեքների և նպատակների առաջադիմությամբ: Մեզ իսկապես պետք է դասեր քաղել հենց համակարգված աշխատանքի մշակույթի զարգացման առումով: 5. Շնորհակալություն գարծընկերներիս, ՀՀ դիվանագետներին և Եվրոպական հայկական կազմակերպություններին՝ թիմային աշխատանքի համար: Ոգևորվենք դասեր քաղելով ու շտկելով բացթողումները` դեռ շատ աշխատելու հարցեր կան: Դուխով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154572831433378 ...

    Կարդալ ավելին
  • Մոտենում են Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Լավ, բարի, ուրախ և լուսավոր տոներ: Այս տոնական օրերը հետաքրքիր խորհրդանիշ ունեն՝ միասնության, ուրախության ու նորի ակնկալիք: Աստված տա, որ ամեն տարի այդպես լինի: Կարող ենք ասել, որ այդ տրամադրությամբ ենք տոնելու նաև այս տարին: Ճանապարհելով հին տարին՝ դիմավորենք նորը: Շատերը կասեն, թե ո՛չ տրամադրություն կա, ո՛չ էլ հալ: Ու տեղին կլինի նման տրամադրվածությունը: Այո, ունենք տնտեսական անկում, արտագաղթ, պատերազմական իրավիճակ սահմանագծերում, զոհեր, վիրավորներ, մարդկանց անիրավի ճնշումներ, և այս ամենն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով... Բայց կարո՞ղ ենք հասկանալ, որ չկա իրավիճակ, որից անհնարին է դուրս չգալ: Ունենք հավատ մեր ուժերի հանդեպ, ունենք հույս և կամք: Ես հավատում եմ, որ ունենք ու ցանկանում եմ մի առաջարկ անել. եկեք սկիզբ դնենք ամանորյա նոր մկաույթի: Հավատում եմ, որ դանդաղ, բայց կստացվի: Մենք պետք է վերագտնենք մեր միասնությունը: Մեզ դա շատ է պետք, որպեսզի կարողանանք առնվազն միասնականորեն գիտակցել, թե ով է մեր արտաքին թշնամին: Մեզ դա պետք է, որպեսզի կարողանանք ուս-ուսի, մեջք- մեջքի տված կանգնենք ու մի լավ էդ թշնամու ջարդը տանք: Իսկ ի՞նչն է մարդուն միավորում ավելի, քան բարությունը: Եկեք սկիզբ դնենք բարության նոր ավանդույթի. համակարգենք մեր ցանկությունն օգնելու կողքինին, ով դրա կարիքն ունի: Մեզ պետք է տեղեկություն, և այստեղ շնորհակալ կլինեմ պետական, համայնքային և եկեղեցական մարմիններին, որոնք կարող են տեղեկություն տրամադրել մեր կարիքավոր հայրենակիցների մասին, որոնց պիտի օգնենք, ինչով կարող ենք: Նոր տարին դիմավորենք՝ օգնելով կողքինին, կիսվելով հետը եղած հացով, նվերով, հնարավորությամբ: Այսպիսով մենք այն ավելի բարի կդարձնենք, ու տարին էլ այդպես կշարունակվի: Հասկանում եմ, որ վստահություն պետական մարմինների հանդեպ չկա, և եթե իրենք ասեն, տվեք, մենք կփոխանցենք, մարդիկ չեն հավատա: Բայց եթե գոնե տեղեկացնեն մեզ անապահով ընտանիքների մասին, օրինակ՝ անուն, հասցե, ապա շատերս կցանկանանք օգնել մեր հայրենակիցներին՝ ուրախ դիմավորելու նորը: Համակարգ է պետք, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կարիք ունեն օգնության, ստանան այդ օգնությունը: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկն արդեն ստացել է օգնություն, պիտի այդ մասին նշում արվի որևէ տեղ, որպեսզի կարողանանք օգնել օգնության կարիք ունեցող մեկ այլ մարդու կամ ընտանիքի: Իսկ օգնել կարելի է ինչպես ամենաանհրաժեշտ իրերով ու պարագաներով, այնպես էլ նվերներով ու գումարով: Այո, գիտեմ որ շատ կազմակերպություններ ու անհատներ արդեն իսկ անում են նման բան և արդեն վաղուց: Շատ շնորհակալ եմ իրենց դրա համար և խոնարհվում եմ իրենց առջև: Բայց մեզ պետք է համակարգված մոտեցում: Մեզ նոր մշակույթ է պետք այս տոները տոնելու համար: Հասկանալ, որ համեստ սեղանի շուրջ նորի գալուստը դիմավորելը բարի գործ արած ու բավարարված շատ ավելին արժե, քան սեղանի ճոխությունը: Այդ դեպքում ամեն ինչ իրականում ավելի բարի ու ուրախ կլինի, առանց ճոխ սեղանը շուրջկալած փակված սրտերի ու արհեստական ժպիտների: Բնությունն զգում է կեղծավորությունն ու վերադարձնում նույնը: Եկեք նորովի տոնենք մեր շատ սիրված տոները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154486071453378 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն