Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Թևան Պողոսյան
  • Պապս անգամ առաջին աշխարհամարտն էր հիշում. թևանիստների մասին էր պատմում: Հայրենական մեծ պատերազմը տեսավ. նրա չորս եղբայրներից երկուսը մինչև Բեռլին հասան, ինքը Ֆիննական պատերազմում էլ հասցրեց կռվել: Հենց պարապ ականջ էր գտնում, շատ ավելի երկար պատմում էր Արցախյան ազատամարտի մասին, Ղարաբաղի անկախության օրվա մասին: Պապս նախորդ դարի բոլոր պատերազմների ու բոլոր հաղթանակների մարմնավորողն էր: Մահացավ արդեն այս դարում. իր հետ տարավ բոլոր պատերազմների ցավերը, մեզ թողեց բոլոր հաղթանակների բերկրանքների մասին իր հուշերը: Այդ հուշերի մեջ անընդմեջ նույն արտահայտությունն է կրկնվում. «Մայիսի 9»: Մայիսի 9-ի հետ միշտ գալիս են նաև երկու հատուկ անուններ` Բեռլին և Շուշի: Իսկ Բեռլինի ու Շուշվա հետ` տղերքը, հաղթանակ, թշնամին, հպարտություն և այլն... Հիմա պապիս հուշերն իմն են արդեն: Անպայման փոխանցելու եմ որդուս: Վստահ եմ, որ հայրս նույնպես, Արցախյան ազատամարտում իր մասնակցության մասին հուշերը կփոխանցի որդուս: Շատ եմ ուզում, որ հպարտանա Մայիսի 9-ով, շատ եմ ուզում, որ հասկանա ու միշտ հիշի Մայիսի 9-ի խորհուրդը: Վստահ եմ, որ ինքն էլ հարկ եղած դեպքում պատրաստ կլինի նոր Մայիսի 9-ը կերտել: Կեցցե՛ Մայիսի 9, կեցցե՛ն մեր հերոս հայրերն ու պապերը, եղբայրներն ու քույրերը: Խաղաղությո՛ւն մեր երկրին և խոնարհո՛ւմ զոհված տղերքի շիրիմներին: Շնորհավոր եռատոնդ Արցախ: Շնորհավոր հաղթանակներդ Հայաստան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154892064483378 ...

    Կարդալ ավելին
  • Խոսելով տարբեր ոլորտների և կառույցների աշխատակիցների հետ, պարզում ես, որ բոլոր օղակներում բոլորն արել են իրենց աշխատանքը, որևէ մեկը չի թերացել, այդ ներքևի օղակում են սխալվել, չարաշահել, թերացել: Մեր պետական համակարգի վերջին ուսումնասիրությոնները կատարելիս` ակամայից հիշեցի «Կովի» պատմությունը, երբ կաշվե բաճքոնները լավ չեն վաճառվում, որովհետև կովը մեջքը ժամանակին քորել է երկաթե փշալարերի վրա ու ծակել իր կաշին: Երկրում բան կփոխվի այն ժամանակ, երբ ամեն օղակում ամեն մեկն առանց թերանալու անի իր գործը՝ կախարդական փայտիկներ չեն լինելու:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154878185633378 ...

    Կարդալ ավելին
  • Տարբեր կողմերիս հասնող հարվածներին լուռ դիմանալը հեշտ չէ, բայց դրան սովորել կարելի է: Դե հասկանում եմ, որ միշտ կարելի է լինել ականջահաճո խոսք ասող, կամ ձևավորել իմիջ՝ դե որ քրֆող է, կարելի ապրել հաշվարկով ու հեռու խաղալ խնդիրներից: Բայց արդյո՞ք դա ազնիվ է, քան խնդիրներ բարձրացնել, որոնք անսովորեն են, տարբեր են, այլ են, բայց իրական են: Ես մի բանում համոզված եմ՝ մեր բոլոր անմահացած հերոսները չեն վախեցել նայել մահվան աչքերին և մահը իրենց մեջ վախ չի տեսել: Իրենք ամեն ինչ գիտակցելով են արել, կյանքի գնով պաշտպանել հայրենիքը, որ նոր կյանք ծնվի, մեծանա, պաշտպանի, արարի: Դա արվել է նոր կյանքի համար: Դա է անմահությունը: Իրենց պապերը և հայրերը իրենց համար էին այդ սխրանքն արել, իսկ իրե՞նք ում համար: Իրենց, պապերի՞: Ո՛չ, նոր կյանքի համար: Հավատում եմ, որ անելիք ունենք, ու կփորձեմ շարունակել կանգուն մնալ հարվածներին դիմակայելիս: Դուխով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154876796738378 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը Հարգելի գործընկերներ, Որ քառօրյա պատերազմի դասերը սերտելու կարիք ունենք, երևի ոչ ոք չի կասկածում: Այդ մասին բոլորս ենք խոսում: Բայց մի բան կա, որ այնքան էլ չեմ հավանում: Մեզնից յուրաքանչյուրի դիտարկումները շատ հաճախ ուրիշների արած կամ չարածներին է վերաբերում. էս մեկն ի՞նչ արեց, բա էս մյու՞սն ուր էր, բա էն երրորդը ինչի՞ սելֆի արեց և այլն: Որոշներիս առաջարկներն էլ հիմնականում սահմանափակվում է, բա ինչի՞ չեք գալիս մեզ էլ ասեք ինչ եք անում, բա մեր կարծիքը չեք լսել և այլն, կամ կարճ ասած՝ «տղերք, մեզ էլ խաղացրեք»: Չեմ քննադատում, դա էլ է անհրաժեշտ: Բայց անձամբ ինձ համար այս բոլոր հարցերի մեջ թիվ մեկն այն է, թե բա ե՞ս ինչ եմ արել, կամ ինչն եմ պակաս արել, ինչ պիտի ավել անեմ, եթե Աստված մի արասցե ամեն ինչ նորից կրկնվի: Սա ավելի կարևոր հարցեր են: Հիմա ես ամբիոն եմ բարձրացել, որ հարցնեմ մեզ բոլորիս՝ մենք, որպես ազգային ժողով, գիտե՞նք նման իրավիճակներում ինչ պետք է անենք, ինչն ենք պակաս արել, թե՞ մենք կատարյալ ենք: Կարողանու՞մ ենք բոլորս միասին, որպես խորհրդարան, արձանագրենք ու բարձր ասենք, որ մարդի՛կ, անկեղծ ասած մենք էլ պատրաստ չէինք ու շատ դեպքերում ուղղակի խելքներիս ինչ փչել է, այն էլ արել ենք: Թե՞ շարունակում ենք հրապարակավ ինքներս մեզ գովալ՝ մի տեսակ քաղաքական սելֆիի պես բան անել: Իսկ հարցեր՝ ինչքան ուզես: Օրինակ, գիտե՞նք, թե Ազգային Ժողովում քանի՞ հոգի այնքան անգլերեն գիտի, որ ամոթ չի լինի Ալջազիրայի ուղիղ եթեր ուղարկել. գիտե՞ն այդ մարդիկ իքս պահին ում հետ են կապվելու և ոնց են եթեր պոկելու: Իսկ քանի հոգի առանց ակցենտի ռուսերեն գիտի՞, ճշտե՞լ ենք. գիտե՞ն այդ մարդիկ, թե իքս պահին ոնց են գոռալու ՌՏՌ-ի եթերում: Խոսե՞լ ենք մարդկանց մեծ խմբերի հետ հոգեբանական աշխատանքի հմտություն ունեցող մեր առավել փորձառու գործընկերների հետ, արդեն գիտե՞ն գործելու իրենց տարածքը, երբ հարկ եղավ: Ու էլի հարցեր, հարցեր ինչքան ուզեք: Եթե չբարձրացնենք այս հարցերն ու պատասխաններ չտանք, հաստատ հաջորդ իքս պահին էլի անելու ենք այն, ինչ մտքներիս այդ պահին կգա, իսկ հաջորդ իքս պահից հետո էլի կսկսենք բղավել. «տղե՛րք, մեզ էլ խաղացրեք»: Խաղաղություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154858663633378?notif_t=close_friend_activity¬if_id=146167733371 ...

    Կարդալ ավելին
  • Ծանր ջրբաժանի առաջ ենք կանգնած: Ով կարողանում է տեսնել՝ կտեսնի: Հիմա ավելի, քան ապրիլի սկզբին, միասնություն է պետք: Ապրիլի սկզբին միասնությունը եկավ ներքևից. հերթը ձերն է՝ պարոնա՛յք, հիմա միասնությունը պիտի վերևից գա: Դրսի դեմ ամուր մեջքով են կանգնում: Անկարող, մակերեսային, թաքնվող, որևէ լեզվով չխոսացող, որևէ լեզվով միտք չունեցող, ձևի մեջ երբեք բովանդակություն չդնող, բովանդակություն ստեղծելու անկարող խաղացողների թիմով դրսի դեմ չեն կանգնում: Մեսչյան լսեք, պարոնա՛յք... էս անգամ առանց մեղեդի... Ջրբաժանի առաջ հետևից լույս գցող 10 վառվող մոմն էլ բավարար է չխոնարհվելու համար: Շատ չէ՝ սեղանի տակ չպահված 10 վառվող մոմ, պարոնա՛յք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154844684798378 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի ժամ է փորձում եմ մամուլում եղած պատմություններով ու հարցազրույցներով հասկանալ, թե ինչպես անցավ այսօրվա ՀՀ և ՌԴ խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների հանդիպումը: 1. Ափսոսում եմ, որ ներկա չէի: Հանդիպմանը նախապատրաստվել ենք 6 ամսից ավել: Ուրախ եմ, որ իմ բաժին ազդեցությունը թողել եմ:) 2. Ապրե՛ն տղեքը բոլոր ելույթների ու բարձրացրած հարցերի համար: Վստահ եմ, որ այլոց մոտ այսպես կամրապնդվի Հայաստանը հարգելու անհրաժեշտությունը: 3. Որ լեզվի մասին օրենքը չի կարելի խախտել, ապահովել էր 6 ամիս առաջ՝ բյուջեն գրելուց: Սա առաջին անգամը չի: Այսպես են եղել 2013-ից ՌԴ-ից պատվիրակությունների հետ բոլոր հանդիպումներին որնց մասնակցել եմ: Հուսամ, որ այս հարցն էլ զարմանք չի առաջացնի, և բոլոր օրենքները կաշխատեն ՀՀ-ում: 4. Հետևողական կլինենք, որ համատեղ հայտարարության տեքստն անպայման հայկական շահերի ապահովման երաշխիքներն ունենա: 5. Ցանկացած դեպքում մեր հույսն ու հավատը մեր բանակն է ու մենք: 6. Դուխո Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154830954213378 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ ԼՂՀ ներկայացուցիչը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, ցանկացած բանակցությունների գործընթացը միտված են լինելու առավելապես լարվածության նվազմանը: Այն ժամանակ, երբ ԼՂՀ ներկայացուցիչները նստեն բանակցային սեղանի շուրջ, բացվելու է բանակցային մի մեծ փուլ, որտեղ քննարկվելու են հազար ու մի հարց: «Մադրիդյան սկզբունքների» փաստաթուղթն ինձ համար այնպիսի թուղթ է, ինչպիսին եղել է փուլայինը, ամբողջականը, ընդհանուր պետության թուղթը, որոնք գալու են ու գնան: Թե ինչը վերջում կմնա, չգիտեմ ու կարծում եմ, որ որեւէ մեկը չի կարող կանխատեսել: Մինչեւ արցախյան կողմը չդառնա բանակցային կողմ եւ համաձայնություն չտա որեւէ լուծման տարբերակի, ոչ ոք չի կարող հստակ բան ասել: Այսօրվա դրությամբ այդ ամենն ուղղակի փաստաթղթեր են, որոնք սեղանին դնում-վերցնում, պատռում ու նետում են մի կողմ ու նորը գրում: Այսօր կառչել մի փաստաթղթից, որին Արցախը դեռ չի մոտեցել, իմաստ չեմ տեսնում: Այն գծի վրա, որտեղ կանգնած է հայ զինվորը, հայկան հող է, եւ խնդիրը լուծվելու է միայն այն հատվածում, որտեղ կանգնած է հայ զինվորը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ստեղծել հզոր տնտեսություն, զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները: Այսօր մենք բոլորս հազարերորդ անգամ հասկացանք` ուժն է ծնում իրավունք, եթե մենք ուժեղ ենք, ուրեմն ցանկացած գործ կարող ենք առաջ տանել: Թույլ լինենք, մեզ են ճնշելու, ուժեղ` մենք ենք ճնշելու: Իսկ մենք կարող ենք բոլոր կողմերից ուժեղ լինել, դառնալ ուժեղ եւ առաջնորդվել մեր շահերով: Իսկ մնացած թղթերը տարբեր ժամանակահատվածներում կգան ու կգնան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154823698223378 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի նկատառում 4+4+4 ձևաչափի մասին: 1. Այս ձևաչափը հնարավորներից մեկն է` ներկայացնելու տարբեր խմբերի մտահոգությունները ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: 2. Թե ով կմասնակցի հանդիպումներին, չեմ կարևորում: Գնահատականը լինելու է արդյունքը` արդյոք կարողացանք ամրագրել այնպիսի տարբերակ, որը կբարձրացնի հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Գլխավորը արդյունքի հասնելն է: 3. Մի քանի տասնյակ ՀԿ-ներ իրենց միջից ընտրեցին 4-ին, որոնք, հուսով եմ, մնացածի կարծիքը նույնպես կներկայացնեն: Գլխավորը, որ այդ 4-ին հետո չզուգահեռեն այն սահմանափակման հետ, որը վերաբերվում էր դիտորդների և լրագրողների սահմանափակմանը: Հուսով եմ, որ գործընկերներս բաց կլինեն և կանեն դա պատվով: Իսկ մնացած այլ` հազարավոր ՀԿ-ները միշտ էլ կարող են իրենց առաջարկները ցանկացած այլ պատգամավորի միջոցով դարձնել քննարկման առարկա: Իմ պարագայում, արդեն 2-ը ներկայացրել են և նրսնց բոլոր առաջարկները իմ կողմից հնչեցվելու են: Էլի կլինեն, էլի կներկայացնեմ: 4. Իշխանական 4-ը, թե ովքեր կլինեն, կարևոր չէ, բայց գիտենք և տեսել ենք, որ իշխանությունը միատար չէ և նույնպես կարևոր է, որ նրանք էլ բերեն տարբեր կողմերի տարբերակները քննարկման սեղան: Բաց լինելը և լավագույն` բոլորի կողմից ընդունելի տարբերակը կնպաստի արդյունքին հասնելուն` հանրության վստահության բարձրացմանը: 5. թե ովքեր կլինեն ընդիմության 4-ը, նույնպես կարևոր չէ, բացի նրանից, որ էլի նույնպես ներկայացնեն բոլոր ընդդիմադիրների կարծիքները` խորդարանական կամ արտախորհրդարանական: Ով վստահ է իր բանակցային հմտություններին, թող մասնակցի և արդյունք ապահովի: Ընդանրապես 131 պատգամավորներ ունեն հավասար հնարավորություններ ներկայացնելու գրավոր և բանավոր առաջարկներ. կան իրենք այս ձևաչափի մեջ, թե ոչ, չի փոխում իրենց ունեցած գործիքները: Վստահ եմ, որ ցանկության դեպքում, առանց այս ձևաչափի էլ կարելի է հասնել արդյունքի: 6. Վերը նշվածից էլնելով առաջարկվող ֆորմատը լավ է, եթե աշխատի, բայց իր մեջ պարունակում է նաև արհեստական նկարագիր` այս ձևաչափում չեն բոլոր հարցերը լուծվելու, և եթե նույնիսկ այն չկարողանա հասնել ցանկալի արդյունքի, պետք չի թևաթափ լինել: Այլ հնարաորություններ էլ կան: Ժամանակն է դուրս գալ տեղում դոփելու և մեր մտածելակերպի փաք շղթայից: Ես ինքս միշտ կողմնակից եմ եղել, որ մարդիկ կարողանան լսել իրենց առաջարկների վերաբերյալ հակափաստարկները և հաջորդ քայլն անեն` այդ հակափաստարկից ելնելով, ոչ թե կրկնեն նույն պնդումը։ Եթե դու չես կարողանում նոր փաստարկներ բերել ու նոր տարբերակներ առաջարկել ավելի ճկուն ձեւով ու քո տեսակետը կյանքի կոչես, ուրեմն պետք չէ ուրիշին մեղադրել: Հուսամ, որ սրանից հետո այս հարցի վերաբերյալ իմ լրագրող գործընկերները կներկայացնեն ամբողջական պատասխանս: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154766029633378?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը Հարգելի գործընկերներ, Ելույթս ցանկանում եմ նվիրել մեր օրերում ահագնացող ու վտանգավոր չափերի հասնող մի արատավոր երևույթի, ինչպիսին է համացանցում ու, որ ամենավտանգավորն է, արդեն դրանից դուրս հայատառ հայերենի դիրքերի զիջմանը անհասկանալի ու օտարոտի այլատառ գրվածքին, կամ ինչպես դրան անվանում են այսօր՝ տրանսլիտին։ Ժամանակին հասկանալի պատճառով տարածում գտած այս երևույթը դրա պատճառների վերացումից հետո էլ պահպանեց իր գոյությունը։ Ավելին, նկատել եմ հատկապես երիտասարդների ու երեխաների կողմից գրվող ոչ համակարգչային տեքստերում դրա կիրառման խիստ վտանգավոր միտում։ Այսինքն՝ Հայաստանում կրթություն ստացած երեխան, երիտասարդը թղթի վրա գրիչով երկտող շարադրելիս հաճախ նախապատվությունը տալիս է հենց տրանսլիտին, քանի որ սա է սոցիալական ցանցերում իր արտահայտման, շփման ձևը։ Այս երևույթի «արդարացման» համար հաճախ բերվող փաստարկները, կապված ինչևինչ տեխնիկական սահմանափակումների, հայերեն ստեղնաշարների ու տառատեսակների անհասանելիության հետ, այլևս կիրառելի չեն ու հենց այստեղ եմ տեսնում հիմնական վտանգը։ Ստացվում է, որ այլատառ գրելը այլևս տեխնիկական սահմանափակման արգասիք չէ, այլ վերածվում է մնայուն մշակույթի, դառնում առօրյա երևույթ։ Ասելիքս այն է, որ մեր երկրի առջև ծառացած մեզ հայտնի մարտահրավերներին ու խնդիրներին պետք է ավելացնել, ցավոք, նաև համացանցում հայերեն այբուբենի պաշտպանության հարցը: Ընդհանրապես համացանցում լատինատառ տեքստի տարածան հետևանքով նմանատիպ խնդիրներ եղել են շատ այլ երկրներում էլ, որոնց հաջող փորձը կարելի է ուսումնասիրել և կիրառել։ Որպես համացանցում քննարկվող արդյունավետ լուծումներից կուզենայի նշել առնվազն պետական միջոցներով ձեռք բերվող համակարգիչների նկատմամբ ներկայացվող ստանդարտներում հայերեն ստեղնաշարի այս կամ այն շարվածքի (դրա ընտրությունը թող մասնագետները որոշեն) պարտադիր ներկայացվածության նկատմամբ պահանջը, ինչը հետագայում կարելի է տարածել ընդհանրապես հայաստանյան շուկա մտնող համակարգիչների վրա։ Գուցե անհրաժեշտություն կա նաև դպրոցներում աշակերտներին հայկական ստեղնաշարերով տեքստեր հավաքել սովորեցնելու պարտադիր ծրագիր ներառելով։ Ինչևէ, ճիշտ լուծումներ առաջարկելը մասնագետների հարցն է, իմ կարծիքով այս փուլում էականը հարցի կարևորության ընդունումն է ու դրան հրատապ լուծում տալու կամքը։ Սիրելի գործընկերներ, վստահ եմ, որ խնդրի լրջությունը գիտակցվում է ԱԺ ի կողմից և որպես առաջին քայլ, մեզանից յուրաքանչյուրը հրապարակային կամ առանց դրա իր շրջապատում ու իր ընտանիքում կհետևի, որպեսզի պահպանվի մեր մեսրոպատառ հայերենը ու մենք նման կերպ կմիանանք համացանցում հայերենը միայն հայատառ գրելու մեր երիտասարդների ինքնաբուխ նախաձեռնությանը: Շնորհակալություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154640516128378 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես հայտնի գովազդում է ասվում, «Իսկ դուք կփոխե՞իք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների մեկ նախարարությունը երկու նախարարության հետ...» Երկու հաշվապահություն, երկու ընդհանուր բաժին, երկու առաջին բաժին, երկու իրավաբանական բաժին, երկու աշխատակազմի ղեկավար, երկու... գոտիներս էլի ձգելու ենք: Վստահ եմ, որ հիշում եք, թե հետևյալ տողերը որտեղից են. «Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ»: Ոչ մեկին գաղտնիք չէ, թե ինչպիսի սոցիալական վիճակում է երկիրը: Ու այսօրվա սոցալական սուր խնդիրներին փողզիջումային լուծումների համար մի ակնկալիք ունեմ: Համաձայնագրի տեքսը այսպես, թե այնպես դեռ քննարկում եք, չէ՞ ուրեմն, հնարավոր չէ՞ մեկ այլ նախարարություն տալ-վերցնել... Համգործակցության էությունը քաղաքական պատասխանատվության ստանձնումն է... է, կիսե՛ք... հարցը բնավ անձերը չեն, պարոն Լոքյանին եք հարմար տեսնում, է բարի՝ թո՛ղ պարոն Լոքյանը լինի: Բայց միթե այլ լուծման տարբերակ չկա, քան կառավարման համակարգը, բյուրոկարատիան ուռճացնելը: Ախր քաղաքական գործիչների համար երևակայությունը երևի թե պատասխանատվության չափ կարևոր է: Սա է՞ ձեր երևակայության սահմանը: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154629768913378 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին