Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Թևան Պողոսյան
  • Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, խնդրում եմ վարչապետ Կարեն Կարապետյանին Մշակույթի նախարար նշանակել Գագիկ Գինոսյանին: Պատրաստ եմ անձամբ խնդրել, եթե հարկ լինի, աղաչել պարոն Գինոսյանին, առաջարկի դեպքում, ստանձնել այդ աշխատանքը: Հ.Գ. Անշուշտ, ինձ նման հրապարակային առաջարկ թույլ չէի տա, եթե տարածված տեղեկություններ չլինեին առ այն, որ տիկին Պողոսյանը ցանկանում է թողնել պաշտոնը: ...

    Կարդալ ավելին
  • Ավարտելով «գինեխմության» թեման՝ պիտի ասեմ հետևյալը. «Շնորհակալ եմ Նիկոլին ու Էդմոնին: Տղե՛րք, ապրեք: Դուք հերթական անգամ ապացուցեցիք, որ Հայաստանն իրոք կարող է այլ լինել, այլ աշխարհընկալմամբ առաջ գնալ, այլ տիպի հարաբերությունների տիրապետող դարձնել: Գիտեմ, որ անցնելու շատ երկար ճանապարհ կա, բայց վստահ եմ, որ ձեր հետ այդ ճանապարհը կարելի է անցնել: Դուխով, տղե՛րք, մնացեք ձեր իսկ ընտրած քաղաքական դաշտում, բայց տվեք մեր երիտասարդ սերնդին ընտրելու հնարավորություն, նոր մշակույթ. ընտրել ծրագիրը, ընտրել թիմերը, ընտրել համակարգը, ընտրել առաջարկվող ինստիտուտները, բայց ոչ միայն անձերը: Ընտրել տեսլականը, բայց ոչ թե 5000 դրամը կամ միայն անձերը: Վիճեք, բանավիճեք, պայքարեք, քննադատեք, տո լավ էլ քլնգեք, բայց ոչ թե այն, ինչ կցանկանար իշխանությունը` անձերը, այլ ծրագրերը: Նիկո՛լ ջան, Աստված պահապան քո սկզբունքայնությունը: Դա է մեր ապագայի հիմքը: Էդմո՛ն ջան, Աստված պահապան քո լուսավոր մղումներին: Դու ես քաղաքակրթական նոր մշակույթը բերելու Հայաստան: Հ. Գ. Համեստ անձիս «իրական մղումների» մասին էլ «հիմնավոր» հավաստիացումներ գրողներին ասեմ. չեմ պատրաստվում լինել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, չեմ պատրաստվում լինել «Լուսավոր Հայաստանի» անդամ, նոր պառլամենտ չեմ ձգտում, պատրաստվում եմ երբևէ իմ տեսած ամենամեծ ներուժն ունեցող մտածող կենտրոնի իմ ընկերների հետ Նիկոլենց ու Էդմոնենց համար աշխատող ու հիմնավոր ծրագրեր մշակել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155334804593378 ...

    Կարդալ ավելին
  • «Բարի ու ընտանեկան մի հիասքանչ երեկո»,-գրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում և լուսանկարներ հրապարակել գործընկերներ` Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի ընտանիքների հետ։ Հիշեցնենք,որ Թևան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին առաջարկել էր դադարեցնել հեռակա վեճն ու նրանց հրավիրել էր իր տուն գինի խմելու։ ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի՛ պարոնայք,  Նիկո՛լ ջան, Էդմո՛ն ջան, Սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին: Եթե շատ լավ չճանաչեի երկուսիդ էլ, միգուցե ձայն չհանեի, կասեի քաղաքականություն է, ամեն ինչ քաղաքականության կանոնների մեջ է: Բայց լավ իմանալով ձեզ, շատ լավ հասկանալով, թե ինչ կարևորություն ունեք երկուսդ էլ վաղվա Հայաստանի համար, չեմ կարող մտածածս չբարձրաձայնել: Նիկո՛լ ջան, Էդմո՛ն ջան, ֆիկցիա է գաղափարը, թե «իշխանության ձայները, միևնույնն է, ֆիքսված սեգմենտ են» և պետք է պայքարել ընդդիմության ձայներին տիրանալու համար: Սա իշխանության խայծն է, որ ընդունել եք: Այսօր ձեր հրապարակային փոխադարձ «հարձակումները» մեծ հաճույքով տարածվում են, իսկ արդյունքում շարքային մարդը սկսում է մտածել «դե լավ, սրանք դեռ բան չունեն կիսելու, որ սենց են անում, բա որ իշխանություն ունեցան, ի՞նչ կանեն: Չարիքի փոքրագույնը երևի էս եղածներն են, գոնե պարզ է՝ ինչ են անելու»: Արդյունքում դուք պայքարում եք ոչ թե ընդդիմադիր ձայների համար, այլ ձայներ եք ուղարկում իշխանությանը: Մի՛ արեք դա, խնդրում եմ ձեզ, մարդիկ ձեզ այնքան մոտիկից չգիտեն, որքան ես գիտեմ, մի՛ փչացրեք հույսը․ ուրիշ հույսի տեղ գրեթե չկա: Հրավիրում եմ երկուսիդ էլ մեր տուն իմ քաշած գինին խմելու և մի քիչ մտորելու մեր երկրի ապագայի մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155324548803378 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի՛ հայրենակիցներ, Բառերն, ինչպես ամեն ինչ այս կյանքում, մաշվելու հատկություն ունեն: Վատն այն է, որ խոսքի մաշվածությունը չի զգացվում: Դրա մաշված լինելը հասկանում ես միայն այն պահին, երբ գիտակցում ես, որ բառն այնքան շատ է օգտագործվում առօրյայում, որ ո՛չ ինքդ, ո՛չ էլ ուրիշները դրա իրական իմաստին այլևս ուշադրություն չեն դարձնում, չեն անդրադառնում: Անկախության՝ թերևս առավել տարածված ընկալումներից մեկն այն է, թե ինչ ուզենք, կանենք: Եվ շատերի կարծիքով՝ մենք անկախություն չունենք, քանի որ չենք կարող անել այն, ինչ ուզում ենք: Սակայն արդյո՞ք այդպես է։ Իրականում անել կարող ենք գրեթե ամեն բան, սակայն դրանից ավելի կարևոր է գիտակցել, թե անելիքներից ինչն է մեզ համար իսկապես օգտակար, պետքական ու անհրաժեշտ։ Ինչ խոսք, սա շատ ավելի բարդ է, թեև հավատացած եմ, որ հենց սա է ամենակարևորը: Հուսամ, որ մի օր մենք կկարողանանք ապրել մե՛ր շահերով, մե՛ր շահերը կյանքի կոչելով: Բայց դա հնարավոր է միայն աշխատանքով, միայն գործելով: Մեր նախնիների պես, որոնք պայքարեցին, կռվեցին ու գործեցին հանուն նրա, որ մենք ոչ միայն կարողանանք անել, ինչ ուզենք, այլև ինքներս որոշենք, թե ինչն է մեզ համար օգտակար։ Ինքներս որոշենք մեր լավն ու վատը, այլ ոչ թե գործենք ուրիշի թելադրանքով, ուրիշի թելադրած լավ ու վատով։ Հիմա մեր հերթն է գործելու, պայքարելու ու կռվելու անկախության այս ընկալումն ամրապնդելու ու այն մեր հաջորդներին փոխանցելու համար, որպեսզի գալիք սերունդը նույնպես ինքնուրույն որոշի իր համար օգտակարն ու այդ առումով ընդլայնի իր անկախության սահմանները։ Ուրեմն՝ ի գործ՝ մեր գիտակցված ընդհանրական շահերով առաջնորդվելով, մեր ընդհանրական շահերը գործի հիմքում դնելով ու մեր ընդհանրական շահերին նվիրված: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Անկախության օրը երկրի հանդեպ յուրաքանչյուրիս պատասխանատվության և սեփականության հավաստագիրն է: Սակայն այդ հավաստագիրը պահանջում է, որ յուրաքանչյուր վայրկյան ապացուցենք, որ արժանի ենք դրան։ Թող այս Հայաստանի Հանրապետության Անկախության օրն ուրախությամբ լցնի մեր հոգիներն ու խաղաղություն բերի մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքներին, մեր ժողովրդին: Շնորհավո՛ր Անկախության տոնը։ Կրկին ու կրկին կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: ԴՈՒԽՈՎ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155316556793378 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը: Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս այս գումարման Ազգային Ժողովի դե ֆակտո վերջին նստաշրջան հասնելու համար։ Նորմալ գարնանային նստաշրջանի հույս, վստահ եմ, ոչ ոք չունի։ Անկեղծ ասած դրական տպավորություն չունեմ անցած տարիների մեր աշխատանքից։ Օրենքներ անշուշտ ընդունել ենք, ելույթներ էլ ենք հնչեցրել, գործուղումներ էլ ենք գնացել։ Ձևական կողմը հավուր պատշաճի կարծես պահել ենք։ Բովանդակային մասով, կարծում եմ, պատմությունը մեր մասին պարզապես կմոռանա։ Ամենահիմնականը, որ պիտի անեինք, մենք չենք արել. խորհրդարանը չենք դարձրել մեր ժողովրդին հուզող հարցերի թիվ մեկ ամբիոնը։ Այն, ինչի համար մենք բոլորս աշխատավարձ ենք ստանում, մեր փոխարեն իրականում անում է համացանցը։ Ցավալի է, բայց այսօր Հայաստանի Հանրապետության դե ֆակտո խորհրդարանը Ֆեյսբուք սոցիալական ցանցն է, իսկ դե ֆակտո ԱԺ նախագահը, իմ ամենախորին հարգանքով հանդերձ պարոն Սահակյանի հանդեպ, ցավոք, Մարկ Ցուկերբերգն է։ Տխուր է, բայց փաստ։ Դժվար է ասել ինչու այդպես ստացվեց։ Միգուցե պատրաստ չէինք ժամանակի ընթացքին, միգուցե ծուլացանք կամ գրագիտություններս չներեց, բայց դա արդեն կարևոր էլ չէ։ Չէ որ միևնույն է չդարձանք մեր հասարակությանը առաջնորդողը, չդարձանք առաջամարտիկ, ցույց չտվեցինք լույսը թունելի վերջում, հույսը միշտ տիրապետող չդարձրինք։ Իմ սիրելի բլոգերներից մեկը պնդում է՝ մարդիկ ապրում են ու չգիտեն, որ թշնամիների մեջ չեն ապրում, այլ յուրայինների... Մենք թշնամանքի դեմն առնող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված խաղի կանոններ չկարողացանք թելադրել, որովհետև մենք էլ խաղացինք հին կանոններով։ Ցավում եմ դրա համար։ Իհարկե մեկ ամբողջ նստաշրջան դեռ ունենք մեր սխալներն ուղղելու համար։ Քիչ ժամանակ չէ։ Հետևաբար մեզ բոլորիս այդ ուղղությամբ բեղուն աշխատանք եմ մաղթում։ Բարի երթ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հինգերորդ գումարման վերջին աշնանային նստաշրջանին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155292743853378 ...

    Կարդալ ավելին
  • Մեզ փոփոխություններ են պետք: Ամենուր են պետք: Կադրային ցանկացած փոփոխություն ողջունում եմ: Փաթեթային փոփոխությունները ավելի եմ ողջունում, ամբողջականը՝ շատ ավելի: Բայց ինձ համար ավելի կարևոր է մարդկանց կյանքում փոփոխություններ տեսնելը, իրականացվող քաղաքականության փոփոխությունը: Լավագույն տարբերակն, իհարկե, իշխանության փոփոխությունն է: Մարդիկ մեկ անգամ պետք է տեսնեն, որ ընտրելով կամ, ավելի ճիշտ, չընտրելով, իշխանությունը գնում է, մյուսն է գալիս: Իշխանավորը պիտի տեսնի, որ վատ աշխատելու արդյունքում իրեն ձայն չեն տալու, ու գնալու է: Ամեն ինչի փոփոխությանը կողմ եմ: Փոխե՛ք, պարոնա՛յք, ամեն ինչ փոխե՛ք, կառավարությունն էլ փոխե՛ք, Ազգային Ժողովն էլ, ինքներդ ձեզ էլ, կամ թողե՛ք՝ հասարակությունը փոխի: Մեզ փոփոխություններ են պետք: Էս, ինչ որ կա, լավը չէ: Հաստատ բան եմ ասում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155275138688378 ...

    Կարդալ ավելին
  • Ցավակցում եմ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, ընկերերներին, բարեկամներին: Արագ ապաքինում բոլոր վիրավորներին: ՀՀ օրենքը խախտվել է, և հանցագործությունը պետք է պատժվի: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին: Քննությունը և դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Որևէ կերպ զենքով հարցեր լուծելը չի կարող արդարացվել: Ըստ իս մի տեսանկյուն կա, որն այքան չի քննարկվել մեզ մոտ, այն է՝ իրավիճակը Արցախյան հիմանխնդրի տեսակետից: Փորձելով հետհայացք գցել 91-94թ.թ. պատերազմին մի բան պետք է փաստեմ: Պարտվել է այն կողմը, որտեղ եղել է քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակ: Մեր այն ժամանակվա հաղթանակները նաև պայմանվորված էին նրանով, որ ՀՀ և Արցախում քաղաքական ստաբիլություն էր: Այս տեսանկյունից որևէ բան չի փոխվել: Որտեղ լինի առաջին հեղաշրջումը/ներքին անկայունությունը, այն կողմն էլ վերջնական կպարտվի. Ադրբեջանում, ուրեմն հաղթեցինք, ՀՀ-ում և Արցախում՝ ուրեմն մեզ հաղթեցին: Եթե ցանկանում ենք կրկին հաղթել պետք է պահպանենք ստաբիլությունը և՛ ՀՀ-ում և՛ Արցախում: Իսկ դրան հասնելու համար պետք է ճգնաժամից արագ դուրս գալ: Բայց դա առնվազն նոր որակի և իրական արդյունքների միտված ներքին բարեփոխումներով: Իրական համակարգային փոփոխություններով Հայաստանում: Հասկանում եմ, որ դա երկար ճանապարհ է: Իսկ ցանկացած ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Առաջին քայլը իմ պատկերացմամբ պետք է լինի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը: Ամեն ինչ պետք է արվի բանակցություններով և առանց արյան, զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին: Քննությունը և դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Հուսամ իրավիճակի մեսսիջը տեղ է հասել, բայց ավելի կարևորը, որ մեր շատ բացեր ջրի երես է ելել, և դրանք պետք է արագ շտկել երկրորդ, երրորդ ու այդպես շարունակ քայլերով: Մենք իրավունք չունեն պարտվելու ո՛չ ներսում, ո՛չ Արցախում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155097208888378 ...

    Կարդալ ավելին
  • 1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու: 2. Տարբեր երկրների ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ ուորլիքների, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք: 3. «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց»: Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են: Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված: 4. Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք: 5. Դուխով Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155086203448378 ...

    Կարդալ ավելին
  • Սկսվել է զորակոչը, հետևաբար նաև՝ զորացրումը: Այս անգամ զորացրվելու են մեր տղաները, ովքերի մասնակցեցին պատերազմական գործողություններին, տղաները, ովքեր պահեցին դիրքերը, դաս տվեցին թշնամում: 20-ամյա պատանիներ, ովքեր իրականում ծանոթ են վառոդի հոտին: Միշտ ենք ունեցել զորացրվող նման տղերք, բայց այս անգամ դրանք հազարներ են: Վստահ եմ, որ իրենց համար կյանքն այսուհետ այլ է լինելու, բայց հուսով եմ, որ իրենց դերակատարումը մեր կյանքում նույնպես այլ է լինելու: Այդ տղաներին մենք պետք է ընկալենք ոչ միայն «թղթով» մասնակից, այլ նաև կարգավիճակով՝ մասնակից ռազմական գործողությունների: Նրանք պաշտպաններ են, որոնց մենք հիմա պետք է պաշտպանենք: Պաշտպանենք անարդարությունից, արտագաղթից, գործազրկությունից, կոռուպցիայից և այլ հանրային արատներից : Տղերք, բայց դա պետք է անենք միասին, մեր տունը պետք է կառուցենք միասին, գիտեմ դժվար է լինելու, բայց ուրիշը չիգալու անի: Այնպես որ՝ բարով եկաք: Դուխով: Կից նյութը` այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155058283313378 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն