Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Թևան Պողոսյան
  • 1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի բնակիչները գոյություն ունեցող իրավական դաշտի շրջանակներում լեգիտիմ ընտրություն կատարեցին անկախության ճանապարհով շարժվելու օգտին: Վստահ եմ, որ բանական մարդիկ հասկանում են, որ դա այդ օրվա դրությամբ գոյություն ունեցող իրավական հնարավորության օգտագործումն էր, և հայկական կողմից որոշումներ կայացնողների մեջ չկար մտայնություն, թե Արցախն ու Հայաստանը իրարից անկախ պետք է լինեն: Միացման ուղին երկար է լինելու, բայց անշեղորեն գնալու ենք դրանով. այդ օրվա խորհուրդը և արցախցու ընդունած որոշումը հենց սա է իմ կարծիքով։ Անցել է ուղիղ 25 տարի: Պատերազմ, կորուստներ, հաղթանակներ, վերականգման աշխատանքներ, նոր սերունդ, սահմանադրություն, ընտրություններ, ժողովրդավարական ինստիտուտներ, միջազգային հարաբերություններ, անհաջողություններ, հաջողություններ... Մի խոսքով՝ կյանք է, ապրում ենք, երևի պայքարում ենք, առնվազն փորձում ենք՝ քաղաքական մանիպուլյացիաներից մինչև ազնիվ նվիրական պայքարի մեթոդներով: Իսկ գլխավոր խորհուրդը մնացել է նույնը՝ միացման ճանապարհը երկար է լինելու, բայց անշեղորեն գնալու ենք դրանով: Դե ուրեմն՝ չհոգնենք, չհանձնվենք, թևաթափ չլինենք, իրականում դասեր քաղենք, փոխվենք, բարեփոխվենք, ազնիվ լինենք, ստեղծագործենք, արարենք, սիրենք, ծնվենք շատ, ապրենք, քանի որ միացման ճանապարհը երկար է լինելու, բայց անշեղորեն պետք է գնալ դրանով: Պայքարի հավատի ու հաղթանակի համաշխարհային խորհրդանիշներից մեկը՝ Նելսոն Մանդելան, ունի մի հրաշք խոսք՝ ժխտել մարդկանց իրավունքները հավասարազոր է վիճարկել նրանց՝ բուն մարդկության ցեղին պատկանելը: (“To deny people their human rights is to challenge their very humanity.” Nelson Mandela ) Մենք ունենք իրավունքներ և որևէ մեկին չպետք է նայենք մեր իրավունքների իրագործման հարցում: Ի՛մ սիրելի հայրենակիցներ, դուխով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155612599418378 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը: Հարգելի՛ գործընկերներ, Խոսքս սկսեմ արդեն դասական դարձած ոճով հարցադրումներով. - վերևներում նստածները պատկերացնու՞մ են արդյոք պետական համակարգի իրական մասշտաբները, - թերևս ոչ, - գիտե՞ն արդյոք ամեն իրենց հասած փաստաթղթի տակ ինչքան մարդկային աշխատանք կա, ծանո՞թ են արդյոք այն առաջին կարգի մասնագետի ապրումներին, ում գրած տեղեկանքը հետո դառնում է իրենց հերթական հեռուստաներկայացման պիեսը, - ոչ, - իսկ պատկերացնու՞մ են արդյոք այն կիրթ մարդու ներաշխարհը, ով չգիտի, թե մայրամուտին մոտ իր կազմած որոշման նախագծի մասին արդեն վեցերորդ շեֆի վեցերորդ ցուցումին սպասի, թե՞ տուն վազի ջերմությամբ պառկած զավակին թեյ տալու, - ոչ, - իսկ պատկերացնու՞մ են արդյոք, որ տարիներ ի վեր բարեխղճորեն, առանց ինքնափիառի,գլուխը կախ աշխատող մասնագետի համար 180 հազար դրամ աշխատավարձը կյանքին կապող թելն է, որն առանց այլընտրանք թողնելու կտրելը կործանում է նշանակում։ - թերևս ոչ։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանում այսօր խաչակրած արշավանք է հայտարարվել պետական ապարատի դեմ։ Ամեն օր կաթիլ առ կաթիլ քամահրանքի նոր ալիք ու մեր կյանքի բոլոր խնդիրների մեղքը անտեսանելիորեն ուղղվում են պետական ապարատի ստորին օղակներ։ Ու որպես հետևանք, թմբկահարվում է ամեն ինչում մեղավոր այդ «թշնամու» վնասազերծումը։ Չե՞ք նկատել։ Հաստատ նկատել եք։ Մարդիկ ահաբեկված են։ Բոլորդ էլ շատ լավ գիտեք դրա մասին։ Այո՛, պետական ապարատի բարեփոխում և չափսերի փոքրացում պետք է մեր երկրին։ Շատ է պետք։ Կրճատե՛ք 3 հազար պետական ծառայող, ես ավելի քան կողմ եմ, բայց 10 հազար մասնավոր նոր աշխատատեղ ստեղծելուց ու 3 հազարին առաջնային համազոր այլընտրանք առաջարկելուց հետո միայն, սիրելի՛ամենահզորներ։ Մի՛ վերցրեք, ու հենց այնպես դուրս մի՛ շպրտեք տարիներ ի վեր իր հայրենիքին ծառայած մարդուն։ Ամեն մարդ մի աշխարհ է։ Աշխարհն առանց այն էլ արդար չէ։ Մի՛ մթագնեք ու մի՛դրդեք մարդկանց կյանքի հանդեպ դառնանալու։ Կառավարել, չի նշանակում ճակատագրեր որոշել կամ խեղել դրանք, կառավարել նշանակում է լույս բերել։ Մեղք մի՛ գործեք, խնդրում եմ ձեզ. չարած գործերը թույլերի ու անպաշտպանների չհիմնավորված զոհաբերությամբ քողարկել հնարավոր չէ։ Ստեղծե՛ք այլընտրանք, որ մեղք չգործեք։ Շնորհակալություն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155590331683378 ...

    Կարդալ ավելին
  • - Ֆեյսբուքյան էջիս 4-օրյա տեղեկատվական հոսքը ամփոփելով՝ կարող եմ ասել, որ գոնե իմ պատի հիմնական քննադատողները մարդիկ էին, որոնց ես ճանաչում եմ որպես մեր բանակի մշտական սատարողների, մարդիկ էին, որոնց ես անձամբ գիտեմ որպես ապրիլյան պատերազմից հետո բանակի համար որևէ խնդիր լուծելու համար քունը կորցրած նվիրյալներ, ովքեր ամեն օր մի բան գտնում են, հայթայթում, բերում, տեղ հասցնում ու չեն խոսում դրա մասին։ - Կային նաև նախաձեռնությունը պաշտպանողներ։ Ցավոք, նրանցից շատերը, սխալ ընկալելով քննադատությունը, ոչ թե ներկայացնում էին գաղափարի դրական լինելը, այլ հարձակվում էին քննադատողների վրա ու դրանով իսկ սխալ ուղղությամբ տարան թեմայի քննարկումները: Անձնական դաշտում հարվածներով տեղ չեք հասնելու, պարոնա՛յք: - Իմ հորդերն է բոլորին. տղե՛րք, ապրիլից մի «խրամատում» էինք, իրականում դուրս չեք եկել այնտեղից, պարզապես ժամանակավորապես «խրամատի» տեսքն է փոխվել: Հիշե՛ք, որ այդ տեսքը կարող է ընդամենը մի քանի ժամում նորից փոխվել, ու նորից իրար մեջք է պետք լինելու պահել: Մի՛ վիրավորեք այլ կարծիք ունեցողին, վաղը կարող է հենց նա լինի ձեր կյանքը փրկողը։  - Իշխանություննե՛ր, մի՛ թողեք կուրորեն ձեր հրահանգը կատարողներին վիրավորել սրտացավ քաղաքացիներին: Բացատրե՛ք, որ պետք է հարգել քննադատողներին և այլընտրանքային ուղղություններ առաջարկողներին, ու ստիպեք, որ ներողություն խնդրեն անընդունելի պիտակավորումների համար: Պահաջե՛ք ներողություն խնդրեն «տականք», «դավաճան» ու այլ բառերի համար, որոնք ասվել են բանակի իրական օգնողների հասցեին նույնպես: - Իշխանություննե՛ր, «ոտի տակ» տալով մարդկանց կարծիքը՝ միայն ու միայն անարդարության զգացումն եք խորացնելու և հարվածելու եք արժանապատվությանը: Իշխանություննե՛ր, գտե՛ք բանալին դեպի հայաստանցու սիրտը և մի՛ կորցրեք քննադատողներին: - Իսկակա՛ն օգնողներ, հանկարծ չհոգնե՛ք, չնեղանա՛ք, չընկճվե՛ք, բոլորս լավ էլ գիտենք, որ ոչ ոք մեր վատը մեզանից չի տանելու, բայց մեր բանակը մերն է: Հայո՛ց բանակ, դուխով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155512958303378 ...

    Կարդալ ավելին
  • Երբ սիրելիդ ամնեզիա՝ հիշողության կորուստ ունի, երբեմն ամեն օր պետք է հիշեցնես, թե ով ես, ինքը ով է, ինչ հարաբերություններ ունեք։ Ու սիրելի անձը չի զլանում ամեն օր դա անել, չէ՞ որ սիրում է, չէ՞ որ հարազատ է։ Հիմա մենք ենք, ամեն օր Երևանի սրտում ինչ-որ բարբարոսությունից հետո պետք է հիշեցնենք, որ սիրում ենք Երևանը, որ այն մեզ հարազատ է։ Երբ 2012 թվականին ակտիվիստների կողմից ամիսներ շարունակ չթույլատրվեց Երևանի պուրակներից հերթականը՝ Մաշտոցի պուրակը չապականել, քաղաքական դաշտին կրկին հիշեցվեց, որ Երևանը հարազատ է։ Խառնվեց ՀՀԿ-ն, խառնվեց վարչապետը, խառնվեց քաղաքապետը ու վերջում՝ «Տարո՛ն, սիրուն չի» ձևակերպմամբ վերականգնվեց նախագահի կողմից Երևանի հարազատ լինելու ամնեզիան։ Որոշվեց, որ Երևանի կենտրոնն ուրիշ է, որ «Երևանի կենտրոնի հանդեպ հետաքրքրությունն ու պահանջները շատ մեծ են»։ Սա իմ խոսքերը չեն, սա այն ժամանակ արտահայտած Նարեկ Սարգսյանի խոսքերն են։ Ի պատիվ այն ժամանակվա կառավարության՝ հրավիրվեցին մի շարք ճարտարապետներ ու այլ մասնագետներ, տեղի ունեցան լայնամասշտաբ քննարկումներ, ու ի վերջո որոշվեց, որ Երևանի կենտրոնի համար քաղաքաշինական այլ մոտեցում է անհրաժեշտ։ Բյուրոկրատները հեշտ են մոռանում, որ պետք է սիրել Երևանը։ Նրանց պատասխանն է՝ «օրենքով ոչինչ անել չենք կարող» կամ «սեփականատերն է որոշում» կամ էլ «մեր ցուցակում այդ շենքը չկար ...»։ 2013 թվականին հաստատվեց «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի» հայեցակարգը։ Պահանջվեց 3 տարի, որպեսզի հայեցակարգը դառնա օրենք։ Սեր չկար։ Որ սեր լիներ, մեկ ամսում կանեին։ 2016 թվականի հունվարին օրենքի նախագիծը մտավ ԱԺ, մտավ ու այդպես էլ մնաց օրակարգում։ Դեռ այնտեղ է։ Ու հիշեցինք կամ ավելի ճիշտ ստիպված նոր կառավարությանն ու հին քաղաքապետարանին հիշեցրեցինք, որ սիրում ենք Երևանը, երբ տեղի ունեցավ պայթյունը։ Մաշտոցի պուրակից մինչև պայթյուն։ 2012 թվականից մինչև 2016 թվական։ Ես սպասում եմ, սպասում եմ, թե երբ մեր իշխանությունները կապացուցեն, որ սիրում են Երևանը, որ այն հարազատ է, որ չենք մոռացել նրա մասին, որ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքն» ի վերջո ընդունվի, ու ստանդարտ բյուրոկրատական «սեփականատերի որոշումն է» պատասխանների տակ չթաքցնեն Երևանի հանդեպ անտարբերությունը։ Ամեն անգամ բողոք կամ պայթյուն չպիտի լինի, որ հիշեցնենք, որ սա Երևանն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155451231818378 ...

    Կարդալ ավելին
  • Հոկտեմբերի 27։ Այսօր պատգամավորներով գնալու ենք ծաղիկ դնելու այն վախենալու արձանի մոտ։ Ու հետո պերերիվ-բան, բաժակաճառեր։ Ու քանի դեռ հոկտեմբերի 27-ից 17 տարի անց դեռ ՊՊԾ գնդի գրավում է լինում, ուրեմն մենք այդպես էլ բան չենք հասկացել։ Խոնարհում զոհերի հիշատակին։ Տիկի՛ն Բախշյան ջան, բոլոր ուրախ ու տխուր օրերին հիշե՛ք խնդրում եմ իմ ուսի մասին, որին միշտ կարող եք հենվել։ Գերհզորների ամրություն չեմ խոստանում, բայց հաստատ հոգով ու սրտով եմ Ձեր կողքին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155446169398378 ...

    Կարդալ ավելին
  • Երևանն ինքն իր հոտն արդեն ընտրել է, հարգելի՛ տիկնայք ու պարոնայք։ Էդ որ նստել որոշել եք, որ Երևանին գույն, հոտ ու ծաղիկ եք կպցնելու, գոնե մեկ անգամ աննպատակ թափառել ե՞ք քաղաքի թաց փողոցներով։ Փորձե՛ք, պարոնա՛յք, ու անպայման կնկատեք, որ քաղաքն իր հոտը փոխել է ու նոր հոտ ունի արդեն։ Բորշչի հոտ չէ, պելմենիի, սոլյանկայի կամ բեշբարմակի էլ չէ։ Թաց Երևանի փողոցներում ամեն քայլափոխի էսպրեսսոյի ու կրուասանի հոտն է բռնում ուղեղդ, հարգելի՛ տիկնայք ու պարոնայք։ Չմոռանաք սա. Երևանն իր ընտրությունն արդեն կատարել է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155442808643378 ...

    Կարդալ ավելին
  • Սոցիալական ցանցերում մարդիկ Սասնա Ծռերի գովք-փառաբանումից սահուն անցում են կատարել նոր վարչապետի մեծարման-երկրպագմանը։ Բոլորս ենք տեսնում։ Իմ սիրելի Umood բլոգերը ժամանակ առաջ ասում էր՝  ... Երկրում դեռևս մնացողները մշտապես կուռք են փնտրում... ... իր ուժերին չհավատացող ժողովուրդը կուռքերի կարիք ունի, միշտ ու ամենուրեք... ... Երկրի ժողովուրդն իր ուժերին չի հավատում... ... հավատում էր, հավատում էր սարի չափ... ... բայց տարեց-տարի հավատը մաշվեց ու մնաց մի բուռ քարի չափ... ... հիմա Երկրի ժողովուրդը կուռքեր է փնտրում, որ իր քարի չափ հավատը հենի սարի չափ թվացող կուռքերին, որ հավատա վաղվա օրվան ու ապրի... ... կուռքեր փնտրելու անսովոր Երկրի ժողովուրդը որտեղ ասես չի փնտրում ու գտնում իր կուռքերին... ... փնտրում է ուր պատահի... ... գտնում է ում պատահի... ... ու ծնվում են կուռքերն իրար հետևից... ... ծնվում են վաղվա օրվա հանդեպ Երկրի ժողովրդի վախից... ... ու նոր կուռքին գտած ժողովուրդը մի պահ լցվում է հավատով... ... ու նոր կուռքը մնում է պատվանդանին, մինչև այն պահը, երբ Երկրի ժողովուրդը հիասթափության ցավից գալարվելով հասկանում է, որ «սարը» սար չէր ու իրեն մնացել է իր ուժերի հանդեպ քարի չափ իր հավատը, որն հերթական հիասթափությունից ավելի է փոքրացել... ... էսպես փոքրանում է հավատի քարն ու փոքրանում... ... ու փոքրանալու է էնքան, մինչև օրերից մի օր հերթական կուռքի հետևից ընկած «հեղափոխական» կամ «ռեակցիոներ» կռապաշտը աչքերը վեր կբարձրացնի ու իր վերջին կուռքի աչքերում կկարդա իր տեսակի դատավճիռը... ... ու փոքրանալու է էնքան, քանի դեռ Երկրի ժողովուրդը չի հասկացել իր հանդեպ հավատի ժայռը ստեղծելու պարզ խորհուրդը... ... փոքրանալու է, քանի Երկրի երիտասարդը վայր չի նետել բոլոր կուռքերին իրենց փտած պատվանդաններից ու չի ազատվել կուռքեր ունենալու հին սերնդի հիվանդ մարմաջից... ... կռապաշտ հասարակություններն ապագա չունեն... ... ապագան սեփական ուժերին, հարազատին ու հարևանին, ընկերոջն ու հայրենակցին, սեփական երկրի քաղաքացուն վստահող ու թիկունք կանգնող ժողովուրդներինն է... ... ապագան յուրաքանչյուրի համար հոգացող ու բոլորին հարգող, մյուսի ցավով այրվող, «ուրիշի երեխա» չճանաչող, դռան առաջ «մետրը-մետրի մետլախ» չանող ժողովուրդներին է... ... ապագան մրցության մեջ մրցակցին իր հետևից տանող ժողովուրդներին է... ... ու մենք հաստատ կանք էդ ապագայում... ... որովհետև թեև բազում են դեռ հեռացող կուռքերի համար թախծող հավատապակասները, արդեն ոտքի են կանգնում նրանք, ովքեր իրենց ուժերի հանդեպ հավատի քարը դնում են մյուսինի կողքին... ... էդ քարը տեսա խոհանոցում կախված թղթի վրա՝ Չիչխանի վրա փոքր ՀԷԿ-ի շինարարությունը արգելելու պահանջով, վրան մեկ ստորագրություն՝ իմ ամենաերիտասարդ գործընկերոջ ստորագրությունը ... ... տուն էի գնում, տեսա էդ թուղթն ու հետ դարձա, որ ավետեմ... ... որ գալիս են նրանք, ովքեր պահանջում են նախ իրենցից, պահանջում են հայրենակցից (բա հո չես ասի՝ քաղաքացիակցից) ու հետո նոր միայն՝ կառավարությունից... ... որ գալիս են նրանք, ում համար գրվել են Երկրի Սահմանադրության առաջին երկու հոդվածները... ... որ գալիս են նրանք, ովքեր գետնին գալարվելու փոխարեն փորձում են շարժել կողքինին... ... որ գալիս են նրանք, ովքեր իրենց հավատի քարը մեկնում են քո քարին ու կրկնապատկում հավատդ... ... որ գալիս են նրանք, ում հավատը էքսկավատորներ է շարժում ու վաղը սարեր է շարժելու... ...նրանց կուռքեր պետք չեն, նրանց հերիք է կողքին կանգած հայրենակցի հավատի ջերմությունը ... ...Թռչկանը վկա... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155437260998378 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Վանաձորում մեռավ նոր Սահմանադրությունը... 80-ականներին Բեռլինի պատի վրա թողնված բազմաթիվ գրություններում կար նաև այսպիսին. Քարմա. «Ինչ էլ որ ասես, ինչ էլ որ անես, Վաղ թե ուշ հառնելու են քո դեմ»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155381643263378 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը: Հարգելի՛ գործընկերներ, Վերջին երկու օրվա մեջ իշխանությունը ներկայացնող առնվազն տասնյակից ավել շատ հարգարժան քաղաքական գործիչներ հասցրել են ասուլիս ու ինտերվյու տալ այն մասին, որ ժողովուրդը շարունակում է վստահել Հանրապետականին, որ Հանրապետականը շարունակում է վստահորեն առաջնորդել քաղաքական դաշտը, որ հաղթել են այստեղ, հաղթել են այնտեղ, հաղթելու են երրորդ տեղն էլ և ամենուր։ Երեկ արդեն Հանրապետականի քսաներորդ հարցազրույցը նայում էի մեկ այլ պատուհանում պատահաբար բացված ռուսական «Բրիգադա» սերիալի երաժտության ներքո։ Հավատացնում եմ ձեզ, ներդաշնակ ինչ-որ բան կար այդ համադրության մեջ։ Իրականում ցանկացած տանն ու բակում չեք գտնի մարդու, ով ընկերների հետ այս օրերին քննարկում է, թե ինչքան սիրված է իշխանությունը։ Այլ բան են քննարկում։ Այս օրերին ամենատարածված արտահայտությունն ամենուր մեկն է. «Չէ՛, եղբայր, ընտրություններով բան փոխել հնարավոր չէ»։ Բոլորս պետք է վախենանք այս արտահայտությունից, պարոնա՛յք։ Չհիմնավորված սնապարծությամբ այսօր դուք լիուլի խթանում եք, որպեսզի համատարած ընկալվի, որ քաղաքական խնդիրների լուծման ճանապարհը ոչ քաղաքական միջոցներով է միայն։ Վախեցե՛ք սրանից, պարոնա՛յք։ Ասեմ, որ ես էլ եմ վախենում։ Իշխանության ղեկին լինել առաջին հերթին նշանակում է ոչ թե կառավարել երկիրը, այլ նախ և առաջ նշանակում է կառավարել մարդկանց հույսերը։ Այդ հույսերը ոտնակոխ անելով՝ ոչ մի լավ բանի երբեք հնարավոր չէ հասնել։ Օրինակներ երևի չբերեմ։ Հիմա։ Նոր Սահմանադրություն ընդունեցինք, որը շատ գեղեցիկ բաների մասին էր։ Հետո ունեցանք Վանաձորի ընտրություններ։ Այդ ընտրություններում հաղթեց ընդդիմությունը։ Ոչ իշխանական ուժերը ստացան ձայների կեսից ավելին։ Նոր Սահմանադրության ոգին այն մասին է, որ Վանաձորում քաղաքապետ կդառա ընդդիմադիր գործիչ։ Տեսնենք՝ նոր Սահմանադրությամբ ապրելու հույս կարելի՞ է ունենալ, թե՞ ոչ։ Իհարկե, դա Հանրապետականի խնդիրը չէ, այդ քաղաքական ուժն իր նպատակների հետևից բավականին կազմակերպված գնում է։ Բայց Հայաստանի Հանրապետության իշխանության խնդիրն է հաստատապես։ Այս օրերին Վանաձորում որոշվում է նոր Սահմանադրությանն ուղեկցող երաժտությունը Հայաստանի հի՞մնն է, թե՞ Մոցարտի «Ռեքվիեմը»։ Կարծում եմ՝ այդ մասին կիմանանք շատ շուտով։ Շնորհակալություն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155362141873378 ...

    Կարդալ ավելին
  • Նիկոլն ասում էր, որ քաղաքականության մեջ ոչինչ ոչ հրապարակային չի անելու։ Կհետևեմ իր խորհրդին ու բաց կասեմ։ Նիկոլ ջան, Էդմոն ջան, հիմա դուք կսկսեք վերլուծել երեկվա ընտրությունների արդյունքներն ու պատճառները։ Պառլամենտականին մնացել են հաշված ամիսներ։ Եթե ձեր եզրակացությունների մեջ հանկարծ հասնեք այնտեղ, որ սեղանի կարիք ունենաք մեկ միասնական թղթի վրա աշխատելու համար (հույս ունեմ թղթի անունը ծրագիր կլինի), հիշում եք՝ մեր նկուղի ընդարձակ սեղանը միշտ պատրաստ է։ ՈՒղղակի ասեցի ասեմ... Հ.Գ. Գինիի հույս չունենաք ՃՃ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155357901678378 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/Pq3cXS5LurLPFRPUaeV5.jpg

    Փոխանակ էդ ադրբեջանական խնձորի արկղից արտադրողի կայքը վերցնեք /dad.az/ բացեք, նայեք, ուսումնասիրեք ու ամաչեք, որ Հայաստանում սկի դրան մոտ գյուղմթերքներ արտադրող ընկերություն չկա, շուխուր եք անում թե ոնց եղավ, որ ադրբեջանական խնձորը հայտնվեց Հայաստանում։ Բա շուկայական հարաբերությունները տենց հրաշք բան ա, դա չի ճանաչում փակ սահմաններ, պատերազմ և այլն, ապրանքդ որակով ա, էժան ա, մրցունակ ա, կհայտնվի նույնիսկ տոմագավկներով ռմբակոծված ավիաբազայում։ Դե հիմա եկեք մտածենք գոնե էնպիսի խնձոր աճեցնենք, որ մրցունակ լինի ադրբեջանականի նկատմամբ, այլապես խաղաղությունից հետո, նույն ադրբեջանցին ա վարձակալելու Հայաստանի այգիներն ու դաշտերը ու Վանոյի ականջը կանչի․ «Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետև հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սևանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ և հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին և նույնիսկ արդեն քերթել են գառը և կրակ են գցել սամովարը: Իսկ Երևանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջևանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երևանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջևանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երևանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետև հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երևանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլև սիգից, քանի որ կվճարեն եռակի, և ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երևան»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mher1980/posts/1442714779112633

    Կարդալ ավելին

Քաղաքականություն