• Թևան Պողոսյան
  • Իմ կարծիքով՝ Արմեն Սարգսյանին ՀՀԿ֊ի կողմից նախագահի թեկնածու առաջադրելը բավականին ականջահաճո փաստ է: Արմեն Սարգսյանը լեզուների է տիրապետում, ճանաչում ունի, զբաղեցրել է դիվանագիտական բարձր պաշտոններ, հաջողության է հասել բիզնեսում, տարբեր ծրագրեր է նախաձեռնել և այլն: Արմեն Սարգսյանն այս տեսանկյունից ինձ համար ընդունելի թեկնածու է: Բայց նույնիսկ այդ պարագայում ես մեծ խնդիր եմ տեսնում: Դա այլընտրանքի բացակայությունն է: Ցանկացած գործընթացում այլընտրանքի բացակայությունն ինձ համար տհաճ է և անընդունելի: Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ մի քանի թեկնածու լիներ, և մենք տեսնեինք, թե թեկնածուներն ինչ հարցեր ու ինչպես կարող էին իրար հետ քննարկել, և մենք երբեք չունենայինք անայլընտրանք ընտրություն։ Ես մեր երկրին բոլոր ասպարեզներում այլընտրանքի հնարավորություն եմ ցանկանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10157127818898378 ...

    Կարդալ ավելին
  • Ասում ենք՝ Արցախի խնդրի լուծումը ցավոտ է լինելու։ Համաձայն եմ։ Իմ պատկերացմամբ՝ երկու լուծում կա, ու, այո, երկուսն էլ՝ ցավոտ։ Մեկը բանակցային լուծումն է՝ մի բան հանձնելու-մի բան վերցնելու, այսօրվա քննարկվող փաթեթը։ Ինչ-որ բան հանձնելն, իհարկե, ցավոտ է։ Մյուս լուծումը ոչ մի բան էլ չհանձնելն է, այսօրվա պես շարունակելն է, խնդիրը սերնդեսերունդ փոխանցելը։ Սա էլ ցավալի լուծում է, քանի որ անընդհատ կլինեն լարումներ ու պատերազմներ, անընդհատ կլինեն կորուստներ ու զրկանքներ։ Ահա սրանք են երկու տարբերակները, ցավոտ լուծումները։ Վերջին ժամանակների դիտարկումներս ինձ կամաց-կամաց տանում են դեպի խնդրի լուծման երկրորդ տարբերակ։ Դուխով։   Լրացված   Փորձեմ ինքս ինձ խմբագրեմ: ԼՂ հիմնահարցի լուծումներ: Վստահ եմ, որ յուրաքանչյուրը կլսի այն, ինչ ինքն է ցանկանում լսել: Դա բնության օրենքն է: Ցավալի օրենք է, բայց այդպես է: Մեկի պատկերացմամբ՝ ցավալին հանձնելը կամ հանձնվելն է: Մյուսի համար ցավալին այն է, որ հարցը չենք լուծի, կպայքարենք սերունդներ շարունակ և սերնդից սերունդ կփոխանցենք խնդիրը՝ միշտ պատրաստ լինելով զենքով պաշտպանելու մեզ: Սա մեր տղաների կյանքի գնով է լինելու: Միայն չասեք, որ ցավալի չէ գիտակցել, որ սա է գինը մեր շահերին հասնելու համար: Ես լսել եմ երկրորդը: Իմ պատկերացմամբ՝ ցավալին պայքարելն է և չեմ պատրաստվում հանձնվել: Հանձնելը ցավալի չէ, հանձնելն անցավ է լինելու, քանի որ մենք էլ այլևս չենք լինելու: Իսկ եթե պետք է լինենք, ուրեմն՝ չենք հանձնվում` չենք լուծում, պայքարում ենք: Մեր տղաների կյանքով... Այ սա ցավալի է, քանի որ կլինենք ու կզգանք այս ցավը: Բայց այստեղ միշտ ասել եմ ու նորից պետք է ասեմ` դուխով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10156851033813378 ...

    Կարդալ ավելին
  • Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։ 1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։ 2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։ 3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։ Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծո սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքևից մինչև վերև ահասարսուռ դատապարտել է կատարվածը․ ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156152559013378&set=a.10150185574098378 ...

    Կարդալ ավելին
  • Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների: Հանդիպմանն արծարծվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156057159608378&set=a.10150185574098378 ...

    Կարդալ ավելին
  • Ցավալի է, որ առայժմ քաղաքական ուժերը մանրամասն չեն ներկայացնում ծրագրերը, այլ ինչ-որ կետեր են ներկայացնում, որոնք ավելի շատ լոզունգային մոտեցումներ են: Ինձ հետաքրքրում է, թե արցախյան հիմնախնդրի լուծումը հինգ տարում ինչպես են պատկերացնում, որ կետից ուր ենք հասնելու, ներկայացնեն ապրիլյան դասերն ինչպես են ընկալել, ինչ օրենքներ կփոխեն, որպեսզի այդ դասերի բացերը, որոնք մնացել են, կյանքի կոչենք: Եթե նայում ենք, չկա գործողությունների ծրագիր: Ասում են՝ պաշտպանելու ենք հայկական շահերը: Բոլորն էլ ասում են, սակայն ընտրողն ինչպե՞ս պատկերացնի, թե որն է լինելու հայկական շահի ընկալումը: Բոլորն ասում են՝ զարկ տանք արտաքին քաղաքականությանը, դիվանագիտության հզորացմանը, տնտեսությանը, բայց գործողություններով չենք հասկանում, քանի որ առայժմ չեն ներկայացնում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155960133023378 ...

    Կարդալ ավելին
  • Երևի պատահական չէ, որ մեր նորագույն պատմության հաղթանակներ կերտած 3 իրական գեներալներ ծնվել են նույն օրը՝ այսօր: Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, շնորհավոր ձեր ծննդյան տոնը։ Խոնարհվում եմ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155944732758378 ...

    Կարդալ ավելին
  • 29 տարի առաջ սկիզբ առավ Արցախյան շարժումը: Հուսամ՝ մի օր մեր ապագա սերունդը կկարողանա կարդալ իրական ու ազնիվ պատմությունը անձերի, իրադարձությունների, դեպքերի, երևույթների մասին: Բայց այսօր դրվեց այդ պատմության հերթական քարը՝ այլևս ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Դուխով Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155901706653378 ...

    Կարդալ ավելին
  • Աշխարհը զարգանալով՝ խորհրդարանական միջազգային հարթակները վեր են ածվել ինչ-որ չափով առաջնագծի: աշխարհում տարբեր երկրների պատգամավորներ մի տեղ հավաքվելով՝ միայն ու միայն առաջնորդում են սեփական երկրի շահերով: Խորհրդարականակ վեհաժողովների դաշտերը շարունակական ինստիտուցիոնալ հիշողության վրա հիմնված ինտիտուտներ են: Պատգամավորներն ընտրվում են, գալիս են, գնում են, բայց մարդիկ, ովքեր այնտեղ աշխատում են, հատկապես աշխատակազմերը երկար շարունակում են իրենց գործունեությունը։ Պետք է հասկանանք, որ պետք է կարողանանք այս բոլոր հարթակները, գործիքները ճիշտ օգտագործել: Ցավոք սրտի, մինչ այսօր, ինձ թվում է, Հայաստանը չի կարողացել ձևավորել բոլոր և կարևոր խորհրդարանական հարթակներում բանակցային պաշար՝ պաշտպանելու իր սեփական շահերը: Մնացածը տեսանյութում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155881027163378 ...

    Կարդալ ավելին
  • Տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցրած մարդկանց համար պաշտոնաթողությունից հետոյի համար վերականգնողական-հոգեբանական կենտրոն ստեղծելու կարիք կա մեր երկրում: Օրինակ՝ ինչպես ալկոհոլիկների, նարկոմանների և նման այլ դեպքերում է: Առանց կատակի եմ ասում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155832634293378 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ հայտարարություններիցս մեկում նշել էի, որ Հայաստանի ԵԱՏՄ ընտրելուց քիչ ժամանակ անց մենք իսկապես սկսելու ենք նմանվել այդ ակումբի երկրներին, այլ ոչ թե մենք ենք նրանց առաջ տանելու: Այդ ժամանակ անդրադարձս նվիրված էր միջազգային ինդեքսներից մեկի գնահատականին առ այն, որ մենք հետընթաց էինք ապրել: Արդեն երկրորդ օրն է, ինչ հրապարակվել է «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերության ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարության վերաբերյալ: «Ժողովրդավարության Ինդեքս-2016. «Նողկալիների» վրեժխնդրությունը» վերնագիրը կրող զեկույցը նշում է, որ Հայաստանը 2016-ի ընթացքում 4 քայլ հետ գնալով՝ արդեն դասակարգվել է 120-րդ տեղում և այլևս համարվում է ավտորիտար երկիր: Ես շատ լավ հասկանում եմ, որ զանազան միջազգային ռեյտինգային ինդեքսների ինստիտուտը կատարյալ չի և հնարավոր են նաև մանիպուլյացիաներ, բայց արդյո՞ք այս անգամ մենք ունենք հենց այդ դեպքը: Առնվազն մենք գիտակցում ենք, որ աշխարհը այսպես, թե այնպես հենց հաշվետվության առաջարկած ձևով է մեզ ընկալելու: Մեկ բան է, երբ մենք կարող ենք համարել, որ դե բոլորը ծախված են, բայց լիակատար այլ բան է, թե սրանից հետո մենք ինչ պետք է անենք, որ այս իրավիճակը շտկենք: Իրականում Հայաստանի իշխանությունները հետևողականորեն այնպիսի քաղաքականություն են սկսել վարել, որ մենք բոլոր ժողովրդավարական և ազատությունների ռեյտինգներով նվազում ենք ունենում: Սրան հավատալ-չհավատալու հարց չկա: Մենք վերջին ժամանակահատվածում իսկապես որևէ զարգացում չունենք, իսկ վատթարացման օրինակներ մեր մամուլում ինչքան ուզես: Իսկ մամուլն էլ իրական կյանքից է չէ՞ գրում: Պարոնայք իշխանավորներ, վայելեք այն, ինչին ինքներդ հասցրեցիք՝ Հայաստանը ավտորիտար երկիր է, կամ գիտակցեք ու սկսեք իրական փոփոխությունները: Սկսեք օրինակ Վանաձորում նոր ընտրություններ նշանակելուց, ԱԺ ընտրությունների օրը ապրիլի 2-ից փոխելով, և այլն, և այլն, և այլն: Սկսե՛ք ազնիվ ընտրություններից: Ձեր մոտ չի ստացվում մեզ հպարտություն պարգևել՝ Հայաստանը ժողովրդավար երկիր դարձնելով, գուցե այլո՞ք դա կարող են իսկապես անել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155814838663378 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն