• Նաիրի Բադալյան
  • Թրամփն ինքը չէր լինի, եթե Նյու Յորքի ուզբեկական տեռակտի առիթը չօգտագործեր՝ իմիգրացիոն օրենսդրությունը փոխելու իր ծրագրի համար։ Երեկ նա հայտարարում էր, թե Կոնգրեսին արդեն առաջարկել է շտապ օրենք ընդունել, որով կվերացվի Գրին Քարտի վիճակախաղը, որով ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից ԱՄՆ-ի մշտական բնակիչ են դառնում 50 հազար պատահական մարդիկ։ Ասեմ միանգամից՝ կողմ եմ Թրամփի առաջարկին և համարում եմ, որ դա վաղուց հասունացած անհրաժեշտություն է։ ԱՄՆ-ն էլ պետք է հրաժարվի կրթություն ու մասնագիտություն չունեցող մարդկանց այդ կերպ իր երկիր բերելու ու իր բյուջեի ու սոցիալական ծառայությունների վրա բեռ դարձնելու հնացած պրակտիկայից և հետևի ներգաղթի առումով Կանադայի ու Ավստրալիայի մշակած ավելի ժամանակակից մոդելին, որոնք էապես հեշտացնում են պահանջված մասնագետություն ունեցող որոկյալ պրոֆեսիոնալների մուտքը իրենց երկիր և սահմանափակում են կրթություն ու մասնագիտություն չունեցողների ներհոսքը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badalyan/posts/1613623328698989 ...

    Կարդալ ավելին
  • Yahoo News-ի տվյալներով՝ Թրամփի արտաքին քաղաքականության խորհրդականը, որը պրոռուսական լոբբինգ է անում ու ռուսներին ներքին խողովակներով հավաստիացնում, թե Թրամփի ընտրվելու դեպքում Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան սանկցիաները կհանվեն, հունիսին Մոսկվայում է եղել ու այնտեղ հանդիպել է ոչ միայն ամերիկյան սանկցիոն ցուցակում նշվող Սեչինի, այլև ամերիկյան նախագահական ընտրությունների վերաբերյալ ինֆորմացիա հավաքող ռուսաստանյան ՖՍԲ-ի խմբի բարձրաստիճան ղեկավարի հետ։ Եթե ինֆորմացիան, որն այժմ ստուգվում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, հաստատվի, լուրջ սկանդալն անխուսափելի կլինի։ Կից նյութն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badalyan/posts/1202201033174556 ...

    Կարդալ ավելին
  • Այսպիսի «ինքնատիպ պետություն» Հայաստանը մի երկիր է, որտեղ մաքսազերծման ու մաքսատուրքերի գանձման ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ պետության կողմից ճակատագրի քմահաճույքին թողնված հայկական բանակի վիրավոր զինվորների համար հայկական Սփյուռքից ուղարկվող դեղամիջոցները, վիրակապերն ու այլ հումանիտար օգնությունը։ Հայաստանը մի երկիր է, որտեղ ոչ միայն մաքսազերծման ու մաքսատուրքերի գանձման ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ռուսաստանյան բանակի համար Ռուսաստանից ուղարկված զենքն ու զինամթերքը, որի ՄԻԱԿ պոտենցիալ թիրախը Հայաստանի քաղաքացիներն են լինելու, այլև Հայաստանի կառավարությունն ամբողջովին ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ ռուսաստանյան ռազմակայանի համար ռուսաստանից զենքի տեղափոխման ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ։ Այ, այդպիսի «ինքնատիպ» երկիր է Հայաստանը Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badalyan/posts/1097547753639885 ...

    Կարդալ ավելին
  • ԻՍԻՍ-հիմա էլ փորձում է ներթափանցել Աֆղանստան, որտեղ ուժեղ է Թալիբանի ներկայությունը ու պատահական չէ, որ շատ տեղերում նրանց զինյալները ոչ միայն կառավարության զորքերի, այլև իրար դեմ են կատաղի կռվում։ Այսօր հեռուստատեսությամբ մի թալիբան հրամանատարի «ճշտով ռազբիրատն» աչքովս ընկավ, թե որ երկու հիմնական հարցերն են, որ իրեն իր ջոկատի հետ ստիպում են կռվել ԻՍԻՍ-ի դեմ. 1. ԻՍԻՍ-ը որ մարդկանց գլխատում է, մարմինները մուսուլմանական կանոնով չի թաղում։ Դա իր մուսուլմանական «ճշտով» սխալ է, 2. ԻՍԻՍ-որ մեկի սպանում կամ գլխատում է, նրա կնոջը չի փոխանցում սպանվածի եղբորը կամ հարազատին, այլ տանում է իր զինվորներին հարճ։ Իր մուսուլմանական «ճշտով» դա էլ է սխալ։ Մի խոսքով՝ իրենց պատերազմը «խիստ գաղափարհական» է Հ.Գ. մարդ գլխատելու կամ սպանելու «օրինականությունը» չի վիճարկվում։ Այդպիսի «մանրուքներ» «մուսուլմանական ճիշտը» չի քննարկում Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badalyan/posts/1087031581358169 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելով հանդերձ Նադյա Սավչենկոյին ու նրա անձնազոհ տոկունությունն ու կամքի արտասովոր ուժը պուտինյան հրեշավոր պատժիչ մեքենայի դեմ պայքարում, այդուհանդերձ, անլրջություն եմ համարում այնպիսի գլոբալ նշանակության իրադարձությունը, ինչպիսին հանձին Բրյուսելի՝ Եվրոպայի մայրաքաղաքի ու հանձին Եվրոպայի՝ Արևմտյան քաղաքակրթության դեմ իսլամիստական ջիհադի (կամ նույնիսկ պուտինական պաՌաշկայի) կատարած ու Քաղաքակրթությունների ու նրանց դավանած Արժեքների Գլոբալ Պատերազմ հանդիսացող հարձակումը կամ նույնիսկ տասնյակ մարդկանց կյանքեր տարած ինքնաթիռի պայթյուն/դրա հետ կապված առեղծվածը (ում ոնց հարմար է ընդունել) պարզապես «Սավչենկոյի դատավարությունից ուշադրություն շեղելու համար» էժան ինֆորմացիոն ծխածածկույթ համարելը... իրավիճակների ընկալման համարժեքությունը դեռ ոչ մեկի պայքարին չի վնասել... փորձենք մի քիչ ավելի իրատես լինել... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badalyan/posts/1069239143137413 ...

    Կարդալ ավելին
  • Հրաշալի, ֆանտաստիկ նորություն. Բրիտանական Sky News-ը հաղորդում է, որ ձեռք է բերել և Բրիտանական իշխանություններին է փոխանցել Իսլամական պետության ներքին ռազմական ոստիկանության ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԼՈՒՐՋ փաստաթղթեր պարունակող կրիչ, որոնց թվում՝ նաև 51 երկրների քաղաքացիներ հանդիսացող ԻՍԻՍ-ի 22 ՀԱԶԱՐ զինվորների անհատական տվյալները, իսկական անուններով, կենսագրություններով, կոնտակտային հեռախոսներով, հասցեներով, նախկին ջիհադիստական կենսագրության մանրամասներով, ԻՍԻՍ-ի համար իրենց հավաքագրողի ու ֆինանսավորողի տվյալներով, նաև ինքնասպան-ահաբեկիչի պատրաստություն անցած և առաջիկայում մահապարտ ահաբեկչություն կատարել պատրաստվողների միավորման անդամների անհատական տվյալները, որոնց թվում կան նաև Արևմտյան Եվրոպայի ու Ամերիկայի քաղաքացիներ... Sky News-ի միջոցով Բրիտանական իշխանություններին է փոխանցվել նաև ԻՍԻՍ-ին անդամագրվելու պահին նրանց լրացրած ու կենսագրական տվյալները բացահայտող 23 հարց պարունակող հարցաշարի ամբողջական տվյալները... «Իսլամական պետությունը», կարելի է ասել, իր գոյության ընթացքում ամենածանրագույն հարվածի տակ է... But the key breakthrough from the documents is the revealing of the identities of a number of previously unknown jihadis in the UK, across northern Europe, much of the Middle East and North Africa, as well as in the United States and Canada. Their whereabouts are crucial to breaking the organisation and preventing further terror attacks. Many of the men passed through a series of jihadi "hotspots" - such as Yemen, Sudan, Tunisia, Libya, Pakistan and Afghanistan - on multiple occasions, but were apparently unchecked, unmonitored and able to both enter Syria to fight and then to return home. One of the files marked "Martyrs" detailed a brigade manned entirely by fighters who wanted to carry out suicide attacks and were trained to do so. Կից նյութն` այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badalyan/posts/1060304280697566 ...

    Կարդալ ավելին
  • Աշխարհում միայն մեկ անվտանգության համակարգ կա, որ իր անդամների համար իրական անվտանգություն է ապահովում։ Ու այդ համակարգի անունն է ՆԱՏՕ... Աշխարհում մի անվտանգության համակարգ կա միայն, որ իր մասնակիցների ոչ միայն անվտանգությունն է ապահովում, այլ նաև պետական ինքնիշխանությունը, տնտեսական զարգացումը և ներպետական քաղաքական համակարգի ժողովրդավարական ազատություններն ու բնակչության կյանքի՝ այլոց համար անհասանելի երազ հանդիսացող բարձր որակը։ Զարմանալի մի զուգադիպությամբ այդ համակարգի անունը նույնպես ՆԱՏՕ է... Հասկացող ազգերը դա հասկանում են, իսկ անհասկացողները քաղաքակրթության պադվալներում քացու տակ գնացող ԵՏՄտնուկ են դառնում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badalyan/posts/1053067638087897 ...

    Կարդալ ավելին
  • «Վեդրոյով վոդկա» խմողներն ու բուշլատի թևից հոտ քաշելով «զակուսկի» անողները հիմա էլ մի վայնասուն են կապել, թե «Թույլ չենք տա «Մաքդոնալդսը» մտնի Հայաստան»։))))) «Մաքդոնալդսն», իհարկե, ամենաառողջ սնունդը չէ։ Բայց այնտեղ, որտեղ առողջ սնունդը բավարար ու նույնպես մատչելի է։ Ու հաստատ ավելի առողջ է, քան Երևանի խանութները հեղեղած թուրքական, պարսկական, ռուսական ու չինական սննդային քիմիան, ի տարբերություն որոնց, սրա բաղադրությունը գոնե գիտես։ Մարդիկ «Մաքդոնալդսից» սովորաբար օգտվում են կամ արագ սպասարկման, կամ մատչելիության համար։ Բայց մեր այս «արծիվները» «Մաքդոնալդսի» դեմ պայքարում են ոչ դրա համար։ Հակառակ դեպքում ստացվում է, որ վեդրոյով օղի խմելն ու վերը թվարկածս քիմիան վրայից կլանելն ամենաառող սննդակարգն է;))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badalyan/posts/1052145554846772 ...

    Կարդալ ավելին
  • Զարմանալի ժողովուրդ են հայերը.  - հրաժարվում են համազգային ստորագրահավաք կազմակերպել ընդդեմ երկրի անկախության ու պետականության կորստին տանող ԵՏՄ-ին անդամակցության, -հրաժարվում են համապետական ստորագրահավաք կազմակերպել տվյալ պահին գործող Սահմանադրության կոպիտ խախտումներ թույլ տված երկրի նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու համար, -հրաժարվում են համազգային ստորագրահավաք կազմակերպել Հայաստանում այլ երկրի հատուկ ծառայության գործակալների լուստրացիայի ու բարձր պաշտոններ զբաղեցումը արգելելու համար, -հրաժարվում են համազգային հանրահավաք կազմակերպել երկրի քաղաքացիներին զենք կրելու իրավունք ու ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ տրամադրելու համար, -հրաժարվում են համազգային հանրահավաք կազմակերպել որևէ, կրկնում եմ՝ ՈՐԵՎԷ ՀԱՄԱԿԱՐԳԱՍՏԵՂԾ ԽՆԴՐԻ վերաբերյալ... փոխարենը սպասում են, որ իշխանությունը հայտնի աղվեսի նման իրենցից հերթական մեկին որպես կկվի ձագ գողանա-պատանդ տանի, որ ազգովի ընկնեն, աղաչալից-պաղատալից սրտաճմլիկ դիմում-խնդրագիր ստորագրեն առ հանցագործը, թե վերև Աստված, ներքև դու, արի դու մեզ լավություն արա, մեր օրենք չխախտած մի քանի ընկերներին բանտից ազատի... Հ.Գ. քանի դեռ «համազգային ստորագրահավաքները» կազմակերպվելու են ոչ թե ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, այլ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՆԵԼՈՒ խնդրագրերի տակ, միշտ էլ այսպես է լինելու՝ իշխանությունները «ինչքան ուզեն, այնքան էլ խփելու են» Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badalyan/posts/1040005382727456 ...

    Կարդալ ավելին
  • Այսօրվանից ԱՄՆ-ում մեկնարկեց նախագահական ընտրությունների փրայմերիզների փուլը։  Առաջին կուսակցական փրայմերիզները այսօր կայացան Այովա նահանգում և արդյունքները ստորև. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badalyan/posts/1039186819475979 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն