Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արտակ Ոսկանյան
  • Մի քանի խոսք ապրիլի 1-ի հրադադարի ռեժիմին ու սահմաններին վերադառնալու մասին։ Հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանը և ավելի շատ զենք, զինամթերք, զինվոր/ռեզերվ ու բնակչություն և ֆինանսական միջոցներ ունի ու որդեգրել է մեզ մաշելու քաղաքականությունը։ Հետևաբար վերջին էսկալացիայի հետ համադրելի ցանկացած իրադարձություն պետք է հանգեցնի Ադրբեջանի կողմից որոշակի տարածքային կորուստների, կամ անգամ ավելի մեծ իրադարձությունների՝ ըստ զարգացումների (դիցուք՝ ԼՂՀ ճանաչում, ռազմական փոխօգնության դաշինք, միացում և այլն)։ Ցանկացած այլ պարագայում ազերները գործողությունը կարող են համար հաջողված, իսկ մենք՝ ոչ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=980497148666486&id=100001186291818 ...

    Կարդալ ավելին
  • Երեկվանից ստացածս բարին կամեցող, աջակցող նամակներից բացի կան նաև մտահոգություններ արտահայտող հարցադրումներ: Մասնավորապես առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հետամուտ է Հայաստանում եվրոպական մոդելի պետության կառուցմանը: Հարգելիներս, այդ «եվրոպական մոդել» արտահայտության մեջ լավ կլինի, որ գտնեք ժողովրդավարության, պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, իրավունքի գերակայության ու տնտեսության առաջավոր և ինտենսիվ ճյուղերի զարգացման և իհարկե մեր ռազմավարական հետաքրքրությունների համադրությունը: Մի փորձեք գտնել այն, ինչը ոչ դուք եք տեսել, ոչ մենք ենք ասել: Ի վերջո մեզնից շատերը ճարահատյալ հենց արևմուտք ու եվրոպա են քոչում, կամ երազում այդ մասին՝ լավ կյանքի փնտրտուքի մեջ: Շատերին այդ լավ կյանքի մուտքի արտոնագիրն է մերժված, բայց էլի մի կերպ իրենց գցում են սահմանից այն կողմ: Ինչու է դա այդպես? Ազնիվ եղեք գոնե ինքներդ ձեզ, ինչ կլինի, հակառակ դեպքում ծիծաղելի վիճակ եք ընկնում: Իհարկե, կան նաև նրանք, ովքեր համառորեն ապրում են հայրենիքում՝ հենց այստեղ այդ լավ կյանքն ու անհրաժեշտ պայմանները կառուցելու համար: Դրանցից ենք նաև մենք! Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/permalink.php?story_fbid=920811371301731&id=100001186291818 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին