• Հայկ Դերզյան
  • Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046 ...

    Կարդալ ավելին
  • Սերժ Սարգսյանի պատասխանը Ադրբեջանի ներկայացուցչին ԵԽԽՎ-ում. 24.01.2018 Դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը....անհնար է, դա երբեք չի լինելու... Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ, ես համոզված եմ. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1645238795543216&set=a.103550789712032.4934.100001713339072&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Նա կատարում է գոլային փոխանցումներ անգամ մեկ խաղակոշիկով Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1612616218805474&set=a.103550789712032.4934.100001713339072&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Լինելով Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի մեծ երկրպագու, չեմ կարող չասել, որ գալիք տաս տարիներին ֆուտբոլում լուրջ ալիք ենք տեսնելու Մադրիդի Ռեալի ու Գերմանիայի հավաքականի երիտասարդների կողմից. նախանձով եմ նայում, թե ինչպես են նոր չափահաս դարձած երիտասարդների հետ աշխատում Զինեդին Զիդանը և Յոախիմ Լյովը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.armenovich/posts/1462221800511584 ...

    Կարդալ ավելին
  • Ելքի խորհրդարանական հյուրախաղերը Նոր ձևավորված խորհրդարանի աշխատանքներն արդեն իրենց հետ մի շարք հարցեր են առաջ բերում: Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նիստին ԵԼՔ դաշինքը քաղաքական որոշում էր կայացրել բոյկոտել նախագահի ելույթը:  ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենց որոշումը պայմանավորված է խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններում լայնորեն կիրառված ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի օգտագործման հանգամանքով: Սոցիալական ցանցերում կարծիքներ էին հնչում, թե ելույթը բոյկոտելը իմաստ չունի, քանի որ դաշինքի անդամները այնուամենայնիվ նիստից հետո լսելու են նախագահի ելույթը: Այս կարծիքը հերքվում էր դաշիքնի ակտիվի կողմից:  Երեկ տեղի ունեցած ԱԺ հերթական նիստի ժամանակ դաշինքի անդամ Արամ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որի ժամանակ նշեց. «Բա ասում էիք, որ սա նոր խորհրդարան է, նոր հիմքեր ու տրադիցիաներ պետք է դնենք, որ ախպոր պես պետք է աշխատենք, այ ՀՀԿ ախպեր ջան, ձեր նախագահն էլ էր էտ ասում, որ փոքրամասնության կարծիքը լսել է պետք»: Մի հարց է առաջ գալիս: Եթե Ելք դաշինքի անդամները պնդում էին, որ իրենք ամբողջությամբ բոյկոտում են նախագահի ելույթն ու անգամ նիստից հետո չեն պատրաստվում դա լսել, ապա ինչպե՞ս է լինում, որ Արամ Սարգսյանը բավականին մանրակրկիտ ձևով տիրապետում է Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերին:  Սա երկակի ստանդարտներ են, թե՞ պարզապես Ելքը նախընտրական շոուն տեղափոխել է խորհրդարանի դահլիճ: Հարցը նրանում է, որ խոսք-գործ տրամաբանական շղթան այստեղ կտրված է: Մնում է միայն հասկանալ, թե բոյկոտի որոշումը ի՞նչ խնդիր էր փորձում լուծել՝ զուտ կոսմետիկ, թե՞ գաղափարական: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.armenovich/posts/1390640947669670 ...

    Կարդալ ավելին
  • Երկրպագել թիմին նշանակում է մինչև վերջ լինել իր կողքին Երբեք չլքել Երբեք չհիասթափվել Երբեք չափսոսալ Միշտ սատարել Միշտ պաշտպանել ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱԼ. Այս երեկո մենք կխաղանք լեգենդար թիմի դեմ, որն ունի լեգենդար դարպասապահ և ֆանտաստիկ պատմություն. Մեր հնարավոր խոշոր հաղթանակից Յուվեն չի դադարի լինել Յուվե, իսկ Բուֆֆոնը կշարունակի լինել ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը. ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ. ՄԵՆՔ ԿԱՆԵՆՔ. ՄԵՆՔ ԲԱՐՍԵԼՈՆԱՆԵՆՔ  LA REMONTADA 2 ՏՂԵՐՔ!!!!! Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1356845627715869&set=a.103550789712032.4934.100001713339072&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Օբամայի առավելություններից մեկը Թրամփի նկատմամբ միանշանակ Միշել Օբաման է: Իրականում պաթետիկ և կանանց ու աղջիկների համար ականջահաճո «Ցանկացած հաջողակ տղամարդու կողքին կանգնած է խելացի կին» արտահայտությունը խորը արմատներ ունի: Գոնե ԶԼՄ-ների ազատության մակարդակով հայտնի է որ Մելանյան երբեք չի վիճում Թրամփի հետ, վերջինիս գործունեության վերաբերյալ զերծ է մնում խոսել իր հետ և ունի այլ զբաղմունքներ: Կինը տղամարդու թույլ կողմն է և որքան էլ վերջինս շրջապատված լինի խելացի և պրոֆեսիոնալ խորհրդականներով, ամեն դեպքում կնոջ հետ զրույցը լռիվ այլ է.. Հ.Գ. Միշելը իմ կարծիքով շատ լավ թեկնածու կարող է լինել դեմոկրատների համար հաջորդ ընտրություններին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.armenovich/posts/1253840881349678 ...

    Կարդալ ավելին
  • Մեկ տարի առաջ Փոստանջյան. Ռուբիկ Հակոբյանի տեսակետը «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը չէ. Օրեր առաջ. Փոստանջյան. Արմեն Մարտիրոսյանի տեսակետը «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը չէ. Այսօր. Փոստանջյան. Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը չէ. Հ.Գ. Ես միամիտ երևանցի. դուք ասեք. տենաս ու՞մ է ակնարկում Զարուհին, որպես «Ժառանգություն»-ից պաշտոնական դիրքորոշում հայտնելու թեկնածու: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.armenovich/posts/1250652011668565 ...

    Կարդալ ավելին
  • Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրած դիտարկումների համաձայն` բենզինի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի դեկտեմբերից շարունակաբար նվազում են և վերջին արձանագրած տվյալների համաձայն իջեցումը կազմել է 20 դրամ: Եթե այս տարվա սեպտեմբերին բենզինի մանրածախ գինը կազմում էր 380 դրամ, ապա այժմ սահմանված է 330 դրամը: Նվազեցման պատճառը նոր ներկրող ընկերության ի հայտ գալն էր, ինչը կարող է ապագայում վահան հանդիսանալ հնարավոր թանկացման դեպքում: Խնդիրն այն է, որ նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ-ը) որոշում է կայացրել հաջորդ տարի իրականացնել դիզելային վառելիքի և բենզինի աստիճանական բարձրացում՝ 8-12%-ի սահմաններում: Այս որոշումը չէր կարող ազդեցություն չունենալ մի շարք երկրների վրա: Այժմ արդեն նշվում է Մեծ Բրիտանիայի ու Վրաստանի մասին, որտեղ վերը նշված վառելիքի գները բարձրանալու են: Հայաստանը նույնպես անմասն չէ իրականացվող համաշխարհային տնտեսական գործընթացներից և հավանական է, որ մեզ մոտ նույնպես տեղի կունենա գների փոփոխություն: Իմ կարծիքով համեմատած մի շարք այլ պետությունների հետ Հայաստանի վրա դիզվառելիքի հնարավոր թանկացումը կունենա ավելի մեղմ ազդեցություն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.armenovich/posts/1221111741289259 ...

    Կարդալ ավելին
  • Եթե դուք մասնագիտությամբ մեխանիկ եք կամ տնտեսագիտական բնագավառից հեռու մարդ, ապա տնտեսության վերաբերյալ լուրջ-լուրջ դեմքով մի փորձեք «մասնագիտական» ելույթ ունենալ: Համ չի դզում, համ անիմաստ ժամանակ եք կորցնում համ էլ անլուրջ մարդու տպավորություն եք թողնում: Հ.Գ. Հաստատ յուրաքանչյուրիդ ոլորտում լիքը ասելիք կունենաք: Փորձեք նման կերպ «աչքի ընկնել»: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.armenovich/posts/1150861171647650 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին