Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Կարպիս Փաշոյան
  • Երկրորդ աշխարհամարտում Մեծ Բրիտանիայի հաղթանակը վերագրվում է Չերչիլին, Վիետնամական պատերազմում վիետնամցիների ազատագրական պայքարը վերագրվում է Հո Շի Մինին, Եգիպտոսից անգլիացի գաղութարարների դուրս մղումը և Սուեզի ջրանցքի ազգայնացումը վերագրվում է Գամալ Աբդել Նասերին և այլն, իսկ Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի հաղթանակը բացառապես վերագրվում է հայ զինվորին և մասնավորապես նրա գենին, բայց ոչ երբեք Լևոն Տեր-Պետրոսյանին:  Հայաստանը 90-ականներին նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, դիվանագետներ չի ունեցել, նախագահը պատերազմից անտեղյակ Բաբկեն Արարքցյանի հետ նախագահականում շախմատ է խաղացել, և այդ նույն ժամանակ մի խումբ մորուքավոր հերոսներ գնացին և Արցախը ազատագրեցին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1199424370151589 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին ժամանակներում Հայաստանը կայացած պետության տպավորություն չի թողնում:  Կարծես թե, ինչ-որ պայմանական աշխարհագրական տարածքում ինքնավարություն հռչակած ու զինյալ խմբերի հաշվին գոյատևող հանրույթ լինենք՝ առանց պետական ինստիտուտների և պետականությանը բնորոշ խաղի կանոնների:  Այս բնորոշումները ըստ էության պետք է ավելի համապատասխան լինեին PKK-ին կամ էլ Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությանը, բայց ոչ երբեք 25 տարվա ընթացք ունեցող Հայաստանի Հանրապետությանը:  Եթե Իրաքի քրդերը փող հավաքեն փեշմերգայի (զինյալ խմբերի միավորում) համար, ապա ավելի քան օրինաչափ լինի, քանզի չկա պետություն, չկան համապատասխան ինստիտուտներ, բայց, եթե նույն բանը կատարվում է արդեն կայացած երկրում, ապա գործ ունենք պետականազուրկ մտածողության վերակենդանացման միտումների հետ:  Իսկապես արդեն հոգնեցրել են այդ բանակի թեմաներով, չի կարելի ամբողջ պետությունը դնել մի կողմ և ախ բանա՜կ-բանակ՜ գոռալով զզվեցնել մարդկանց ու մի հատ մտնել գրպանները:  Հա ու էս էկոնոմիկայով մենք պատերազմում հաղթողը չենք, ինչքան էլ հետույքներդ պատռեք Ձեր ոգիներով ու թասիբներով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1177516915675668 ...

    Կարդալ ավելին
  • Եթե այսպես շարունակվի Իրաքյան բանակն իր ամբողջ զինտեխնիկան թողնելու է ռազմաճակատում: Մոսուլի մատույցները լի են ոչնչացված համերներով ու տանկերով:  Իրավամբ կարելի է նշել, որ Մոսուլը ԴԱԻՇ-ի դեմ մղվող պատերազմի իրաքյան ռազմաճակատի Ստալինգրադն է:  Այդ օպերացիայի ձախողումը խոշոր ռազմաքաղաքական հարված կլինի ԱՄՆ-ին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1162526390508054 ...

    Կարդալ ավելին
  • 96 տարի առաջ այս օրը Արևելյան Հայաստանի ռազմաքաղաքական խոշորագույն կենտրոն Կարսն առանց լուրջ դիմադրության հանձնվեց թուրքերին: Հետագայում Հունաստանի դեմ պատերազմի ժամանակ քեմալական գեներալները պետք է ծաղրանքով և ցինիզմով հիշեին, որ հույների դեմ օգտագործվում են Կարսից բռնագրաված զենքն ու զինամթերքը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1153476178079742 ...

    Կարդալ ավելին
  • Հալեպի ռմբակոծությունը «ռազմական հանցագործություն» որակելը շատ ծանոթ սցենար է: Դա այն կենսունակ մեխանիզմներից մեկն է, որը հնարավորություն կտա «օրինական» ճանապարհով Բաշար Ասադին չեզոքացնելու նույնիսկ ուժով:  Նաև փորձ է արվում վերստին պատերազմի սանձազերծման ամբողջ ծանրությունը փաթաթել գործող ռեժիմի վրա, ինչը չի համապատասխանում իրականությանը: Արդարության դեմ չմեղանչելու համար չենք կարող չնշել, որ Ասադն, այնուամենայնիվ, ունի մեղավորության իր բաժինը, բայց ոչ այն տեսքով, ինչ ներկայացվում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1146236478803712 ...

    Կարդալ ավելին
  • Հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի պատմության ամենադաժան օրերից մեկն է: 1993 թ. հենց այդ նույն օրը երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի և մասնատման սպառնալիքի առջև: Մոսկվան վերածվել էր մարտադաշտի, որտեղ կառուցվում էին բարիկադներ, ազատորեն շրջում էին տանկեր, մի խոսքով՝ շունը տիրոջը չէր ճանաչում: Շատերը Ռուսաստանում չեն կարողանում ներել Ելցինին պառլամենտի վրա կրակ բացելու հրաման տալու համար: Բայց համանման որոշման այլընտրանքը նույնիսկ տարիների հեռավորությունից չի նշմարվում: Պետք էր մի կերպ սահմանափակել այդ պառլամենտի իշխանությունը, որը վտանգ էր ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև նախկին խորհրդային հանրապետությունների համար, այդ թվում՝ Հայաստանի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1126989290728431 ...

    Կարդալ ավելին
  • Հայ-թուրքական, հայ-իրանական սահմանագծերի ողջ երկայնքով և Արաքս և Ախուրյան գետերի հուներով ռուսական դրոշներ են կանգնեցված:  Իսկապես, այսքան տարիների ընթցքում շատ-շատերի համար դա աննկատելի փաստ էր, իսկ այսօր, չգիտես ինչու, զորահանդեսով անցնող ռուսական դրոշը ոչ միայն նկատվեց, այլ նաև անընդունելի համարվեց: Ընդհանուր առմամբ՝ ավելի քան նորմալ պրակտիկա է, երբ որևէ կամայական երկրի զորահանդեսին մասնակցում են նաև օտար երկրների զորամիավորումները: Հիշեցնենք, որ մեր եռագույնն էլ է անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով:  Բողոքի ենթատեքստն ինձ համար հասկանալի է, բայց ընդունելի կլիներ այն ժամանակ, երբ բողոքողներն առաջին հերթին դժգոհություն հայտնեին այն փաստի դեմ, որ Հայաստանի արևմտյան, հարավարևտյան և հարավային սահմանների անվտանգությունն ապահովում են ռուսները: Բայց նրանցից շատերը հետաքրքրված էլ չեն այդ փաստով, պարզապես ինչ-որ մեկը գրել է զորահանդեսի ռուսական դրոշի մասին, մյուսներն էլ դոմինոյի տրամաբանությամբ, առանց հասկանալու տարածել ու թութակի պես կրկնել են:  Կրկնում եմ, եթե մենք համաձայն ենք, որ մեր սահմանների մի մասի անվտանգությունը պետք է ապահովեն ռուսական զորքերը, ապա զորահանդեսին նրանց մասնակցությունն ավելի քան նորմալ է, իսկ եթե չենք ընդունում, ապա եկեք առաջին հերթին պայքարենք առաջին փաստի դեմ, այլ ոչ թե հրապարակով անցնող ինչ-որ դրոշի:  Ես վստահ եմ՝ ասածիս իմաստը ոչ բոլորը կհասկանան, բայց մի տեսակ սա իմ խնդիրը չէ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1111948965565797 ...

    Կարդալ ավելին
  • Վենեսուելայում իրավիճակը բավականին խճճված է: Չավեսի հետնորդ Մադուրոյի «գահը» երերում է: Իրադարձությունների վերաբերյալ լայն քննարկում է սկսվել նաև Ռուսաստանում: Շատերը պնդում են, որ ամեն կերպ անհրաժեշտ է աջակցել Մադուրոյի ռեժիմին, ինչպես ժամանակին Խորհրդային Միությունը փրկեց Կաստրոյի ռեժիմը Կուբայում: Նույնիսկ խոսվում է զինված աջակցության մասին: Բայց, ինչպես միշտ, իր առաջարկներով փայլել է Դուգինը։ Նա սկզբում պնդում էր, թե Վենեսուելան պետք է դառնա ՀԱՊԿ-ի անդամ, իսկ հիմա էլ առաջարկում է, որ լատինամերիկյան երկիրը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ:  Ծերուկը գնալով ավելի մառազմատիկ է դառնում, բայց Եվրոպայում և Ամերիկայում հետազոտողները դեռևս զարմանալիորեն շարունակում են նրա մտքերին հղում անել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1109549095805784 ...

    Կարդալ ավելին
  • Օրինակ Ռայան Գիգսը ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից է, բայց նա դատապարտված էր խաղալու Ուելսի միջակ հավաքականում, չնայած, որ ժամանակին կարող էր ընտրել Անգլիայի հավաքականը: Բայց նա չգնաց այդ քայլին և հանուն հարազատ թիմի ստվերեց իր կարիերան: Հիմա նույնը Մխիթարյանի դեպքում է, իսկապես նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և Հայաստանի նման թույլ, անհեռանկարային հավաքականում խաղալը «խաչի» պես մի բան է և նա դատապարտված է տանել այն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1100354900058537 ...

    Կարդալ ավելին
  • Ես չեմ հասկանում այն փորձագետներին, որոնք հանգիստ տոնայնությամբ պնդում են, թե Հայաստանը հաղթել է Ապրիլյան պատերազմում: Սա ավելի շատ հիշեցնում է Առաջին Հանրապետության տարիներին արմատացած անպարտելիության այն հիվանդագին միֆը, որը փուչիկի պես պայթեց Հայ-թուրքական պատերազմի հենց առաջին օրերին: Փորձագիտական մակարդակով շարունակեք հանրության աչքերին թոզ փչել, ամենամարտունակի ու ամենահզորի մասին հեքիաթներ պատմեք, մինչև այդ միֆն էլ փուչիկի պես մի օր կտրաքի:  Այն մարդիկ, որոնք պնդում են, թե զինվորի մինչև վերջ կռվելու պատրաստակամության գործոնի հաշվին հնարավոր է պատերազմ հաղթել, առաջին հերթին հանցագործություն են գործում հենց այդ զինվորների նկատմամբ: Այսինքն նրանք ամբողջ պատասխանատվությունը հաջողության, թե անհաջողության դեպքում գցում են շարքայինների վրա, այն դեպքում երբ իրական պատասխանատուները քաղաքական իշխանություններն են ու բարձրագույն հրամանատարությունը, որոնք չգիտես ինչու չեն ուզում պատասխանատվություն կրել: Իսկ փորձագետներն էլ անուղղակիորեն հաստատում են անպատասխանատվության այդ կարգավիճակը, պնդելով թե մենք կղահթենք, որովհետև զինվորները սուբյեկտ են տարածաշրջանում: Զինվորը չի կարող սուբյեկտ լինել, չի կարելի նրա դերը գերագնահատել, որքան էլ այն մեծ լինի: Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1096669523760408 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/5dhHlV60RumlZ9acxvBV.jpg

    Ադրբեջանում իշխանությունը դատապարտում է խոսքի ազատության և ազատ արտահայտվելու ջատագովներին՝ հետապնդումների ու բռնությունների ենթարկելով նրանց, իսկ ահա հանրության մեջ դատի են տալիս իրար հրավեր ընդունելու և միջոցառմանը չներկայանալու համար: Վատ օրինակն էլ է վարակիչ լինում: Այսպես՝ առցանց լրատվամիջոցներից մեկում կարդում եմ, որ Ադրբեջանի մի բնակիչ դատի է տվել իր հարսանիքին չմասնակցած 15 հոգու, որոնց չներկայանալու պատճառով ինքը հավելյալ գումար է ծախսել՝ հոգալով նրանց համար նախատեսված ռեստորանային ծախսերը: Ամենացնցողը, սակայն, հայց ներկայացնող կողմի մեկնաբանությունն էր, որ ինքը այդ 15 հոգու միջոցառումներին պարտաճանաչ ներկա է գտնվել, անգամ պարտքերի տակ է ընկել, որպեսզի հրավերը լիարժեք իրացնի: Նմանատիպ դեպքերը օրինաչափ են Ադրբեջանում: Այդպիսի մի դեպք էլ եղել է տարիներ առաջ, երբ ամուսնացողի հայրն է 80 հոգու դատի տվել նույն մեղադրանքով: Այս մարդակույտը ապրում է կենդանական բնազդին հավատարիմ և պոպուլյացիան չհաղթահարած կոմպլեքսի մշտական դրսևորմամբ: Իրենք էլ են համոզվում, որ իրենք անմշակույթ, անտրադիցիա, գառնարածների կաստա են, որոնք առավել շատ նման են իրենց կողմից խնամվող բառաչող կենդանիներին: Վատը այստեղ ոչ թե նման տեսակի գոյությունն է, այլ այն, որ իրենց հինավուրց և բարձրաշխարհիկ ազգ են հորջորջում տարբեր միջազգային ամբիոններում: Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանում կենսաձևը պրիմիտիվության այս աստիճանին է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1606680046039096

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/fpYnd27OTQo7V78FHkXc.jpg

    Հրաշալի լուրեր են գալիս Սոֆիայից։ Մարտի 26-ին Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղի թուրքերի կողմից ձևավորված և Անկարայի կողմից պաշտպանվող և հովանավորվող DOST կուսակցությունը Լյուտվի Մեսթանի գլխավորությամբ չի կարողացել հաղթահարել անցողիկ 4%-ոց արգելքը. հավաքելով ընդամենը 2,8%՝ պարտություն է կրում և չի հայտնվում խորհրդարանում։ Այս մասին վկայում են exit poll-ի տվյալները, ըստ որի՝ 4%-ոց արգելքը հաղթահարել են «ГЕРБ» կուսակցությունը, որն ստացել է 32,8%, Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունը՝ 28,4%, իր հակաթուրքականությամբ հայտնի «Միացյալ հայրենասերները»՝ 8,8%, «Ազատությունների և իրավունքների համար շարժումը»՝ 7,8 % և «Воля»-ն՝ 4,6%։ Նեոօսմանականության և պանթուրքիստական քաղաքականության ջատագով, Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը մեկ տարի էլ նախապատրաստվում էր Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Հենց Էրդողանի հովանավորությամբ էլ անցյալ տարվա ապրիլին ձևավորվեց DOST կուսակցությունը, որի նպատակն էր ստանալ Բուլղարիայում բնակվող թուրքերի և այլ մահմեդականների ձայները։ Իսկ դա կազմում է բնակչության 10%-ը։ Գործը հասել էր նրան, որ թուրք նախարարները և պաշտոնյաները բացեիբաց զբաղված էին DOST-ի գովազդով և ոչ միայն բուլղարաբնակ թուրքերին էին կոչ անում ձայնը տալ Անկարայի հովանավորյալ կուսակցությանը, այլև Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին էին համոզում քվեարկել DOST-ի օգտին։ Պաշտոնական Սոֆիան կտրուկ պատասխանեց Թուրքիայի էմիսարների՝ երկրի ներքին գործերին միջամտելուն և Անկարայից հետ կանչեց Բուլղարիայի դեսպանին։ Սակայն Էրդողանի նմանը շարունակում էր իր հակաբուլղարական քաղաքականությունը՝ փորձելով Բուլղարիայի նոր խորհրդարանում տեսնել իր սեփական կուսակցությանը, որին նա դիտում էր որպես հինգերորդ շարասյուն հարևան երկրում, որն անհրաժեշտության դեպքում Անկարայից ստացած հրահանգները ի կատար կածեր, նույնիսկ եթե դրանք վնասեին Բուլղարիայի պետականությանը։ Էրդողանը չի էլ թաքցնում, որ նա Բուլղարիան դիտում է որպես ապագա թուրքական կայսրության բաղկացուցիչ մաս։ Սակայն ամեն ինչ բարվոք ավարտվեց։ Էրդողանի ապօրինի ծնունդ DOST-ը չանցավ Բուլղարիայի խորհրդարան։ Սա Էրդողանի հերթական պարտությունն էր եվրոպացիներից և եվրոպացիների հերթական հաղթանակը բարբարոս և աներես թուրքերի նկատմամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1306882659395680

    Կարդալ ավելին