• Արամ Ուգուջյան
  • 1990 թ օգոստոսի 5-ին Երևանում ծնված Կարեն Թովմասյանն իրավամբ այսօր Հոլանդիայի ծանրամարտի պարծանքն է համարվում: Նա փետրվարի 18-ին արդեն 6-րդ անգամ հռչակվեց մեծահասակների Հոլանդիայի չեմպիոն ,ընդ որումոսկե մեդալ նավճեց իր համար նոր ՝ 94կգ քաշային կարգում: Նա նաև ծանրամարտի 2017թ Հոլադիայի առաջնության լավագույն ծանրոդրը ճանաչվեց: Երկաթախաղի հայազգի երիտասարդ վարպետը նման պատվի արժանացավ արդեն 7-րդ անգամ:  26 տարեկան հասակում նա արդեն բավական փորձառու արհեստավարժ ծանրորդ ու մարզիչ է: Կարենը 1999 թ ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվել է Հոլանդիա, իսկ 14 տարեկանից Աշոտ Ղազարյանի ղեկավարությամբ Ամստերդամի Sportquest ակումբում սկսել է զբաղվել ծանրամարտով: Նա մազվելու 12 տարիների ընթացքում Հոլանդիայի մասշտաբով նշանակալի հաջողությունների է հասել: Կարենը 2004 թ մարզվել է Ամստերդամի Sportquest ակումբում, ապա նաև Դեվենտերում, իսկ 2011 թ հիմնել է ծանրամարտի սեփական ակումբը՝ Gewichthefclub Վիյհեում,որը հաջողությամբ գործում է մինչ օրս:  Թովմասյանը Հոլանդիայի պատանեկան, երիտասարդական ու մեծահասակների առաջնությունների 10-ակի չեմպիոն է, 7անգամ ճանաչվել է Հոլանդիայի լավագույն ծանրորդ, ինչպես նաև 2 անգամ դարձել է BeNeLuxi միության (այն ներառում է եվրոպական հարևան 3 երկրներ՝ Բելգիան, Հոլանդիան ու Լյուսենբուրգը) չեմպիոն: Այժմ նրան են պատկանում 85 կգ քաշային կարգի Հոլանդիայի թե՛ պոկում, և թե ՛ հրում վարժությունների ռեկորդները: Այժմ Թովմասյանի պոկում վարժության ռեկորդը հավասար է 163 կգ-ի ,իսկ հրումին էլ ՝ 198 կգ-ի: Կարենն փետրվարի 18-ին նոր հաջողություն արձանգրեց և իր մարզական կենսագրության ընթացքում արդեն 6-րդ անգամ հռչակվեց տղամարդկանց ծանրամարտի Հոլանդիայի չեմպոին,այս ն անգամ 94 քաշային կարգում: Իսկ ընդհանուր առմամբ դա երիտասարդ հայ ծանրորդի Հոլանդիայում տարբեր տարիքային խմբերում (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) ՝ նվաճած արդեն 10-րդ ոսկե մեդալն է, որը յուրատեսակ ռեկորդ է:  Կարենն ,ով 2015թ հոկտեմբերի 11-ին Հոլանդիայում ամուսնացել էր հայուհի Ռեգինայի հետ, ու ինչպես իր նախորդ՝4-րդ և 5-րդ չեմպիոնական ոսկե մեդալը,այնպես էլ այս նորը՝6-րդը նվիրում իր սիրելի կնոջը: Ռեգինան առայժմ ոչ մի առնչություն չունի սպորտի հետ ,սակայն ամուսնությունից հետո սկսել է արդեն հետաքրքրվել սպորտով և մեծ ուշադրությամբ հետևում է ամուսնու մարզական հաջողություններին ու մրցելույթներին: Այժմ Կարեն Թովմասյանը շարունակում է մեծ եռանդով ու ջանադրաբար մարզվել ,որպեսզի հաջող հանդես գա ու պատվով ներկայացնի Հոլանդիան ապրիլի 1-9ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք մեծահասակների ծանրամարտի 2017թ Եվրոպայի առաջնությունում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/1212454628873192 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին տարիների մշտապես սամբոյի ՌԴ-ի գավաթի խաղարկությունը հյուրընկալող ռուսական Կստովո քաղաքը հերթական անգամ էլ հյուրընկալեց այս ստուգատեսը:  Հոկտեմբերի 1-3-ն այստեղ ընթացավ սամբոյի 2016թ ՌԴ-ի գավաթի խաղարկությունն, ուր կանանց և տղամարդկանց մարզական սամբոյի, և տղամարդկանց մարտական սամբոյի մրցաշարերի 9-ական քաշային կարգերում ընդհանուր առմամբ խաղարկվեցին մեդալների 27 հավաքածու:  Հերթկան անգամ մրցությանը տոն տվողների շարքում մեծ թիվ էին կազմում ռուսաստանաբնակ հայազգի սամբիստները:  Այս խաղարկությունում նրանից 7-ին հաջողվեց դառնալ մրցանակակիր և արժանանալ տարբեր հարգի մեդալների:  Հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին պատվո պատվադանի վերին աստիճանին կանգնեցին ու ՌԴ գավաթակիր հռչակվեցին մարտական սամբոյի մրցաշարի մասնակից Մհեր Աճեմյանն (62կգ )և մարզական սամբոյի մրցմանն հանդես եկած Էդուարդ Կուրղինյանն(100կգ) , ովքեր եզրափակչում առավելության հասան համապատասխանբար Ալեքսանդր Բոնդարևի, և Մովլադի Բայալիևի նկատմամբ:  Մարտական սամբոյի 82կգ քաշային կարգի եզրափակիչ էր հասնել նաև Հովհաննես Աբգարյանն,որտեղ համառ պայքարում զիջեց Ալեքսեյ Իվանովին ու զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն և արժանացավ արծաթե մեդալի: 2016թ ՌԴ գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրներ դարձան սամբիստուհիներ ՝ Ցողիկ Ծատուրյանը(48կգ), Գալինա Համբարձումյանը (72կգ) , Դայնա Համբարձումովան (80կգ) ,ինչպես նաև 90կգ քաշային սամբիստ Սամվել Գալստյանը: ...

    Կարդալ ավելին
  • Երևանում առաջին անգամ կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում՝ «Երևան Օփեն»՝ 1st Yerevan Open շարունակում է վերելքով հանդես գալ լեգենդար հայ շախմատիստ ,Հայաստանի շախմատի պատմության բոլոր ժամանակների լավագույն գրոսմյաստերից մեկը՝ 65-ամյա Ռաֆայել Վահանյանը:Նա երեկ ստուգատեսի 3-րդ տուրում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց , ու 100տոկոսնանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորող 10 շախմատիստների խմբում է: Նշենք, որ այդ 10 առաջատարներից 7-ը ներկայացնում են Հայաստանը: Երեկվա հանդիպումներից մի քանիսում անսպասելի արդյունքներ ու անակնկալներ գրացվեցին: Այսպես, ՀՀ գործող չեմպիոն , 27-ամյա գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը սպիտակներով զիջեց նորանկախ Արցախի առաջին գրոսմայստեր , 26-ամյա գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանին:Բազմափորձ գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, ՀՀկրկնակի չեմպիոն,32-ամյա Տիգրան Լ. Պետրոսյանը սևերով տանուլ տվեց իրեն անհատական ընթացիկ վարկանիշով 230 կետով զիջող ՖԻԴԵ-ի վարպետ, 23-ամյա Հայկ Գ. Վարդանյանին:Խոշոր անակնկալների շարքին կարելի դասել նաև 46-ամյա երևանցի գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի սպիտակներով տոնած հաղթանակը Իսրայելի ազգային հավաքականի անդամ, Բաքվում օրերս՝ սեպտեմբերին Բաքվում կայացած շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադայի մասնակից, 25-ամյա գրոսմայստեր Թամիր Նաբաթիի նկատմամբ:Եվ դա այն դեպքում,երբ Եղիազարյանը անհատական ընթացիկ վարկանիշով 221 կետով զիջում էր մրցակցին:  Շվեյցարական մրցակարգով ընթացող մրցաշարի՝«Երևան Օփենի» 1-ին հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին եզրափակիչ ՝ 9-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո: 1st Yerevan Open –ի հաղթողին բաժին կհասնի 3 հազար , 2-րդտեղը գրավողին՝ 2 հազար , 3-րդին՝ 1500, 4-րդին՝ 1000, 5-րդին՝ 800, 6-10-րդտեղերը զբաղեցնողներին՝ 600-ական, 11-15-րդ հորիզոնականներում հանգրվանողներին՝ 400-ական դոլար պարգևավճար:Բացի այդ սահմանված են նաև մի շարք հատուկ մրցանակներ: Հայաստանի շախմատի ակադեմիայում շախմատի ՀՀ ֆեդերացիայի , և շախմատի Երևանի ֆեդերացիայի( նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան) օժանդակությամբ ու նախաձեռնությամբ 1-ին անգամ կազմակերպված այս ստուագտեսում՝ 1st Yerevan Open –ում հանդես են գալիս 10 երկրի137 շախմատիստ, այդ թվում ՀՀ 103ներկացուցիչ: Մրցաշարին մասնակցելում են 21 գրոսմայստեր, 10 միջազգային վարպետ: Այսօր՝հոկտմբերի 5-ին տեղի կունենա 4-րդ տուրի հանդիպումները: ...

    Կարդալ ավելին
  • Մոսկվայաբնակ 16-ամյա հայազգի մենասահորդուհի, կանանց գեղասահքի ՌԴ-ի հավաքականի ներկայիս ընդգկված առաջատար Եվգենյա Մեդվեդևա- Բաբասյանը ընթացիկ մրցաշրջանում բացառիկ ու աննախադեպ պատմական նվաճումների հասավ:Նա դարձավ 2016թ գեղասահքի կանանց 2016թ ՌԴ-ի չեմպիոնուհի,մրցաշրջան 2015թ/2016թթ-ի մեծահասակների <Մեծ մրցանակի> խաղարկության եզրափակիչ փուլի բացարձակ հաղթողը , ապա 2016թ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց: Ու իրավամբ համարվում է մրցաշրջանի մարզական գլխավոր հերոսուհիներից մեկ: Նրան այս փայլուն ու հրաշալի արդյունքների համար չնայած դեռատի տարիքին արժանիորեն շնորհվեց ՌԴ-ի սպորտի վաստակավոր վարպետի պատվաբեր կոչումը: Եվ ահա գեղասահքի համաշխահային պատմության մեջ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի դարձած առաջին հայուհին, օրերս ՝հոկտեմբերի 1-ին նոր մրցաշրջանի անդրանիկ մեկնարկն ունեցած: Եվ այն նույնպես հաջողությամբ պսակվեց: Եվգենյան գեղասահքի Եվրոպայի ընտրանու կազմում Ճապոնիայի Սայտամա քաղաքում մասնակցեց գեղասահքի Ճապոնիայի բաց առաջանությունը՝ Japan Open-2016-ին:Այս ստուգատեսի թիմային պայքարում գլխավոր մրցանակը վիճարկում էին գեղասահքի Ճապոնիայի,Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ընտրանիները: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էր 4 մարզիկ՝ 2-ական գեղասահորդ ու գ եղասհորդուհի: Մենասահքի մրցման մասնակիցները մեդալներ խաղակեցին միայն մեկ մրցաձևի՝ կամավոր կամ ազատ վարժության կատարման մրցմանը: Մեդվեդևա –Բաբասյանը կանանց մենասահքի ազատ վարժություների կատարման ժամանակ 6 գեղասահորդուհիների պայքարում մրցավարների կողմից ամենաբարձր գնահատականի արժանացավ՝ արձանագրելով 147,07 միավոր ցուցանիշն ու հաղթող ճանաչվեց : Հայ մենասահորդուհուն մրցանակային եռյակում հաջորդեցին ճապոնուհի Սատոկո Միյահարան 143,39 և աշխարհի փոխչեմպիոնուհի ամերիկուհի Էշլի Վագները 132,12: Սակայն անգամ Եվգենիայի նման փայլուն ելույթն անգամ բավարար չեղավ թիմային հաղթանակ տոնելու համար: Եվրոպայի հավաքականի Մեդվեդյա –Բաբասյանի թիմակիցները չկարողացան զարգացնելու հաջողությունն ,ու Եվրոպայի ընտրանին զիջելով տանտերերի՝ Ճապոնիայի հավաքականին 595,66միավորվ ճանաչվեց 2-րդը: Հյուսիսային Ամերիկայի հավաքականը 574,2 միավորվ հանգրվանեց 3-րդհորիզոնկանում: Ճապոնացիները թիմային պայքարում հաղթող դարձան՝ 637, 65միավորով :  Եվրոպայի ընտրանու կազմում բացի հայազգի գեղասահորդուհուց հանդես եկան նաև 2016թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Աննա Պոգորիլայան, ինչպես նաև իսպանացի Խավիեր Ֆերնանդեսն ու ֆրանսիացի Ֆլորան Ամոդիոն:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/1071708692947787 ...

    Կարդալ ավելին
  • Ներկայումս տղամարդկանց թենիսի մենախաղի ATP-ի վարկանիշային աղյուսակի 101-րդ հորիզոնականում գտնվող ռուսաստանցի 20-ամյա հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը գերազանց է հանդես գալիս Չինաստանում ընթացող ATP 250 կարգի հեղինակավոր մրցաշարում: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Չինաստանի Չանդու քաղաքում ընթացող 947 735 դոլար մրցանակային հիմնադրամով տղամադկանց թենիսի Chengdu Open անվանումը կրող մրցաշարում, նա մենախաղի 1/16-րդ փուլում պարտության մատնեց աշխարհի 34-րդ ռակետ, 27-ամյա պորտուգալացի Ժոաո Սոուզային, իսկ 1/8-րդ փուլում էլ դրամատիկ պայքարում 3:6, 6:3, 6:1 հաշվով կամային հաղթանակ կորզեց աշխարհի 62-րդ ռակետ, 28-ամյա ֆրանսիացի Անդրիան Մանարինոյից: Այսօր քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը հաճելիորեն զարմացնելով իր երկապագուներին ընդամենը 1ժամ 13 րոպե տևած մրցամարտում 6:3, 6:4 հաշվով նոր տպավորիչ ու համոզիչ հաղթանակ տարավ շատ ավելի ահեղ ու զորհեղ մրցակցի՝ աշխարհի 27-րդ ռակետ, 35-ամյա իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ: Հայ թենիսիստը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալու ATP-ի մրցաշարի կիսաեզրափակչում: Սա նրա կարիերայում աննախադեպ ու մինչ այժմ արձանգրված ամենալավագույն արդյունք է:  Խաչանովը հանրահայտ ու բազմափորձ իսպանացու հետ մրցամարտում կատարեց՝ 10, իսկ Լոպեսը` 9 էյս, թույլ չտվեց ոչ մի կրկնակի սխալ, իսկ Լոպեսը` միայն մեկը: Խաչանովը իրականացրեց 2 բրեյք` յուրաքանչյուր խաղափուլում մեկ հատ, ինչն էլ երիտասարդ հայազգի տաղանդավոր թենիսիստին արժեքավոր ու կարևոր հաղթանակ պարգևեց:  Կիսաեզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի Վիկտոր Տրոիցկի (Սերբիա, 30տարեկան, 32-րդ վարկանիշ ) - Կևին Անդերսոն (ՀԱՀ, 30տարեկան, 45-րդ վարկանիշ ) զույգի հաղթողը: Հայ թենիսիստն այս մրցաշարում տարած 3 հաղթանակների շնորհիվ արդեն ապահովել է 42470 դոլար պարգևավճարն ու վարկանիշային 90 միավորը: Վերջինս նրան թույլ կտա հաջորդ շաբաթվա սկզբում 25 տեղով առաջադիմել ու բարձրանալ արդեն մինչև 76-րդ հորիզոնականը: Այս ստուգատեսի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 2-ին: Նրան բաժին կհասնի 148 860 դոլար պարգևավճար և վարկիշային 250 միավոր: ...

    Կարդալ ավելին
  • Տափօղակով հոկեյի Բելառուսի հոբելյանական ՝ 25-րդ բաց առաջնության բարձագույն խմբի մրցաշարում կայացավ 3-րդ տուրի զույգից հանդիպումներից առաջինը: Ստուգատեսում նորամուտը նշող և գլխավոր մարզիչ Յուրի Չուխի ղեկավարությամբ վստահ մեկնարկած ու վերելքով հանդես եկող Երևանի «Արարատի» հոկեյիստները , երեկ Բելառուսի Օրշա քաղաքում, ուր անցկացնում են իրենց տնային հանդիպումները հյուրընկալեցին «Վիտեբսկ -2»-ին: Արդյունավետ ընթացք ունեցած մրցամարտում բոլոր 3 խաղափուլերում էլ առավելությունը հայկական թիմի հոկեյիստների կողմն էր ,ովքեր էլ ի վերջո հաղթեցին 8:5( 3:2,2:1,3:2) հաշվով: Սա այս մրցաշարում«Արարատի» անցկացրած 5-րդ խաղում տոնած արդեն 4-րդ հաղթանակն էր ,որի շնորհիվ էլ նրանք 12 թիմերի( որից 10-ը Բելառուսն են ներկայացնում , իսկ 1-ական էլ՝ Լիտվան ու Հայաստանը) շարունակում են վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:  Նշենք նաև ,որ 3-րդ րոպեին Արտյոմ Բազյանի գոլային փոխանցումից հետոհանդիպման հաշիվը բացեց «Արարատի» 18-ամյա հարձակվող Տիգրան Շաքարովը: 5-րդ րոպեին արդեն 17-ամյա հարձակվող Բազյանը առաջ մղեց իր թիմին ՝2:1: «Արարատի» կազմում արդյունավետ խաղով կրկին առանձնացան նախորդ երկու տուրերում էլ իրենց լավագույն կողմերով դրսևորած 21-ամյա Վլադիսլավ ու Յուրի Լոմակին երկվորյակ եղբայրները: Նրանք էլ ի դեպ, այժմ առաջանության լավագույն ռմբարկուների ցուցակն են գլխավորում: Վլադիսլավը առաջատարն է՝ 16 միավորով ՝ 6գոլ, 10 գոլային փոխանցումով ,իսկ Յուրին՝ 14 միավորով (5գոլ, 9 գոլային փոխանցում) այդ ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Երեկվա խաղում «Արարատի» խփած 3-րդ գոլի հեղինակը 7-րդ րոպեին աչքի ընկած Յուրի Լոմակինն է, ում գոլային փոխանցում էր կատարել 17-ամյա պաշտպան Արտյոմ Մանուկյանը:  3-րդ տուրի «Վիտեբսկ-2»-ի հետ հայկական թիմի զույգ հանդիպումներից 2-րդն կկայանա այսօր ՝սեպտեմբերի 25-ին:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/1063541710431152 ...

    Կարդալ ավելին
  • Նովոսիբիրսկում ավարտվեց սեպտեմբերի 21-24-n այստեղ ընթացած սպորտային մարմնամարզության 1996թ օլիմպիական խաղերի չեմպիոն Եվգենի Պոդգոռնու մրցանակների 11-րդ միջազգային խաղարկությունը: Մրցաշարի կազմակերպիչների հավաստմամբ ստուգատեսին մասնակցում են ՌԴ-ի,Ղազախստանի,Ադրբեջանի , Ուզբեկստանի ևՀայաստանի 120 մարզիկներ:  Արդեն 2-րդ տարին անընդմեջ Երևան –Նովոսիբիրսկ քույր քաղաքների համագործակության հիմնադրամի տնօրեն Սամվել Աբրահամյանի անմիջական աջակցությանմբ ներկայացուցչական միջազգային այս ստուգատեսում իրենց վարպետությունը ցուցադրելու հնարավորություն էին ստացել նաև ՀՀ մարմնամարզիկները: Ստուգատեսում ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ու նրա օգնական Սոս Սարգսյանի ղեկավարությամբ այս անգամ եկան ՀՀ ազգային ընտրանու անդամներ ՝ 2012թև 2016թ օլիմպիական խաղերի մասնակից ,2016թ Եվրոպայի առաջնության հենացատկի մրցման արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանն ու այս տարվա Եվրոպայի առաջնության օղակների վրա վարժության փոխչեմպիոն Վահագն Դավթյանը:  Վերջին տարիներին մեզ ուրախանալու և հպարտանալու բազմաթիվ առիթներ տված մեր առաջատար մարմնամարզիկներն այս անգամ ևս մեդալների հարուստ ավարով են վերադառնում հայրենիք, ևս մեկ անգամ ազդարարելով հայկական մարմնամարզության երբեմնի փառքի ու հեղիանակության վերականգման և վերածննդնի մասին:Իսկ այդ ամենը մարզաձևի մեր պատվիրակների փառքը բազմատատկել ձգտող մարզիչների ու մարզիկների չափազանց դժվարին, ծանր ու սուղ պայմաններում տարած տքնաջան, նվիրված, արդյուանվետ ու նպատակսալաց աշխատանքների բաղձալի արդյունքն ու պտուղներն են :  Երեկ մրցաշարի եզրափակիչ օրը մեդալներ են խաղարկվեցին առանձին մարզագործիքերի 3 մրցաձերում ՝ հենացատկում, պտտաձողի և զուգափայտերի վրա վարժություններում: Այնպես ,որ այդ 3 մրցաձևերի եզրափակիչներին էլ մասնակցելու իրավունք ստացած Արթուր Դավթյանն դեռ հնարավորությունում էր պահպանում ավելացնելու Նովոսիբիրսկում նվաճած իր պարգևների քանակը:Եվ մեր հրաշալի բազմամարտիկն, հատկապես ՌԴ-ի ընտրանու ուժեղագույն մարմնամարզիկների հետ լուրջ մրցակացությունում պատվով քննություն բռելով կարողացավ ևս 2 մեդալ նվաճել:Նա պտտաձողի վրա վարժության եզրափակչում գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի, զուգափայտերի վրա վարժությունում 3-րդ հորիզոնականն ու բրոնզե մեդալ ով պարգևատրվեց ,իսկ ահա իր իրնախասիարծ մարզագործիքի ՝ հենացատկի մրցման եզրափակչում ճանաչվեց 4-րդը:  Արթուրը մրցումային 1-ին օրը բազմամարտում իրենից առաջ էր թողել միայն ՌԴ ազգային հավաքականի անդամ, 23-ամյա Ալեքսեյ Ռոստովին (87,166 ) ու 86,593 միավորով արդյունքով գրավեց 2-րդ տեղը, իսկ 3-րդը ՌԴ-ի ընտրանու ևս մեկ անդամ՝ 25-ամյաԱնդրեյ Չերկասովն (85,366միավոր ) էր : Բոլոր մարզագործիքների վրա էլ հավասարապես հաջող հանդես եկած Արթուր Դավթյանը կարողացավ մտնել եզրափակիչ և իրավունք ստացավ մեդալներ վիճարկելու բոլոր 6 մրցաձևերում: Իսկ Վահագն էլ, ինչպես 2015թ-ին կրկին իրեն հավասարը չունեցավ օղակների վարժության որակավորման փուլում և նույնպես մտավ եզրափակիչ:  Սեպտեմբերի 23-ին մրցումային 2-րդ օրը մեդալներ խաղարկվեցին առանձին գործիքներից ՝ նժույգթափերի, օղակների և ազատ վարժության եզրափակիչներում: Այստեղ խաղարկված 9 մեդալներից 3-ը բաժին հասավ մեր պատվիրակներին: Ինչպես հայտնեցՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Նովոսիբիրսկից,Արթուր Դավթյանը հանդես եկավ բոլոր 3 եզրափակիչներում և 2մեդալ նվաճեց:Նա ոսկե մեդալի արժանացավ նժույգթափերի վրա վարժությունում , օղակների վրա ՝ արծաթե պարգևի, իսկ ազատ վրաժությունում էլ գրավեց 4-րդ տեղը:  Օղակների վրա վարժության եզրափակչում կրկնելով որակավորման փուլում ցուցադրած փայլուն արդյունքն ՝15,9 միավոր , 2-րդ տարին անընդմեջ ոսկե մեդալը նվաճեց Վահագն Դավթյանը:Այս մրցաձևում Արթուր Դավթյանը 2-րդն էր 15,05 միավոր ցուցանիշով: Այսպիսով Արթուրն ու Վահագն Նովոսիբիրսկում հասան փայլուն արդյունքի:Նրանք միասին նվաճեցին 6 մեդալ ,որից 2-ը՝ ոսկե, 3-ն՝ արծաթե և 1-ը ՝ բրոնզե: Այս պարգևներից 5-ը ՝ 1 ոսկե , 3արծաթե , ու 1 բրոնզե մեդալն բաժին հասավ Արթուր Դավթյանին ,իսկ 1 ոսկե մեդալը ՝ օղակների վրա վարժությունում լավագույնը ճանաչված Վահագն Դավթյանին: Հիշեցնենք ,որ Պոդգոռնու մրցանակների 11-րդ խաղարկոթւյունից ընդամենը մի քանի օր առաջ` Բաթումիում սեպտեմբերի 15-18-ը ընթացած միջազգային մեկ այլ ներկայացուցչական մրցաշարում` վրացի անվանի մարմնամարզուհի ,1974թ աշխարհի չեմպիոնուհի Ռուսուդուն Սիխարուլիձեի մրցանակների միջազգային խաղարկությունում ևս Վահագն Դավթյանը հաստատելով իր բարձր կարգն ոսկե մեդալ էր նվաճել՝ 1 շաբաթվա ընթացքում երկու անգամ կանգնելով պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/1063495720435751 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Թբիլիսիում ավարտում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների 2016թ աշխարհի առաջնությունը:Մրցումային 2-րդ օրը 42,46,69,76և 85կգ քաշային կարգերի 98 ըմբիշներ վիճարկում են այս մրցաձևի աշխարհի պատանեկան առաջնոթւյան խաղարկվող 10 մեդալների հավաքածնուներից վերջին 5-ի՝ 20 մեդալները: Այսօր էր հունահռոմական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ մրցագորգ ելած ՀՀ 5 պատվիրակներն ավելի հաջող հանդես եկան ,քան մրցումային 1-ին օրը՝ երեկ 50,54,58,60,և 100կգ քաշային կարգերում ասպարեզ մտած մեր 5 ըմբիշները: Եթե երեկ միայն Հրաչյա Պողոսյանը 63կգ քաշային կարգում կարողացավ բրոնզե մեդալ նվաճել, ապա այսօր մեր 5 ներկայացուցիչներից 3-ն իրավունք են նվաճել երեկոյան մրցահերթում վիճարկելու բրոնզե մեդալը:  42կգ քաշային կարգում Հայկ Ասատրյանը 1/8-րդ փուլում 4:2 հաշվով պարտության մատնեց բելառուս Ալեքսանդր Նիգոդային:Քառորդ եզրափակիչ փուլում 2:5 հաշվով զիջեց եզրափակիչ մտած ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյին:Սակայն վճռորոշ պահին Հայկը հավքելով իր ողջ ուժերը սփոփիչ գոտեմարտում ամերիկացի Ռասել Քեմբելին 1:0 հաշվով հաղթեց ու իրավունք ձեռք բերեց երեկոյան մրցահերթում մասնակցելու բրոնզե մեդալի խաղարկությանը: Երեկոյան մրցահերթում մյուս 4 քաշային կարգերի եզրափակիչներում աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկեն ՝  46կգ ՝ Ֆաիլ Իսկանդարով ,Ադրբեջան- Էլբեկ Երգաժև,Ուզբոեկստան, 69կգ՝Ակժոլ Մախմուդով, Ղրղզստան- Ուլվու Գանիզադե, Ադրբեջան: 76կգ՝ Ալեքսանդր Կոմարով ,Ռուսասատան- Նազիր Հասանով, Ադրբեջան, 85կգ՝ Մարկուս Ռեգինգեր,Ավստրիա- Ալեքս Զոկ, Հունգարիա:  Բացի վերևում հիշատակված 42կգ քաշյաին Հայկ Ասատրյանից ՀՀ պատվիրակներից երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի համար կպայքարեն նաև ՝ 69կգ,3-5-րդ տեղերի համար՝ Մալխաս Ամոյան,ՀՀ- Արտյոմ Վոլոսկովիչ Բելառուս, 85կգ,3-5-րդ տեղերի համար՝ Հակոբ Բաղդասարյան,ՀՀ- Թեհրան Ամինզադե, Ադրբեջան: Մեր անվանի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին ՝պատանիների 2016թ Եվրոպայի չեմպիոն , երիտասարդների 2016թ աշխարհի երիտասարդական առաջնությունում 5-րդ տեղը գրաված Մալխաս Ամոյանը 1/16-րդ փուլում 2:0 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Մարգարյանի նկատմամբ , սակայն հետո 1/8-րդ փուլում 2:8 հաշվով զիջեց հետագայում մինչև եզրափակիչ մտած ղրղզստանցի Ակժոլ Մախմուդովին :Բայց դրանից հետոԱմոյանը սփոփիչ փուլի գոտեմարտում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով ճապոնացի Գակույո Տագուչիի նկատմամբ ու իրավունք ստացավ երեկոյան մրցահերթում վիճարկելու ստուգատեսի բրոնզե պարգևը: 85կգքաշյաին կարգում ելույթ ունեցող Հակոբ Բաղդասարյանն էլ նախնական փուլերում համոզիչ հաղթանակներ տոնեց ամերիկացի Բրադոն Վիթմանի( 6:0) և ռուսաստանցի Ստանիսլավ Պսեունովի(4:0) նկատմամբ:Սակայն հետո կիսաեզրափակչում նվազագույն՝ 1:2 հաշվով տանուլ տվեց եզրափակիչ մտած ավստրիացի Մարկուս Ռեգինգերին, որի պատճառով էլ երեկոյան մրցահերթում կվիճարկի միայն բրոնզե մեդալը:  Պատանիների 2016թ Եվրոպայի առաջնությունում 5-րդտեղը գրաված 46կգ քաշային Աշոտ Մխիթարյանը 1/8-րդ փուլում ամերիկացի Մոշա Շվարցին 8:0 հաշվով հաղթելուց հետո, քառորդ եզրափակչում 1:3 հաշվով տանոլ տվեց իրանցի Մոհամադ Մեհրաբիին,իսկ վերջինս էլ կիսաեզրափակչում 0:9հաշվով զիջեց ադրբեջանցի Ֆաիլ Իսկադարովին ,որն էլ փաստորեն Մխիթարյանին զրկեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: 76կգ քաշային կարգում ելույթ ունեցած Վահե Պողոսյանը 1/8-րդփուլում 0:8 հաշվով պարտվեց հետագայում մինչև եզրափակիչ հասած ռուսասատանցի Ալեքսանդր Կոմարովին ,իսկ հետո էլ սփոփիչ փուլում 2:4 հաշվով՝ իրացի Հուսեյն Ղոջեհբեյգլուին ու ի վերջո 23 մասնակիցների մեջ զբաղեցրեց 19-րդ տեղը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/1055130657938924 ...

    Կարդալ ավելին
  • Տափօղակով հոկեյի Երևանի «Արարատ» ակումբի հոկեյիստներն, ովքեր այսօր՝սեպտեմբերի 11-ին դառնալու են պատմական իրադարձության մասնակից՝ նորամուտն են նշելու 3 երկրի 12 թիմերի մասնակցությամբ ընթանալիք տափօղակով հոկեյի Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում , գլխավոր մարզիչ Յուրի Չուխի գլխավորությամբ ջանասիրաբար նախապատրաստվել են մրցաշրջանի իրենց գլխավոր փորձությանը:  Հոկեյի էկստրալիգայի առաջնությունից (այստեղ ևս 12 թիմ է մասնակցում) հետո բարձրագույն խմբի առաջնությունը իր նշանակությամբ հոկեյի երկրորդ մրցաշարն է Բելառուսում,ու այդ 2-րդ խմբում հիմնականում ելույթ են ունենում էկստրալիգայի առաջնության մասնակից ակումբերի դուստր թիմերը : Մարզիչը մեր հոկեյիստների ներուժին ու հնարավորություններին առավել մոտիկից ծանոթ լինելու համար մարզումներին զուգահեռ ստուգողական հանդիպումներ էր կազմակերպում նրանց ապագա մրցակիցների հետ:  Դրանցից վերջինը սեպտեմբերի 7-ին կայացավ ,ուր հայկական թիմը դրամատիկ ու լարված պայքարում 5:7(2:3,2:2,1:2) հաշվով զիջեց Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության իր ապագա մրցակիցներից մեկին՝ 2015/2016թթ մրցաշրջանի Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիր «Գոմել -2»-ին: Նախապատրաստական շրջանում անցկացրած նախորդ ստուգողական հանդիպումերում «Արարատի» հոկեյիստներն այսպիսի արդյունքներ են գրանցել՝  Օգոստոսի 13-ին՝ «Արարատ»-«Դինամո», Մինսկ՝ 3:2, Օգոստոսի 17-ին՝ «Արարատը»-«Գոմել-2»՝ 6:3, Օգոստոսի 19-ին ՝ «Արարատ» – «Մետալուրգ-2», Ժլոբին՝ 2:8, Օգոստոսի 25-ին ՝ «Արարատ» – «Մոգիլյով»՝5:4, Սեպտեմբերի 4–ին՝«Արարատ»- մինչև 17 տարեկանների Բելառուսի հավաքական՝4:2: 2016/2017թթ մրցաշրջանի տափօղակով հոյկեյի Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությանը բելառուսական 10 թիմերի հետ միասին (որոնց թվում են նաև այդ երկրի մինչև 17 և մինչև 18 տարեկանների հավաքականները), հայկական «Արարատից» բացի ստուգատեսին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Լիտվայի Էլեկտրենայ քաղաքի «Էներգիա» ակումբի թիմը: «Արարատը» իր տնային հանդիպումները կանցկացնի Բելառուսի Օրշա քաղաքում, իսկ ակումբի մարզաբազան կլինի Վիտեբսկում; «Արարատի» գլխավոր մարզիչ Յուրի Չուխը փորձամրցումային եզրափակիչ հանդիման ավարտից հետո հայտարարել է, որ իր սաները լիոն պատրասը են մրցաշրջանի գլխավոր փորձություններին դիմակայելու: Տափօղակով հոկեյի Բելառուսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Արարատի» սեպտեմբեր ամսվա խաղացանկն այսպիսին է՝ Սեպտեմբեր 11-12-ին, 1-2-րդ տուրերում՝ «Արարատ», Երևան-«Բրեստ-2», Սեպտեմբեր 18-19-ին, 3-4-րդ տուրերում ՝ «Արարատ», Երևան-մինչև 18 տարեկանների Բելառուսի հավաքական, Սեպտեմբեր 25-26-ին, 5-6-րդ տուրերում ՝ «Արարատ», Երևան-«Վիտեբսկ-2»: Անցած մրցաշրջանում Բելառուսում և Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների կազմված Երևանի «Արարատը» հանդես է եկել Բելառուսի պատանեկան լիգայի (մինչև 18տարեկանների) բաց առաջնությունում և արժանապատվորեն ներկայացնելով մեր երկրի մարզական պատիվը 11 թիմերի պայքարում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում իր պատմական՝ առաջին հանդիպումըԵրևանի «Արարատի» հոկեյիստներն անցկացնելու են այսօր՝ սեպտեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը 18-ին(Երևանի ժամանակով ժամը 19-ին) Բելառուսի Օրշա քաղաքի Լենինի 79 հասցեում գտնվող սահադաշտում: Հանդիպման տոմսն արժե 1ռուբլի 20 կոպեկ:Հայկական թիմի առաջին մրցակիցը «Բրեստ -2»-ն է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/1052388094879847 ...

    Կարդալ ավելին
  • Շախմատի Շիրակի մարզի ֆեդերացիայի ( նախագահ Միսակ Բալասանյան) նախաձեռնությամբ Գյումրու Թատերական հրապարակում անցկացվեց բավական ուժեղ կազմ հավաքած արագ շախմատի ներկայացուցչական մրցաշար, որտեղ ելույթ ունեցած 128 մասնակիցների թվում էին 7 գրոսմայստեր, միջազգային՝5 ,ՖԻԴԵ-ի ՝3 վարպետ, ինչպես նաև տարբեր տարիներիՀՀ չեմպիոններ ու Եվրոպայի պատանեկան առաջնությունների մրցանակիրներ:  Ստուգատեսի մասնակիցների թվում էին նաև դասական շախմատի 2016թ կանանց և տղամարդկանց ՀՀ չեմպիոններ ՝միջազգային վարպետ Մարիա Գևորգյանն ու գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, արագ շախմատի2016թ ՀՀ չեմպիոն , գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը:  Շվեյցարական մրցակարգով ՝8 տուրով ընթացած մրցաշարում գլխավոր մրցանակը նվաճեց իր ակտվում 7,5 միավոր գրանցած ՀՀ հավաքականի կազմում 2011թ աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, այդ նույն տարվա դասական շախմատի ՀՀ չեմպիոն, 2016թ Հհ փոխչեմպիոն, 25-ամյա երևանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինս 7 անընդմեջ հաղթանակներ տոնելուց հետո միակ ոչ-ոքին եզրափակիչ՝ 8-րդ տուրում խաղաց ՀՀ գործող չեմպիոն, 27-ամյա երևանցի Զավեն Անդրեսայանի հետ: Հովհաննիսյանից միայն կես միավորվ ետ մնաց դասական շախմատի 2014թ ՀՀ չեմպիոն , 35-ամյա երևանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն ,ով ի դեպ 3-րդ տուրում անսպասելիորեն պարտություն էր կրել առայժմ միջազգային կոչում չունեցող գյումրեցի Արա Դիլոյանից:  6,5 –ական միավորով 3-6-րդ տեղերը բաժանեցին Զավեն Անդրեասյանը,մինչև 12 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն , միջազգային վարպետ ,այժմ արդեն 16-ամյա արտաշատցի ՀայկՄ.Մարիտիրոսյանը,օրերս մինչև 18 տարեկանների 2016թ Եվրոպայի չեմպիոն հռչակված ստեփանակերտցի միջազգային վարպետ, 18 –ամյա Մանուել Պետրոսյանն ու 20-ամյա գյումրեցի Նորայր Թորոսյանը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկը առավել բարեհաճ գտնվեց տաներերի ներկայացուցչի հանդեպ ու Թորոսյանը արժանացավ 3- րդ տեղի մրցանակին:  Մրցաշարում սահմանված էին նաև մի շարք հատուկ մրցանակներ: Մասնավորապես մինչև 12 տարեկանների լավագույն արդյունքը( 6 միավոր) գրանցեց օրերս Պրահայում մինչև 12 տարեկանների Եվրոպայի տիտղոսը նվաճած, ՖԻԴԵ-ի վարպետ ,12-ամյա գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը: Մինչև 2200 գործակից ունեցող շախմատիստների շարքում իրեն հավասարը (6 միավոր) չունեցավ , 52 –ամյա վանաձորցի Գառնիկ Ներսիսյանը: Կանանց մրցaպայքարում ամենաբարձր արդյունքը՝5 ,5 միավոր գրանցեց 27-ամյա գյումրեցի Անի Մարտիրոսյանը: Հատուկ մրցանակ ստացավ նաև վետերան շախմատիստների մեջ լավագույն արդյունքն (5միավոր) արձանագրած 67- ամյա երևանցի Հենրիկ Փաշայանը: Կազմակերպիչները հատուկ մրցանակ էին սահմանել նաև գործակից չունեցող շախմատիստների շրջանում լավագույն արդյունքի համար, որը բաժին հասավ, իր ակտիվում 5 միավոր գրանցած 32- ամյա գյումրեցի Գևորգ Վարդանյանին: Մրցաշարի ընթացքին հետևում էր նաև շախմատի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ, անվանի գրոսմսյտեր Սմբատ Լպուտյանը: Վերջինս իր գոհունակություն հայտնեց նման ստուգատեսի կազմակերպման համր և հայտարարեց, որ շախմատը Շիրակի մարզում գնալով առավել մեծ զարգանում է ապրում և հույս հայտնեց, որ նման մոտեցման և շարունակական աշխատանքի դեպքում առաջիկայում արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/1047521515366505 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին